Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հ–ի տարածքով է անցնում Հոկտեմբեր՜ յանի ջրանցքը: Խմելու շուրը ստանում է Այղր լճից և Ապարան–Երևան ջրատարից (միասին՝ մոտ 350 ւ1վրկ): Քաղաքն ունի բնական գազի մատակարարման և ջըր– մուղ–կոյուղու ցանց: Պատկերազարդումը տես 536-րդ էջից հետո՝ ներդիրում: Գրկ. Հակոբյան Թ. Խ., Սովետական Հայաստանի քաղաքները, Ե., 1977: Ռ. Սահակյան, Ռ. Հարությունյան Վ. Ագշեհիրւյան

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՂԱՆԴԵՐԱՅԻՆ», սպիտակ աղանդերային տեսակավոր գի– նի: Մշակվում է 1969-ից, Հոկտեմբերյանի գինու գործարանում, «ԳսՈւան դմակ» սոր– տի խաղողից (24% ոչ ցածր շաքարայնու– թյամբ): Թնդությունը 15 ծավ.% է, շա– քարայնությունը՝ 5 գ/ւ: «Հ. ա.» ունի մուգ թեյի գույն, մարմնեղ է, հարմոնիկ: Հնաց– ման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի: Հա– մամիութենական և միջազգային մրցույթ– ներում ու համտեսներում «Հ. ա.»-ին շնորհվել է մեկ ոսկե մեդալ:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄ–

ԲՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, բանվորների և կայազորի հեղափոխական զինվորների ապստամբությունը Մոսկվայի բոլշևիկ– յան կազմակերպության ղեկավարությամբ 1917-ի հոկտ. 25–նոյեմբ. 2 (նոյեմբ. 7– 15)-ին: Ավարտվեց քաղաքում սովետա– կան իշխանության հաստատումով: Սո– վետական իշխանության հաստատումը Պետրոգրադում և Մոսկվայում ճանապարհ հարթեց ամբողջ երկրում Աովետների իշ– խանության հաղթական երթի համար: Մանրամասն տես Հոկտեմբերյան սոցիա– փստական մեծ հեղափոխության, հոդ– վածում:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ &ԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄ–

ԲՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈԳՐԱԴՈՒՄ, բանվոր– ների, կայազորի հեղափոխական զինվոր– ների և Բալթիական նավատորմի նավաս– տիների ապստամբությունը Վ. Ի. Լենինի գլխավորած բոլշևիկյան կուսակցության ղեկավարությամբ 1917-ի հոկտ. 24–25 (նոյեմբ. 6–7)-ին: Ապստամբության հե– տևանքով տապալվեց բուրժ. ժամանակա– վոր կառավարությունը, և հաստատվեց Բանվորների, զինվորների և գյուղացի– ների դեպուտատների սովետների իշխա– նություն: Հ. զ. ա. Պ. պրոլետարիատի հաղթական զինված ապստամբության դա– սական օրինակ է: Պետրոգրադի ապստամ– բությունը 1917-ի Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխության գագաթ– նակետն ու որոշիչ գործողությունն էր, որը սկիզբ դրեց սովետական իշխանու– թյան հաղթական երթին ամբողջ Ռուսաս– տանում: Մանրամասն տես Հոկտեմբեր– յան սոցիաչիստական մեծ հեղափոխու– թյուն հոդվածում:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆ– ՅԱՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ 1905 քաղաքա– կան, համընդհանուր գործադուլ Ռու– սաստանում, 1905–07-ի հեղափոխության (տես Ռուսական հեղափոխություն 1905– 1907) կարևորագույն փուլերից, հեղա– փոխական բարձր վերելքի սկիզբը: Հ. հ. գ–ի նախապատրաստման գործում խո– շոր դեր խաղացին բոլշևիկները, որոնք հենվում էին ՌԱԴԲԿ III համագումարի (1905-ի ապրիլ) որփումների վրա: 1905-ի հոկտ. 6-ին Մոսկվայի երկաթուղային հանգույցի մի շարք բոլշևիկյան կազմա– կերպությունների ներկայացուցիչների ժո– ղովը որոշեց անցկացնել միացյալ գործա– դուլ: Նույն օրը երեկոյան ՌՍԴԲԿ Մոսկ– վայի կոմիտեն Մոսկվայի երկաթուղա– յին հանգույցի բոլոր մայրուղիներում հոկտ. 7-ի կեսօրին համընդհանուր գոր– ծադուլի կոչ արեց: Հոկտ. 10-ին գործա– դուլ հայտարարեցին Մոսկվայից սկիզբ առնող բոլոր հիմնական մայրուղիների երկաթուղայինները: Նույն օրը բոլշևիկ– ների Մոսկվայի համաքաղաքային կու– սակցական կոնֆերանսը որոշում ընդու– նեց հոկտ. 11-ից հայտարարել ընդհա– նուր քաղաքային գործադուլ: Մոսկվայից հետո գործադուլ սկսվեց Պետերբուրգում և Ռուսաստանի խոշոր արդ. այլ քաղաքնե– րում, աշխատանքը դադարեցրին ֆաբրի– կաները, գործարանները, տրանսպորտը, փոստը, հեռագրատները, հիմնարկու– թյունները, խանութները, ուս. հաստատու– թյունները: Գործադուլավորների թիվը հասավ 2 մլն մարդու: Գործադուլն ընթա– նում էր ինքնակալությունը տապալելու, Բուլի գինյան դուման ակտիվորեն բոյ– կոտելու, Սահմանադիր ժողով հրավիրե– լու և դեմոկրատական հանրապետություն հաստատելու լոզունգներով: Բանվոր դա– սակարգը քաղ, գործադուլի մեջ հանդես եկավ որպես ամբողջ ժողովրդի առաջա– վոր դասակարգ, որպես ժող. շարժման ղեկավար: Գործադուլի ընթացքում Պե– տերբուրգում, Եկատերինոսլավում, Կիե– վում և այլուր ստեղծվեցին Բանվորների դեպուտատների սովետներ, հիմնվեցին արհմիություններ (Մոսկվայում, Պետեր– բուրգում, Ցարոսլավլում, Խարկովում, Թիֆլիսում, Ռիզայում, Վիլնյուսում): Ցա– րիզմը փորձեց հալածանքների միջոցով իսաիանել Հ. հ. գ., բայց՝ ապարդյուն: Երկրում ստեղծվել էր ուժերի յուրատեսակ հավասարակշռություն, երբ, ինչպես գրում էր Վ. Ի. Լենինը, «Ցարիզմն ա ր– դեն անզոր է, հեղափոխությունը դեռևս անզոր է հաղթելու» (Երկ., հ. 9, էջ 528): Այդպիսի իրադրության մեջ հոկտ. 17-ին երևան եկավ ցարական մա– նիֆեստը (տես Մանիֆեստ 1905 հոկտեմ– բերի 17-ի), որով Նիկոլայ II ժողովրդին «շնորհում էր» խոսքի, Ժողովների և միու– թյունների ազատություն, անձի անձեռն– մխելիություն: Բոլշևիկները մերկացնում էին ցարական «ազատությունները» և կոչ էին անում շարունակել պայքարը մինչև վերջ: Մոսկվայում գործադուլը շարունակ– վեց մինչև հոկտ. 22-ը և դադարեց ՌԱԴԲԿ Մոսկվայի համաքաղաքային կուսակցա– կան կոնֆերանսի որոշմամբ, որը կոչ արեց պատրաստվել նոր ելույթի ի նքնա– կալության դեմ: Ստանալով լիբերալ բուրժուազիայի աջակցությունը, որը մանիֆեստն ընդու– նեց որպես շրջադարձ սահմանադրական ուղիով Ռուսաստանի զարգացման մեջ, ինքնակալությունն անցավ վճռական հար– ձակման: Ամբողջ երկրով մեկ ծավալվե– ցին հալածանքներն ու ջարդերը: Հ. հ. գ. դրսևորեց ռուս պրոլետարիատի՝ որպես հեղաՓոխական–ագատա գրական շարժման հեգեմոնի ուժը, տարբեր ազ– գությունների բանվորների ամրապնդվող կապը: Գործադուլն «…այս անգամ ընդ– գրկեց իսկապես ամբողջ երկիրը, ամենա– ճնշված ու ամենաառաջավոր դասակարգի հերոսական ոգևորությամբ համախմբելով Ռուսաստանի անիծյալ «կայսրության» բոլոր ժողովուրդներին» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 9, էջ 500): Հ. հ. գ–ի ալիքները տարածվեցին Ուկրաինայում, Բելոռու– սիս! յում, Լեհաստանում, Մերձբալթիկա– յում, Անդրկովկասում և այլուր: «Լեհաստանում ու Կովկասում,– գրում էր Լենինը,– շարժումն աչքի է ընկնում հսկայական համառությամբ, զենքի ու ռումբ երի համեմատաբար ավելի հաճա– խակի գործադրությամբ բնակչության կող– մից» (Երկ., հ. 9, էջ 431): 1905-ի հոկտ. 14-ին ՌԱԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ղեկավարությամբ Անդրկովկա– սի երկաթուղային բանվորները միացան համառուսաստանյան քաղ. գործադուլին: Գործադուլներ եղան Թիֆլիսում, Բաք– վոււհ Բաթումում, Ալեքսանդրապոլում, Երևանում և այլ քաղաքներում: Տեղի բոլշևիկյան կազմակերպության նախա– ձեռնությամբ հոկտ. 15-ին գործադուլ հայ– տարարեցին Աանահին կայարանի և դե– պոյի բանվորները, որոնց միացան Ախ– թալա, Այրում, Հաղպատ, Քոլագերան և Շահալի կայարանների բանվորներն ու ծառայողները: Հեղափոխական ելույթնե– րը մարտական բնույթ ստացան Ալեքսան– դրապոլում, Կարսում: Հայաստանում հե– ղափոխական շարժումն ավելի մասսա– յական ու հուժկու դարձավ 1905-ի հոկտեմ– բերի վերջին– նոյեմբերին (տես նաև Աւավերդու բանվորների հեղափոխական եչույթները հոդվածը): Հ. հ. գ. Դեկտեմ– բերյան զինված ապստամբությունների նախերգանքը եղավ: Գրկ «Լենին Վ. Ի., Համառուսաստան– յան քաղաքական գործադուլը, Երկ., հ. 9: Ն ու յ ն ի, Ռևոլյուցիայի աոաջին հաղթանա– կը, նույն տեղում: ՝"Հայաստանի կոմունիստա– կան կուսակցության պատմության ուրվա– գծեր, Ե., 1967: BojibineBHKH bo niase Bcepoc- chhcko& nojiHTiraecKOH CTa*iKH b oKTadpe 1905 r., CdopHHK flOKYMeHTOB H MaTepB&JIOB, M., 1955.

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐՒՓՎ ՀՍՍՀ (ՀՀՍՇ ՊԿԱ ՀՍՍՀ), ստեղծ– վել է ՀԱԽՀ Կենտգործկոմի և ժողկոմխոր– հի 1932-ի ապրիլի 23-ի որոշմամբ՝ ՀՍԽՀ Պետական կենտրոնական արխիվի Հոկ– տեմբերյան հեղափոխության ֆոնդերի բաժնի հիման վրա, ՀՍԽՀ Կենտգործկո– մին կից, Երևանում: 1941–57-ին կրկին միավորված է եղել վերստեղծված ՀՍՍՀ Պետական կենտրոնական արխիվին: Վերջնականորեն ձևավորվել է 1958-ին, երբ ՀՍԱՀ Մինիստրների խորհրդի հունվ. 29-ի որոշմամբ ՀԱԱՀ Պետական կենտրո– նական արխիվը վերստին վերակազմվեց: 1978-ին ՀՀՄՇ ՊԿԱ–ի կազմում գործում էին կոմպլեկտավորման, գերատեսչա– կան արխիվների և գործավարության, գիտատեղեկատու ապարատի ստեղծ– ման ու կատարելագործման, ֆոնդերի պահպանության ապահովման և հաշվառ– ման, հատուկ ֆոնդերի, գիտական ին– ֆորմացիայի և փաստաթղթերի օգտա–