Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


զուգակցված կամ ինքնանշանառության համակարգեր: Ըստ զանգվածի լինում են՝ թեթև (5–15 կգ), միջին (15–40^) և ծանր (40 կգ–ից ավել): Հ. կ. ռ. ա. լինում են ձեռքի և մեքենայական փոխադրման, ինքնագնաց, ինքնաթիռային, ուղղաթիռային: Արկի իրանը սովորաբար պատրաստվում է գլանաձև, թեթև ամուր մետաղներից կամ պոլիմերային նյութերից: Արկի մարտական մասը, որպես կանոն, կումուլյատիվ է, զրահաթափանց: Շարժիչը հրթիռային է, աշխատում է չոր վառելիքով: Արձակվելուց հետո արկի կառավարումն իրագործվում է հաղորդալարի կամ ռադիոկապի միջոցով: Հաղորդալարային կապն աչքի է ընկնում աղմկակայունությամբ և սարքավորումների պարզությամբ (կոճի վրա փաթաթված 0,1–0,3 մմ հաստությամբ լարը տեղադրվում է արկի վրա և թռչելու ժամանակ բացվում է): Հ. կ. ռ. ա–ի ընդհանուր կառուցվածքը ցույց է տրված նկ–ում: ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՑԱՆ, ակոսավոր փողով հրացան՝ նախատեսված զրահապատ օբյեկտները (թեթև և միջին տանկ, զրահամեքենա ևն) ծակող -հրկիզող գնդակով խոցելու համար: Հեռահարությունը՝ 500 մ: Հ. հները ստեղծվել են առաջին համաշխարհային պատերազմի վերջերին, երկրորդ համաշխարհայինից հետո չեն կիրառվում: ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հակառակորդի տանկերի, մարտական և զրահամեքենաների հարձակումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու միջոցառումների համակարգ: Կիրառվում է մարտական բոլոր տիպի գործողություններում: Հ. պ. ծագել է առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին: Հ. պ. լայն թափով սկսեց զարգանալ առանձնապես երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45), ուր այն ներառում էր վաշտային հակատանկային հենակետեր, տանկային դարաններ, հրետանային հակատանկային ռեզերվներ, հակատանկային ուղեփակոցներ: Հարձակման ժամանակ Հ. պ. կազմակերպվում էր հակառակորդի տանկերի հակահարձակումը կասեցնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում սկսեցին կիրառվել հակատանկային չկառավարվող ռեակտիվ զենք. գերմ. բանակում՝ ֆաուստ–փամփուշտ, ԱՄՆ–ի բանակում՝ «բազուկա» ևն: Արդի Հ. պ. իրագործում են ցամաքային բոլոր զորատեսակները՝ կիրառելով հրթիռային տեխնիկա, ավիացիա, հրետանի, տանկեր, հակատանկային կառավարվող ոեակտիվ արկեր, հրանետներ, զանազան ուղեփակոցներ ևն: ՀԱԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, զորքն ու բնակչությունը հակառակորդի քիմիական զենքի ազդեցությունից պաշտպանելու միջոցառումների համախումբ: Տես Պաշտպանություն զանգվածային ոչնչացման զենքից:

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀՕՊ), հակառակորդի օդային հարձակումը կասեցնելու միջոցառումների համախումբ: Տարբերում են երկրի, զորքի և նավատորմի ՀՕՊ: Երկրի ՀՕՊ ՍՍՀՄ-ում համապետական միջոցառումների և ՀՕՊ–ի զորքերի մարտական գործողությունների համախումբ է, որն ապահովում է բնակչության, կարևորագույն շրջանների, վարչական–քաղաքական և արդյունաբերական–տնտեսական կենտրոնների, կարևոր ռազմատնտեսական օբյեկտների և զինված ուժերի խմբավորումների պաշտպանությունը հակառակորդի օդային ուժերի հարձակումից: Իրագոր– ծում են երկրի ՀՕՊ–ի զորքերը՝ համագործակցելով այլ զորատեսակների և Վարշավայի պայմանագրի մասկակից երկրների ՀՕՊ–ի զորքերի հետ: ԱՄՆ–ում և կապի– տալիստական մյուս խոշոր տերություն– ներում երկրի ՀՕՊ–ի գործը կատարում են ռազմաօդային ուժերը: Զորքի ՀՕՊ հակառակորդի օդային հարձակումները կասեցնելու մարտական գործողությունների, ինչպես նաև հետախուզելու, զորքին տեղեկացնելու, տարակենտրոնացնելու, քողարկելու և պատսպարելու միջոցառումների համախումբ է, որն իրագործում են ցամաքային ՀՕՊ–ի զորքերը՝ համագործակցելով երկրի ՀՕՊ–ի զորքերի հետ: Նավատորմի ՀՕՊ իրագործում են ՀՕՊ–ի նավային միջոցները՝ համագործակցելով երկրի ՀՕՊ–ի զորքերի հետ: ՀՕՊ–ի զարգացումը, պայքարի միջոցներն ու հնարավորությունները ուղղակիորեն կախված են թշնամու թռչող ապարատների զարգացման մակարդակից: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում ՀՕՊ զորքի և նավատորմի մարտական գործողություններն ապահովող միջոցներից էր և մինչև 50-ական թթ. կեսերը հակաինքնաթիռային պաշտպանության բնույթ էր կրում: Այնուհետև սկսվեց ՀՕՊ–ի զարգացման նոր փուլ՝ երբ մի շարք երկրների բանակներ սկսեցին զինվել միջուկային զենքով, բալիստիկ և թևավոր հրթիռներով, ռեակտիվ ավիացիայով, ռադիոէլեկտրոնային տեխնիկայով: Դրա հետ կապված անսահմանափակ մեծացան ռազմ, ուժերի՝ միջուկային և սովորական զենքով հանկարծակի օդային հարված հասցնելու հնարավորությունները: Ուստի, ՀՕՊ–ի դերն ու նշանակությունը կտրուկ մեծացավ: Սկսվեց ՀՕՊ–ի կազմակերպման և վարման նոր միջոցների, ձևերի ու եղանակների մշակումը: Հակաինքնաթիռային պաշտպան ու թյան հիմնական միջոցներն են զենիթային հրթիռային համալիրները, զենիթային հրետանին, կործանիչ ավիացիան, ռադիոէլեկտրոնային պաշտպանության և ռադիոտեխնիկական միջոցները, որոնք կարող են կասեցնել ինքնաթիռների, անօդաչու ապարատների, թևավոր հրթիռների և այլ թռչող ապարատների հարձակումները: Հակահրթիռային պաշտպանության հիմնական միջոցներն են որսացող–ոչնչացնող հրթիռները, ռադիոլոկացիոն կայաններն ու ռադիոէլեկտրոնային պաշտպանության միջոցները, որոնց նպատակն է հակառակորդի բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի հետագծի վրա որսալն ու ոչնչացնելը և դրանց նշանառությունը ճշգրտող համակարգերին ու միջոցներին ռադիոտեխնիկապես խանգարելը: ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀԸՀԿ), սովետական ռազմագերիների հակաֆաշիստական կազմակերպություն, որ գործել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ՍՍՀՄ–ի, Լեհաստանի, Ֆրանսիայի՝ գերմանա–ֆաշիստական զորքերի օկուպացրած տերիտորիաներում: Ստեղծվել է 1942-ի մայիսին, ոչ ռուս ռազմագերիների Բենյամինովոյի (Վարշավայի մոտ) ճամբարում, որտեղ ֆաշիստական հրամանատարությունը կազմակերպում էր ազգային գումարտակներ (այդ թվում՝ «Հայկական ազգային լեգեոնը»): ՀԸՀԿ ղեկավարում էր ընդհատակյա Կենտրոնական բյուրոն, որը գլխավորում էր սովետական բանա– կի մայոր Ս. Ցաղջյանը (բյուրոյի անդամն էր՝ սպանել Վ. Վարդանյան, Բ. Պետրոս– յան, Ա. Ղազարյան, Դ. Մինասյան, Ա. Կա– րապետյան, Լ. Տիտանյան): ՀԸՀԿ կապ հաստատեց լեհ հայրենասերների հետ, ծրագրեց համատեղ ապստամբություն, որը, սակայն, տեղի չունեցավ ճամբարը 1943-ի հոկտեմբերին Ֆրանսիա տեղա– փոխելու կապակցությամբ: Մեկ գումար– տակ փոխադրվեց գերմանացիների օկու– պացրած Մայկոպի շրջան, մյուսը՝ ժիտո– միր: 1943-ի սեպտեմբերին հայկ. լեգեո– նը փոխադրվեց Ֆրանսիա, որտեղ ՀԸՀԿ–յան ղեկավարությունը կապեր հաս– տատեց ֆրանս. Դիմադրության շարժման մասնակիցների և Ֆրանսիայի հարավի հայ հայրենասերների հետ: 1944-ի հու– նիսին հայկ. լեգեոնի մեկ գումարտակ, որը տեղաբաշխված էր ԼաՄանշի շրջա– նում, ապստամբեց, անցավ դաշնակցա– յին զորքերի կողմը և նրանց հետ մասնակ– ցեց Սոմ դեպարտամենտի ազատագրմա– նը: ՀԸՀԿ–յան և ֆրանս. կոմկուսի Կենտ– կոմի համատեղ աշխատանքի շնորհիվ հայկ. լեգեոնի բոլոր գումարտակները անցան ֆրանս. ազատ հրաձիգների ու պարտիզանների կողմը և համատեղ մաս– նակցեցին գերմ. օկուպանտներից Ֆրան– սիայի հարավի ազատագրմանը (1944-ի հուլիս–սեպտեմբեր): 1944-ի օգոստոսին ֆրանս. Դիմադրության շարժմանը հարած հայ ռազմագերիներից կազմակերպվեց Սովետական առաշին պարտիզանական գունդը Ֆրանսիայում, որին ֆրանս. կա– ռավարությունը պարգևատրեց մարտա– կան դրոշով և «Զինվորական խաչ» շքա– նշանով. 600-ից ավելի սպաներ ու զին– վորներ արժանացան ֆրանս. մարտական պարգևների: ՀԸՀԿ–յան ընդհատակյա բյուրոներ էին գործում Հոլանդիայում, Հունաստանում, Հարավսլավիայում, Ալ– բանիայում, Չեխոսլովակիայում: 1945-ի հունիսին առաջին սովետական պարտի– զանական գունդը Ֆրանսիայից հայրենա– դարձվեց Սովետական Միություն: Դ. Եպիսկուցոպան, Տ. Դրամբյան ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ֆաշիզմի դեմ ուղղված մասսայական դեմոկրատա– կան շարժում: Միավորում է աշխարհի միլիոնավոր մարդկանց (անկախ սոցիա– լական վիճակից, քաղ. հայացքներից, կրոնական համոզմունքներից) մեկ ընդ– հանուր ձգտումով՝ պահպանել խաղաղու– թյունը և դեմոկրատիան ընդդեմ ֆաշիզմի և պատերազմի հրձիգների: Հ. շ–ման կագ–