մահից հեաո, սելջուկ–թուրք. տիրապետու– թյան շրջանում և արտացոլում է քրիստոն– յա տերությունների օգնությամբ Հայաս– տանը սելջուկ –թուրք երի լծից ազատա– գրելու ակնկալություններ («Տեսիլ»-ի իս– կական հեղինակները շահարկել են Հ. Կ–ի անունը): Կյանքի վերջին տարիներն անց է կաց– րել Երևանում, ուր վախճանվել և թաղվել է Կոնդի հս–արմ. ծայրամասի՝ իր անու– նով («Կոզեռն») կոչվող գերեզմանոցում: Գրկ. Մատթեոս Ուռհայեցի, ժա– մանակագրություն» Ե., 1973: Քյուրդ– յան Հ., Հովհաննես Կոզեռն, «ՀԱ», 1967, M 1–3: Mapp H. H., Cica3aHHe օ KaTOjra- Koce IleTpe h yqeHOMHoaHHe Ko3epHe, «Boctoh- Hwe 3anHCKH>, CIIB, 1905. Վ. Վարդանյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿՈԼՈՏ ԲԱՂԻՇԵՑԻ (1678, Բաղեշ–13.2.1741, Կ. Պոլիս), Կ. Պոլսի Հայոց պատրիարք 1715-ից, մշակութային գործիչ: Եղել է Բաղեշի (Բիթլիս) Ամիր– դոլու վանքի դպրոցի սանը: 1705-ին տե– ղափոխվել է Մուշի Ս. Կարապետ վանքը, սկսել Դլակի մայրավանքի շինությունը: Պատրիարքության ժամանակ՝ իր նախկին դասընկերների հետ միասին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում հիմնել է նոր դըպ– րոց (փաստորեն Ամիրդոլու վանքի դըպ– րոցը տեղափոխվեց Կ. Պոլիս), Դում–Դա– փուի մատենադարան–գրադարանը: Նրա աջակցությամբ հրատարակվեցին Ագա– թանգեղոսի, Հովհան Մամիկոնյանի, Փավստոս Բուզանդի, Մեսրոպ Վայոց– ձորեցու, Դրիգոր Տաթևացու և այլոց ստեղ– ծագործությունները, կատարվեցին մի շարք թարգմանություններ: Գրկ. Կյուլեսերյան Բ., Կոլոտ Հով– հաննես պատրիարք, Վնն., 1904: Լ ն ո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՄՇԵՆՑԻ [ծն. թ. անհտ., Համշեն– 1497, Կապոսի վանք (Երզնկա– յի մոտ)], մանկավարժ և փիլիսոփա: Կըր– թությունն ստացել է Ավագ վանքի դպրո– ցում: Հետագայում ստանձնել է դպրոցի րաբունապետությունը և այն վերափոխել համալսարանի: Հ. Հ–ու հետ համալսարանում դա սա վան– գել են դասասաց վարդապետներ Աբրա– համը, Մարգարեն և Աստվածատուր Ջեր– մացին: Որպես միակ համալսարանը, այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից: Հ. Հ–ու սաների ընդօ– րինակություններից և հիշատակարաննե– րից հայտնի է, որ նրա աշակերտներից շատերը դարձել են նշանավոր բանաս– տեղծներ, նկարիչներ, երաժիշտներ (Դրի– գոր Կաֆայեցի ծաղկող, Ներսես Բաղիշե– ցի, Ներսես Հաղբայեցի, Խաչատուր Երզնկացի և ուրիշներ): 1482-ին Հ. Հ–ու համալսարանը Ավագ վանքից տեղափոխվել է Կապոսի վանք, որն իր մահից հետո փակվել է: Ա. Տեր–Գրիգորյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՏԱՆ (ծն. թ. անհտ.– 1787, Շուշի), Գանձասարի կաթողիկոս (1763–87), հայ ազգային– ազատագրական շարժման գործիչ: Եսայի Հասան–Ջւաաւյանի եղբորորդին: Հայաս– տանի ազատագրության նպատակով կազ– մակերպական գործունեություն է ծավալել Ղարաբաղում և Արևելյան Հայաստանի մյուս գավառներում: Դործակցել է Հով– սեփ էմինի հետ, կապ պահպանել էջ– միածնի կաթողիկոսության, հնդկահայ ազատագրական խմբակի և ռուսահայ գործիչների (Հովհաննես Լազարյան, Հով– սեփ Արղության ևն) հետ: Հ. Հ–Ջ–ի նա– խաձեռնությամբ գումարվել են Ղարաբաղի մելիքների ու հոգևոր գործիչների ժողով– ներ, նամակներ հովել ռուս, արքունիք՝ օգնության խնդրանքով և պարսից ու օսմանյան բռնապետությունների դեմ կըռ– վելու պատրաստակամության հավաս– տիացումներով: Հ. Հ–Զ–ի ռուս, կողմնորո– շումը հարուցել է Շուշվա Իբրահիմ խանի թշնամությունը, որն օգտվելով հանգա– մանքից, որ Ռուսաստանն զբաղված է Կովկասյան պատերազմներով, 1787-ի գարնանը հարձակվել է Դանձասարի վրա, կողոպտել կաթողիկոսարանը, կալանա– վորել Հ. Հ–Ջ–ի ն, ապա սպանել տվել Շուշվա բանտում: Գրկ. H օ a h h h c տւ h A. P., Pocchh h apMHHCKOe 0CB060AHTeJIbH0e flBHMCeHHe B 80-x it. XVIII cTOJieTHfl, E., 1947. P. Ոււուբարյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԵՐՄՈՆԵՑԻ, Կոլո– տիկ (ծն. թ. անհտ.– 1440-ական թթ. վերջին), հայ եկեղեցական գործիչ: Կըր– թությունն ստացել է Վայոց ձորի Հերմոն վանքում, ապա աշակերտել է Դրիգոր Տա– թևացուն: Վերջինիս մահից հետո հիշվում է որպես Տաթևի դպրոցի ուսուցչապետ և մեծ վարդապետ: 1430-ական թթ. Թով– մա Մեծոփեցու հետ միասին պայքա– րել է Հայոց կաթողիկոսությունը Մսից էջմիածին տեղափոխելու համար (տես Էջմիածնի ազգային ժողով 1441): Վճռա– կան դեր է խաղացել Կիրակոս Ա Վիրա– պեցու գահընկեցության և Դրիգոր ժ Ջա– լալբեգյանցի կաթողիկոս ընտրվելու գոր– ծում: Ընդօրինակել է մի ճառընտիր, եր– կասիրել Եսայու մեկնությունը և Լուծ– մունք Դիոնիսիոսի: Գրկ. Թովմա Մեծոփեցի, Ցիշատա– կարան, Թ., 1892: Օրմանյան Մ., Ազգա– պատում, հ. 2, ԿՊ, 1914:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈԼՈՎ, Հակոբ Կոս– տանդնուպոլսեցի (1635–24.11. 1691, Վենետիկ), հայ քերական, թարգմա– նիչ, կրոնական գործիչ: 1660–67-ին սո– վորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, ապա զբաղվել գիտական, թարգմանչա– կան, քարոզչական աշխատանքով, նպաս– տել կաթոլիկության տարածմանը հայերի մեջ: Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը և իր գործունեությամբ պաշտ– պանել հայ տպագրիչների շահերը, որի հետևանքով կորցրել է իր պաշտոնը: Հ. Հ. շուրջ 15 ինքնուրույն ու թարգմանական գրքերի հեղինակ է: Առաջին տպագիր գործը «Պարտէզ հոգեւոր» (1670) երկի թարգմանությունն է, ապա՝ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (1674) գիրքը (լատ.), որի համար էլ, ըստ ավանդության, նրան ան– վանել են «Հոլով»: Քննության նյութը գրաբարի քերականությունն է: Ներածու– թյան մեջ Հ. Հ. նշում է հայոց լեզվի 3 տարբերակ՝ «հայկական», այսինքն՝ գրա– բար, «աշխարհական»՝ բարբառներ, «քա– ղաքական»՝ հայկականի և աշխարհակա– նի խառնուրդը, որն օգտագործում են ատենախոսներն ու փաստաբանները: Անցնելով բուն քերականությանը՝ որոշում է նրա սահմանները, քննում խոսքի մասե– րը, շարահյուսությունը, կետադրությու– նը, հնչյունաբանությունը, տաղաչափու– թյունը ևն: «Համառօտութիւն ճարտասա– նականի արուեստի» (1674) աշխատու– թյամբ Հ. Հ. փաստորեն հիմք դրեց* նոր շրջանի ինքնուրույն գիտական ոճագիտու– թյանն ու ճարտասանությանը, իսկ «Պար– զաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687) գրքով նոր մակարդակի հասցրեց աշխարհաբարի մշակումը և առաջին ան– գամ հրապարակայնորեն պաշտպանեց նրա դատը: Երկ. Քերականութիւն լաթինական հայե– րէն, Հոոմ, 1675: Հայելի ճշմարտութեան, Վնտ., 1680: Պատասխանատրութիւնք թդթոյ, Վնտ., 1687: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հայ–Վենետ, Վնտ., 1896, էջ 509: Ալպոյաճյան Ա., Պատմու– թյուն հայ դպրոցի, հ. 1, Կահիրե, 1947, էջ 418: Լ և Ո, Երկ. ժող., հ. 3, Ե., 1969, էջ 454: Ջահուկյան Գ. Բ., Դրաբարի քերակա– նության պատմություն, Ե„ 1974: Իշխան– յան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977: Ե. Մեչքոնյան, հ. Կարադեչյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ITULULUU Հռետոր (’Icoawns MaXaXag) (491–578), բյու– գանդական ժամանակագիր: Ծագումով ասորի: Դրել է «Տիեզերական ժամանա– կագրություն»-^ որը բաղկացած է 18 գրքից և բովանդակում է իրեն հայտնի բո– լոր ժողովուրդների պատմությունը հնա– գույն ժամանակներից մինչև Հուստինիա– նոս I-ի կառավարման (527–565) վերջը: Որոշակի արժեք է ներկայացնում 18-րդ
ԳԻՐՔԸ» որտեղ շարադրված է իր ապրած ժամանակաշրջանի պատմությունը: Հ. Մ–ի գործը քրիստոնեական ոգով գրված բա– րոյախոսական դյուրընթեռնելի աշխա– տություն է, որտեղ հավաստի փաստերը ձուլված են առասպելների հետ: Հ. Մ. որոշակի ազդեցություն է թողել հետագա ժամանակագիրների վրա, հատ– կապես՝ սլավոնական: Նրա երկը միջնա– դարում թարգմանվել է սլավոներեն: Հ. Բարթիկյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԱՆԿԱՍԱՐԵՆՑ (1415, Արճեշ–1501, Վան), միջնադարյան հայ գրիչ: Սովորել է Արճեշում, ապա՝ Մեծոփա վանքի դպրոցում: Սկզբում աշխատել է իր ուսուցչի՝ պատմիչ Թովմա Մեծոփեցու մոտ, կատարել նրա հանձնարարություն– ները. հետագայում տեղաՓոխվել է Ար– ճեշ, հիմնել գրչության դպրոց, որտեղ սո– վորելու էին գալիս Վասպուրականի տար– բեր շրջաններից: Կյանքի վերջին տարի– ներն անցկացրել է Վանում: Դրչությամբ զբաղվել է 72 տարի: Արտագրել է 40 Հայս– մավուրք ու տարեգիրք, 50–60 ձեռագիր, 32 Ավետարան: Հ. Մ–ի գրչական ժառան– գությունից մեզ հայտնի է 30 միավոր, որից 13-ը պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան, 5-ը՝ Վենետիկի Մխիթարյան մա– տենադարաններում, 2-ը՝ Նոր Ջուղա– յում: Ա. Մաթևոսյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿ ԻԼԱԹԵՑԻ (ծն. թ. անհտ.––1438), հայ միջնադայւյան գու– սան: Մանկուց նվիրվել է երաժշտության, անցել գուսանական արվեստի հիմնավոր դպրոց: Ունեցել է հազվագյուտ ձայն, կատարել է ինչպես հայկ. և թուրք, աշ– խարհիկ, այնպես և հայ հոգևոր երգեր: Մասնակցել է գուսանական հրապարա–