Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների լայն շրջաններում, այդ թվում նաև այն կազմակերպություններում, որոնք գտնվում էին հետադեմ «առաջնորդների» ազդեցության տակ, այսինքն ամենուրեք, «…որտեղ մասսա կա» (Նույնի, հ. 31, էջ 47): Բոլշևիկները զուգակցել են պայքարի լեգալ և անլեգալ ձևերը, օգտա– գործել բուրժ. պառլամենտը, թշնամիների միջև եղած հակասությունները, խստորեն հաշվի առել ուժերի փոխհարաբերությու– նը և հեղաՓոխական շարժման աստիճա– նը, պահպանել հավատարմությունը մարք– սիզմ–լենինիզմին, ժամանակին ընդունել և շտկել սեֆական սխալները: Քննադա– տելով «ձախ կոմունիստների» անհեթեթ պատկերացումները «առաջնորդ–կուսակ– ցություն–դասակարգ–մասսա» հասկացու– թյունների մասին՝ Լենինը բացահայտեց դրանց դիալեկտիկական կապը, տվեց պրոլետարիատի դիկտատուրայի, նրա– նում կոմունիստական կուսակցության տեղի ու դերի սպառիչ բնութագրումը: Իշխանության համար մղվող պայքարում կոմունիստները պետք է ղեկավարվեն հեղափոխության հիմնական օրենքով: Հեղափոխության հաղթանակի համար ան– հրաժեշտ են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններ, այնպիսի իրադրություն, երբ շահագործող դասակարգերը չեն կարող ապրել ու կառավարել հին ձևով, իսկ մասսաներն էլ չուզենալով ապրել հին ձևով՝ ըմբոստանում են հին կարգերի դեմ. «Դա է բոլոր մեծ հեղափոխությունների հիմնական օրենքը…» (նույն տեղում, էջ 99): Աշխատության եզրափակիչ մասում Լենինը գրում է, որ եղբայրական կոմկուս– ները պետք է ոչ թե պատճենավորեն, այլ ստեղծագործաբար օգտագործեն բոլշևիկ– ների փորձը, կարողանան «…հետազո– տել, ուսումնասիրել, գտնել, կռահել, ըմ– բռնել ազգային–առանձնահատուկը, ազ– գային սպեցիֆիկը՝ միասնական ինտեր– նացիոնալ խնդիրը լուծելու համար…» (նույն տեղում, էջ 98), «…շոշափել, ճիշտ որոշել իրադարձությունների կոնկրեա ուղին կամ այն առանձնահատուկ շրջա– դարձը, որ մասսաներին մոտ է բերում իս– կական, վճռական, վերջին, մեծ հեղա– փոխական պայքարին…» (նույն տեղում, էջ 104): Աշխատությունը ստացավ և ունի միջազգային վիթխարի նշանակություն, դարձավ բոլոր երկրների կոմկուսների գործունեության ուղեցույցը: Այն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1921-ին, Թիֆլիսում, այնուհետև մինչև 1980-ը առանձին գրքով լույս է տեսել ևս վեց անգամ: Ա. Բաղմանյան ՁԱՅՆ, լայն իմաստով՝ առաձգական մի– ջավայրի մասնիկների տատանողական շարժում, որը ալիքների ձևով տարածվում է գազերում, հեղուկներում կամ պինդ մար– միններում (տես նաև Առաձգական աչիք– ներ): Նեղ իմաստով՝ մարդու և կենդանի– ների լսողության ապարատով ընկալվող երևույթ: Մարդն ընդունակ է լսելու 16 Agr-ից մինչև 20000 հց հաճախականու– թյան Զ.: Լսելի Ձ–ից բացի տարբերում են՝ ինֆրաձայն (հաճախականությունը՝ v< 16 հց), ովտրաձայն (v– 20000 հց– 109 հց) և հիպերձայն (v> 109 հց): Զ–ի հիմնական բնութագրերն են՝ ձայնի արա– գությունը, ձայնային ճնշումը, ինտենսի– վությունը և ձայնի սպեկւորը: Զ–ի ինտենսի– վության հետ կապված սուբյեկտիվ բնու– թագրերն են Զ–ի հնչեղությունը, բարձրու– թյունը և տեմբրը: Մարդու ականջն ամե– նամեծ զգայնությամբ օժտված է 1–5 կհց հաճախականությունների տիրույթում, որին համապատասխանող չսոդության շեմը 10“12 վա1մ2 կարգի է, իսկ ձայնա– յին ճնշումը՝ 10~5 ն/մ2 կարգի: Ականջով ընկալվող ձայնային տիրույթի վերին սահ– մանը (ըստ ինտենսիվության) բնութագըր– վում է ցավազգացողության շեմով, որը մոտավորապես հավասար է 1 վաքմ2: Ձայնի աղբյուր կարող են ծա– ռայել ճնշման տեղային փուիոխություն կամ մեխանիկական լարում առաջ բերող երե– վույթները, ինչպես նաև միջավայրի սահ– մանափակ ծավալի տատանումները (օրի– նակ, փողային երաժշտական գործիքնե– րում): Իբրև Զ–ի աղբյուր կիրառվում են բարձրախոսի դիֆուզորը, հեռախոսի մեմբրանը, պիեզոէլեկտրական կամ մագ– նիսաստրիկցիոն նյութերից պատրաստ– ված թիթեղներն ու ձողերը, էչեկտրաձայ– նային Փոխակերպիչները ևն: Մեքենա– ներն ու մեխանիզմները, գազի և ջրի շի– թերը աղմուկի աղբյուր են: Տատանողա– կան բարդ համակարգ է նաև մարդու և կենդանիների ձայնային ապարատը: Ձայնի ընդունիչը ծառայում է ձայնային էներգիան ընդունելու և այլ տե– սակների փոխակերպելու համար: Զ–ի ըն– դունիչ են մարդու և կենդանիների լսողու– թյան ապարատըv տեխնիկայում՝ ^միկրո– ֆոնը, հիդրոֆոնը, գեոֆոնը ևն: Ընդունի– չի հատուկ տեսակ է ռադիոմետրը: Զ–ի տա– րածումը կարող է ուղեկցվել ալիքներին հատուկ երևույթներով (անդրադարձում, կլանում, բեկունակություն, դիսպերսիա ևն): Ձայնային ալիքների նշանակությու– նը, հետևաբար և ուսումնասիրումը, որով զբաղվում է ձայնագիտությունը, շատ կա– րևոր է ինֆորմացիայի հաղորդման, ազ– դանշման ավելի կատարյալ համակարգեր մշակելու, ավելի հնչեղ երաժշտական գործիքներ ստեղծելու համար: Զ. ստոր– ջրյա կապի և լոկացիայի միակ հնարավոր միջոցն է (տես Հիդրոձայնագիտություն): Զ. մ ա ր դ ու, ձայնային ապարատի մի– ջոցով արտաբերվող տարբեր բարձրու– թյամբ, ուժգնությամբ ու տեմբրերով հըն– չյունների համախումբ: Ձևավորվում է աս– տիճանաբար (երբեմն՝ թռիչքաձև), օրգա– նիզմի (կենտրոնական նյարդային և ներ– զատիչ համակարգերի) զարգացմանը զուգընթաց: Նորածինների Զ–ի բարձրու– թյունն ու տեմբրը նույնն են, ուժգնությու– նը՝ տարբեր: Տարիքի հետ ընդլայնվում է ձայնածավալն ըստ ուժգնության ու բարձրության, ձևավորվում տեմբրը: Զ. կտրուկ փովւոխվում է (Զ–ի բեկում կամ մուտացիա) սեռական հասունացման շըր– ջանում (11–12-ից մինչև 18–19 տարե– կան) և տևում 5–6 ամսից մինչև 2–3 և նույնիսկ 5 տարի, տղաների կոկորդի չա– փերն աճում են մոտ 1,5 անգամ, աղջիկ– ներինը՝ 1/3-ով, նկատվում է ձայնալարե– րի գերարյունություն, խոսելիս ձայնային ապարատի հոգնածություն և առանց պատ– ճառի Զ–ի խռպոտում: Ձայնային ապարա– տի ցանկացած մասի ախտաբանական փոփոխությունից և հաճահւ՝ նոկոոոաոոո– բից առաջանում են Զ–ի ֆունկցիաների խանգարումներ: Զ. կենդանիների, բնորոշ է բազ– մաթիվ միջատներին, ձկներին, անպոչ երկկենցաղներին, որոշ սողուններին (գե– կոններ, քամելեոններ, կոկորդիլոսներ ևն), համարյա բոլոր թռչուններին ու կաթնասուններին: Լայն իմաստով կեն– դանիների Զ–երին են վերագրվում բուոր այն հնչյունային ռեակցիաները, որոնք արձակվում են ոչ միայն նրանց ձայնային ապարատի, այլև ձկների լողափամփուշ– տի, լողակների, թռչունների պոչի, թևերի, կտուցի, որոշ միջատների ոտքերի ու թևերի հատուկ ապարատների, որովայնի հատվածի ևն կողմից: Միջատների և երկ– կենցաղների հնչյունային ռեակցիան բազ– մացման ժամանակ ծառայում է որպես տե– սակի ճանաչման ազդանշան, ձկներինը՝ նաև վտանգի և տագնապի, կապիկներինը և երգող թռչուններինը՝ վախի, վտանգի ևն: Որոշ կենդանիներ (դելֆիններ, չղջիկ– ներ, մութ անձավներում բնադրող թըռ– չուններ ևն) սեփական Զ–ի անդրադարձ– ման ընկալումով կարողանում են որոշել առարկաների (որս, արգելք ևն) տեղը տարածության մեջ: Գրկ. Փ օ m h h e b M.H., Ochobm 4)OHHTa- pHH, [JI.], 1949;CTpeTT ]Լ hc. B. (Jiopfl Pajiea), TeopHH 3Byica, nep. c ainvi., 2 t. 1–2, M., 1955; KpacmibHHKOB B. A., 3ByKOBbie h yjibTpa3ByKOBHe bojihli b B03flyxe, BOfle h TBepflhix Tejiax, 3 H3a., nepepad. h flon., M., 1960. ՁԱՅՆ երաժշտական, 1. բազմա– ձայն երաժշտական հյուսվածքում ամեն մի առանձին մեղեդիական գիծը: Զայն–գծերի ամբողջությունը կազմում է ստեղծագոր– ծության ֆակտուրան: Հոմոֆոնիկ երա– ժըշտության մեջ, որպես կանոն, ձայներից մեկը (հաճախ՝ վերևինը) առաջատարն է, պոլիֆոնիկ երաժշտության մեջ բոլոր ձայները համազոր են: 2. Նվագախմբա– յին կամ երգչախմբային պարաիտուրում առանձին գործիքի նվագամասը կամ ձայ– նախմբի երգամասը: 3. Վոկալ–գործիքա– յին ստեղծագործության երգամասը: 4. Մարդու ձայնային ապարատի միջոցով արտաբերվող երաժշտական հնչյունները: Երգչական կամ մշակված Զ. մարդկային ձայնի հարմարեցումն է պրոֆեսիոնալ օգ– տագործման համար: Բնորոշվում է տեմբ– րի գեղեցկությամբ, հնչեղությամբ, ճկու– նությամբ: Երգչական Զ–երը դասակարգ– վում են ըստ բարձրության, ձայնածավալի և տեմբրի: Տարբերում են երգչական Զ–ի 6 հիմնական տեսակ, սոպրանո, մեցցո– սոպրանո, կոնտրաչտո, տենոր, բարի՜ տոն, բաս: 6. Հայ հոգևոր երաժշտության տեսության մեջ նույնը, ինչ ձայնեղանակ (ռուս.՝ rjiac): Հաճախ Ձ. անվանումը գոր– ծածվում է հնչյուն հասկացության փոխա– րեն: «ՁԱՅՆ», քաղաքական, հասարակական և տնտեսական շաբաթաթերթ: Ա–դ. բան– վորական հայ կազմակերպության (սպե– ցիֆիկների) օրգան: Լույս է տեսել 1906– 1907-ին, Թիֆլիսում: Խմբագիր՝ Տ. Իսա– խանյան: Հեռու լինելով մարքսիզմի գա– ղափարներից և հակադրվելով բոլշևիկնե– րին՝ պրոպագանդել է բանվոր դասակար– գի տարանջատում՝ ըստ ազգային պատ–