Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաղադանոսը, սամիթը, վայրի ստեպ– ղինը են, որոնք աճում են նաև ՀՍՍՀ–ում և օգտագործվում սննդի մեշ: Առանձին տեսակներ պարունակում են թունավոր ալկալոիդներ, որոշ տեսակներ էլ ունեն տեխ. նշանակություն:

ՀՈՎԱՍԱՓ Ս ԵԲԱՍՏԱՑԻ (1508– 18-ի միջե– մահ. թ. անհտ.), XVI դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր: Կրթությունն ստացել է հոր՝ Թադեոս քահանայի մոտ: Հ. Ս–ից մեզ են հասել սիրո երգեր, պատ– մական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյա՜խրատական, ինչպես նաև հո– գևոր թեմաներով գրված և տոմարագի– տական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես Արևմըտ– յան Հայաստանի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղ. անցու– դարձերը: 1535-ին Հ. Ս. ընդօրինակել է Ալեքսանդր Մակեդոնացու պատմությու– նը: Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատե– սությամբ, ստեղծել է 1535-ին: Հ. Ս. գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը): Երկ. Բանաստեղծություններ, աշխատասի– րությամբ Վ. Պ. Գևորգյանի, Ե., 1964: Գրկ. Հովհաննիսյան Ա., Դրվագ– ներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. 1, Ե., 1957: Մ. Մկրտչյան

ՀՈՎԻՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյա– նի շրջանում, Կառնուտի ջրամբարի արևել– յան ափին, շրջկենտրոնից 11 կմ հարավ– արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի Հովիտ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հ–ի մոտ կան տուֆի, բազալ– տի և պեմզայի հանքավայրեր: Բնակիչ– ների նախնիները եկել են Կարսից, XIX դ. սկզբին: Գյուղից 2 կմ արլ. պահպանվել են գյուղատեղի և խաչքարեր:

ՀՈՎԻՏ, Հայկական ՍՍՀ Ապարանի շըր– ջանի Նիգւսվան գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:

ՀՈՎԻՏ», գրական, հասարակական և քաղաքական շաբաթական հանդես: Լույս է տեսել 1906– 17-ին (1906– 10-ին՝ «Հո– վիվ» անվամբ), Թիֆլիսում: Խմբագիր– հրատարակիչներ՝ Ե. Երզնկյան, Հ. Հով– սեփյան (1910-ին): Մեծ տեղ է հատկացրել հայերենին, հայ եկեղեցուն, կրթությանն ու մանկավարժությանը: Ձգտել է ընտա– նիք–դպրոց կապի ամրապնդմանը: Անդրա– դարձել է արևմտահայության վիճակին, բողոքել հայկ. կոտորածների դեմ Թուր– քիայում: Քննադատել է դաշնակցությա– նը, մեղադրել նրան երիտթուրքերի հետ գործակցելու համար: Ունեցել է հարուստ գրական–բանասիրական բաժին: Տպագրել է Ե. Գեղամյանի՝ «Մշակ» թերթի 40-ամյա ուղու և Գ. Արծրունու գործունեության մասին, «Իսրայել Օրին և իր քաղաքա– կան ծրագիրը», «Հայերի ազատագրական շարժումները ԺԸ դարում» ուսումնասի– րությունները, Պեսսիմիստ–ի (Գ. Տեր– Ղա զար յան) «Նախնական կուլտուրայի պատմություն», Հ. Հովհաննիսյանի պոե– զիային նվիրված գործերը, Ա. Ալպոյաճ– յանի հոդվածաշարը հայ ՜ տպագրության 400-ամյա պատմության վերաբերյալ, պատմվածքներ, բանաստեղծություններ, դրամատիկական գործեր ևն: Անդրադար– ձել է Թիֆլիսի ժող. տան գործունեությա– նը, Հավլաբարի թատրոնի ներկայացում– ներին: Տ. Վարդանյան

ՀՈՎԻՏՆԵՐ, հոսող ջրի էրոզիոն գործու– նեության հետևանքով առաջացած, եր– կայնաձիգ ուղղությամբ ռելիեֆի բացա– սական ձևեր (տես Ռեչիեֆի ձևեր): Մովո– րաբար գոյանում են ամբողջական համա– կարգերով: Հ–ի ձևաբանական տարրերն են լանջերն ու հատակը: Հին Հ–ին բնորոշ է ալյուվիալ նստվածքներով հարթ հա– տակը: Հ–ի արմատական ապարներից կազմված լանջերն ունենում են տարբեր բարձրություն, թեքություն ու կառուց– վածք: Հս. կիսագնդում զառիթափ է, ան– համաչափ Հ–ի աջ լանջը, Հվ. կիսագնդում՝ ձախը: Զարգացման փուլերով, վայրի երկրաբանական կառուցվածքով և ար– տածին մի շարք ազդակներով պայմանա– վորված Հ. լինում են կիրճաձև (Որոտա– նի, Իննի ևն), կանիոնաձև (Հրազդանի, Արփայի, Դեբեդի, Ազատի, Կոլորադոյի ևն), V-աձև (լեռնային երկրների Հ–ի մեծ մասը), Մ–աձև, արկղաձև (լեռներից դեպի հարթավայր դուրս եկող Հ–ի մեծ մասը), տաշտակաձև (Արագածում՝ Ամ– բերդի, Մանթաշի, Գեղամա լեռներում՝ Գռիձորի և սառցադաշտային այլ Հ.): Տեկտոնական Հ–ի տեղադիրքը համընկ– նում է ռելիեֆի բացասական կառուց– վածքներին (գրաբեն, սինկլինալային կամ միջլեռնային ճկվածք՝ Միջինարաքսյան, Միջին Արփայի, Շաղափի, ճորոխի, Արևել– յան Եփրատի, Կալիֆոռնիայի ևն): Առանձ– նացվում են երկայնակի, լայնակի և շեղ Հ.: Երկայնակի Հ. տարածվում են ապարների շերտերի .տարածման ուղղու– թյամբ, զուգահեռ են տեկտոնական կա– ռուցվածքների առանցքին և երկար տարա– ծության վրա պահպանում են իրենց բնույ– թը (Փամբակի, ճորոխի, Բրահմապուտրա– յի ևն): Լայնակի Հ. տարածվում են տեկ– տոնական կառուցվածքների առանցքին ուղղահայաց, կարճ տարածության վրա փոխում են իրենց բնույթը և հանդիսանում նեղ, կիրճաձև ու գոգավոր հատվածների հաջորդում (Արփայի հովիտը՝ Արենիից ներքև, Արաքսինը՝ Մեղրի բնակավայրի, Դանուբինո՝ Երկաթե Դարպասների մոտ ևն): Հ. լիսում են էպիգենետիկ՝ երբ հին ռելիեֆից Ժառանգված Հ. խաչաձև թաղ– վել են տեղատարված շերտախմբերի ու մակերևույթների տակից երևան եկած այլ շերտպխմբերի և տեկտոնական կա– ռուցվածքների մեջ (Վեդիի հովիտը՝ Դահ– նակ–Իասրովասարում, Ախուրյանինը՝ Լե– Կուրի հովիտը Վարձիայի մոտ Օկայի հովիտը ստորին հոսանքում Արվւայի հովիտդ Ջերմուկի մոտ Դեբեդի հովիտը Սանահինի մոտ Տրոգային հովիտ Արագածում