մենւոալ արվեստում դեկորատիվ տարրե– րի նպատակային օգտագործումը:
ՀՈՎՍԵՓՅԱՆ Արտաշես Գրիգորի [ծն. 16(29) .8.1910, Ելիզավետպոլի նահանգ, գ. Բանանց], հայ սովետական ռեժիսոր: Ադրբ. ՍՍՀ (1940), ՀՍՍՀ (1960), Դաղըս– տանի ԻՍՍՀ (1967) արվեստի վաստ. գոր– ծիչ, պրոֆեսոր (1968): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1934– 38-ին սովորել է Մոսկվայի թատերական ինստ–ում: 1928–34-ին եղել է Բաքվի հայկ. թատրոնի դերասան և ռեժիսորի օգնական, 1938–49-ին՝ գըլ– խավոր ռեժիսոր: Բեմադրել է Ա. Գուլակ– յանի «Արշալույսին», Ա. Բարսեղյանի «Կամո», Ա. Կապլերի և Տ. Զլատոգորո– վայի «Լենին», Ա. Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն», Զ. Ջաբարլիի «1905 թվականին», Շիրվանզադեի «Պատվի հա– մար» և այլ պիեսներ: 1951–60-ին աշխա– տել է Ստեփանակերտի, Լենինականի և Երևանի Ստանիսլավսկու անվ. թատրոն– ներում: Հ–ի արվեստին բնորոշ են մի– զանսցենների հստակ, արտահայտիչ, դի– նամիկ դրվածքը: 1960-ից Երևանի գեղար– վեստա–թատերական ինստ–ի դերասանի վարպետության ամբիոնի վարիչն է: Հե– ղինակ է մի շարք թարգմանությունների: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Գրկ. Կագրամանով Ն., Արւոաշես ՀովսեՓյան, Ե., 1973: Բ. ՀովակիԱյան.
ՀՈՎՍԵՓՅԱՆ Բաղիշ Արշակի [ծն. 18.10. 1922, գ. Ներքին Ալուչալու (այժմ՝ ՀՍՍՀ Մառտունու շրջանի Արծվանիստ)], հայ սովետական արձակագիր: ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1941–43-ին մասնակցել է Հայ– րենական մեծ պատերազմին: 1950-ին ավարտել է Երևանի համալսարանի բա– նասիրական ֆակուլտետը: Պատմվածք– ների առաջին ժողովածուն՝ «Սևան» խո– րագրով, լույս է տեսել 1958-ին: ճանաչ– ման է արժանացել «Սերմնացանները չվե– րադարձան» վեպով (1962), որը լույս է տեսել նաև ռուս. (1965 և 1973), լեհերեն՝ (1976), էստոներեն (1980): Տպագրվել են նաև նրա «Զանգակ ձիուկը» (1968), «Դու հասկացա՞ր ինձ» (1971) գրքերը:Հ–ի ստեղ– ծագործություններն աչքի են ընկնում կյանքի արտացոլման ճշմարտացիու– թյամբ, քնարայնությամբ: Երկ. Ընտիր երկեր, Ե., 1975:
ՀՈՎՍԵՓՅԱՆ (Հովսեվւյանց) Գարեգին Կարապետի, Գարեգին Ա Հով– սեփյան [ 17.12.1867, գ. Մաղավուզ (այժմ՝ ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում)– 21.6.1952, Անթիլիաս (Լիբանանում)], հայ մշակութային գործիչ, մանկավարժ, հա– յագետ, կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո՝ 1943-ից (օծվել է 1945-ին): Հայաստանի գիտական ինստ–ի (էջմիածին) գիտնական անդամ (1921), փիլիսոփայության դ–ր (1897, Լայպցիգ), Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի և Պետերբուրգի կայսերա– կան հնագիտական ընկերության իսկա– կան անդամ (1902): Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1890), բարձրա– գույն կրթություն ստացել Բեռլինի, Հալ– լեի, Լայպցիգի համալսարաններում (1892–96): 1897-ից դասախոսել է Գևորգ– յան ճեմարանում, եղել մատենադարանա– պետ (1898-ից, նույն թվին ձեռնադրվել վարդապետ), Գևորգյան ճեմարանի տե– սուչ (1905–06, 1915–17), «Արարատ» ամսագրի խմբագիր (1907–08, 1918–19): Մասնակցել է Մարդարապատի հերոսա– մարտին (1918): Երևանի համալսարա– նում դասավանդել է հայ արվեստի պատ– մություն և հնագիտություն, մասնակցել (Ա. Թամանյանի հետ) Հայաստանի հու– շարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: Ղրիմի և Նոր Նախիջևանի (1927–33), ԱՄՆ–ի (1938–43) հայոց թե– մերի առաջնորդ (արքեպիսկոպոս, 1925): Հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հայկ. կենտրոններում (1917), սֆյուռքում (1934–38): Նպաստել է սփյուռքահայու– թյանը մայր հայրենիքի՝ Մովետական Հա– յաստանի շուրջը համախմբելուն, Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ կար– միր բանակի ու պատերազմի աղետյալ– ների օգտին և «Սասունցի Դավիթ» .տանկային շարասյան համար միջոցնե– րի հանգանակության կազմակերպմանը, սփյուռքահայության հայրենադարձու– թյանը: Հայ ժողովրդի պատմության տար– բեր ժամանակաշրջանների ու խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Զագավանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը» (1913, ռուս., 1948, հայերեն), «Ազիբեկենք և նրանց շինարարական գործը» («Բանբեր Հայաս– տանի գիտական ինստիտուտի», գիրք 1– 2, 1921–22), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելյան Հայաստա– նում», «Հայ–արաբական բժշկական և մշակութային հարաբերության խնդիրնե– րը» և այլ երկեր: Հայագիտության մեջ մեծ ներդրում է Հ–ի «խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» եռա– հատոր երկը (1928–43, 2 հրտ., 1969, արժանացել է «Թարգմանչաց–Դուրյան» մրցանակի), ուր հեղինակը Հայաստանի քաղ. պատմության հենքի վրա ի հայտ է բերել հայ մշակույթի վերելքը, Գլաձորի համալսարանի և բազմաթիվ հուշարձան– ների նշանակությունը՝ վիմագիր արձանա– գրությունների, ձեռագրական հիշատա– կարանների և մատենագրական նյութերի հիման վրա: Արժեքավոր են Հ–ի մատենա– գրական բնույթի գործերը՝ նվիրված Մխի– թար Սասնեցուն (1899), խոսրովիկ թարգ– մանի 1899), Թովմա Մեծոփեցուն (1914), Մխիթար Այրիվանեցուն (1931) ևն: ժող. բանահյուսությունը համարելով հայոց պատմության կարևոր աղբյուր՝ հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բա– նահյուսությունից»* 1392), այդ թվում և «Սասմա ծռեր» դյուցազնավեպի նոր պա– տումներ (1892): Արևմտահայ գաղթակա– նության տարազի, նիստ ու կացի, սովո– րությունների հիման վրա կազմել է ազգա– գրական նյութերի ժողովածու ևն: Հետա– զոտել է հայ հնագրությունն ու գրչության արվեստը («Գրչության արվեստը հին հա– յոց մեջ», մաս 3, 1913), տվել է գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը V– XV դդ.՝ ընդգրկելով հայերենի բոլոր տառաձևերը իրենց անցման եղանակնե– րով: Հավաքել, կազմել է մինչև 1250-ը գրված հայերեն ձեռագրերի 459 հիշատա– Բ. Ա. ՀովսեՓյան Գ. Կ. ՀովսեՓյան կարան՝ հնագրական, մանրանկարչա– կան, կազմարարական, բնագրական և այլ բնույթի կարևոր ծանոթագրություննե– րով («Հիշատակարանք ձեռագրաց», հ. 1, 1951): Առանձնակի արժեք ունեն հայ ման– րանկարչության ակունքներին, վաղեմու– թյանն ու ինքնատիպությանը, ոճերի, ուղ– ղությունների ու դպրոցների առանձնա– հատկություններին, առանձին ծաղկող– ներին նվիրված աշխատությունները, որոնցում, արժեքավորելով հայկ. մանրա– նկարչությունը, բացահայտել է այլ ժողո– վուրդների նմանատիպ արվեստի հետ ունեցած նրա աղերսներն ու փոխհարա– բերությունները («Մանրանկարչության արվեստը հայոց մեջ…», 1902, «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պրակ 1–4, 1935–51, «Հեթում Ա–ի նկարազարդ Ավե– տարանի մնացորդները» ևն): Երկար տա– րիների իր աշխատանքն ամփոփ ել է «Քար– տեզ հայ մանրանկարչության» աշխատու– թյունում (անտիպ): Զբաղվել է նաև կեր– պարվեստի պատմությամբ («էջմիածնի Տաճարի նկարազարդումն ու ծաղկազար– դումը ժէ–ԺԸ դարերում», «Նյութեր և ուսումնասիրություններ…», պր. 5, «Տի– րացու Հովհաննես տաղանդավոր նկա– րիչ…»), մանրարվեստով («Մանր արվես– տի օրինակներ Երուսաղեմի վանքից») ևն: Մասնակցել է հնագիտական պեղումների (Անի, Դառնի, Արագած), ուշագրավ գործ կատարել պատմա–հնագիտական և ճարտ. հուշարձանների ուսումնասիրման բնա– գավառում («Պտղեվանքը և գմբեթավո– րումը նախնական հայ տաճարների», «Գե– րեզմանական կոթողներ և նրանց հնագի– տական արժեքը հայ արվեստի պատմու– թյան համար» («Նյութեր և ուսումնասի– րություններ…», պրակ 3): Հայտնաբերել, վերծանել և հրատարակել է մի շարք ար– ձանագրություններ: Բազմաթիվ հոդված– ներ ու մենագրություններ է նվիրել հայ միջնադարյան մատենագիրների, XX դ. մշակույթի գործիչների կյանքին ու գոր– ծունեությանը ևն: Հ. թողել է նաև անտիպ ժառանգություն: Հ–ի աշխատությունները լույս են տեսել ռուս., գերմ., անգլ., ռում. ևն: Երկ. Թովմա ՄեծոՓեցու կյանքը, Վաղ– պատ, 1914: Հավուց թառի ԱմենաՓրկիչը և նույնանուն հուշարձաններ հայ արվեստի պատմության մեջ, Երուսաղեմ, 1937: Գրկ. Օ շ ա կ ա ն Հ., Արևելահայ բանասի– րությունը և էջմիածին. Գարեգին կաթողիկոս ՀովսեՓյան, Անթիլիաս, [1948]: Աtճ աtn- յ ա ն Հ., Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն իբրև հայ հնագրության մեծ վարպետ, «էջ– միածին», 1952, >Ճ8: Քուանշյան Ս.,