վեցին հնդիկ իշխանների և կալվածատե– րերի հողատիրական իրավունքները: Գյուղացիների դժգոհությունը հաշվի առ– նելով՝ հրապարակվեցին օրենքներ վար– ձակալության վերաբերյալ, որոնք որոշ չաՓով սահմանաՓակեցին զամինդարի– ների կամայականությունը: Գրկ. Կիրակոս յան Ջ. Ս., Հնդիկ ժո– ղովրդի ազգային–ազատագրական պայքարի հերոսական էշը, Ե., 1957: Ochdob A. M.t BejiHKoe BoccTaHHe b Hhahh . 1857–1859, M., 1957; Kaye’s and Malleson’s history of the Indian mutiny, v. 1–5, L,, 1888–89.
ՀՆԴԿԱԿԱՆ (ՀՆԴԱՐԻԱԿԱՆ) ԼԵԶՈՒ– ՆԵՐ, Հարավային Ասիայի հնդեվրոպա– կան լեզվաընտանիքին պատկանող լե– զուներ (տես Հնդեվրոպական, ւեզուներ): Իրանական և դարդյան լեզուների հետ միավորվում են հնդիրանական կամ արիա– կան ճյուղի մեջ: Այդ ճյուղի լեզուների աոաջին կրողները՝ արիները, Հնդկաս– տան են գաղթել Առաջավոր և Միջին Ասիայից մոտ մ. թ. ա. II հազարամյակի 1-ին կեսին: Հ. լ. բաժանում են զարգաց– ման երեք շրջանի՝ հին (մ. թ. ա. II հա– զարամյակ –մ. թ. ա. I հազարամյակ), միջին (մ. թ. ա. I հազարամյակի կեսից – մ. թ. I հազարամյակ), նոր (մ. թ. II հա– զարամյակի սկզբից սկսած): Հին Հ. լ. ներկայացված են սանսկրիտով ու վեդա– ների լեզվով: Սանսկրիտով ավանդված է գեղարվեստական ու գիտական հարուստ գրականություն: Հին Հ. լ. թեքական են, աչքի են ընկել հնչյունական կազմի բազ– մազանությամբ, ունեցել են երաժշտական շեշտ, հոլովման և խոնարհման բարդ համակարգեր, անցյալ ժամանակների հա– րուստ բայաձևեր: Հին հնդ. բարբառների խոսակցական ձևերի զարգացումով առա– ջացել են միջին Հ. լ., որոնք, ի տարբերու– թյուն գրական սանսկրիտի (sanskrta մշակված, կատարյալ), կոչվում են պրակրիտներ (prakrta– բնական, սո– վորական): Հնագույն վիմագրական հու– շարձաններն են Աշոկա կայսեր հրովար– տակները (III դ. մ. թ. ա.):Պրակրիտներով է գրված բուդդայական և ջայնական դա– վանական գրականությունը: Միջին Հ. լ. անցումային էտապ են թեքական կառուց– վածքից վերլուծականին: Պարզեցվել են հնչյունական կազմը, հոլովման համա– կարգը, վերացել են երկակի թիվը, ստո– րադասական եղանակը, անցյալ ժամա– նակների համակարգի Փոխարեն լայնո– րեն կիրառվել է կրավորական անցյալ դերբայը: Նախադասության շարադասու– թյունը կայունացել է: Նոր Հ. լ–ում թեքական համակարգը փոխարինվել է վերլուծական կառույցնե– րով: Անհետանում են բառավերջի ձայնա– վորները, հարակից ձայնավորները միա– ձուլվում են երկբարբառների մեջ: Ետա– դիր կապերի համակարգը տարբերակում է թեք հոլովների իմաստները, հանդես են գալիս բայերի բարդ ժամանակաձևերը, կրավորական կերպը արտահայտվում է վերլուծական եղանակով: Բառապաշա– րում առկա են ինչպես սանսկրիտից և պրակրիտներից ժառանգված բառերը, այնպես էլ Փոխառությունները պարսկե– րենից, արաբերենից և եվրոպական լե– զուներից: ժամանակակից Հ. լ. տարած– ված են Հնդկաստանի հս–ում, Պակիստա– նում, Շրի Լանկայում և Նեպալում: Պե– տական լեզուներ են՝ հին դին (խոսում է 153.7 մլն մարդ, տարածքը՝ ՈւտտարՊրա– դեշ, Մադհյա Պրադեշ, Բիհար, Ռաջաս– թան), ուրդուն (ծագումով, հնչյունական և քերականական կառուցվածքով նույն հինդին է, տարբերվում է բառապաշարով և գրությամբ, խոսում է 28 մլն մարդ Հընդ– կաստանում և 7 մլն՝ Պակիստանում), բեն– գալերենը (խոսում է 70 մլն մարդ Բանգլա– դեշում և 45 մլն՝ Հնդկաստանի Արևմըտ– յան Բենգալիա նահանգում), փենջաբերե– նը (խոսում է 40 մլն մարդ Պակիստանի և 14 մլն՝ Հնդկաստանի Փենջաբ նահանգնե– րում), մարաթին (խոսում է 43 մլն մարդ Հնդկաստանի Մահարաշտրա նահան– գում), հուջարաթերենը (խոսում է 25 մլն մարդ Հնդկաստանի Հուջարաթ նահան– գում), ասամերենը (9 մլն մարդ՝ Հնդկաս– տանի Ասսամ նահանգում), սինդհին (8 մլն մարդ՝ Պակիստանի Աինդ նահան– գում), նեպալերենը (6 մլն մարդ՝ Նեպա– լում և 1,3 մլն մարդ՝ Հնդկաստանում), սինհալերենը (8 մլն մարդ՝ Շրի Լանկա– յում): Նոր Հ. լ. օգտվում են բրաԽէի այբու– բենի տարատեսակներից, արաբա–պարս– կական գրից կամ յուրահատուկ տեղական այբուբեններից (տես Հնդկական գիր): Վ. Աոաքեյյան
ՀՆԴԿԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, Հնդստան– յան պլատֆորմ, մինչքեմբրյան պլատֆորմ, ընդգրկում է Հնդստան թե– րակղզին, Ինդոս, Գանգես, Բրահմապուտ– րա գետերի ավազանները և Շրի Լանկա կղզին: Տես Հնդկաստան հոդվածի Երկ– րաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները բաժինը:
ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ, երկրագնդի երրորդ մեծ օվկիանոսը: Գտնվում է Ասիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի և Ան– տարկտիդայի միջև: Միացած է Ատլանտ– յան և Խաղաղ օվկիանոսներին: Տարա– ծությունը 74917 հզ. կմ2 է, միջին խորու– թյունը՝ 3897 մ, ծավալը՝ 291945 հզ. կւէ3 (առանց ծովերի, համապատասխանաբար՝ 73442.7 հզ. կմ2, 3963 մ, 291030 հզ. կմ3): Ֆիզիկաաշխարհագրական ակնարկ: Մյուս օվկիանոսների հա– մեմատությամբ ծովերն (Կարմիր, Անդա– մանյան, Արաբական, Արաֆուրյան, Թի– մորի, Պարսից ծոց) ու կղզիները (Մադա– գասկար, Շրի Լանկա, Սոքոթրա, Մա սկա– րենյան, Կրոզե, Արքայազն էդուարդ, Մալդիվյան, Լաքադիվյան, Չագոս, Կո– կոսյան ևն) քիչ են: Ափագիծը, բացառու– թյամբ հս. մասի, թույլ է կտրտված: Ափե– րի երկայնքով ձգվող մայրցամաքային ծանծաղուտն ունի 50– 200 մ խորություն, մայրցամաքի լանջը Ինդոս, Գանգես և այլ գետերի ստորջրյա հովիտներով կտրտված զառիվեր սանդղավանդ է: Հ. օ–ի հս–արլ. մասում է Զոնդյան կղզինե– րի աղեղը և նրան ուղեկցող խորջրյա ան– դունդը (7209 մ առավելագույն խորու– թյամբ): Օվկիանոսի հատակը լեռնաշղթա– ներով բաժանված է Արաբական, Արև– մըտա–Ավստրալիական, Աֆրիկա– Ան– տարկտիկական և այլ գոգավորություն– ների: Նշանավոր լեռնաշղթան (մոտ 5000 կմ երկարությամբ) Արևելա–Հնդկա– կանն է, որը հվ–ում միանում է Արևմտա Ավստրալիական լեռնաշղթային: Հրա– բուխները (Բարդինի, Շչերբակովի, Լենա ևն) Մադագասկարից հս. առաջացնում են խոշոր զանգվածներ, Կոկոսյան կղզինե– րից արլ.՝ լեռնաշղթաներ: Օվկիանոսի միջին մասում գտնվող լեռնային համա– կարգը, բաղկացած 400–800 կմ լայնու– թյան, 2–3 կմ բարձրության երեք ճյու– ղից, տարածվում է դեպի հս.՝ առաջացնե– լով Արաբա–Հնդկական լեռնաշղթան, հվ–արմ.՝ Արևմտյան Հնդկական և Աֆ– րիկա–Անտարկտիկական լեռնաշղթանե– րը, և հվ–արլ.՝ Կենտրոնական Հնդկական լեռնաշղթան, Ավստրալա–Անտարկտի– կական բարձրությունները: Հ. օ–ի նստվածքներն ունեն 3–4 կմ հզո– րություն: Առավել տարածված են ֆորա– մինիֆհրային, դիատոմիտային, ռադիո– լյարային և կորալային նստվածքները: Արմատական ապարների ելքերը հաճախ հանդիպում են մայրցամաքային լանջե– րին (նստվածքային, մետամորֆային ապարներ) և լեռներում (բազալտներ): Հ. օ–ին բնորոշ են տեկտոնական կառուց– վածքների կայունությունը ինչպես հու– ներում (տալասսոկրատոններ), այնպես էլ ծայրամասերում (մայրցամաքային պլատֆորմներ): Ակտիվ զարգացող կա– ռուցվածքները՝ ժամանակակից գեոսինկ– լինալները (Զոնդյան աղեղ) և գեոռիֆ– տոգենալները (միջին օվկիանոսային լեռ– նաշղթա), գրավում են Փոքր տարածու– թյուններ և հանդիսանում են Հնդկաչինի ու Արևելյան Աֆրիկայի համապատասխան կառուցվածքների շարունակությունը: Այդ հիմնական խոշոր կառուցվածքները, խիստ տարբերվելով իրարից մորֆոլոգիայով, երկրակեղևի կառուցվածքով, սեյսմոակ– տիվությամբ և հրաբխականությամբ, բա– ժանվում են ավելի մանր կառուցվածքնե– րի՝ պւիտաների, իջվածքների, կոշտային և հրաբխային լեռների (տեղ–տեղ պսակ– ված կորալային կղզիներով ու խրատնե– րով՝ Չագոս, Մալդիվյան կղզիներ ևն), հունաբեկվածքների (Չագոս, Օբի ևն), հաճախ կապված կոշտային լեռնաշղթա– ների՝ (Արևելա–Հնդկական, Արևմտա– Ավստրալիական, Մալդիվյան ևն) ստո– րոտների բեկվածքային զոնաների, տեկ– տոնական սանդղավանդների հետ ևն: Հ. օ–ի հունային կառուցվածքներում առանձնահատուկ տեղ է գրավում Մասկա– րենյան լեռնաշղթան, ըստ երևույթին, Գոնդվանա հին մայրցամաքի մասը հան– դիսացող կառուցվածքը: Օգտակար հա– նածոներից կան նավթ և գազ (հատկապես Պարսից ծոցում), մոնացիտային ավազ (Հնդկաստանի հվ–արմ. մերձափնյա շըր– ջանում), քրոմիտներ, երկաթ, մանգան (ռիֆտային զոնաներում), երկաթ–մանգա– նային կոնկրեցիաներ (օվկիանոսի հս–ում): Քարտեզը տես 472-րդ էջից հետո՝ ներ– դիրում: Կլիման հս. մասում մուսսոնային է: Հս–ում ամռանը օդի միջին ջերմաստիճա– նը 25–27°C է, Աֆրիկայի ափերի մոտ՝ մինչև 23°C: Հվ–ում, հվ. լայնության 30°-ի մոտ օդի ջերմաստիճանն ամռանը իջ– նում է մինչև 20–25°C, հվ. լայնության