Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԲԱՆ–

ՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՍԲԿ), կազմավորվել է 1956-ի նոյեմբերին՝ աշ– խատավորների հունգարական կուսակցու– թյան (ԱՀԿ, Հունգարիայի կոմունիստա– կան կուսակցության ժառանգորդն է) վե– րակառուցման շնորհիվ: Հունգարիայի կոմկուսը (ՀԿԿ) ստեղծվել է 1918-ի նոյեմ– բերին: ՀԿԿ եղել է Հունգարիայի 1919-ի պրոլետարական հեղափոխության հիմ– նական ոգեշնչող և ղեկավարող ուժը: Հունգարական Սովետական Հանրապե– տության անկումից (1919-ի օգոստոս) հետո ՀԿԿ գործել է ընդհատակում: 1925-ի օգոստոսին կայացավ ՀԿԿ 1 համագու– մարը, որը դատապարտեց ֆրակցիոն պայ– քարը, որոշեց կուսակցության խնդիրնե– րը, հաստատեց կուսակցության կանոնա– դրությունը: 1925-ին, լեգալ աշխատանքի բոլոր հնարավորությունն օգտագործելու նպատակով, կոմունիստների նախաձեռ– նությամբ ստեղծվեց Հունգարիայի սո– ցիալիստական բանվորական կուսակցու– թյունը, որը գործելով (1925–28) ՀԿԿ գլխավորությամբ, ուղղություն էր տալիս հեղափոխական բանվորների և ձախ ս– դ–ների պայքարին: ՀԿԿ II համագումարը (1930-ի վւետրվար–մարտ) ընդունեց «Կու– սակցության նոր խնդիրները» որոշումը, կուսակցության կանոնադրությունը և կու– սակցության քաղ. և կազմակերպական հարցերի վերաբերյալ մի շարք այլ կարե– վոր որոշումներ: 1929–33-ին ՀԿԿ, ձախ ս–դ–ների հետ, կազմակերպեց և ղեկավա– րեց աշխատավորության մի շարք խոշոր ելույթներ. Շալգոտարյանի հանքափորնե– րի չորսշաբաթյա գործադուլը (1929), Բու– դապեշտի գործազուրկների 150 հզ–անոց ցույցը (1930) ևն: 1935–39-ին կուսակ– ցությունը բազմիցս հանդես է եկել ժող. ճակատի ստեղծման նախաձեռնությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) շրջանում ՀԿԿ ֆաշիստական Գերմանիայի և նրա հունգարացի դաշնա– կիցների դեմ պայքարի նախաձեռնողն է եղել: Հունգար կոմունիստների նախաձեռ– նությամբ 1944-ի մայիսին ստեղծվել է հակաֆաշիստական հունգարական ճա– կատ: 1944-ի սեպտեմբերին սովետական բանակը սկսեց Հունգարիայի ազատա– գրումը, այդ պայմաններում ՀԿԿ դուրս եկավ ընդհատակից և շուտով դարձավ բանվոր դասակարգի մասսայական քաղ. կազմակերպություն, ղեկավարեց երկրի դեմոկրատական ու սոցիալիստական վե– րափոխությունների համար պայքարը: 1948-ին Հունգարիայի կոմունիստական և ս–դ. կուսակցությունները, մարքսիզմ– լենինիզմի հիման վրա միավորվեցին՝ ստեղծելով աշխատավորների հունգարա– կան կուսակցությունը: ԱՀԿ գլխավորու– թյամբ երկրի բանվոր դասակարգը ձեռ– նամուխ եղավ սոցիալիզմի կառուցմանը, սակայն, կուսակցության ղեկավարությու– նը թույլ տվեց լուրջ սխալներ, որը թուլաց– րեց պրոլետարիատի դիկտատուրան Հուն– գարիայում և բարենպաստ պայմաններ ստեղծեց ռևիզիոնիստական խմբավորում– ների քայքայիչ գործունեության համար: Ներքին հակահեղափոխական ուժերը Արևմուտքի իմպերիալիստական շրջաննե– րի դրդմամբ 1956-ի հոկտ. 23-ին հակահե– ղափոխական խռովություն սկսեցին: ԱՀԿ մարքս–լենինյան կորիզը կարողացավ մո– բիլիզացնել աշխատավորությանը և ճնշել հակահեղափոխական խռովությունը: Խռո– վությունը ճնշելու, երկիրը երկարատև քաղաքացիական կռիվներից և հատկապես միջազգային իմպերիալիզմի հնարավոր ռազմ, ինտերվենցիայից փրկելու գործում հունգար ժողովրդին եղբայրական մեծ օգնություն ցույց տվեց Սովետական Միու– թյունը: 1956-ի նոյեմբերին ԱՀԿ վերա– կազմվեց և սկսեց անվանվել ՀՍԲԿ: Պահ– պանելով և ամրապնդելով բանվոր դասա– կարգի իշխանությունը՝ ՀՍԲԿ հանդես եկավ սոցիալիստական շինարարության հետագա ծավալման նախաձեռնությամբ: ՀՍԲԿ VII համագումարը (1959-ի նոյեմ– բեր– դեկտեմբեր) հաստատեց երկրի ժող– տնտեսության զարգացման 2-րդ հնգամյա (1961–65) պլանի նախապատրաստման դիրեկտիվները, որոշ փոփոխություններ մտցրեց կուսակցության կանոնադրության մեջ: Կուսակցության VIII համագումարը (1962-ի նոյեմբեր) արձանագրեց, որ երկ– րում ավարտվել է սոցիալիստական հա– սարակարգի հիմքերի ստեղծումը, քա– ղաքում և գյուղում ձևավորվել են միաս– նական սոցիալիստական արտադրահա– րաբերություններ:tIX համագումարը (1966-ի նոյեմբեր–դեկտեմբեր) հաստա– տեց սոցիալիզմի լիակատար կառուցման ուղղությամբ կուսակցության վարած քաղ. գիծը: ՀՍԲԿ X համագումարը (1970-ի նոյեմբ. 23–28) հավաստեց կուսակցու– թյան գլխավոր գծի անխախտությունը, խնդիր դրեց «ավելի բարձր մակարդակով շարունակել սոցիալիստական հասարա– կարգի լիակատար կառուցման կուրսը», մի շարք փոփոխություններ մտցրեց կու– սակցության կանոնադրության մեջ: ՀՍԲԿ XI համագումարը (1975-ի մարտի 17–22) ընդունեց ծրագրային հայտարարություն, որտեղ ձևակերպված էին զարգացած սո– ցիալիստական հասարակարգի առաջիկա 15–20 տարիների խնդիրները: Համա– գումարը հաստատեց կուսակցության գըլ– խավոր գծի ճշտությունը և նշեց բանվոր դասակարգի ու նրա կուսակցության ղե– կավար դերի հետագա բարձրացման, պրո– լետարիատի դիկտատուրայի ամրապընդ– ման, սոցիալիստական դեմոկրատիայի ընդլայնման անհրաժեշտությունը, որո– շեց ժողտնտեսության զարգացման 5-րդ հնգամյա (1976–80) պլանի խնդիրնե– րը: ՀՍԲԿ պատվիրակությունները մասնակ– ցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա), ընդունել նրանցում ընդունված փաստաթղթերը: ՀՍԲԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով: Կուսակցու– թյան բարձրագույն մարմինը համագու– մարն է, որն ընտրում է ԿԿ և ԿՎՀ: ԿԿ իր հերթին ընտրում է քաղբյուրո և քարտու– ղարություն: ՀՍԲԿ ԿԿ առաջին քարտու– ղարն է Յա. Կադարը (1957-ի հունիսից): ՀՍԲԿ միավորում է ավելի քան 760 հզ. անդամի (1978-ի վերջ): ՀՍԲԿ կենտրոնա– կան օրգանն է «Նեպսաբադշագ» («Nepsza- badsag») թերթը, տեսական և հասարա– կական քաղ. օրգանը՝ «Տարշադալմի սեմ– լե» («Tarsadalmi Szemle») ամսագիրը:

ՀՈՒՆԳԱՐԱՀԱՑ Ի՚ՈՍՎԱԾ*, տես Աոտիա– փ բարբառ:

ՀՈՒՆԳԱՐԵՐԵՆ, պատկանում է ուգրա– ֆիննական լեզվաընտանիքի ուգրական խմբին: Ւասում են Հունգարիայում, Ռու– մինիայի, Չեխոսլովակիայի և Հարավ– սլավիայի սահմանամերձ շրջաններում, Անդրկարպատներում (ՈւՍՍՀ): Խոսող– ների թիվը՝ մոտ 13,4 մլն (1960): Հ. առա– ջին գրական հուշարձանը «Դամբանական ճառ»-ն է (մոտ 1200 թ.): Հ–ի հնչյուևաբա– նությանը հատուկ են ձայնավորների ներ– դաշնակությունը, առաջնային և ետին շար– քի ձայնավորների, երկար ու կարճ հնչյուն– ների հակադրությունը, նւսխահար շեշտը: Հ. կցական լեզու է. ունի շուրջ 20 հոլով: Բացակայում է քերականական սեռը: Ածա– կանը և թվականը, որպես որոշիչ, որոշյա– լի հետ չեն համաձայնվում: Անվան բառա– կազմությանը հատուկ են ածանցումը և բառաբարդումը: Առկա է 3 բայական ժա– մանակ, 3 եղանակ: Հարուստ է սպասար– կու բառերով, ետադրությունևերով: Բա– ռապաշարում զգալի են թուրք., սլավ, և գերմ. փոխառությունները: Գրկ. MaiiTHHCKaa K. E., BeHrepcKHft H3biK, q. 1–3, M., 1955–60. Ա, Սարգսյան

ՀՈՒՆԳԱՐԻՍ (Magyarorsz£g), Հունգա– րական ժողովրդական Հ ui ն– ր ա պ և տ ու թ յ ու ն, ՀԺՀ (Magyar Nepkoztarsasag) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ 668 II. Պետական կարգըt 668 III. Բնությունըt 668 IV. Բնակչությունը t 668 Y. Պատմական ակնարկt 668 VI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հասարակական այլ կազմա– կերպությունները t 670 VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկt 670 VIII. Զինված ուժերըt 671 IX. Բժշկա–աշխարհագրական բնութագիրըt 671 X. ժողովրդական կրթությունը 672 XI. Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 672 XII. Մամուլը, ռադիոհաղորդում– ները, հեռուստատեսությու– նը t 674 XIII. Գրականությունը t 674 XIY. ճարտարապետությունը ն կեր– պարվեստը t 675 XV. Երաժշտությունը t 676 XVI. Բսղետը t 677 XVII. Թատրոնը t 677 XVIII. Կինոն tt . 677 XIX. Հայերը Հունգարիայում … 677