օգտագործման վարչություն ՀՍՍՀ
Մինիստրների խորհրդին
առընթեր:
ՀՈՒՇ ՈՒՏ, գյուղ Արեմայան Հայաստա–
նում, քփթփսի վիլայեթի Մասուն գավառի
Խութ–Բռնաշեն գավառակում: 1909-ին
ուներ 211 (38 ընտանիք) հայ բնակիչ:
Զբաղվում էին երկրագործությամբ և
անասնապահությամբ: Նրանց մեծ մասը
զոհվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
Փրկվածները տարագրվել են տարբեր
երկրներ:
ՀՈՒձԱՐԱԹ, Գ ու շ ա ր ա թ, նահանգ
Հնդկաստանում (կազմվել է 1960-ին),
Հնդսաան թերակղզու հյուսիս–արևմուտ–
քում: Տարածությունը 196 հզ. կմ2 է, բնակ–
չությունը՝ 29,6 մլն (1975), վարչական
կենտրոնը՝ Գանդինագար: Մակերևույթի
մեծ մասը հարթավայր է՝ կազմված ծո–
վային ալյուվիալ նստվածքներից: Կլիման
մերձհասարակածային է, տարեկան տե–
ղումները՝ 500–1000 մմ, արմ–ում՝ 250–
500 մմ: Արմ–ում տարածված են սա վաննա–
ները, արլ–ում՝ արևադարձային չորասեր
անտառները և փշոտ թփուտները: Հ.
երկրի կարևոր բամբակագործական շըր–
ջաևևերից է: Մշակում են նաև գետնըն–
կույզ, բրինձ, հացահատիկային կուլտու–
րաներ, լոբազգիներ, զբաղվում՝ անասնա–
պահությամբ: Արդյունահանվում է աղ,
մանգանի հանքաքար, կրաքար, բոքսիտ–
ներ, նավթ: Զարգացած է տեքստիլ (հատ–
կապես բամբակեղենի) արդյունաբերու–
թյունը: Զարգանում է էլեկտրամեքենա–*
շինությունը, քիմ., ցեմենտի, յուղի ար–
դյունաբերությունը: Հիմնական նավա–
հանգիստներն են Կանդլան, Օկհան, Բե–
ղին, Բհավանգարը ևն:
ՀՈՒձԱՐԱծԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
հուջարաթցիների՝ Հնդկաստանի Հուջա–
րաթ նահանգում և Բոմբեյում ապրող ժո–
ղովրդի գրականությունը: Վաղ շրջանին
(XII–XIV դդ.) բնորոշ են ժող. տոնակա–
տարությունների հետ կապված գեղար–
վեստակաև ձևերը, ինչպես նաև ջայնա–
կան քարոզիչների կրոնա–խրատական
պոեմները (ռասո): XIY–XVII դդ. Հ. գ.
ներթափանցված էր դեմոկրատական կրո–
նա–բարենորոգչական բհաքթի («Սեր առ
աստված») շարժման գաղափարներով:
Նարսինհ Մեհթայի (1414–80), Միրա
Բաիի (1499-1547), Բհալանի (1434-
1514) պոեզիան ուղղված էր բարձր դա–
սերի և ուղղափառ հինդուիզմի դեմ: Լայ–
նորեն օգտագործվում էին հին հնդ. «Մա–
հաբհարաթա» և «Ռա մա յա նա» էպոսի
դասական սյուժեները: Պադմանաբհի
«Ասք Կանհադադի մասին» (1456) պոեմը
նվիրված է XIII–XIV դդ. մահմեդական
զավթիչների դեմ հուջարաթցիների պայ–
քարին: XVII–XVIII դդ. ուժեղանում են
կրոն, թեմաներից հեռանալու միտումնե–
րը: Աքոն (1591–1656), Պրեմանանդը
(1636–1734) և Շամալը (1684–1769) խա–
րազանում են կրոն, խավարամոլությունը,
դասային բացառիկությունը, բողոքում
կնոջ իրավազուրկ վիճակի դեմ: Հ. գ–յան
միջնադարյան շրջանն ավարտվում է Դա–
յարամի (1777–1852) ստեղծագործու–
թյամբ: XIX դ. Հ. գ. հագեցած էր հումա–
նիստական գաղափարներով: Նոր գրա–
կանության հիմնադիրներ Դալպատրամը
(1820–98) և Նարմադշանկարը (1833–
1886) հանդես եկան հնդկա–մահմեդական
երկպառակության, դասային անհավասա–
րության, կնոջ ծանր վիճակի դեմ: Դովանդ–
հանրամ Տրիպատհի (1855–1907) «Սա–
րասվատիչանդրա» վեպը հնդ. լուսավո–
րական գրականության խոշորագույն
ստեղծագործություններից է: Այդ շրջա–
նում հաստատվել են նոր ժանրեր՝ վեպ,
պատմվածք, սոնետ, էլեգիա: Հուջարա–
թերեն են թարգմանվել եվրոպական գրա–
կանության շատ գործեր: XX դ. ուժեղա–
ցան ռեալիստական միտումները [Ռաման–
լալ Դեսաի, 1892–1954, Կանյալալ Մուն–
շի (ծն, 1887), Զավերչանդ Մեգհանի,
1897–1947 ևն], զարգացավ քննադատա–
կան ռեալիզմը:
Գրկ. HoBenmaJi hctophh Hhahh, M., 1959.
ՀՈՒՍ Ցան (1371–1415), չեխ ժողովրդի
ազգային հերոս, անկախության պայքա–
րի և Ռեֆորմացիայի գործիչ: Եղել է Պրա–
գայի համալսարանի պրոֆեսոր, 1401–
1402-իև՝ նույն համալսարանի արվեստնե–
րի ֆակուլտետի դեկան, 1409-ին՝ ռեկտոր:
1402-ից հանդես է եկել Չեխիայում գերմ.
բռնատիրության և կաթոլիկ եկեղեցու
դեմ ուղղված քարոզներով: Հ. դատապար–
տել է եկեղեցու հարստությունը, բարձ–
րաստիճան հոգևորակաևության շվայտ
կյանքը, եկեղեցական պաշտոնների առու–
ծախը, ինդուլգենցիաների առևտուրը,
չքավորների շահագործումը, պահանջել է
վերադառնալ վաղ քրիստոնեական պարզ
եկեղեցուն, պաշտպանել է չեխ ժողովրդի
ազգային իրավունքները: 1410-ին Հ.
վտարվել է եկեղեցուց, որից հետո նրա
քարոզներն ավելի սուր բնույթ են կրել և
արտահայտել ժող. մասսաների իղձերը:
Կոնստանցայի եկեղեցական ժողովը
(1414) դատապարտեց Հ–ին որպես հերե–
տիկոսի, և նա այրվեց խարույկի վրա:
Հ–ի մահը առաջ բերեց համաժողովրդա–
կան զայրույթ, որը վերածվեց ՝Հուսյան
հեղափոխական շարժման: Հ–ի ուսմունքը
հիմք է հանդիսացել բյուրգերական, ինչ–
պես նաև պլեբեյա–գյուղացիական հեղա–
փոխական գաղափարախոսության հա–
մար, ազդեցություն թողել գերմ. Ռեֆոր–
մացիայի վրա: Հ. չեխ. գրական լեզվի
ստեղծողներից է:
Երկ. IIocjiaHHH MaracTpa Hoaima Tyca, nep.
c nem. h JiaT., M., 1903.
Գրկ. P y 61; o b B. T., Hh Tyc, M,, 1958.
ՀՈՒՍԱԲԵՐ», քաղաքական, տնտեսա– կան և գրական օրաթերթ (սկզբում՝ եռ– օրյա): Լույս է տեսնում 1912-ից, Կահի– րեում: Դաշնակցության օրգան 1922-ից: Հայ ազատագրական շարժման, Հայաս– տանում սովետական կարգերի հաստատ– ման, Սովետական Հայաստանի ձեռք բե– րած սոցիալ–տնտ եսական և մշակութային նվաճումների վերաբերյալ տալիս է խե– ղաթյուրված մեկնաբանություններ: Մի– ջազգային հարցերում ունի պրոիմպերիա– լիստական դիրքորոշում:
ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ շինվածքի, պա– հանջվող ժամանակահատվածում կամ աշ– խատանքի տևողության ընթացքում շա– հագործման ցուցանիշները որոշակի սահ– մաններում պահպանելու հատկություն: Հ–յան տեսության հիմնական հասկացու– թյունը խափանման՝ աշխատունակության Չան Հուս Գ.Հուսակ անակնկալ կամ աստիճանական կորստի հասկացությունն է: Շինվածքի աշխատու– նակությունը որոշող հիմնական պարա– մետրերն են. արագագործությունը, բեռ– նըվածքային բնութագիրը, կայունությու– նը, արտադրական գործողությունների կատարման ճշգրտությունը, որոնք կազ– մում են շինվածքի որակի ցուցանիշների համախումբ: Հ–յան հիմնական քանակա– կան ցուցանիշներն են. 1£իշ–ը՝ անխա– փան աշխատանքի միջին ժամանակը, ճ(է)-ն՝ խափանումների ինտենսիվությու– նը, Բ(է)-ն՝ է ժամանակահատվածում ան– խափան աշխատանքի հավանականությու– նը, Kiq-ն՝ պատրաստականության գործա– կիցը: Վերականգնվող շինվածքների հա– մար է ժամանակահատվածում ո թվով խա– փանումների առաջացման հավանականու– թյունը որոշվում է Պուասոնի օրենքով. Pn(t)= Այստեղից հետևում Է, որ ու է ժամանակահատվածում խափանումների բացակայության հավանականությունը՝ P(t)=exp(– Xt) (հուսալիության Էքսպո– նենտային օրենք): Հ–յան ցուցանիշները որոշվում են հաշ– վարկներով, փորձարկումներով, շինված– քի շահագործման արդյունքների մշակ– մամբ, ԷՀՄ–ով մոդելավորմամբ, ինչպես նաև շինվածքի Հ. պայմանավորող ֆիզի– կա–քիմիական պրոցեսների վերլուծու– թյամբ : Անկախ հանգույցներից բաղկացած տեխնիկական համակարգերը, որոնք առանձին մասերի խափանման դեպքում կարող են փովւոխել իրենց կառուցվածքը՝ աշխատունակությունը պահպանելու հա– մար, կոչվում են բարդ տեխնիկական հա– մակարգեր: Դրանց Հ–յան ցուցանիշը հա– մակարգի աշխատունակ վիճակների հա– վանականությունների գումարն է: Հ–յան բարձրացման եղանակներն են, բարձր Հ–յան նոր տարրերի օգտագործումը, աշ– խատանքային ռեժիմի ընտրությունը, ար– դյունավետ վերահսկողության սահմա– նումը ևն: Դրականության մեջ Հ. հաճախ օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ որ– պես անխափանություն: Հ–յան տեսու– թյան կարևորագույն խնդիրներից է բարդ տեխնիկական համակարգերի Հ–յան ապա– հովումը և գնահատումը: ՀՈՒՍ ԱԿ (Hus£k) Դուստավ (ծն. 10.1.1913, Դուբրավկա, Բրատիսլավայի մոտ), չե– խոսլովակյան կոմունիստական U բանվո– րական շարժման, ՉՍՍՀ քաղաքական գոր– ծիչ, ՉՍՍՀ պրեզիդենտ (1975-ից): ՉԿԿ անդամ 1933-ից: Ֆաշիստական Գերմա– նիայի կողմից Չեխոսլովակիան մասնա–