ման գործում: Ի դեմս նրա, արիսաոտելա– կանությունը միջնադարյան Հայաստա– նում հասավ զարգացման իր գագաթնա– կետին և նպաստեց փիլ. մտքի վերելքին և ինքնուրույնացմանը: Իր գիտական և մանկավարժական գործունեությամբ Հ. Ո. խորը հետք թողեց հայ միջնադարյան մշա– կույթի մեջ: Նրա դպրոցի ավանդույթները շարունակեցին Դրիգոր Տաթևացին, Մաւո– թեոս Ջուղայեցին, Առաքեչ Սյունեցին և մշակույթի ու գիտության այլ նշանավոր ներկայացուցիչներ: Երկ. Ցովհաննու Որոտնեցւոյ Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց, հրտ. Ս. Արևշատյան և U. Լալաֆարյան, ռուս. թրգմ. U. Արևշատյա– նի, «PU», 1956, Jvfe 3; Վերլուծութիւն «Ատորո– գութեանց» Արիստոաէլի, հավաքական տեքս– տը և umuiջաբանը Վ. Չալոյանի, ռուս. թրգմ. Վ. Չալոյանի և Ա. Ադամյանի, Ե., 1956: ՝տա– մաոօտ վերլուծութիւն ՊորՓիւրի դժուարա– լուծիցն, նույն տեղում: Գրկ. Արևշատյան Ս., Տաթեի Փիլիսո– փայական դպրոցը…, «ԲՄ», 1958, Jsfe 4; Ն ու յ– ն ի, Նոմինալիզմի առաջացումն ու զարգա– ցումը միջնադարյան Հայաստանում, «PIT»-, 1962, JMs 6; Գաբրիելյան Հ. Գ., Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ. 2, Ե., 1958: Չ ա լ ո յ ա ն Վ. Կ., Հայոց փիլիսո– փայության պատմություն, Ե., 1975: Ցուցակ ձեոագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. 1–2, Ե., 1965–70: ApeBmaiflH C.f JlajiacfrapflH C., CoHHHeHHe Hoaima Bo- poTHeu;H <06 3JieMeHTax>, «ԲՄ», 1956, M° 3; HaaoHH B.K., Hctophh apMHHCkoh Փ**- յւօշօՓաւ, E., 1959; ApeBmaTHH C.C., HoMHHaJIH3M B CpeflHeBeKOBOH apMflHCKOH Փ^օշօՓ™, M., 1960. Ս. Արևշատյան
ՀՈՎՀԱՆ ՎԱՆԱՆԴԵ5Ի, տես Վան ան դե– ցի Հովհան Միրզայի:
ՀՈՎՀԱՆ ՖԻԴԱՆՑԱ, Ջ ո վ ա ն ն ի Ֆի– դան ց ա, մականունը՝ Բ ո ն ա վ և ն– տ ու ր ա [Bonaventura (մոտ 1217–21– 1274)], իտալացի փիլիսոփա և աստվա– ծաբան, ֆրանցիսկյան միաբանության գե– ներալ, կյանքի վերջում՝ կարդինալ: Կա– թոլիկ եկեղեցու ականավոր գաղափարա– խոս և ուղղափառ–միստիկական ուղղու– թյան ներկայացուցիչ: Դասվել է սրբերի և եկեղեցու հինգ մեծագույն ուսուցիչների շարքը: Փիլիսոփայության մեջ՝ արիստո– տելականության հետևորդ է, բայց այն զուգորդել է միստիցիզմի և ֆրանցիսկյան– ներին հատուկ Օգոսաինոս Ա վ ր և լ ի ո– ս ի նեոպլատոնականության հետ: Ունի– վերսալիաների խնդիրը լուծել է ռեալիզմի դիրքերից, ընդհանուրը համարել է իրերի աստվածային նախատիպ: Իմացության մեջ վճռական դեր է հատկացրել միստիկա– կան հայեցողությանը և էքստազին: Հայտ– նի էր որպես առաջադեմ գաղափարների և մտածողների, մասնավորապես՝ Ռ. Բե– կոնի հալածողներից մեկը: Հայ իրականության մեջ Հ. Ֆ–ի հայացք– ների տարածումով XIV դ. 1-ին կեսին զբաղվել են Ծործորի դպրոցի որոշ ներ– կայացուցիչներ: Ծործորի հայ–ֆրանցիսկ– յան վանքում գործունեություն ծավալած ֆրանցիսկյան քարոզիչ և գիտնական, իսպանացի Ֆրա Պոնցիուսը, հայ ունիթոռ– վարդապետ Իսրայելի օգնությամբ 1339-ին լատիներենից հայերենի է թարգմանել Հ. Ֆ–ի «Վասն սրբոյն Ֆրանցիսկոսի» վարքագրական աշխատությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JSP 1736): Գրկ. Ու դ և ն ր ի յ ն Մ. Ա., Հայ–դոմինիկյան մատենագիտական ծանոթություններ, «Բազմա– վեպ»–, 1922: Խաչիկյան Լ., Արտազի հայ– կական իշխանությունը և Ծործորի դպրոցը «ԲՄ», 1973, յտ(շ 11: Gilson E., La philoso- phie de S. Bonaventure, P., 1943. Ս. Արևշատյան
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ, հայկական միջնա– դարյան վանք, ճարտարապետական հու– շարձան Հայկական ՍՍՀ Աշտարակի շըր– ջանի Օհանավան գյուղում, Քասախ գետի կիրճի եզրին: Համալիրի հնագույն կա– ռույցը V դ. կառուցված միանավ բազիլիկն է, որի փայտե ծածկը VI դ. փոխարինվել է քարե թաղածածկով: XIII դ. իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով միանավ եկեղե– Հովհաննավանքը (V դ., XIII դ.) հյուսիս– արևելքից Հովհաննավանքի (V դ., XIII դ.) գլխավոր հատակագիծը ցուն հվ–ից կից կառուցվել է վանքի գըլ– խավոր եկեղեցին (1216–21), իսկ ավելի ուշ, նրա որդի Քուրդ իշխանը երկու եկե– ղեցիներին արմ–ից կից կառուցել է տվել գավիթ (շինարարությունն ավարտվել է 1250-ին): Վանքի գւխավոր եկեղեցին իր ծավալա՜տարածական և հատակագծային հորինվածքով XIII դ. հայկ. ճարտ. տի– պիկ օրինակներից է. արտաքուստ ուղ– ղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս ան– կյուններում երկհարկանի ավանդատնե– րով գմբեթավոր կառույց է (գմբեթը կոր– ծանվել է 1918-ին): Արլ. ճակատը մշակ– ված է XIII դ. տարածված խոշոր նկար– վածքի դեկորով՝ ճակատի առանցքով վե– րից վար ձգվող բեկվածքավոր գոտին լայն շրջակալի տեսքով երիզում է լուսա– մուտը, իսկ ավելի ցած՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ: Եկեղեցուն արմ–ից կից է ուղղանկյուն հատակագծով, չորս սյուներով, կենտրո– նակազմ լայնարձակ գավիթը» որի կենտ– րոնական մասը պսակված է երդիկավոր, 12-նիստանի ռոտոնդայով: Դավթի մնա– ցած մասերը ծածկված են հայելային, գլանային ևն թաղերով, իսկ արտաքուստ՝ ութլանջ տանիքով: Հետաքրքիր և յուրօ– րինակ է մշակված գավթի հատկապես արմ. ճակատը: Կենտրոնում շքամուտքն է, նրանից վեր՝ շթաքարեզարդ կամարի մեջ ներառված խոյազարդ միջնասյունով լայն լուսամուտը: Շքամուտքից աջ և ձախ պատը մշակված է բազմաթև կամա– րաշարով պսակված բարակ ու բարձր որմնասյուներով, որոնք վերջավորվում են հս. և հվ. պատերի վրա: Ուշա– գրավ է նաև եկեղեցու արմ. մուտքի հար– դարանքը* այն երիզված է ութանկյունի հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճա– կատակալ քարին, բուսական ձևերով հյուսվածքազարդ ամբողջական ֆոնի վրա պատկերված է «իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը: Հ. եղել է գրչության հնագույն կենտրոն (տես Հովհաննավանքի գրչության կենտ– րոն): Պատկերազարդումը տես 552-րդ էջից հետո՝ ներդիրում: Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ.» Հով– հաննավանքը և նրա արձանագրությունները, Ե., 1948: ApyTioHHH B. M., C a Փ a p- SH C. A., ITaMATHHKH apMflHCKoro 30ffHeCT- Ba, M., 1951; ToKapcKHS H. M., Ap- xHTCKTypa ApMeHHH IV–XIV bb., E., 1961; Ա. Ցակոբսոն
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏ– ՐՈՆ, Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից: Ըստ ավան– դության, Ղազար Փարպեցին այստեղ է գրել իր Պատմությունը: VI դ. կեսերին հիշ– վում է ոմն Գևորգ Մանկիկ, որն այստեղ էր եկել Դվինից և ձեռագրեր էր ընդօրի– նակում: XII դ. կեսերին նշանավոր մատե– նագետ Գրիգոր Տոաեորդու ներկայու– թյունը Հովհաննավա նքում վկայում է մշակութային կյանքի աշխուժացման մա– սին: Այդ շրջանից մեզ են հասել ճառըն– տիրներ՝ գրված և նկարազարդված հաստ թղթի վրա: Հ. գ. կ. բեղմնավոր գործու– նեություն է ծավալել Համազասպ Մամի– կոնյանի առաջնորդության օրոք: Նա ընդօրինակել է տվել հայոց պատմագըր– քերը, որոնց մի մասը մեզ հասած այդ երկերի հնագույն օրինակներն են: Մա– միկոնյանի գործունեությունը շարունա– կել է նրա ազգական Ներսեսը, որն ինքն է ձեռագրեր արտագրել: XV դ. նշանավոր է նույնպես գրչության հովանավոր Գաբ– րիել վարժապետը: XVI դ. վերջերից Հով– հաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսո– փայություն և երաժշտություն:tXVIItդ. կեսերին դպրոցը տնօրինել է Զաքարիա Վաղարշապատցի վարդապետը (աշա– կերտել է Երևանի Անանիա Առաքյալի անապատի դպրոցի վարդապետ Մովսես Տաթևացուն): Նրան հաջորդել է Զաքարիա Քանաքեռցի պատմիչը, որի երկերում մեծ