Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Յուրաքանչյուր հնգամյակ երկրի սո– ցիալական, ւոնւո. և աեխ. զարգացման կարևոր փուլ է: Առաջին հնգամյա պլանի (1929–32) հիմնական ւոնւո. խնդիրը, որը առաջադրեց ՀամԿ(բ)Կ XY համագումարը (1927), սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերի ստեղծումը, կապիտալիստական մասնավոր տնտեսության ոլորտի խիստ նեղացումն ու երկրի պաշտպանունակու– թյան ամրապնդումն էր: Սոցիալ–տնտ եսա– կան կարևորագույն առաջադրանքներից էին՝ երկիրն ագրարայինից ինդուստրիալ հիմքերի վրա փոխադրումը, գյուղատնտե– սության կոլեկտիվացումը, ազգային ծայ– րամասերի էկոնոմիկայի արագատեմպ զարգացումը: Պլանը մշակվեց «գերին– դուստրացման» լոզունգով հանդես եկող տրոցկիստների և ծանր արդյունաբերու– թյան աճի դանդաղեցում պահանջող աջ օպոզիցիայի դեմ մղվող պայքարում: Այն կատարվեց 4 տարի 3 ամսում: Ազգային եկամուտը կրկնապատկվեց, կապիտալ ներդրումները կազմեցին 7,8 մլրդ ռ., արդ. արտադրությունն աճեց ավելի քան երկու անգամ, ստեղծվեց մոտ 1500 արդ. պետ. խոշոր ձեռնարկություն, այդ թվում՝ Ուրալ–Կուզնեցկի և Մագնիտոգորսկի մե– տալուրգիական կոմբինատները, Ստալին– գրադի և խարկովի տրակտորաշինական, Մոսկվայի և Գորկու ավտոգործարանները: Դնեպրոգէսի ու Ստալինգրադի, Չելյա– բինսկի. Զուևի և այլ էլեկտրակայանների գործարկւււմը հնարավորություն տվեց կա– տարելու ԳՈԷԼՌՈ–ի պլանի հիմնական առաջադրանքները: ՀամԿ(բ)Կ XVII համագումարի (1934) առաջադրած երկրորդ հնգամյա պլանով (1933–37) կարևոր սոցիալ– տնտեսական խնդիրներ դրվեցին ժողտըն– տեսության բոլոր ճյուղերի տեխ. վերա– կառուցման և սոցիալիզմի նյութատեխնի– կական բազայի ստեղծման, տնտեսու– թյան մեջ մասնավոր կապիտալիստական տարրերի դուրսմղման և մարդու կողմից մարդու շահագործման պատճառների լրիվ վերացման մասին: Հնգամյակի կատար– ման շնորհիվ երկրում հիմնականում կա– ռուցվեց սոցիալիստական հասարակարգ, ավարտվեց գյուղատնտեսության կոլեկ– տիվացումը, ստեղծվեց կոլտնտեսային կարգը: Սոցիալիստական սեփականու– թյան բաժինը կազմեց ժողտնտեսության հիւ1նական ֆոնդերի՝ 99, պետ.՝ 90%–ը: Աշխատունակ բնակչության մոտ 95% –ն ընդգրկվեց տնտեսության սոցիալիստա– կան սեկտորի մեջ: Ազգային եկամուտը 1932-ի համեմատ աճեց 2,1, կապիտալ ներդրումները՝ 2,3, արդ. արտադրանքը՝ 2,2 անգամ: Շարք մտավ պետ. արդ. 4500 խոշոր ձեռնարկություն՝ ծանր մեքենա– շինության Ուրալի և Կրամատորսկի, Ուրա– լի վագոնաշինական, Չելյաբինսկի տրակ– տորաշինական, «Ազովստալ», Տաշքենդի տեքստիլ և այլ գործարաններ: ՍՍՀՄ–ը վերածվեց ինդուստրիալ տերության: Երրորդ հնգամյա պլանը (1938–42) հաստատեց ՀամԿ(բ)Կ XVIII համագումարը (1939): Որոշվեց կարևոր քայլ կատարել սոցիալիստական հասա– րակարգի հիմնական տնտ. խնդրի՝ մեկ շնչին ընկնող արդ. կարևորագույն ար– տադրատեսակների թողարկման ծավալով կապիտալիստական առաջավոր երկրնե– րին հասնելու և անցնելու բնագավառում: Կարևորագույն առաջադրանքներից էր նաև երկրի ինդուստրիալ հզորության բարձրացումն ու պաշտպանունակության ամրապնդումը: Հնգամյակի առաջին երեք տարիներին գործարկվեց արդ. մոտ 3000 խոշոր ձեռնարկություն, արդ. արտադրան– քի ծավալն աճեց 45%-ով: Շարք մտան Ուգլիչի և Կոմսոմոլսկի ՀԷԿ–երը, Նովո– տագիլի և Պետրովսկ–Զաբայկալսկի մե– տալուրգիական, Սրեդնեուրալսկի և Բալ– խաշի պղնձաձուլական, Ուֆայի նավթա– մշակման գործարանները: Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի նախօրեին արդ. արտադրության ծավալով ՍՍՀՄ–ը Եվրոպայում առաջինն էր, աշխարհում՝ երկրորդը: Պատերազմի տարիներիև հիմ– նական ջանքերն ուղղվեցին արլ. շրջան– ներում, միջինասիական և անդրկովկաս– յան հանրապետությունների տերիտորիա– յում պաշտպանական նշանակության ձեռ– նարկությունների ստեղծման վյւա: Գոր– ծարկվեց 3,5 հզ. նոր և վերականգնվեց արդ. մոտ 7,5 հզ. խոշոր և միջին ձեռնար– կություն: 1946-ի մարտին ՍՍՀՄ Գերագույն սո– վետի Նախագահությունը հաստատեց չորրորդ հնգամյա պլանը (1946–50), որը միաժամանակ անվան– վեց ժողտնտեսության վերականգնման և հետագա զարգացման պլան: Հիմնական խնդիրն էր՝ վերականգնել երկրի ավեր– ված շրջանները, հասնել արդյունաբերու– թյան ու գյուղատնտեսության զարգացման մինչպատերազմյան մակարդակին, գե– րազանցել այն և, այդ հիմքի վրա, բարձ– րացնել սովետական ժողովրդի նյութա– կան բարեկեցությունը: Պլանի առաջա– դրանքները կատարվեցին ժամկետից շուտ: 1940-ի համեմատ արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի ծավալն աճեց 73, ազգային եկամուտը՝ 64%-ով: Կապիտալ ներդրումները կազմեցին 48 մլրդ ռ.: Կառուցվեց և վերակառուցվեց արդ. 6200 խոշոր ձեռնարկություն՝ Անդըր– կովկասի մետալուրգի ական, Կալուգայի տուրբինների, Կոլոմենսկի ծանր մեքե– նաշինության գործարանները, Ուստ–Կա– մենոգորսկի կապարի–ցինկի կոմբինատը ևն: Սկսվեց երկրում խոշորագույն հիդրո– կայանների, գազամուղների, ոռոգման սիստեմների շինարարությունը, տափաս– տանային շրջաններում ստեղծվեցին դաշ– տապաշտպան անտառաշերտեր, բարձրա– ցավ գյուղատնտ. արտադրության արդյու– նավետությունը: Ւ*ոշոր կապիտալ ներ– դրումներ կատարվեցին բնակշինարարու– թյան մեջ, կուլտուրկենցաղային, լուսա– վորության, առողջապահության ու գի– տության օբյեկտների կառուցման հա– մար: 1947-ի դեկտեմբերին վերացվեց ժող. սպառման ապրանքների բաշխման քար– տային սիստեմը: ՍՄԿԿ XIX համագումարի (1952) առա– ջադրած հինգերորդ հնգամյա պլանի (1951–55) գլխավոր խնդիրը երկրի ժողտնտեսության բոլոր ճյուղերի հետագա վերելքն էր՝ ծանր արդյունաբե– րության արագատեմպ զարգացման, հա– սարակական աշխատանքի արտադրողա– կանության բարձրացման, արտադրանքի տեսականու և որակի բարելավման հի– ման վրա: Նախատեսվում էր ժողովրդի բարեկեցության ու կուլտուր–տեխնիկա– կան մակարդակի բարձրացման միջոցա– ռումների լայն ծրագիր: Հնգամյակի ըն– թացքում զգալիորեն գերակատարվեց ժող. սպառման ապրանքների արտադրության առաջադրանքը, որի շնորհիվ մոտեցան

արդյունաբերության «Ա» և

խմբերի արտադրանքի աճի տեմպերը: Պլանի կա– տարման շնորհիվ ազգային եկամուտն աճեց 71, արդ. արտադրանքը՝ 85, գյու– ղատնտ.՝ 21, կապիտալ ներդրումների ծավալը՝ 90%-ով: Կառուցվեց արդ. 3200 նոր խոշոր ձեռնարկություն՝ Օրսկ– խա– լիլովսկի մետալուրգիական, Բերեզնի– կովսկի կալիական աղերի, Նովոկույբի– շևսկի նավթամշակման կոմբինատները, Չերեպովեցկի մետալուրգիական գործա– րանը ևն: Շարք մտան Պրիդնեպրովսկի, Հարավ–Կուզբասյան, Հարավ–Ուրալյան ՋԷԿ–երը, Կամայի, Գորկու, Ցիմլյանսկի, Կախովկայի, Ուստ–Կամեևոգորսկի, Մին– գեչաուրի, Գյումուշի ՀԷԿ–երը, Վ. Ի. Լենինի անվ. Վոլգա–Դոն ջրանցքը: Ձեռ– նարկվեց խամ ու խոպան հողերի յուրա– ցումը, որի շնորհիվ ցանքատարածու– թյուններն ավելացան 39,7 մլն հա–ով: խո– շոր աշխատանքներ ծավալվեցին սոցիա– լիստական պետությունների պլանների կոորդինացման, հատկապես ՏՓխ ան– դամ–երկրների տնտ. համագործակցու– թյան բնագավառում: Վեցերորդ հնգամյա պլա– նի (1956–60) հիմնական տնտ* խնդիրը ծանր արդյունաբերությաև առավել զար– գացման, աեխ. առաջընթացի և հասարա– կական աշխատանքի արտադրողականու– թյան բարձրացման շնորհիվ ժողտնտե– սության հետագա աճի, առաջին հերթին՝ արդյունաբերության առաջադիմական ճյուղերի արագատեմպ զարգացման ապա– հովումն էր և, այդ հիմքի վրա, ժողովրդի նյութական բարեկեցության բարձրա– ցումը: Հնգամյակի տարիներին ազգային եկամուտն աճեց 54, արդյունաբերության համախառն արտադրանքը՝ 64, գյուղա– տնտեսությանը՝ 32, կապիտալ ներդրում– ները՝ 87% –ով: Մաեղծվեցին արդյունաբե– րության բազմաթիվ ճյուղեր և ենթաճյու– ղեր՝ սարքաշինություն, ռադիոտեխնիկա– կան ու էլեկտրոնային արդյունաբերու– թյուն ևն: 1956–58-ին գործարկվեց արդ. 2690 ձեռնարկություն (Սերովի երկաթա– միահալվածքի, Նովոգորկովսկի և Վոլգո– գրադի նավթամշակման գործարանները, Սարատովի քիմկոմբինատը ևն), Վոլգա– յի, Իրկուտսկի, Նովոսիբիրսկի, Տղիբու– լիի և Արզնիի ՀԷԿ–երը: ժողովրդատնտե– սական մի շարք խոշոր պրոբլեմների (սո– ցիալ–կուլտուրական շինարարության հա– մար լրացուցիչ ֆինանսական աղբյուր– ների որոնում, օգտակար հանածոների նոր, առավել արդյունավետ հանքավայ– րերի հայտնաբերում ևն) լուծման նպա– տակով անհրաժեշտ համարվեց վերանա– յել վեցերորդ հնգամյակի վերջին երկու տարիների ծրագիրը, կազմվեց յոթնամյա պլան: Յոթնամյա պլանի (1959–65) հիմնական տնտ. խնդիրներն առաջադրեց