Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սերի ձեռնարկներ՝ «Մանգա» ժողովածու– ներ («Այլազան գծանկարներ», ընդամենը՝ 12 ժողովածու): Փայտագիր բնանկարնե– րում («Ֆուձի լեռան 36 տեսարանները», գունավոր, 1823–31, «Նշանավոր կամուրջ– ներ», «ճանապարհորդություն երկրի ջըր– վեժներով», երկու նկարաշարերն էլ՝ 1828–33, «Ֆուձի լեռան 100 տեսարան– ները», միագույն, մոտ 1845 են) վերար– տադրելով բնապատկերի ամենատարբեր մոտիվներ, Տ. ընդգծում է մարդկանց հա– րատե աշխատանքի և խաղաղ բնության դրամատիկ փոխհարաբերությունը: Տ–ի ^ոեղծագործական որոնումներով հա– րուստ դեմոկրատական արվեստը զգա– լի ազդեցություն է ունեցել XIX դ. վերջի և XX դ. սկզբի եվրոպական գեղանկարչու– թյան և գրաֆիկայի վրա: Պատկերազարդումը տես 537-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. BopoHOBa B. ., Kaijycmca Xo- Kycaft, M., 1975.

ՀՈՀԵՆ5ՈԼԵՐՆՆԷՐ (Hohenzollem), բրան– դենբուրգյան կուրֆյուրստների (1415– 1701), պրուսական թագավորների (1701– 1918), գերմանական կայսրերի (1871– 1918) դինաստիա: Սերում են շվաբական կոմսական տոհմի ֆրանկոնյան ճյուղից, որի ներկայացուցիչը՝ նյուրնբերգյան բուրգգրաֆ Ֆրիդրիխ YI, 1415-ին ստացել է Բրանդենբուրգը և Ֆրիդրիխ I անվամբ դարձել Տ–ի տոհմահայրը բրանդենբուր– գա–պրուսական պետության մեջ: Տ–ի գըլ– խավոր ներկայացուցիչներն են՝ Ֆրիդրիխ Վիլհելմը (կուրֆյուրստ 1640–88), Ֆրիդ– րիխ III (1688-1713, 1701-ից պրուսա– կան թագավոր Ֆրիդրիխ I), Ֆրիդրիխ II (թագավոր 1740–86), Ֆրիդրիխ Վիլհելմ III (թագավոր 1797–1840), Ֆրիդրիխ Վիլ– հելմ IV (թագավոր 1840–61), Վիլհելմ I (պրուսական թագավոր 1861–88 և գերմ. կայսր 1871–88), Վիլհելմ II (կայսր 1888-ից, գահընկեց է արվել 1918-ին): Տ–ի ներկայացուցիչներից Տոհենցոլեր– ներ–Զինգմարինգենները 1866– 1947-ին տիրել են ռում. գահին: ՀՈԴ, յուրահատուկ բնապատմական գո– յացություն, որը ժամանակի և տարածու– թյան մեջ անընդհատ փոփոխվում է ու զարգանում: Բնութագրվում է բերրիու– թյամբ, որի շնորհիվ այն դառնում է արտա– դրամիջոց, աշխատանքի առարկա, նյու– թական բարիքների անսպառ աղբյուր: (Տես Հողի բերրիություն): Ռուս, ժամա– նակակից հողագիտության հիմնադիր Վ. Վ. Դոկուչանը Տ. դիտում էր որպես մի շարք բնական գործոնների՝ կլիմայի, ռելիեֆի, երկրի հասակի, ինչպես նաե մարդու տնտ. գործունեության փոխազ– դեցության արդյունք: ԸտոՊ. Ա. Կոսէոիչեի Տ. երկրի կեղեի վերին շերտն է, որտեղ զարգանում է բուսականության արմատա– յին ցանցը: Վ. Ա. Վիլյամսը Տ. է անվանում ցամաքի վերին փխրուն և բերքատու շեր– տը, իսկ հողակազմող պրոցեսում կա– րևորում է կենսաբանական գործոնի դերը: Տ–ի բերրիությունը՝ բույսերին ջրով և սննդով ապահովելու ունակությունը, թույլ է տալիս նրան մասնակցելու կենսազանգ– վածի վերարտադրմանը: Կախված Տ–ի կազմից, հատկություններից և հողագո– յացնող գործոններից՝ բնական բերրիու– թյունն ունի տարբեր մակարդակ: Տ. գյու– ղատնտ. արտադրության հիմնական մի– ջոց է. ագրոտեխնիկական, ագրոքիմիա– կան ու մելիորատիվ միջոցառումների կի– րառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է: Տ–ի հիմնական հատ– կությունները, որոնցով պայմանավոր– վում է նրա բերրիության աստիճանը, բնական առանձին գոտիներում տարբեր են: Կլիմայական պայմանները՝ իրենց ջերմային ու ջրային տարբեր ցուցանիշ– ներով, բնորոշում են բուսականության զարգացման, դրա տարրալուծման արա– գության, ազատված հանքային նյութերի տեղաշարժման աստիճանը: Տեղանքի ռե– լիեֆը վերադասավորում է խոնավությու– նը և ջերմությունը՝ խիստ տարբերություն ստեղծելով հվ. և հս. թեքությունների, բարձրադիր ու ցածրադիր շրջանների միջե, որոնցից էլ կախված է բուսականու– թյան զարգացումը, դրա տարրալուծման արագությունը, կուտակվող օրգ. նյութերի քանակը ևն: Կենսաբանական գործոնի՝ բուսականության, մանրէների, անողնա– շարավոր կենդանիների կենսագործու– նեության դերն այն է*, որ փխրուն ապարի մեջ աստիճանաբար կուտակվում են օրգ. նյութ՝ հումուս, և հանքային տարրեր՝ ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ, ազոտ, ածխածին: Ապարների տարրա– լուծման հետևանքով կավից և այլ նուրբ մասնիկներից բաղկացած փխրուկը, ավելի նուրբ կոլոիդային զանգվածը հումուսի հետ նպաստում են խոնավության և բույսի համար անփոխարինելի սննդանյութերի կլանմանը: ժամանակի ընթացքում տար– բեր գործոնների փոխազդեցության և մար– դու տնտ. ներգործության շնորհիվ Փոխ– վում է հողակազմող պրոցեսը, ու Տ–ի մեջ ձևավորվում են մի շարք հատկություններ, որոնցից կախված են դրա արտադրողա– կան առանձնահատկությունները: Տողի կազմը և հատկություն– ն և ր ը. Տ. բաղկացած է հիմնականում պինդ, հեղուկ և գազանման մասերից: Տ–ի պինդ մասը (ֆազը) բաղկացած է նուրբ կավային մասնիկներից, Փոշուց, ավազից ևն, որոնց հարաբերությամբ բնո– րոշվում է դրա մեխանիկական կազմը: ԱԱՏՄ–ում շատ հաճախ կիրառվում է Ն. Ա. Կաչինսկու առաջարկած, ըստ մեխանի– կական կազմի (հաաիկա չափական բաղա– դրություն), Տ–ի դասակարգումը: Տ–ի պինդ մասում կան Si, AI, Fe, K, Mg, Ca, P, S Քիչ չափերով միկրոտարրեր՝ Cu, Mo, Zn, B, F, Pb են. հիմնականում օքսիդների ձեով: Տ–ի պինդ մասի կազմության մեջ մտնում է օրգ. նյութ, որի գերակշռող մասը (80–90%) հումուսն է: Օրգ. տարբեր նյու– թեր մասնակցում են օրգանա–հանքային ստրուկտուրայի առանձնահատկություն– ների (կնձիկների) ձևավորմանը այն դեպ– քում, երբ Տ–ի առանձին նուրբ մասնիկնե– րը հումուսի և կոլոիդ զանգվածի օգնու– թյամբ ամրանում են ու ցեմենտանում, վե– րածվում զանազան չափի և ձևի կնձիկնե– րի: Տեղուկ մասը՝ հողի չուծույթը, ակտիվ բաղադրամաս է, իրականացնում է Տ–ում նյութերի փոխադրումը, բույսերին ապա– հովում ջրով և լուծված սննդանյութերով: Սովորաբար պարունակում է իոններ, մոլեկուլներ, կոլոիդներ և ավելի մեծ մասնիկներ, երբեմն նաև սուսպենզիա: Գազային մասը կամ օդը գտնվում է ջրից ազատ ծակոտիներում: Տ–ի օդի կազմը, որի մեջ մտնում են N2,02, C02, հաստա– տուն չէ և որոշվում է նրա մեջ ընթացող կենսաքիմիական պրոցեսների բնույթով: Արտադրական արժեքի տեսակետից կա– րևոր են Տ–ի ֆիզիկական հատկություն– ները՝ տեսակարար կշիռը, ծավալային կշիռը, ծակոտկենությունը: Տ–ի տեսակա– րար կշիռը կախված է հումուսի ու հանքա– յին նյութերի Փոխհարաբերությունից՝ հու– մուսի տեսակարար կշիռը (գ/սմ3)՝ 1,5– 1,7, հանքային նյութերինը՝ 2,6–2,7, հու– մուսով հարուստ հողերի տեսակարար կշիռը 2,3–2,6 է: Տ–ի ծավալային կշիռը (1 ւ/ւ^-ում չխախտված կառուցվածքով չոր Տ–ի կշիռը) վերին հումուսային շեր– տերում 0,9– 1,1 գ/սմ3 է, իսկ ավելի խորը, հումուսից զուրկ շերտերում՝ 1,2–1,5 գխմ3: Պինդ մասնիկները լրացնում են հողային զանգվածի ամբողջ ծավալի միայն մի մասը, մնացածը կազմում են ծակոտիները՝ մասնիկների և նրանց ագ– րեգատների միջև եղած տարբեր մեծու– թյան և ձևի տարածությունները (միջանցք– ները): Ծակոտիների գումարային ծավա– 1Ը կոչվում է ծակոտկենություն, որից կախ– ված են Տ–ի ջրային հատկությունները (ջրաթաՓանցելիությունը, ջուրը վեր բարձրացնելու ունակությունը, խոնավու– թյունը ևն): Տարբերվում է 2 կարգի ծա– կոտկենություն՝ մազական և ոչ մազական: Առաջինը բնորոշվում է Տ–ի մազական անցքերի ընդհանուր տա– րածություններով, երկրորդը՝ խոշոր անց– քերի գումարով, կնձկանման առանձնու– թյունների և Տ–ի ավազոտ մասնիկների միջանցքներում եղած դատարկ տարածու– թյունով: Մազական ծակոտկենությունը նպաստում է Տ–ի ներքին շերտերից ջրի և սննդանյութերի բարձրացմանը, իսկ ոչ մազական խոշոր ծակոտիներն արտա– քինից ջուրն են կլանում և ապահովում օդի ազատ շրջանառությունը: Տ–ի կարևոր հատկություններից է նրա ջրային ռեժիմը՝ ջրի կուտակման, շարժման, օգտագործ– ման երևույթների ամբողջությունը: Հողի օդային ռեժիմը կանոնավորում է գազա– յին շրջանառությունը Տ–ի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջեր– մային հատկությունները: Տ–ի մեջ ապրող բակտերիաների, տարբեր մանրէների, սնկերի, անձրևորդերի ևնի կենսագործու– նեության հետևանքով տեղի են ունենում ամոնիֆիկացում, նիտրիֆիկացում, բույ– սերի համար մատչելի են դառնում օրգ. նյութերի հետ կապված ֆոսֆորական թթուն, ազոտը, ծծումբը, երկաթը ևն, կու– տակվում են մեծ քանակությամբ օրգ. նյութեր և բարելավվում են Տ–ի ֆիզիկա– կան հատկությունները: Տողագոյացման ընթացքում կուտակվող տարբեր քանակի ու որակական կազմ ունեցող օրգ. նյութե– րի (հումուս) տարրալուծմամբ, դրանց տեղաբաշխմամբ և վերադասավորմամբ, կենսաբանական ու ֆիզիկաքիմիական պրոցեսների ներգործությամբ Տ. ձեռք է բերում որոշակի մորֆոլոգիական հատ– կություններ, որոնց հետևանքով աստի–