Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հույն և լատին բնօրինակների հետ, կա– տարել պատմա–բանասիրական, բնագրա– յին ճշգրտումներ, իմաստասիրական, լեզվական ստուգաբանություններ: Գրա– կան ստեղծագործության ասպարեզում առանձնապես հետևել է Ներսես Շնորհա– չուն (քննել և շարունակել է Մատթեոսի Ավետարանի՝ նրա կատարած մեկնությու– նը, վերջինիս օրինակով գրել հայոց այ– բուբենին նվիրված բանաստեղծություն): Հ. Ե–ու չափածոն (գանձեր, երգեր, շա– րականներ, խրատական ոտանավորներ, հանելուկներ) քնարական և պատմողա– կան ստեղծագործություն է՝ գրված ազատ չափ ու հանգով, դյուրըմբռնելի լեզվով: Հ. Ե. նշանավոր մանկավարժ էր և ուսու– ցիչ: Նրան աշակերտել են բազմաթիվ «բանասեր անձինք»: Կրթական, ուսու– ցողական նպատակներով գրել է փիլ. աշխատություններ, խրատական ոտանա– վորներ, հանելուկներ: Նրա ընտրությամբ ու պատվերով ընդօրինակվել են գիտա– կան, փիլ., քերականական աշխատու– թյունների ժողովածուներ: Հաճախ, քաղ– վածքներ են արվել նրա իմաստասիրա– կան, գրական գործերից, ասույթներից, ընդօրինակվել են նրա աշխատություն– ները: Մեծ է Հ. Ե–ու մատենագրության ճա– նաչողական նշանակությունը: Բացահայ– տելով տարբեր ժողովուրդների անցյա– լի և ժամանակի փիլ., գիտական մտքի մակարդակը, սոցիալ–տնտեսական, եկե– ղեցական, քաղ., դասակարգային հարա– բերությունները, նա իր վերաբերմունքն է արտահայտել այս կամ այն երևույթի, տեսակետի կամ մտածողի նկատմամբ: Հ. Ե–ու ձեռագրերը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում (տես «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ. 1–-2, 1965– 1970): Երկ. Մեկնութիւն սուրբ Աւեւոարանին…, ԿՊ, 1825: Գրկ. Ք յ ու ր տ յ ա ն Հ., Երիզա և Եկեղ– յաց գավառ, հ. 1, Վնւո., 1953: Ս ր ա պ– յ ա ն Ա., Հովհաննես Երզնկացի, Ե., 1958: Խաչիկյան Լ., Արտագի հայկական իշ– խանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», 1973, 11: Ա. Սրապյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷՐ&ՆԿԱ5հ Պլուզ [1230-ական թթ., Մեծ Հայքի Եկեղյաց գավառ– 1293, Կիլիկիա, Ակների վանք (շիրիմը գտնվում է Երզնկայի Մ. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ)], հայ միջնադարյան փիլիսոփա, գիտնա– կան, մատենագիր, մեկնիչ, քերական, արվեստաբան, մանկավարժ, տաղերգու, հասարակական–քաղաքական գործիչ: Մե– րել է իշխանական տոհմից: Մովորել է Երզնկայի դպրատներում (մասնավորա– պես Մ. Մինասի անապատում), հետագա– յում աշակերտել է Վարդան Արնեւցուն: 1268-ին ստացել է վարդապետական աս– տիճան: 1270–80-ին շրջել, ուսուցանել, գիտական մատչելի ճառեր ու քարոզներ է կարդացել ոչ միայն Մայր, այլև Կիլիկյան Հայաստանում, Երուսաղեմում, Տւիղիսում (այժմ՝ Թբիլիսի), մասնակցել է ազգա– պահպանման և հայկ. պետականության ամրապնդման համար մղվող պայքարին: Գրել է հասարակական ու եկեղեցական հատուկ կանոններ ընդդեմ ունիթորու– Զախից՝ Հովհաննես Երզնկացի թյան, 1280-ին եղել է Երզնկայի աշխատա– վորական շերտերից կազմավորված «Եղ– բայրութեան» հոգևոր ղեկավարը, նրանց համար գրել «Մահման և կանոնք…»: Հ. Ե. մ՜եծարվել է «սուրբ և իմաստուն», «անյաւ^թ», «բանիբուն և աշխարհալոյս վարդապետ», «Քաղցրիկ», «Քաղցրաձայն», «Պիւլպիւլ» անուններով, նկարներում պատկերվել լուսապսակով: Ինքն ընդօրի– նակել է և ընդօրինակել է տվել բազմա– թիվ գրական, փիլ., աստվածաբանական և այլ բնույթի գրքեր, կազմել է տվել ժո– ղովածուներ, Երզնկայի վանքերում ստեղ– ծել 4– 5 գրադարան: Հ. Ե–ու ստեղծագոր– ծությունը հ՛այ միջնադարի գրականու– թյան զարթոնքի, գիտության ու արվեստ– ների վերածնության արտահայտությունն է: Մեզ են հասել նրա ավելի քան 100 չափածո և արձակ գործեր (արձակի զգա– լի մասն ամփոփված է առանձին ժողո– վածուներում, որոնցից են Մեսրոպ Մաշ– տոցի անվ. Մատենադարանի JSP 2173, 2854, 2992 ձեռագրերը): Հեղինակը ձգտել է գիտականորեն բացատրել բնական, հասարակական երևույթները, դրանց առաջացման, զարգացման ու գոյության օրինաչափությունները: Արժեքավոր են Հ. Ե–ու աշխարհի ճանաչման մատերիա– լիստական ըմբռնումները: Նրա կարծի– քով, տիեզերքը, բնությունն իր բազմա– զանության մեջ (ներառյալ նաև մարդու ստեղծածը) բաղկացած է չորս տեսակ նյութից: Առաջինից սկիզբ է առնում աշ– խարհը, երկրորդից՝ աստղերը և երկնա– յին այլ մարմիններ, երրորդը չորս տար– րերն են, որոնցից բաղկացած են բույսերն ու կենդանիները, երկրի ընդերքում գտնը– վող հանքերը և, ընդհանրապես, ողջ եր– կիրը, չորրորդը «արհեստից նիւթն է», ինչպես «փայտ հիւսան, երկաթն դարբնի»: Նյութը տեսակների բաժանելով, նա ըն– դունում է ստեղծագործության երեք եղա– նակ՝ արարչական, բնական և մարդկա– յին: Հ. Ե. գտնում է, որ չորս տարրերը, զանազան համամասնությամբ միախառն– վելով, առաջացնում են նոր բաղադրու– թյուն, որի մեջ այլևս չի երևում առանձին տարրը: Ըստ նրա, այդ պրոցեսը տեղի է ունենում ոչ թե որևէ գերբնական ուժի միջամտությամբ, այլ «յաղագս նրբու– թեանն բնութեան», բնությունն իր վիճակը պահպանում է ոչնչացման միջոցով, ոչըն– չացումը՝ «ապականութիւնն», պայման է առաջացման համար: Այս իմաստով, ըստ նրա, ապականություն և փոփոխություն հասկացությունները նույնական են: Հ. Ե. պարզորոշ արտահայտել է նյութի պահ– պանման գաղաՓարը. նյութը երբեք չի ոչնչանում, նա փոխում է միայն իր գոյա– ձևը, տեսակը: Շարժումը, ւիովւոխությունը տեղի են ունենում ժամանակի մեջ, որի գոյությունը նա պայմանավորում է երկրի շուրջը երկնքի, պտույտով: Շարժման և հարաՓոխության հետևանք է համարում նաև ծնունդն ու մահը: Ըստ նրա, մահը ոչ թե հոգու բացակայությունն է, այլ մարմնի՝ նյութի քայքայումը: Կյանքի և գոյության հիմքը շարժումն է: Հ. Ե–ու իմացաբանական հայացքները կապված են հոգու մասին նրա ըմբռնում– ների հետ: Գիտելիքներն, ըստ նրա, բա– ժանվում են երեք բնագավառի՝ աստվածա– բանական, բնաբանական (բնության մա– սին) և ուսումնական (մաթեմատիկական), որոնցից յուրաքանչյուրը տարբեր եղա– նակներով է ձեռք բերվում: Առաջինը տըր– վում է սոսկ բանականությամբ և հավա– տով, առանց զգայարանների միջամտու– թյան, քանի որ նրա առարկան աննյու– թական է, երկրորդը՝ նախ և առաջ զգա– յարանների միջոցով, երրորդի բովանդա– կության մի մասը զգայական ընկալման արդյունք է, մյուսը՝ սոսկ բանականու– թյան: Նա գտնում է, որ մարդու հոգին չունի բնածին գիտելիք և բարոյական հատկանիշ: Միտքը խոպան հողի է նման, «որ ինչ սերմանեն զայն պտղաբերէ»: Նա մերժում է աշխարհի ճանաչելիությու– նը կասկածի ենթարկող ուսմունքները և պնդում է, որ հինգ զգայարանները բավա– կան են աշխարհի բոլոր իրողությունների մասին գաղափար կազմելու համար: Միտքը նա նմանեցնում է դատավորի, որը, ընդունելով արտաքին աշխարհից զգայա– րանների ւփջոցով ներս թափանցող տվյալ– ները, դրանց «ներտրամադրական» մշակ– ման հիման վրա անում է դատողություն– ներ: Հ. Ե. ուսումնասիրել է նաև բժշկությունն ու դեղագործությունը, գաղափար է տվել մարմնի և ուղեղի կառուցվածքի ու գոր– ծունեության, ներքին օրգանների, մկան– ների, արյան շրջանառության, հինգ զգա– յարանների մասին: Հ. Ե. ուղեղի կառուց– վածքի և գործունեության հարցում հա– մամիտ է եղել Հիպոկրատի և Դալենի հա– յացքներին, նա ուղեղը դիտել է որպես մտածողության և զգացողության կենտրոն, գտել, որ արտաքին աշխարհի տպավորու– թյունները զգայարաններով հասնում են ուղեղին (ըստ Արիստոտելի՝ սրտին), հարստացնում ու զարգացնում միտքը: Նա մարդու հոգեկան երևույթները բացատ– րում է մարմնում կատարվող նյութական փոփոխություններով և արտաքին ազդակ– ներով, ընդգծում հոգու սերտ կապը նյու–