Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բնակչությունը: Հիմնականում ռուս– ներ, հրեաներ, ուկրաինացիներ են: Միջին խտությունը 1 կմ2 վրա 5,3 մարդ է (1979): Առավել խիտ են բնակեցված Անդրսիբիր– յան երկաթուղու և Ամուրի մերձաՓնյա շրջանները: Քաղաքային բնակչությունը 68% է: Պատմական տեղեկանք: Հ. Ի. Մ–ի ներ– կայիս տարածքի զանգվածային բնակե– ցումը սկսվել է XIX դ. կեսից (1856-ից՝ անդրբայկալյան կազակները, XIX դ. վեր– ջից՝ ամուրյան երկաթուղու շինարարնե– րը): Հիմնվել են ստանիցաներ, ավաններ, երկաթուղային կայարաններ: 1920–22-ին մարզի տարածքը մտնում էր Հեռավոր– արևելյան Հանրապետության մեջ: 1928-ի մարտի 28-ին ԱԱՀՄ Կենտգործկոմի նա– խագահությունը որոշում ընդունեց Բիրո– բիջանի շրջանը բնակության համար հատ– կացնել աշխատավոր հրեաներին: 1930-ին Հեռավորարևելյան երկրամասի կազմում ստեղծվեց Բիրոբիջանի ազգ. շրջանը, իսկ 1934-ի մայիսի 7-ին կազմավորվեց Հ. Ի. Մ. (Բիրոբիջաև ավաևային կենտրոնով): Մարզում կամավոր բնակություն հաստա– տեցին ինչպես հրեա սովետակաև քաղա– քացիներ, այնպես և այլ երկրներից եկած հրեա աշխատավորներ: 1934-ի դեկտ. 18-ին Բիրոբիջանում կայացավ Սովետնե– րի մարզային I համագումարը, 1935-ի հունիսի 4–6-ին՝ կուսակցության I կոն– ֆերանսը: Աշխատավոր հրեաների, ռուս– ների, ուկրաինացիների, կորեացիների և այլոց համատեղ աշխատանքով դրվեցին մարզի սոցիալիստական արդյունաբերու– թյան և կոլեկտիվ գյուղատնտեսության հիմքերը: 1940-ին այն արդեն զարգացած գյուղատնտեսության և արդյունաբերու– թյաև մարզ էր: 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզից ռազմաճակատ մեկնեց ավելի քան 10 հզ. բնակիչ, որոնցից Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 9 մարդ: Ձեռք բերած հաջողությունների համար Հ. Ի. Մ. 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Տնտեսությունը: Հ. Ի. Մ. Ւոսբարովսկի երկրամասի տնտեսապես զարգացած շըր– ջաններից է: Տալիս է երկրամասի արդ. արտադրանքի 9%-ը: Միջշրջանային նշա– նակություն ունեն գյուղատնտ. մեքենա– ների, ուժային տրանսֆորմատորների, ցեմենտի, կրի, կոշիկի, տրիկոտաժի, տեքստիլ–կարի, գուլպաների արտադրու– թյունը, փայտամշակման (այդ թվում՝ կահույքի) արդյունաբերությունը: Արդյու– նահանվում է անագ: Արդ. բոլոր մեծ ձեռ– նարկությունները կառուցվել են ետպատե– րազմյաև տարիներին: Արդ. խոշոր կենտ– րոնը Բիրոբիջանն է: Հ. Ի. Մ. 1սաբարովսկի և մասամբ երկրա– մասի կենտրոնական ու հս. շրջանների բանջարեղենի, կարտոֆիլի, կաթի ու մսի բազան է: Գյուղատնտեսությունը մասնա– գիտանում է նաև սոյայի, հացահատիկի արտադրության և մեղվաբուծությաև ուղ– ղությամբ: Գյուղատևտ. հանդակները 250,4 հզ. հա են, որից ցանքատարածու– թյունները՝ 157,2 հզ. հա (1978): 1979-ին մարզում կար 72,3 հզ. գլուխ խոշոր եղջե– րավոր անասուն, 23,2 հզ. գլուխ խոզ, 307,6 հզ. թռչուն: 1972-ին ուներ 2 կոլտըն– տեսություն, 25, այդ թվում՝ 4 մեղվաբու– ծական սովետական տնտեսություն: Մարզի տրանսպորտային ցանցի հիմքը Անդրսիբիրյան երկաթուղին է և Ամուրի ջրային ուղին: 1970-ին երկաթուղիների երկարությունը 520 կւէ էր, նավարկելի գե– տային ուղիներինը՝ 500 կմ, խճուղիների– նը՝ 1110 կՓ. Առողջապահությունը: 1979-ին մար– զում գործել է ավելի քան 32 հիվանդանո– ցային հիմնարկ՝ 2680 մահճակալով (1000 բնակչին՝ 14,1 մահճակալ), աշխատել՝ 428 բժիշկ (444 բնակչին՝ 1 բժիշկ) և 1635 միջին բուժաշխատող: Համամիութենական նշա– նակություն ունի Կուլդուր կուրորտը: ժողովրդական կրթությունը, կուլ– տուր–լուսավորական հիմնարկները: Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը մարզի տարածքում ուս. հաստատություն– ներ չեն եղել: 1978/79 ուս. տարում Հ. Ի. Մ–ի բոլոր տիպի հանրակրթական դըպ– րոցներում սովորել է 31,6 հզ. մարդ, միջ– նակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում (մանկ., բժշկ., գյուղատնտ. ևն)՝ 5,7 հզ. մարդ: Նախա– դպրոցական հիմնարկներում դաստիա– րակվել է 17,3 հզ. երևխա (1979):Մարզում կա (1979) 114 գրադարան, 120 ակումբ, 160 կինոկայանք, 2 թանգարան, 4 ժող. թատ– րոն (ռուս, և հրեական), երաժշտ. 7 դըպ– րոց, գեղարվեստական դպրոց: Մամուլը հ ռադիոհաղորդումները: Լույս են տեսնում «Բիրոբիջաներ շտեռն» («Բիրոբիջանի աստղ», հրեերեն, 1930-ից) և «Բիրոբիջանսկայա զվեզդա» (<BHpo6n- AJKaHCKaH 3Be3fla>, 1930-ից) մարգա– յին թերթերը: Ռադիոհաղորդումները տըր– վում են 2 ծրագրով, հրեերեն և ռուս., հաղորդվում են նաև Իոսբարովսկի ու Մոսկվայի ծրագրերը:

ՀՐԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ&Մ 66–73, հակա– հռոմեական ապստամբություն Հրեաստա– նում: Առիթը հռոմ. պրոկուրատոր Գես– սիոս Ֆլորոսի չարաշահումներն էին: Ապստամբությունը ղեկավարել են գյու– ղացիների և արհեստավորների շահերն արտահայտող զելոտների (նախանձախըն– դիրներ) և սիկարիների (դաշույնավոր– ներ) խմբավորումները: Ապստամբները տիրեցին Երուսաղեմը, ապա պարտու– թյան մատնեցին Ասորիքի հռոմ. կառա–