ավարտվեց ֆրանս. անատոմ և ֆիզիոլոգ Մ. Բիշայի հիմնավոր աշխատությամբ: Մ. Բիշան օրգանների մասերը նշելու հա– մար օգտագործեց «հյուսվածք» տերմինը, որը Ն. Գրյուն առաջարկել էր իր «Բույսե– րի անատոմիա» գրքում: XIX դ. 30-ական թթ. Հ. սկսեց արագ զարգանալ: Այդ U հետագա տարիներին կատարելագործ– վեց մանրադիտակը, զարգացավ մանրա– դիտակի տակ դիտվող հյուսվածքների պատրաստման տեխնիկան: Չեխ գիտնա– կան Ցա. Պուրկինյեի և գերմ. գիտնական Ցո. Մյուլլերի դպրոցները մեծ դեր խաղա– ցին այդ գործում: Կուտակված Փաստերի հիման վրա Շ. Տվանը հիմնավորեց և ձևա– կերպեց բջջային տեսությունը (1839): Սեփական հետազոտությունները և գրա– կանության մեջ եղած տվյալները ընդհան– րացնելով՝ գերմ. հյուսվածաբաններ Ֆ. Լհյդիգը (1853) և Ա. Քյոլիկերը (1855) տվեցին հյուսվածքների ռացիոնալ դա– սակարգում, որն ընդհանուր ձևով պահ– պանվել է մինչև այժմ (տես Հյուսվածք.- ներ): Հ–յան բնագավառում կարևոր տվյալ– ներ ստացվեցին XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբներին: Դրանց թվին են պատկանում բջջի և կորիզի անուղղակի բաժանման՝ միաոզի նկարագրությունը, միաոքոնդ– րիւսների, Գոչջիի համափրի բացահայ– տումն ու ուսումնասիրությունը: Ռուսաս– տանում Հ. սկսեց զարգանալ Պետերբուր– գի (Ն. Ցակոբովիչ, Մ. Լավդովսկի, Ա. Գո– գել), Մոսկվայի (Ա. Բաբուխին, Ի. Օգնյով, Վ. Կարպով), Կազանի (Ն. Օվսյաննիկով, Կ. Արնշտեյն), Կիևի (Մ. Պերեմեժկո) հա– մալսարաններում: Հոկտեմբերյան հեղա– փոխությունից հետո Հ–յան հարցերով սկսեցին զբաղվել միաժամանակ բժշկ. ինստ–ներում, որտեղ ստեղծվեցին Ա. Զա– վարզինի, Ն. խլոպինի, Բ. Լավրենտևի դպրոցները: Հյուսվածաբանական հետա– զոտություններ են տարվում նաև ՍՍՀՄ ԳԱ և ՍՍՀՄ ԲԳԱ ինստ–ներում ու լաբորա– տորիաներում: Աովետական հյուսվածա– բանները մեծ ներդրում ունեն հյուսվածք– ների հատկությունների, ֆունկցիաների օրինաչափությունների բացահայտման գործում: էապես կատարելագործվել են հետազոտությունների հյուսվածքաքիմիա– կան մեթոդները, որոնց միջոցով արժեքա– վոր տվյալներ են ստացվել հյուսվածքների զարգացման, գործունեության և ախտա– բանության վերաբերյալ: Լայնորեն օգտա– գործվում է նաև բջջաբանական տեխնի– կան: էլեկտրոնային մանրադիտակի շնորհիվ հնարավոր դարձավ բացահայ– տել հյուսվածքային բջիջների ենթաման– րադիտակային կազմությունը, միմյանց և միջբջջային բաղադրամասերի հետ ունեցած դրանց սերտ հարաբերու– թյունը: Ավտոռադիոգրաֆիական (ինքնա– ճառագայթագրական) մեթոդով հետազո– տում են բջջային պոպուլյացիաների կի– նետիկան, հիստոգենեգները, հյուսվածք– ների նյութափոխանակության ակտիվու– թյունը: Ընդհանուր Հ–յան առաջնա– կարգ խնդիրն է պարզել տարբերակված բջիջներին բնորոշ զարգացման պոտեն– ցիան և այն մեխանիզմները, որոնք կար– գավորում են բջիջների տարբերակման կայունության պահպանումն ու Փոփոխու– թյունները: Ցուրաքանչյուր հյուսվածքում առանձնացվում են բջջային տարբերակ– ման մի քանի կայուն ձևեր, օրինակ, ֆիբրոբլաստներ (կազմում են շարակցա– կան հյուսվածքի հիմնական նյութը) և էրիթրոիդային բջիջներ (գոյացնում և կրում են շնչական պիգմենտները): Հայաստանում Հ., որպես գիտություն, սկսել է զարգանալ Երևանի համալսարա– նի բժշկ. ֆակուլտետի Հ–յան ամբիոնի կազմակերպման հետ մեկտեղ (այժմ՝ Երևանի բժշկ. ինստ–ի ամբիոն): 1924– 1952-ին ամբիոնը ղեկավարել է Հ. Չախ– մախչյանը, 1952–70-ին՝ Գ. Եփրեմյանը, 1976-ից՝ Ա. Ազնաուրյանը: 1928-ին Երե– վանում կազմակերպվել է անասնաբուծա– կան–անասնաբ ուժական ինստ–ի Հ–յան ամբիոնը, որի ղեկավարը 1928–33-ին եղել է Դ. Զնամենսկին, 1951-ից՝ Ե. Կա– դիլովը: Գրկ. X ji օ n h h H. T., 06m,e6HojiorH- HecKHe h BKcnepHMeHxajibHijie ochobm racTOjm- ոա, M., 1946; P o c k h h I H. h JI e b h h- coh JI. E., MmcpocKonnqecicaa Texmnca, 3tM., 1957; Kan.Hejii.coH 3. C* h P h x t e p H. IIpaKTHKyM no racTOJio- nm h dMdpHoaoran, JI., 1963; E ji h c e e b B. . h AcbaHacbeB B. I, iHCTOJrorHfl, M., 1972. Ա, Ազնաուրյւսն
ՀՅՈՒՍՎԱԾԱԿԱՐԴ, հյուսածո մոտիվնե– րից կազմված զարդատեսակ: Ակունքնե– րը շումերական արվեստում են: Ինքնու– րույն թե երկրաչափական, կենդանա– կան կամ բուսական մոտիվների հետ հա– մակցված՝ այն տարածվել է վաղ քրիստո– նեական շրջանում՝ մերովինգյան հնու– թյուններում, ղպտական, հայկ., վրաց., ^յուսվածազարդ Նորավանքի (Եղեգնաձոր) 1308-ի խաչքարից (այժմ՝ էջմիածնում, գործ՝ Մոմիկի) իռլանդական պատկերաքանդակներում, ձեռագրերում ն դաջածո զարդերում: Կա– րելի է տարբերակել երկու տեսակ Հ.՝ ա. երկու կամ մի քանի թոկով հյուսված առավել կամ պակաս բարդ ժապավեն– ներ ու հանգույցներ, բ. միմյանց հետ առավելապես երկրաչափական ձևերով կապված բազմերիգ հյուսածո խաչավո– րումներ, որոնք կապվում են կամ օղակ– ներով, կամ հատման կետերում կազմում հանգույցներ և բարդ անցումներ: Վերջին տիպը քրիստոնեական արվեստ է թա– փանցել սասանյան արվեստից: Հետագա– յում ավելի բարդ ձևեր են ստացել ժապա– վենաձև և ցանցակերպ Հ–երը: Քրիստո– նեական արվեստում Հ. բազմապիսի իմաստային զուգորդումներ ունի՝ կապ– ված վանականության (վարքագրության մեջ հաճախ է հանդիպում, երբ ճգնավոր– ները աղոթքի հետ մացառներից հյու– սում են ցանցեր, կողովներ, պարաններ, տերողորմյաներ ևն) և հին կտակարանա– յին այլաբանությունների հետ (չարի կամ մահվան ցանց, դժոխքի կապանքներ, տնօրինության թոկ, սատանայի կապանք, Գավթի վեցթևյան աստղ, Սողոմոնի տա– ճարի զարդեր ևն): Հ. իր տարատեսակ– ներով (հյուսածո, շարահյուսք, ժապավե– նազարդ, հանգուցազարդ, ցանցկեն ևն) հանդիպում է հայ ճարտ–յան (օրինակ, Զվարթնոց), մանրանկարչության մեջ, խաչքարերում, դաջածո զարդերում և այլուր: Հ. կիրառվում է նաև արդի ար– վեստում: Գրկ. Wessel K., Flechland, Reallexikon zur Byzantinischen Kynst՝, Lief. 12, Stuttgart, 1969. Վ. Ղազար յան
ՀՑՈՒՍՎԱԾՏԱԲՈՒԺՈՒԹՏՈՒՆ, բուժա– կան մեթոդ, կենդանիների կամ բույսերի պահածոյացված հյուսվածքների (մաշկ, եղջերաթաղանթ, հալվեի տերևներ) կամ դրանց պատրաստուկների ներմուծումը (կտրելով կամ ներարկելով) մաշկի կամ աչքի շաղկապենու մեջ: Առաջարկել է Վ. Ֆիւաաովը, XX դ. 30-ական թթ.: Համաձայն նրա կոնցեպցիայի, ցածր ջեր– մաստիճանում պահած (կամ այլ մեթոդով պահածոյացված) հյուսվածքներում, մի– ջավայրի անբարենպաստ պայմաններին հարմարվելու պրոցեսում, կուտակվում են կենսաբանական բարձր ակտիվությամբ օժտված նյութեր՝ կենսածին խթանիչներ, որոնք և որոշում են Հ–յան բուժիչ արդյուն– քը: Հ. բուժման ոչ սպեցիֆիկ մեթոդնե– րից է: Ակտիվացնելով օրգանիզմի իմու– նային և վերականգնողական ֆունկցիա– ները՝ հաճախ արդյունավետ է ազդում դանդաղ ընթացող տարբեր ծագման ախ– տաբանական պրոցեսների (բորբոքային, կազմափոխական, ապաճական) դեպքում: Արդի բժշկությունում Հ. կիրառվում է գւխավորապես աչքի և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ:
ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, էքսպլանտացիա (կենսբ.), մար– դու, կենդանիների կամ բույսերի օրգա– նիզմից անջատված փոքր օրգանների, դը– րանց մասերի ու հյուսվածքների երկարա– տև կենդանի պահպանման մեթոդ: Հ. կ–ի առաջին հաջող փորձերը կատարվել են 1907-ին, ամերիկացի գիտնական Ռ. Հա– րիսոնի կողմից, որը օրգանիզմից դուրս ավշի կաթիլի մեջ տեղավորել էր գորտի սաղմի նյարդային հյուսվածքի մասնիկ– ներ: Նշված միջավայրում սաղմի բջիջ– ները ապրել էին մի քանի շաբաթ, նկատ– վեւ էր նյարդային բջիջների տարբերա– կում, աքսոնների աճում: Առանձնահա– տուկ նշանակություն ունեցավ Ռ. Հարի– սոնի առաջարկած «կախ կաթիլի մեթոդը», երբ Հ. կ. աճեցվում էին պլազմայի մա– կարդուկի (հենք) վրա պատրաստված սաղմնային մզվածքի կաթիլում: Հեաա–