Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժուա–դեմոկրաաական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու ուսմունքը: Այն բխում էր Ռուսաստանի ռեալ իրակա– նությունից, ուր կապիտալիզմի զարգա– ցումը կաշկանդված էր ճորտատիրական կարգերի մնացորդներով: Դասակարգա– յին գոռ մարտերում ժողովրդական հոծ զանգվածները, բոլշեիկների գլխավորու– թյամբ, սասանեցին ցարիզմի հիմքերը, ե 1905–07-ի հեղափոխությունը դարձավ Մեծ Հոկտեմբերի «գլխավոր փորձը»: Հետագա իրադարձություններն ու մաս– նավորապես առաշին համաշխարհային պատերազմը ծայր աստիճան սրեցին հա– կասությունները, սկսվեց կապիտալիզմի սիստեմի ընդհանուր ճգնաժամը, և Ռու– սաստանում հասունացան նոր հեղափո– խության օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախա– ԴՐՐյալները. «Պատմության դիալեկտիկան հենց այնպես է,– գրել է Վ. Ի. Լենինը,– որ պատերազմը, անօրինակ չափով արա– գացնելով մոնոպոլիստական կապիտա– լիզմի փոխարկումը պետական–մոնոպո– լիստական կապիտալիզմի, դրանով իսկ մարդկությանն անօրինակ չափով մոտե– ցըրել է սոցիալիզմին» (Երկ., հ. 25, էշ 459–460): Պատերազմի տարիներին Վ. Ի. Լենինը զարգացնելով մարքսյան դրույթները՝ ստեղծեց սոցիալիստական հեղափոխու– թյան ամբողշական տեսություն: Նա առա– շին մարքսիստն էր, որը բացահայտեց իմպերիաչիզմի էությունն ու պատմական տեղը որպես նեխվող ու մեռնող կապիտա– լիզմի, սոցիալիստական հեղափոխության նախօրյակի, հայտնագործեց կապիտա– լիզմի անհամաչափ զարգացման օրենքը և հանգեց մի երկրում սոցիալիզմի հաղ– թանակի հնարավորության մասին եզրա– կացությանը: Ղեկավարվելով լենինյան այդ տեսու– թյամբ, որն արդի դարաշրշանի ամենա– մեծ հայտնագործությունն է, բոլշևիկները գլխավորեցին ժող. մասսաների պայքա– րը ցարիզմի ու կապիտալիզմի դեմ: 1917-ի Փետրվարյան բուրժ ոա–դեմոկրատական հեղափոխության հաղթանակով կործան– վեց ցարական ինքնակալությունը, և երկ– րում հաստատվեց երկիշխանություն, այ– սինքն, մի կողմից՝ բուրժուազիայի դիկ– տատուրա (հանձին ժամանակավոր կա– ռավարության) և մյուս կողմից՝ պրոլե– տարիատի ու գյուղացիության հեղափո– խական դեմոկրատական դիկտատուրա (հանձինս բանվորների ու զինվորների դեպուտատների սովետների): Այդ բա– ցառիկ վիճակը չէր կարող երկար տեել և պետք է վերշանար մեկի կամ մյուսի հաղթանակով: Պրոլետարիատի և բոլոր աշխատավորների շահերը պահանջում էին իշխանությունն ամբողջովին հանձնել սովետներին, իսկ դրա համար պետք էր վիթխարի աշխատանք տանել մասսաների մեշ, նրանց առաշնորդել դեպի նոր հեղա– փոխություն: Այդպիսի խնդիր ծառացավ բոլշևիկյան կուսակցության առաջ, որը ցարիզմի տապալումից հետո դուրս եկավ ընդհատակից և, հեղափոխության շնոր– հիվ ձեռք բերված դեմոկրատական ազա– տությունների պայմաններում, ծավալեց լեգալ գործունեություն: Սակայն ստեղծ– ված իրադրության բնութագրման ու հե– տագա անելիքների հարցերում դեռևս չկար լիակատար հստակություն: Խստորեն զգացվում էր կուսակցության առաջնորդի բացակայությունը: Վ. Ի. Լենինը ցարիզմի տապալման լուրն ստա– ցավ տարագրության մեջ՝ Շվեյցարիա– յում, և անմիջապես հանդես եկավ «Նա– մակներ հեռվից» հոդվածաշարով, ուր կանխագծեց սոցիալիստական հեղափո– խության դիրքորոշումը: Նա շտապում էր օր առաջ թողնել «անիծյալ օտարությունը» և վերադառնալ հեղաՓոխական Ռուսաս– տան: 1917-ի ապրիլի 3-ին Լենինը ժամա– նեց Պետրոգրադ, ուր նրան ջերմորեն դի– մավորեց բանվորների, զինվորների ու նավաստիների հոծ բազմությունը: Կու– սակցական բազմաթիվ աշխատողների հետ Վ. Ի. Լենինին դիմավորողների մեջ էին Մ. Արապիոնյանը (Լուկաշին), Մ. Բաղ– դատյանը, Ա. Տեր–Դաբրիելյանը, Ա. Կա– րին յանը, Ա. Վարդանյանը, Հ. Բեգլուևը, Ն. Աղաջանյանը, վ. Բահաթրյանը և ուրիշ– ներ, որոնք ակտիվորեն մասնակցեցին հետագա իրադարձություններին: Լենինը զրահամեքենայի վրայից, որը վարում էր հայ հեղաՓոխական Մ. Օհանյանը, ողջու– նում է Ռուսաստանի բանվորներին ու գյու– ղացին նրին՝ ցարիզմի դեմ տարած հաղ– թանակի առթիվ և առաջադրում նոր լո– զունգ՝ «Կեցցե՜ սոցիալիստական հեղա– փոխությունը»: Դա հետագա պայքարի լենինյան ծրագիրն էր, որը կուսակցու– թյան առաջնորդն ավելի մանրամասն շա– րադրեց իր հռչակավոր ԱպրիԱան թե– զիսներում («Պրոլետարիատի խնդիրնե– րի մասին տվյալ հեղափոխությունում»): Այնտեղ Լենինը տվեց բուրժուա–դեմոկրա– ւռական հեղափոխությունը սոցիալիստա– կանի վերաճելու տեսականորեն հիմնա– վորված կոնկրետ պլան: Հենց դրանում է լենինյան թեզերի գլխավոր իմաստը, թեզեր, որոնք հստակորեն որոշեցին կու– սակցության անելիքները քաղ., տնտ. ու ներկուսակցական բնագավառներում; Բուրժ. ժամանակավոր կառավարու– թյունը Փաստորեն դարձավ ցարիզմի ժա– ռանգորդը: Նա չլուծեց աշխատավոր մաս– սաների համար կենսական և ոչ մի խըն– դիր՝ պատերազմի դադարեցում, ագրա– րային ու ազգային հարցերի լուծում, 8- ժամյա աշխատանքային օրվա սահմանում ևն: Ուստի վ. Ի. Լենինը պահանջում էր. «Ո՝չ մի վստահություն ժամանակավոր կառավարությանը»: Ցարիզմի տապալումից հետո բոլշևիկ– յան կուսակցության ստրատեգիական պլանն իր խտացումն ստացավ «Ամբողջ իշխանությունը սովետներին» լենինյան լոզունգի մեշ. «Ոչ թե պառլամենտական հանրապետություն,– Բ. Դ. Մովետներից դրան վերադառնալը կլիներ մի քայլ դեպի ետ,– այլ բանվորների, բատրակ– ների և գյուղացիների դեպուտատների Աովետների հանրապետություն ամբողջ երկրում, վարից մինչև վեր» (Երկ., հ. 24, էշ 6): Դրանով իսկ պատասխան էր տըր– վում հեղափոխության հիմնական հար– ցին՝ իշխանության հարցին: Հենվելով Ռուսաստանի բանվորական շարժման պատմական Փորձի վրա՝ Լենինը ցույց տվեց, որ սոցիալիստական հեղափոխու– թյան հաղթանակը մարմնավորող պրո– լետարիատի դիկտատուրան կդրսևորվի սովետական իշխանության ձևով: Ակներև է մարքսիզմը հարստացնող լենինյան հայտնագործության խիստ կարևոր ու մոբիլիզացնող նշանակությունը: Վ. Ի. Լենինը դիալեկտիկ մեծ մտածողի ու գործչի դիրքերից մշակեց նաև կուսակ– ցության տակտիկան՝ գործելակերպը: Նա ցույց տվեց, որ այդ ժամանակ «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգը կարող է կենսագործվել ոչ թե զինված ապստամբության միջոցով, այլ խաղաղ ճանապարհով, քանզի երկրում երկիշխա– նության պայմաններում իրական ուժը՝ ժողովուրդը, բանակը սովետների կողմն էին: ճիշտ է, վերջիններիս մեջ մեծամաս– նություն էին կազմում մանրբուրժուական կուսակցությունները՝ մենշևիկներն ու էսէռները, որոնք գործարքի մեջ էին մտել բուրժուազիայի հետ, սակայն կարելի էր օգտագործել Ռուսաստանում ձեռք բեր– ված քաղ. ազատությունները և լայն ագի– տացիայով ու պրոպագանդայով մերկաց– նել ինչպես բուրժ. ժամանակավոր կա– ռավարությունը, այնպես էլ նրա էսէռա– մենշևիկյան պաշտպաններին: Դա հնա– րավորություն կտար աստիճանաբար Փո– խել սովետների կազմը, այն դարձնել բոլշևիկյան: Լենինի Ապրիլյան թեզիսները դրվեցին ՌՍԴԲ(բ)Կ յոթերորդ կոնֆերանսի աշխա– «Վուլկան» գործարանի Կարմիր գվարդիայի ջոկատը, Պետրոգրադ, 1917 թ. Ցույց Պետրոգրաղում 1917-ի հունիսի 18-ին Զրահապատ տրամվայի վագոն, Մոսկվա, 1917-ի հոկտեմբեր