տությունը տարածվել է դեպի արլ. (Տրան–
սիլվանիա) և հս. (Ալովակիա), XII դ.
սկզբին միացվել են Հորվաթիան և Դալ–
մաթիան: XIII դ. թագավորական իշխա–
նությունը թուլացել է, որը հեշտացրել է
թաթար–մոնղոլների ներխուժումը (1241–
1242) Հ.: XIII դ. վերջին – XIV դ. սկզբին
Հ. բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղ.
տիրույթների: Թագավոր Կարլոս I-ի ժա–
մանակ (1308–42) ֆեոդալական երկպա–
ռակությունները դադարել են, զարգացել
են քաղաքները: Բայց նրա հաջորդների
օրոք միջֆեոդալական հակասություննե–
րը սրվել են: Ուժեղացել է թուրք, նվաճ–
ման վտանգը: 1456-ին հունգ., լեհական և
սերբական միացյալ ջոկատները, զորա–
վար Ցանոշ Հունյադիի գլխավորությամբ,
Բելգրադի մոտ հաղթել են թուրքերին:
Մատյաշ Հունյադի թագավորի օրոք
(1458–90) կենտրոնական իշխանությունն
ամրապնդվել է, Հ–ին են կցվել Մորավիան,
Սիլեզիան U Արևելյան Ավստրիան: XV դ.
վերջին –XVI դ. սկզբին միջֆեոդալական
պատերազմները վերսկսվել են, ուժեղա–
ցել է կալվածատիրական ճնշումը, որը
հանգեցրել է 1514-ի գյուղացիական պա–
տերազմին՝ Դոժա Դյորդի գլխավորու–
թյամբ: Մոխաչի մոտ թուրքերից կրած
պարտությունից (1526) հետո Հ–ի միջին
մասը ընկավ թուրք, լծի տակ, արմ. U
հս. մասերը անձնական ունիայով միա–
վորվեցին Ավստրիայի հետ, հունգ. նախ–
կին տիրույթների մի մասն էլ անցավ
Տրանսիլվանիա իշխանությանը: XVII դ.
վերջին հունգ. հողերն անցան Հաբսբուրգ–
ներին: 1703–11-ին Հ–ում տեղի ունեցավ
ազգային–ազատագրական ապստամբու–
թյուն՝ Ֆերենց II Ռակոցիի ղեկավարու–
թյամբ, որն ավարտվեց անհաջողությամբ:
Հ. մնաց Հաբսբուրգների տիրապետու–
թյան տակ: XVIII դ. վերջից Հ–ի արտա–
դրողական ուժերը զարգացան, սկզբնա–
վորվեցին կապիտալիստական հարաբե–
րությունները: 1848–49-ին տեղի ունե–
ցավ բուրժ. հեղափոխություն (գլխավո–
րում էին Լ. Կոշուտը, Շ.Պետեֆին,Մ. Տան–
չիչը և ուրիշներ), որը ճնշվեց ցարական
Ռուսաստանի աջակցությամբ (տես Հուն–
գարական բուրժոական հեղափոխու–
թյուն 1848–49): Չնայած պարտությանը,
հեղափոխությունը, որի հետևանքով հիմ–
նականում վերացվեցին ճորտատիրական
հարաբերությունները, նպաստեց կապի–
տալիզմի հետագա զարգացմանը: 1866-ի
ավստրո–պրուսական պատերազմում կրած
պարտությունից հստո Հաբսբուրգները,
զիջելով Հ–ի տիրող դասակարգի պահանջ–
ներին, ստեղծեցին (1867) Ավստրո–Հուն–
գարական միասնական միապետություն
(տես Ավստրո–Հունգարիա), որտեղ Հ.,
ինչպես և Ավստրիան, դիտվում էր պետու–
թյան ինքնուրույն մաս: Հ–ի կազմի մեջ
մտան, բացի բուն Հ–ից, նաև Սլավոնիան,
Հորվաթիան, Տրանսիլվանիան: 1870–
ական թթ. ուժեղացավ ավստ. և օտարերկ–
րյա կապիտալի մուտքը Հ., առաջ եկավ
խոշոր արդյունաբերություն, կազմավոր–
վեց արդ. պրոլետարիատ, սկզբնավորվեց
բանվորական շարժումը: 1890-ին հիմնա–
դրվեց Հ–ի ս–դ. կուսակցությունը:
1914–18-ի առաջին համաշխարհային
պատերազմում Ավստրո–Հունգարիան
Գերմանիայի դաշնակիցն էր: Հ–ի կառա–
վարող շրջանները պաշտպանում էին
ավստրո–գերմանական իմպերիալիզմի
զավթողական պլանները: Բոլոր կուսակ–
ցությունները, այդ թվում ս–դ., վարում
էին շովինիստական պրոպագանդա: Հոկ–
տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա–
փոխության հաղթանակը Ռուսաստանում
և Ավստրո–Հունգարիայի պարտությունը
պատերազմում խթանեցին հեղափոխական
և ազգային–ազատագրական շարժումը
Հ–ում: 1918-ի հոկտեմբերին սկսվեց ընդ–
հանուր գործադուլ, որը վերաճեց բուր–
ժուա–դեմոկրատական հեղափոխության:
Իշխանության գլուխ անցավ բուրժուա–
զիան: Նոյեմբ. 16-ին Հ. հռչակվեց հան–
րապետություն: 1918-ի նոյեմբ. 24-ին
հունգ. ինտերնացիոնալիստները (Հոկ–
տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա–
փոխությանը մասնակցած նախկին ռազ–
մագերիներ) Բ. Կունի գլխավորությամբ,
հեղափոխական սոցիալիստները և ձախ
սոցիալ–դեմոկրատների մի խումբ ստեղ–
ծեցին Հունգարիայի կոմունիստական կու–
սակցությունը (ՀԿԿ): 1919-ի մարտի 21-ին
հռչակվեց Հունգարական Սովետական
Հանրապետությունը, որի տապալումից
(1919-ի օգոստ.) հետո հաստատվեց Մ.
Հորթիի ֆաշիստական բռնապետությունը,
այն ճանաչեց Հ–ի ետպատերազմյան սահ–
մանները որոշող Տրիանոնի հաշտության
պայմանագիրը (1920), համաձայն որի
ոչ հունգարաբնակ մարզերը անցան Չե–
խոսլովակիային, Հարավսլավիային, Ռու–
մինիային և Ավստրիային: Հորթիի կառա–
վարությունը Իտալիայի, իսկ ավելի ուշ
նաև ֆաշիստական Գերմանիայի հետ
սերտ համագործակցությամբ վարում էր
հակասովետական արտաքին քաղաքա–
կանություն: 1939-ին Հ միացավ <Հակա~
կոէ/ինտերնյան պակտին*, իսկ 1940-ին՝
Բեռլինի պակտին (տես Բեուինի պակտ
1940): Մասնակցեց Չեխոսլովակիայի ան–
դամահատմանը (1938–39)՝ ստանալով
Ալովակիայի մի մասը, Անդրկարպատյան
Ուկրաինան և Հյուսիսային Տրաեսիլվա–
նիան: Որպես ֆաշիստական Գերմանիա–
յի դաշնակից–արբանյակ մասնակցեց Հա–
րավսլավիայի և ՍՍՀՄ–ի վրա հարձակում–
ներին: 1944-ի մարտին գերմ. զորքերը
օկուպացրին Հ.՝ երկրում հաստատելով
Ֆ. Սաւաշիի տեռորիստական վարչա–
կարգը: 1944-ի հոկտեմբերին սովետա–
կան զորքերը մտան Հ., դեկտ. 22-ին Գե–
բրեցենում կազմվեց Ազգային ժամանա–
կավոր կառավարություն, որը պատերազմ
հայտարարեց հխոլերյան Գերմանիային:
1945-ի ապրիլի 4-ին սովետական բանակն
ավարտեց Հ–ի ազատագրումը: Համա–
դեմոկրատական հեղափոխությունը վե–
Ցակի տաճարի (1220–56) շքամուտքը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/669
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
