Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նակ: Նրանցից շատերը զոհվել են բռնա– գաղթի ճանապարհին և Դեյր Էզ–Զոր անապատում: Փրկվել են 20 հոգի, որոնք բնակություն են հաստատել տարբեր եր– կըրներում:

ՀՆԴԱՐ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Աղսուի շրշանում, շրշկենտրոնից մոա 12 կԱ հյուսիս–արևմոսոք: Միավոր– ված է Գյուրշեանի սովետական տնտեսու– թյան հետ: Զբաղվում են այգեգործու– թյամբ, անասնապահությամբ: Ունի հայկ. ութամյա դպրոց, գրադարան: ՀՆՈՑ, շոգեգեներաաորի կամ վառարանի մաս՝ օրգանական վառելիքների այրման U բարձր ջերմաստիճանի ծխագազեր ստա– նալու համար: Այրումից ստացված ջեր– մությունն այնուհետև փոխակերպվում է էլեկտրական կամ մեխանիկական էներ– գիայի կամ էլ օգտագործվում տեխնոլո– գիական և այլ նպատակներով: Շոգե– գեներատորի Հ–ում այրման արգասիքնե– րի ջերմությունը հաղորդվում է Հ–ի պա– տերին տեղադրված էկրանային խողո– վակներին, որոնցով հոսում է բանող մարմինը (ջուր, գոլորշի), վառարանների Հ–ում՝ ջերմային մշակման ենթարկվող նյութերին, կամ պարզապես օգտագործ– վում է ջեռուցման համար: Ըստ վառելիքի այրմաև ձևի Հ–ները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ շերտային և խ ց ա վ ո ր: Շերտային Հ–ում (նկ. 1) Նկ. 1. շերտային հնոց. /. բեռնավոր– ման բունկեր, 2. շիրեր, 5. շղթայական կրակա– վանդակ, 4. խարամը հեռացնող հարմարանք, 5. օդաՓչման գոտիներ, 6. վառելիք այրում են միայն պինդ վառելիք, որը մատուցվում է տարբեր կառուցվածք ունե– ցող կրակավանդակի վրա, իսկ այրման համար անհրաժեշտ օդը՝ կրակավանդա– կի տակ: Օդը վարից վեր անցնում է վա– ռելիքի ամբողջ շերտով, որտեղ էլ կատար– վում է հիմնական այրումը: Շերտային Հ–ի տարատեսակ է եռացող շերտով Հ.: Շերտային Հ–ով հանդերձվում են մինչև 10 կգքվրկ արտադրողականության շոգե– գեներատորները: Վառելիքի այրման խցա– յին եղանակի կիրառմամբ վերացվեցին շոգեգեներատորների միավոր հզորու– թյան վրա դրվող սահմանափակումները, և հնարավորություն ստեղծվեց օգտագոր– ծել նույնիսկ ցածրորակ վառելիք: Ցցա– վոր Հ–ում այրում են գազային, հեղուկ, ինչպես նաև փոշիացված պինդ վառելիք (քարածուխ, ֆրեզտորֆ), որը նախա– պես մաքրվում, չորացվում ու փոշիացվում է փոշեպատրաստման համա– կարգում: Գազային վառելիքի այ– րումը նախապատրաստում չի պահանջում, իսկ հեղուկ վառելիքը Հ. է մատուցվում բոցամուղների միջոցով, փոշիացված վի– ճակում: Ըստ հնոցային պրոցեսի աերո– դինամիկայի, խցավոր Հ–ները լինում են՝ ջահ ային (նկ. 2) և մրրկային (նկ. 3): Զահային հնոցային պրոցեսի ժամանակ ածխափոշին այրման համար անհրաժեշտ օդի հետ միասին այրիչնե– րով ներփչվում է այրման խուց, որտեղ վառելիքը կախված վիճակում այրվում է: Այրման պրոցեսը սահմանափակվում է հնոցային տարածությամբ և վառելիքի մասնիկի՝ Հ–ում մնալու տևողությամբ: Նկ. 2. խցավոր շահ ային հնոց. /. այրիչ, 2. հնոցի խուց, 3* որմնապատվածք, 4. էկրանային խողովակներ, 5. շոգեգերւոաքա– ցուցիչ Մրրկային հնոցային պրոցեսի ժամա– նակ ածխափոշին կամ վառելիքի մանրու– Ք11 (4-–6 ւէմ չափերի) այրվում է օդա գա– զային հոսք ում և կանոնավոր շրջապտույտ կատարում շրջահոսելի ձև ունեցող Հ–ում կամ նախահնոցում: Շնորհիվ Հ–ների կոնստրուկտիվ առանձնահատկություննե– րի, վառելիքի այստեղ մնալու տևողու– թյունը գրեթե չի սահմանափակվում: Մրրկային Հ–ում, օդա գա զային հոսքի կա– յուն շրջապտույտի շնորհիվ ապահով– վում է մեծ տուրբուլենտություն, և մեծա– նում է հնոցային պրոցեսի ջերմազանգ– վածափ ոխանակությ ունը: Ածխափոշով աշխատող Հ–ում խարամ– ները հեռացվում են չոր կամ հեղուկ վիճակում՝ կախված մոխրի դյուրահալու– թյունից, իսկ ծխագազերը՝ ծխաքարշի օգնությամբ: Գազանթափանց էկրանների կիրառման դեպքում օդի մատուցումն ու ծխագազերի հեռացումը կատարվում են օդափոխիչի օգնությամբ: Այս դեպքում հնոցային խուցը գտնվում է 3–5 կն/ւէ2 Նկ. 3. խցավոր մրրկային հնոց. /. նսփւահնոց, 2. վերչնայրման խուց, 3. հո– վացման խուց, 4. խարամաորսիչ, 5. հալանցք ճնշման տակ: Շոգեգազատուրբինային տեղակայանքների շոգե գեներատորների Հ–ում ճնշումը կարող է հասնել մինչև 0,6–2,5 Մն/մ2: Խցավոր Հ–ով հանդերձ– վում են մինչև 7000 կգ1վրկ և ավելի արտա– դրողականությամբ շոգե գեներատորներ: Հ–ի աշխատանքի բնութագրիչներից մեկը նրա ելքում ծխագազերի ջերմաստիճանն է» որը, վառելիքի տեսակից կախված, տա– տանվում է 1000~1250°C տիրույթում: Հնոցային սարքերի աշխատանքի արդյու– նավետության և տնտեսավետության բնու– թագրերն են 1. հնոցային ծավա– լի ջերմային լարված ու թյու– & D՝ Q/V (Մվւո/ւէ3, Գկաւ/il3 ժամ), որտեղ Q-ն ջերմային հզորությունն է, V-ն՝ հնո– ցային խցի ծավալը, 2. հնոցային խցի կտրվածքի ջերմային լարված ու թյ ու նը՝ Q/F (Մ վախ2, Գկաւ/ւէ2 diutl), որտեղ F-ը Հ–ի կտրվածքի մակերեսն է, իսկ շերտային Հ–ի դեպքում՝ այրման հայ ել ու մակերեսը, 3. տաքացման մակերևույ թՏի ջերմային լարված ու թյ ու նը՝ Q/H (Մվւոյէէ2), որը գնահատում է էկ– րանների օգտագործման արդյունավետու– թյունը. Q-ն 1 կգ վառելիքի այրումից էկ– րանների կողմից ճառագայթմամբ ընկալ– ված ջերմության քանակն է (Մչ/կգ), H-ը՝ ճառագայթումն ընկալող մակերեսը: Գրկ. TeopHa TonoHHHx npoijeccoB, no A- pea. T. Փ. KHoppe, H. H. ITajieeBa, M.–JI., 1966; X յ m a ji a h fl.M., KaraH H.A., TeopHH ropemm h TonoraMe ycTpoiicTBa, M., 1976. Հ. Հովսեփյան

ՀՆՉԱԿ», հասարակական–քաղաքական ամսաթերթ: Հնչակ յան կուսակցության կենտրոնական օրգան: Լույս է տեսել 1887–1915-ին [Մոնպելիեում (1887-91), Փարիզում (1891–92, 1904–15), Աթեն– ք*ում (1892–94), Լոնդոնում (1894–1904)]: Խմբագրել են Ա. Նազարբեկը, Մ. Նազար– բեկը, Ռ. Խանազատը, Գ. Կաֆյանը, Ս. Հովյանը, Մ. Մապահգուլյանը և ուրիշ– ներ: Պրոպագանդել է Արևմտյաև Հայաս– տանը թուրք, լծից ազատագրելու գաղա– փարը, լուսաբանել Հայկական հարցը, արևմտահայերի ագգային–ազաաագրա– կան պայքարը, տեղեկություններ հաղոր– դել հայաբնակ գավառների բնակչության տնտ. և քաղ. կացության վերաբերյալ: Անդրադարձել է եվրոպական մամուլի՝ Հայկական հարցը արծարծող նյութերին, կատարել արտատպումներ: Ծանոթացրել է համայնքային սոցիալիզմին ու քաղ. պայքարի նարոդնիկական մեթոդներին, ներկայացրել ռուս հեղաՓոխական դեմո– կրատների գործունեությունը, Ռուսաստա– նի բանվորական, գյուղացիական, ս–դ. շարժումները, առաջին բուրժուա–դեմո– կրատական հեղափոխությունը (1905–07), քննադատ ել ցարական ինքևակալության ներքին քաղաքականությունը: «Հ>-ի էջե– րում տեղ են գտել նաև հոդվածներ Մարք– սի, էնգելսի, մարքսիզմի որոշ դրույթնե– րի, միջազգային ս–դ. շարժման մասին: Բանակռիվ է մղել դաշնակցության, նրա գործիչների ու մամուլի դեմ: Ռ. Ի* ուր շուղ յան

ՀՆՉԱԿ», տեսական ամսաթերթ: Հնչակ– յան կուսակցության կենտրոնական օր– գան: Լույս է տեսել 1935–40-ին, Փրովի– դենսում (ԱՄՆ): Խմբագիր՝ Ե. Սիրվարդ: Լուսաբանել է Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխության շրջա– դարձային դերը մարդկության համար,