Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի մշակությունը, կաթնա– մսատու անասնապահությունը: Ցուրաց– ված է 1,3 մլն հա խոպան հողատարածու– թյուն: Հ–Ղ. Մ–ում կա 114 սովետական տնտեսություն,- 12 կոլտնտեսություն, 2 թռչնաֆաբրիկա: Մարզի տարածքով է անցնում Անղրսիբիրյան երկաթուղին: Եր– կաթուղիների երկարությունը 470 կմ է, ավտոճանապարհներինը՝ 5 հզ. կմ: Կա օդային հաղորդակցություն: Լուսավորությունը և առող– ջապահ ու թ յ ու ն ը: 1974–75 ուս. տա– րում մարզում գործում էին 527 հանրակըր– թական դպրոցներ, 25 պրոֆտեխնիկական ուսումնարաններ, 10 միջնակարգ մասնա– գիտական կրթության հաստատություն– ներ, Պետրոպավլովսկի մանկավարժա– կան ինստ–ը: Կան ԳՀԻ–ներ: 1975-ին կար 485 մասսայական գրադարան, 404 ակումբ, 558 կինոսարք, թանգարան, դրամատի– կական թատրոն, ֆիլհարմոնիա, 81 հի– վանդանոց (6,7 հզ. մահճակալ, 1200 բժիշկ), մարզային 2 թերթ:

ՀՅՈՒՍԻՍ–ՍԻԲԻՐԱԿԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Թայմիրի դաշտավայր, Ենի– սեյի և Օլենյոկի ստորին հոսանքների շրջանում: Երկարությունը 1400 կմ է, լայ– նությունը՝ 600 կմ: Ցածրադիր ճահճացած հարթավայր է 200– 300 մ բարձրությամբ հարթակատար բլրաշարերով: Կան ջեր– մակարստային լճեր: խոշոր լիճը Թայմիրն է: Տարածված է հավերժական սառածու– թյունը: Կլիման մերձարկտիկական–ցա– մաքային է, հունվարի միջին ջերմաստի– ճանը *–30°Շ–ից մինչե – 37°C է, հուլի– սինը՝ 6– 10°C, տարեկան տեղումները՝ մինչև 300 մմ: Հ–Ա. դ–ով են հոսում խա– տանգան սկզբնավորող վտակները և Անաբարը: Բուսականությունը տունդրա– յին և անաառատունդրային է: Կան նավթի, գազի և քարածխի հանքավայրեր:

ՀՅՈՒՍԻՍ–ՕՍԵԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈ–

ՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱ–

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Ցագատ Իրիստոնի Ավտո– նոմոն Աովետոն Մոցիալիստոն Ռեսպուբ– լիկա), Հյուսիսային Օսեթիա (Ցագատ Իր), ՌՄՖՄՀ կազմում: Կազմվել է 1924-ի հուլիսի 7-ին որպես ինքնավար մարզ, 1936-ի դեկտ. 5-ից՝ ԻԱԱՀ: Գտնվում է Մեծ Կովկասի հս. լանջին և նրան կից թեք հարթավայրերի վրա: Տարածությունը 8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 597 հզ. մարդ (1979): Ունի 8 շրջան, 6 քաղաք, 7 քտա: Մայրաքաղաքը՝ Օրջոնիկիձե: Պետական կարգը: Հ–Օ, ԻԱԱՀ հա– մաժողովրդական պետություն է, ինքնա– վար սովետական սոցիալիստական հան– րապետություն: Գործող սահմանադրու– թյունն ընդունվել է 1978-ի մայիսի 30-ին՝ հանրապետության Գերագույն սովետի արտակարգ նստաշրջանում: Իշխանու– թյան բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է և նրա Նախագահու– թյունը; Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մի– նիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան և գերագույն դատարանի նա– խագահություն: Հանրապետությունից ԱԱՀՄ Գերագույն սովետի ազգություն– ների պալատում ընտրվում է 11 դեպու– տատ: Իշխանության տեղական մարմին– ներն են ժողովրդական դեպուտատների քաղաքա– յին, շրջանային, ավանա– յին և գյուղական սովետ– ները, որոնք ընտրվում են 2,5 տարի ժամկետով: Հան– րապետության դատախա– զին նշանակում է ԱԱՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով: Բնությունը: Հ. Օ–ի տա– րածքի հվ–ում գտնվում են Գլխավոր (կամ Ջրբաժան) և Կողքային լեռնաշղթանե– րը, որոնց բարձրությունն անցնում է 4000 t/–ից (Զի– մարա, 4780 մ, ամենա– բարձր կետը Հ. Օ–ում, Ուիլպատա, 4649 մէ Տեպլի, 4431 մ), և որոնք միմյան– ցից բաժանված են Զակին– յան, Զարամագյան և Վե– րինդիգորյան գոգավորու– թյուններից բաղկացած եր– կայնական հովտով: Առաջնային լեռնաշըղ– թաները (ժայռոտ ևն) տիպիկ կուեստներ են: Հանրապետության կենտրոնական մա– սում Օսեթական թեք հարթավայրն է, որից հս. գտնվում են Աունժայի և Թերեքի լեռնաշղթաները, ավելի հս.՝ Մոզդոկի հարթավայրը: Օգտակար հանածոներից կան բազմա– մետաղներ, հանքային շինանյութեր, դո– լոմիտներ, հանքային աղբյուրներ: Կլիման չափավոր ցամաքային է: Մոզ– դոկի հարթավայրում հունվարի միջին ջերմաստիճանը –4,3°C է, հուլիսինը՝ 24°C, տարեկան տեղումները՝ 400–450 մմ: Օսեթական հարթավայրում, համապա– տասխանաբար, – 4°C, 20°C, 600–800 մմ խոշոր գետը Թերեքն է իր Ուրուխ, Արդոն, Ֆիագդոն, Գիզելդոն վտակներով: Մոզ– դոկի հարթավայրի շագանակագույն հո– ղերը ծածկված են գյուղատնտ. հանդակ– ներով, հվ–ում սևահողեր են, Թերեքի հովտում՝ ալյուվիալ հողեր՝ ողողատային անտառներով ու մարգագետիններով, Օսեթական հարթավայրում տարածված են մարգագետնային սևահողեր, մարգա– գետնաճահճային, ճմագլեյան և այլ հո– ղեր: Լեռնային շրջաններին բնորոշ է Թերեք գետը ուղղաձիգ գոտիականությունը: Գորշ և ճմապոդզոլային հողերում տարածված են լայնատերև անտառները, բարձրալեռնա– յին շրջաններում, լեռնամարգագետնա– յին հողերի վրա,, մերձալպյան և ալպյան մարգագետիններ են: Կենդանիներից կան քարայծ, անտառային կատու, այծյամ, արջ, գայլ, աղվես, լուսան, հարթավայ– րերում՝ կրծողներ: Կլիմայավարժեցվել են վայրի ցուլը, եղջերուն, ալթայան սկյու– ռը, ջրարջանման շունը: Ցեյա, Արդոն և Ֆիագդոն գետերի վերին հոսանքներում ստեղծվել է Հյումիս–Օսեթական արգելա– վայրը: Բնակչությունը: Բնակվում են օսեր (269,3 հզ., 1970), ռուսներ (202,4), ին– գուշներ (18,4), հայեր (13,4), վրացիներ (10,3), ուկրաինացիներ (9,3), կումիկներ (6,4) և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 74,6 մարդ է (1979): Քաղաքային բնակչությունը՝ 68% (1979): Առավել խիտ բնակեցված են հարթավայրային մասերը: Քաղաքներն են՝ Օրջոնիկիձե, Մոզդոկ, Բեսլան, Ալագիր, Դիգորա, Արդոն: Պատմական ակնարկ: Հ. Օ–ի տարած– քը բնակեցված է եղել հին քարի դարում: Նոր քարի դարում այստեղ զբաղվել են հողագործությամբ և անասնապահու– թյամբ, արտադրվել է պղինձ: Մ. թ. ա. II–I հազարամյակների սահմանագծին ձևավորվել է Կոբանյան մշակույթը: Մ. թ. ա. VII դ. Հս. Կովկաս են թավւանցել սկյութները, մ. թ. ա. IV դ.՝ սարմաաները, որոնցից մ. թ. սկզբին առանձնացել են աշանները: IV դ. վերջին հոների արշա– վանքը ալանների մի մասին հարկադրել է գաղթել Արևմտյան Եվրոպա, մնացած– ները բնակություն են հաստատել Կուբա– նի ու Թերեքի միջագետքում և լեռներում: Վաղ միջնադարում սկզբնավորվել են ֆեոդալական հարաբերությունները, ըս– տ եղծվել է վաղ–ֆեոդա լական Ալանների պետությունը:tX դ. քրիստոնեությունը դարձել է պետ. կրոն: VIII–XII դդ. սկը– սել է ձևավորվել ալան–օսական (օսեթա– կան) ազգությունը (տես Օսեր): Մոնղոլ– թաթարական ավերիչ արշավանքները (1222–39) օսերին հարկադրեցին բարձ– րանալ Թերեքի վերին հոսանքները՝ մին– չև Կովկասյան գլխավոր լեռնաշղթայի հվ. լանջերը: Լեռնաբնակների շրջանում տա– րածված էին անասնապահությունը, հո–