Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, հոգևոր (պաշտամունքային) խոսքային բովանդակություն ունեցող վոկալ և վոկալ-գործիքային երաժշտական ստեղծագործությունների հավաքական անվանումը: Հ. ե–յան մի տեսակը եկեղեցական երաժըշտությունն է և երբեմն նույնացվում է Հ. ե–յանն ամբողջապես: Հ. ե–յան հիմնական մասը ժանրերով ու ձևերով խիստ բազմազան արվեստ է և արարողության հետ անմիջական կապ չունի, նրանում աստվածաշնչյան–ավետարանական տեքստերին կամ դրանց ոգով հորինված ազատ (նաև՝ պարականոն) բանաստեղծություններին երաժշտության միջոցներով գրեթե միշտ ռեալիստական մեկնաբանություն է տրվում: Արտաեկեղեցական հոգևոր երգեր տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների ժող. արվեստում: ժող. հոգևոր երգեր են՝ իտալ. լաուդիները, իսպ. կանտիգասները, չեխ. հուսիտների երգերը, ռուս, և ուկր. կանտերը, նեգրական սպիրիչուելները, մերձավոր-արևելյան հոգևոր բայաթիները են: Սրանք երբեմն հորինված են ժող. բարբառներով, ընդհանուր կրոնական ուղղվածությամբ հանդերձ կապված են ժողովրդի սոցիալական կյանքին, դրանցում տեղ են գտել աշխարհիկ երգերի տարրեր: Միջին դարերում Արևմտյան Եվրոպայում ժող. հոգևոր երգերի կիրառության լայն ասպարեզ են դարձել լիթուրգիական դրամաները և միստերիաները: Արտաեկեղեցական կատարման համար կանխորոշված հոգևոր երգեր տարածված են եղել նաև հայ իրականության մեջ (հորինել են նաև մասնագիտացված երգարվեստի ներկայացուցիչները, ինչպես օրինակ, Ներսես Շնորհալին): Դարերի ընթացքում արարողական հայտնի երգերի ժող. տարբերակների կողքին գոյացել են և նոր՝ բուն ժող. ավետիսներ, գանձեր, հոգևոր տաղեր ևն, որոնք հարստացրել են հայկ. արտաեկեղեցական Հ. ե–յան գանձարանը: Աստվածաշնչյան–ավետարանական տեքստերը խոշոր դեր են կատարել պրոֆեսիոնալ Հ. ե–յան մեջ՝ դեռևս վաղ Վերածնության դարաշրջանից առաջ բերելով արևմտաեվրոպական երաժշտության այնպիսի կարևորագույն ժանրերի գոյացումն ու զարգացումը, ինչպիսիք են՝ կանտատ, օրատորիա, մեսսա, ռեքվիեմ, մոտետ, խորալ են: Այս ժանրերի լավագույն ստեղծագործություններում ավետարանական տեքստը հիմք է դարձել իրական մարդկային ապրումներ դրսևորելու, կյանքի ու մահվան հավիտենական պրոբ– լեմը արծարծելու, ընդհանրապես համամարդկային էթիկական բարձր գաղափար– ներ արտահայտելու համար: Հ. ե–յան այդպիսի բազմաթիվ երկեր են ստեղծել Յո. Ս. Բախը, Դ. Ֆ. Տենդելը, Յո. Հայդնը, Վ. Ա. Մոցարտը, Լ. Բեթհովենը, Ֆ. Շուբերտը, Զ. Պերգոլեզին, Զ. Վերդին, Հ. Բեռլիոզը, Լ. Քերուբինին, Ֆ. Լիստը, Ցո. Բրամսը, Ա. Դվորժակը, Շ. Դունոն, Կ. Սեն–Սանսը, Դ. Ֆորեն, ռուս կոմպոզիտորներ Մ. Ի. Դլինկան,Պ. Ի. Չայկովս– կին, Ս. Վ. Ռախմանինովը, Ի. Ֆ. Ստրավինսկին և ուրիշներ, հայ դասականներ Կոմիտասը, Մ. Եկմալյանը, ինչպես և XX դ. մի շարք կոմպոզիտորներ: Տես նաև Պաշտամունքային երաժշտություն, Տաճարային երաժշտություն:

Ռ. Աթայան


ՀՈԳԵՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պատրաստում են կրոնական պաշտամունքային ծառայողներ և տալիս աստվածաբանական կրթություն: Առաջին Հ. ու. հ. ստեղծվել են Հին Եգիպտոսի և Հին Բաբելոնի (մ. թ. ա. II հազարամյակում) տաճարներին կից՝ քրմեր պատրաստելու համար: Մ. թ. ա. I հազարամյակի կեսերին Հնդկաստանում և Կենտրոնական ու Միջին Ասիայի պետություններում երևան եկան բուդդայական վանքեր, որոնցից շատերը դարձան ուս. հաստատություններ: Հնդկաստանում բուդդայական վանական դպրոցներից բացի կային նաև բրահմաների կաստայական դըպրոցներ: Քրիստոնեության ծագումից հետո երևացին նոր տիպի Հ. Ու. հ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս), Երուսաղեմում, Հռոմում և Հռոմեական կայսրության այլ քաղաքներում: Բյուգանդական շրջանում առաջանում են հայ և վրաց. եկեղեցիների հոգևոր սեմինարիաներ: Կաթոլիկական Հ. ու. հ. ունեին խիստ արտահայտված կրոնական ուղղվածություն: Համալսարանների կազմակերպմամբ (XI– XII դդ.) սկսեցին հիմնվել աստվածաբանական ֆակուլտետներ: XV դ. սկզբներին Արևմտյան Եվրոպայի 46 համալսարաններից 18-ը ունեին այդպիսի ֆակուլտետներ: XVI դ. ստեղծվում են նաև բողոքական եկեղեցու Հ. ու. հ.: Մահմեդական Հ. ու. հ–ի՝ մեդրեսեների մասին առաջին հի– շատակությունները վերաբերում են IX դ.: Ռուսաստանում Հ. ու. հ. սկիզբ են առնում 1030-ից, երբ Ցարոսլավ Իմաստունի հրամանով Նովգորոդում եպիսկոպոսական ամբիոնին կից հիմնվում է ուղղափառ քահանաների ուսումնարան: Միակ աստվածաբանական դպրոցը Կիևի հոգևոր ակադեմիան էր (հիմն. 1632-ին): XVII դ. վերջում Մոսկվայում հիմնվեց վանական դպրոց, իսկ հետագայում նրա հիման վրա՝ սլավոնա–հունա–լատինական ակադեմիան: XVIII դ. 2-րդ քառորդում Հ. ու. հ. էին ուսուցման 8-ամյա ծրագրով արքեպիսկոպոսական դպրոցները, որոնք հետագայում կոչվեցին սեմինարիաներ: Ռուսաստանում կային նաև հռոմեա–կաթոլիկական ակադեմիա, կաթոլիկ կոլեգիաներ և սեմինարիաներ, մահմեդական ուս. հաստատություններ: ժամանակակից արտասահմանյան Հ. ու. հ. ստորաբաժանվում են 3 հիմնական խմբերի՝ 1. աստվածաբանական համալսարաններ, ինստներ, ակադեմիաներ և աշխարհիկ բուհերին կից աստվածաբանական ֆակուլտետներ, 2. աստվածաբանական սեմինարիաներ, կոլեջներ, մեդրեսեներ, բարձրագույն աստվածաբանական և ղուրանական դպրոցներ, 3. աստվածաշնչյան կատեխիզիսի, ղուրանական, վանական և այլ դպրոցներ:

Հ. ու. հ. Ս Ս ՀՄ–ու մ. 1970-ին ռուս, ուղղափառ եկեղեցու համար հոգևորականներ էիև պատրաստում Մոսկվայի և Լենինգրադի հոգևոր ակադեմիաներն ու Զագորսկի, Լենինգրադի և Օդեսայի հոգևոր սեմինարիաևերը: Միջնակարգ Հ. ու. հ. են վրաց. ուղղափառ եկեղեցու քահանայական–աստվածաբանական (Մցխեթ), բողոքական աստվածաբանական Կաունսա և Ռիգա), ավետարանական քրիստոնյա–բապտիստների աստվածաշնչյան դասընթացները (Մոսկվա), Տաշքենդի բարձրագույն հոգևոր դպրոցը, Բուխարայի 7-ամյա Միրի-արաբ մեդրեսեն, Էջմիածնի հոգևոր ճեմարանը:
Հ. ու. հ. Հ ա յ ա ս տ ա ն ու մ: Հեթանոսության շրջանում (մ. թ.ա. I հազարամյակ) Հայաստանում գործում էին մեհենական դպրոցներ: Քրիստոնեության մուտքից հետո հիմնվեցին վանական, եկեղեցական դպրոցներ: XI– XII դդ. ծխական, վանական ու եկեղեցական դպրոցներից բացի առանձնացնում են դպրատները, դպրեվանքերը, ընծայարանները, ժառանգավորաց դպրոցներն ու վարժարանները:

XI–XV դդ. բարձրաստիճան հոգևորականներ եև պատրաստել ու վարդապետական կոչումներ են տվել Մյունյաց վարդապետարանը, Անիի, Սանահինի, Հաղպատի, Դոշավանքի, Բջնիի, Խորանաշատի դպրոցները, Գլաձորի, Տաթևի համալսարանները Են (տես Գլաձորի համալսարան, Տաթեի համաւսարան): XVII– XVIII դդ. կրոնական ու աստվածաբանական կրթություն են տվել էջմիածնի ժառանգավորաց, Հովաևնավանքի, Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց, Հարանց անապատի դպրոցները: Կ. Պոլսում աչքի է ընկել Հովհաննես Բաղիշեցու (Կոլոտ) դպրանոցը (XVIII դ.), Գումգաբուի մայր դպրատունը (1741), Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցը (1640): XVIII դ. Հ. ու. հ. են հիմնում նաև Մխիթարյան միաբանները Ս. Ղազարում, Տրիեստում: XIX դ. հոգևոր դպրոցներ են հիմնադրվել Ախալցխայում (1830), Ախալքալաքում (1836), Վերին Ագուլիսում (1867), Բաքվում (1866), Աստրախանում (1859), Նոր Նախիջևանում (1875): Բարձրաստիճան հոգևորականներ պատրաստելու նպատակով հիմնադրվում են էջմիածնի Գնորգյան ճեմարանը (1874), Արմաշի դպրեվանքը (1889), Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը (1843), Ս. Ղազարի Մուրատ–Ռափայեչյան վարժարանը (1836), Վիեննայի Մխիթարյանների դպրոցը (1811): Այժմ գործում են էջմիածնի հոգևոր ճեմարանը, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը, Անթիլիասի ընծայարանը (1929), Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների ընծայարանները:

ա. Իգնատյան


ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Հոգեֆիզիկական պրոբլեմ:


ՀՈԳԵՖԻձԻԿԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄ, լայն առումով՝ հոգեկան և ֆիզիկական երե– վույթների փոխհարաբերություն, ավելի նեղ՝ հոգեկան և ֆիզիոլոգիակաև (նյարդային և հումորալ) երևույթների կապի պրոբլեմ:

Արտաքին աշխարհի երևույթների և մարմնում կատարվող պրոցեսների հոգեկան կյանքի հետ ունեցած կապը հիմնավորվել է դեռևս Հին Հունաստանի բնափիլիսոփայական ուսմունքներում: Հ. պ. հատուկ քննարկման ենթարկվեց XVII դ., երբ մեխանիկայի օրենքների հայտնադործման շնորհիվ, հոգեկան երևույթները ես դիտվեցին իբրև մարմնից