Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Առողջապահությունը: 1975-ին գոր– ծել է հիվանդանոցային 37 հիմնարկ՝ 6,7 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 11,5 մահճակալ, 1940-ին՝ 1000 բնակչին՝ 4,2 մահճակալ), ամրուլատոր–պոլիկլինիկա– կան օգնություն են կազմակերպել 97 հիմ– նարկ, 55 մանկական պոլիկլինիկա և կա– նանց կոնսուլտացիաներ (1940-ին՝ 29): Աշխատել են 2,9 հզ. բժիշկ (205 բնակչին՝ 1 բժիշկ), 5,7 հզ. միշին բուժաշխատող: Բժշկ. կադրեր են պատրաստում Հյուսիս– Օսեթական բժշկ. ինստ–ը (Օրջոնիկիձե, 1939-ից) և բժշկ. ուսումնարանը: Գործում են բալնեոլոգիական Կարմադոն և Տա– միսկ, կլիմայաբուժական Ցեյ կուրորտ– ները և 8 առողջարան: ժողովրդական կրթությունը, կուլ– տուր–լուսավորական U գիտական հիմ– նարկները: 1977/78 ուս. տարում հանրա– կրթական դպրոցներում սովորել է ավելի քան 110 հզ., 18 պրոֆտեխնիկական ուս. հաստատություններում՝ 7,9 հզ., 13 հա– տուկ միջնակարգ ուս. հաստատություն– ներում՝ 15 հզ., 4 բուհերում (Հյուսի ս–Օսե– թական համալսարան, գյուղատնտեսա– կան, Հյուսիս–Օսեթական բժշկական, Հյուսիս–Կովկասյան լեռնամետալուրգիա– կան ինստ–ները Օրջոնիկիձեում)՝ 18,3 հզ. ուսանող: 1977-ին 234 նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվել է ավելի քան 25 հզ. երեխա: Հ. Օ–ում գործում են (1975) 204 մասսա– յական գրադարան (3707 հզ. կտոր գիրք և ամսագիր), 171 ակումբային հիմնարկ, Հյուսիս–Օսեթական հանրապետական գա– վառագիտական (Ալագիրի և Մոզդոկի մասնաճյուղերով), Մ. Ա. Տուգանովի անվ. Հյուսիս–Օսեթական հանրապետական գե– ղարվեստական, Կ. Լ. խեթագուրովի անվ. Հյուսիս–Օսեթական գրականության թան– գարանները, Ա. Մ. Կիրովի և Գ. Կ^Օրջո– նիկիձեի թանգարանը Օրջոնիկիձեում: Ունի (1977) 167 կինոսարքավորում, պիո– ներների պալաւո, պատանի բնախույզ– ների կայան: Հ. Օ–ում 1975-ին կար 12 գիտական հիմ– նարկ, ներառյալ բուհերը: 1925-ին Օսե– թական պատմա–բանասիրական ընկերու– թյան (հիմն. 1918-ին) հիման վրա ստեղծ– վել է Պատմության, տնտեսագիտության, լեզվի և գրականության Հյուսիս–Օսեթա– կան ԳՀԻ (Օրջոնիկիձե): Այլ գիտական հիմնարկների թվում են՝ «Գունմետավւոո– մատիկա» համամիութենական գիտահե– տազոտական և նախագծա–կոնտորուկ– տորական ինստ–ի Հյուսիս–Կովկասյան մասնաճյուղը (1959, Օրջոնիկիձե), Օս– լայանյութերի համամիութենական ԳՀԻ–ի Հյուսիս–Կովկասյան մասնաճյուղը (1959, Բեսլան), Լեռնային և նախալեռնային գյուղատնտեսության Հյուսիս–Օսեթական ԳՀԻ (1971, Միխայլովսկոյե գյուղ) ևն: Հանրապետությունում կա (1975) ավելի քան 2 հզ. գիտաշխատող: Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը: 1974-ին հանրապե– տությունում հրատարակվել են 141 անուն գիրք և գրքույկ: Լույս են տեսնում «Ռա– սաձինադ» («ճշմարտություն», օսերեն, 1923–ից), «Սոցիալիստիչեսկայա Օսե– ւոիա» («CouHaJiHCTHHecKan OceTHa», 1971-ից), «Մոլոդոյ կոմունիստ» («Mojio- aofi KOMMyHHCT», 1928–ից) հանրապե– տական թերթերը, «Մախ դուզ» («Մեր դա– րաշրջանը», օսերեն, 1934-ից) գրական գեղարվեստական և հասարակական–քա– ղաքական հանդեսը, «Սովետսկայա Օսե– տիա» («CoBeTCKafl Occthh», 1948-ից) ալմանախը, «Բլոկնոտ ագիտատորա» («Bjiokhot arHTaTOpa», 1945-ից) ևն: Ռա– դիոն և հեռուստատեսությունը հաղոր– դումներ են տալիս օսերեն և ռուսերեն: ճարտարապետությունը և կերպար– վեստը: ճարտարապետությու– նը: Հ. Օ–ի տարածքում պահպանվել են կիկլոպյան կառույցների, նախապատմա– կան բնակարանների մնացորդներ: Աւան– ների ժամանակաշրջանին են վերաբերում Վերին Զուլաթ բնակատեղիի (էլխոտովո գյուղի մոտ) բնակելի և պաշտամունքա– յին կառույցների ավերակները: Քրիստո– նեության տարածմանը (VI դարից) զուգ– ընթաց Հ. Օ–ում կառուցվել են միանավ եկեղեցիներ, որոնք, ընդհանուր գծեր ունենալով Հայաստանի և Վրաստանի պաշտամունքային շինությունների հետ, հիմնականում ներկայացրել են ուրույն ճարտ. դպրոց (Նուզալ գյուղի մատուռը, IX–XI դդ.): Մոնղոլ–թաթարների հիմնած Թաթարթուփ քաղաքում պահպանվել են մզկիթների և մինարեթների ավերակներ (XIV դ.): Լեռնային շրջաններում կոպտա– տաշ քարից կառուցվել են պարսպապա– տեր, պահնորդական և մարտական աշ– տարակներ (3–5-հարկանի), բնակարան– ամրոցներ (2–3-հարկանի), որոնք եր– բեմն կազմել են համալիրներ (Լիսրի գյուղում, XIV–- XVIII դդ.): Գյուղերի մեր– ձակայքում հիմնվել են քարաշեն դամբա– րաններ (վերգետնյա, կիսագետնափոր, գետնափոր), ննջեցյալների, վիշապաքա– ղի հեծյալների ֆիգուրներով փորագրա– զարդված սյունաձև մահարձաններ: Հար– թավայրային գյուղերը (XIX դ.) կառուցա– պատվել են դաստակերտային տիպի տնե– րով: XIX դ. վերջին –XX դ. սկզբին քա– ղաքներում (Մոզդոկ, Օրջոնիկիձե) կա– ռուցվել են էկլեկտիկ, երբեմն «մոդեռն» ոճով շենքեր: Աովետական շրջանում Օրջո– նիկիձեն վերակառուցվում և զարգանում է գլխավոր հատակագծի համաձայն: 1950-ական թթ. լայն թափ է ստացել շի– նարարությունը (ճարտ–ներ՝ Ա. Ի. Բտե– միրով, Տ. Մ. Բուտաևա, Գ. Վ. ճգնավոր– յան, Կ. Ա. Ձիով և ուրիշներ): Բնակելի և հասարակական շենքեր են կառուցվում նաև Մոզդոկում, Ալագիրում, Բեսլանում, Արդոնում, Դիգորայում: Զարգանում է առողջարանային շենքերի, հանգստյան աների շինարարությունը: 1936-ին հիմնը– վել է ՌՍՖՍՀ ճարտ. միության Հյուսիս– Օսեթական բաժանմունքը: Հ. Օ–ի քաղաքներում պահպանվել են հայկ. ճարտ. հուշարձաններ. Մոզդոկում՝ խաչաձև–գմբեթավոր Ս. Ստեփանոս (զան– գակատնով, XVIII դ. վերջ– XIX դ. սկիզբ), Համբարձման (մատուռով և զան– գակատնով, XVIII դ. վերջ՜– XIX դ. սկիզբ), Ս. Գևորգ դահլիճ տիպի (1888) եկեղեցիները, Օրջոնիկիձեում՝ Ս. Գրի– գոր հնգանավ գմբեթավոր բազիլիկը (զավ– թով, զանգակատնով, XVIII դ. վերջ – XIX դ. սկիզբ), որոնք իրենց ճարտ. կեր– պարով, հատակագծային և ծավալատարա– ծական լուծումով պահպանում են Հայաս– տանի պաշտամունքային շինությունների ավանդույթները: Վ. Բեսոչով Կերպարվեստը: Հ. Օ–ի տարած– քում հայտնաբերվել են մ. թ. ա. III հա– զարամյակում ստեղծված արվեստի հու– շարձաններ (Մայկոպյան մշակույթի անոթ– ները հիշեցնող կարմրակավե ամաններ): Բրոնզի դարի դամբարանաբլուրներում հայտնաբերվել են բրոնզե դրոշմազարդ (ատամիկներ, հյուսվածազարդեր, ծաղ– կաշղթաներ) անոթներ: Բազմաթիվ են Կոբանյան մշակույթի հուշարձանները: Սկյութական շրջանից (մ. թ. ա. VII դ.) մեզ են հասել բրոնզաձույլ, մասնավորա– պես, կենդանա զարդերով, պաշտամուն– քային առարկաներ: Շատ կան ալանների արվեստի հուշարձաններ, որի արձագանք– ները նկատելի են նաև ժամանակակից ժող. ստեղծագործության մեջ: Օսեթա– կան ժող. առավել հին արվեստներից են հագուստն ու կենցաղային իրերը գար– դարող ոսկեթել ասեղնագործությունը, զենքերի ու տարազի համար դրոշմազարդ մանրամասների պատրաստումը: Ինչպես փայտի փորագրության մեջ (բնակարանի մանրամասներ, կահկարասի ևն), այնպես էլ կոփածո մետաղից պատրաստված առարկաներում օգտագործվել են հավեր– ժություն խորհրդանշող բուսա–կենդանա– կան մոտիվներ: XIX դ. վերջին հանդես է եկել օս առաջին գեղանկարիչ Կ. Լ. խե– թագուրովը: Սովետական իշխանության առաջին տարիներից աշխատել է Մ. Ս. Տուգանովը, որն ստեղծել է ագիտացիոն, ինչպես և պատմա՜հեղափոխական ու ժանրային պատկերներ: 1920–30-ական թթ. ստեղծագործել են գրաֆիկ և գեղա– նկարիչ Ա. Զ. Խոխովը, գեղանկարիչ Վ. Լ. Լակիսովը, քանդակագործ Ա. Դ. Թավա– սիևը և ուրիշներ: 1939-ին ստեղծվել է Հ–Օ. ԻՍՍՀ–ի Սովետական նկարիչների միությունը (1968-ից՝ Հ–Օ. ԻՍՍՀ–ի նկա– րիչների միություն): 1950–70-ական թթ. զարգացել է մոնումենտալ քանդակագոր– ծությունը (Թավասիև), դիմաքանդակն ու մանրաքանդակը (Չ. Ու. Զանագով, Բ. Ա. Թոթիև և ուրիշներ), ինչպես նաև գրաֆի– կան և բեմանկարչությունը (Զ. Պ. Աբոև, Չու. Պ. Ֆեոդորով և ուրիշներ): Դեկորա– տիվ–կիրառական արվեստում զարգացած են արծաթագործությունը, գորգագործու– թյունը (Վ. Ն. Կցոև, Օ. Գ. Սալթիզովա, Մ. Օ. Ցարիկաև): Երաժշտությունը: Օսեթական ժող. երաժշտությունը (երգեր, էպիկական աս– քեր, գործիքային մեղեդիներ) զարգացել է բանավոր: ժող. երգերի ժանրերից են՝ ծիսական, պատմա՜հերոսական, աշխա– տանքային, քնարական ևն: Որպես կա– նոն, երգերը կատարում է տղամարդկանց երգչախումբը (մեկ, հաճախ՝ երկու մե– ներգիչներով՝ փոխնիփոխ): Ի տարբերու– թյուն տղամարդկանց բազմաձայն երգե– րի, կանանց երգերը միաձայն են, հազվա– դեպ՝ երկձայն: Օսեթական երաժշտությու– նը հիմքում դիատոնիկ է: Գործիքային երաժշտությունը հիմնականում պարեղա– նակներ են: Ազգային նվագարաններից են. լարային–կսմիթավոր՝ դիուադաստա– նոն (12-լարանի տավիղ), դալա–Փանդիռ, լարային–աղեղնավոր՝ կիսին–փանդիռ,