Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ապրանքափոխանակման և առևտրի զարգացման հետ Զ. շատ ժողովուրդների մոտ դառնում է արդյունագործության, իսկ նորագույն ժամանակներում՝ արդյու– նաբերության ճյուղ: ժամանակակից Զ. սննդի արդյունաբերության զարգացած են– թաճյուղերից է. նրա նյութատեխնիկական բազան ձնկարդյունաբերական նավա– տորմն է, իսկ առափնյա բազան՝ նավա– հանգիստները, ձկնորսական միջոցներ արտադրող և նավանորոգման ձեռնարկու– թյունները: Զ–յան ձևերի մեջ առաջատարն ուռկանայինն է (կիրառվում են նաև ձկնոր– սապոմպային, դրիֆտերային, հարկաշար– քային, լուսային ևև որսաձևերը): Բաց ծովում Զ. կարգավորվում է միջազգային համաձայնագրերով: ՍՍՀՄ–ում 1958-ից գործում է «Չկան պաշարների պահպան– ման և ջրամբարներում ձկնորսության կարգավորման մասին» հաստատված կա– նոնադրությունը: Սիրողական (սպորտա– յին) Զ. թույլատրվում է բոլոր ջրամբարնե– րում (բացառությամբ արգելանոցների, ձկնաբուծարանների): ՁԿՈՐ, գյուղ Արևմտյաև Հայաստանում, Վանի վիլայեթի Կարկառի գավառում: 1909-ին ուներ 13 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և աևասնապահությամբ: Զ–ի հայերը 1915-ի հուլիսին ռուս, զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյաև Հայաստանում:

ՁՁՈՒՄ, ձ ց ու մ, տես ԻԴւոցի: ՁՄԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի խլաթի գավառի Սպար– կերտի գավառակում: 1909-ին ուներ 20 ըն– տանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկ– րագործությամբ և աևասնապահությամբ: Զ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՁՄԵՌ, տարվա եղանակ: Հյուսիսային կի– սագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտ. 22) մինչև գարնանային գի– շերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպա. 23): Կենցաղում, սովորաբար, ձմեռային ամիսներ են համարվում դեկ– տեմբերը, հունվարը և փետրվարը: Հա– րավային կիսագնդում դրանք ամառային ամիսներ են: Ցերեկվա տևողության փոք– րացման և կեսօրին Արեգակի փոքր բարձ– րության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր: Զմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտ. 22) Հայաստանում 9 ժ է, կեսօրին Արեգակի բարձրությունը հորիզոնից փոփոխվում է 26,5°-ից (դեկտ. 22) մինչև 50° (մարտի 21) սահմանում:

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, սառնամա– նիքների պայմաններում ձմռանը տարվող շինարարական մոնտաժային աշխատանք– ներ: Դրանք պահանջում են հատուկ մի– ջոցառումների կիրառում, որը բարդաց– նում և թանկացնում է այդ աշխատանքնե– րը, սակայն վերացնում շինարարությաև սեզոևայևությունը: Շինարարության ան– հրաժեշտ որակ ապահովելու նպատակով շինարարական նորմաներում և կանոննե– րում տեխնոլոգ, հատուկ պահանջներ են նախատեսված Զ. ա–ի առանձին տեսակ– ների համար, հողային աշխատանքները կատարելուց առաջ գրունտը նախապատ– րաստում են՝ այն սառչելուց պահպանելու նպատակով: Գրունտի վերին շերտը հեր– կում և տոփանում են, ծածկում տաքացու– ցիչով (տորֆ, թեփ, խարամ), օգտագոր– ծում են ձյունածածկույթը: Սառած գրունտ– ները նախապես փխրեցնում և տաքացևում եև շոգեգոլորշային, ջրային, էլեկտրական ասեղներով, էլեկտրոդներով: Մեծ մա– կերեսներով գրունտը նպատակահարմար է հագեցնել ջրով, որի միջոցով մասամբ սառածությունը նվազում է: Մառած գրուն– տը մշակում են նաև առանց տաքացնելու: Այն կտրատում են բլոկների և հանում ամ– բարձիչի կամ հողափոր մեքենաների օգ– նությամբ: Պայթեցման եղանակը արդյու– նավետ է գրունտի խորը սառածության և մեծ ծավալի աշխատանքների դեպքում: Քարային աշխատանքները տարվում են հիմնականում շարվածքի սա– ռեցման եղանակով, որի դեպքում շարը կատարվում է տաքացված շաղախներով: Առաջացած կարաններն արագորեն սառ– չում են և ձեռք բերում մեծ ամրություն: Բետոնային աշխատանքն ե– ր ը պահանջում են սառելուց պահպանել բետոնը՝ մինչ դրա կաղապարահանման անհրաժեշտ ամրություն ստանալը: Փակ շենքերում սվաղման աշխա– տանքների իրականացման կարևո– րագույն պայմանը շենքի ու ծեփաշերտի տաքացումն է կամ քլորացված շաղախնե– րի կիրառումը: ՀԱԱՀ–ում Զ. ա–ի տեխ– նոլոգիական պահանջևերը հիմնականում իրագործվում են բետոնային և հարդար– ման աշխատանքներում:

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ Լենինգրա– դ ու մ, XVIII դ. ճարտ. հուշարձան: Մինչև 1905-ը եղել է ռուս, կայսրերի նստավայրը: Կառուցվել է 1754–62-ին (ճարտ. Վ. Ռաստրելլի)՝ բարոկկո ոճով: Ուղղան– կյան հորինվածքով, ներքին բակով կա– ռույցի ճակատներն ուղղված են դեպի Նևան, Ծովակալության շենքը և Դվոր– ցովայա հրապարակը: Շեևքի վիթխարի չափերը (ավելի քան 1000 սենյակ), շըր– ջապատին համադրված ճակատային տար– բեր լուծումները, սյուների փոփոխական ռիթմը ստեղծում են պլաստիկ հզորու– թյան, հանդիսավորության տպավորու– թյուն: Ինտերիերևերը բազմիցս վերանո– րոգվել են (Ի. Ատարով, Զ. Կվարենգի, 1780–90-ական թթ., Կ. Ռոսսի, 1826), 1837-ի հրդեհից հետո ճակատներն ու շքադահլիճները վերականգնել ենՎ. Ստա– սովը, Ա. Բրյուլովը: Ձմեռային պալատը (1754–62, ճարա. Վ. Վ. Ռսատրնլլի) Լէնինգր աղ ում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ժամանակ, 1917-ի հոկտ. 25-ի լույս 26-ի գիշերը (նոյեմբ. 7) հեղա– Փոխական զինվորներն ու նավաստիները գրոհով վերցրել են Զ.պ., որտեղպատըս– պարվել էր բուրժ. ժամանակավոր կառա– վարությունը: 1922-ին շենքն ամբողջությամբ հատ– կացվել է Պետ. էրմիտաժին: Գր^.IIhjihbckhh B.H., 3HMHHH flBO- peij, JI., 1960.

ՁՄԵՌԱՆՈՑ, ձմռանը անասունևերը խնա– մելու վայր՝ բնակելի և տնտեսական օժանդակ կառույցների ամբողջական հա– մալիրով: Զ. սովորաբար ընտրվում էր գյուղից 3–10 կմ հեռու, հարմար վայրում (նախասովետական շրջանում՝ սեփական կամ վարձակալված հողաբաժիններում), որտեղ ձմեռը համեմատաբար մեղմ էր: Հայաստանի մի շարք շրջաններում (Լոռի, Տավուշ, Սյունիք ևն) Զ–ներում խնամում էին բոլոր տեսակի խոշոր և մանր, իսկ, օրինակ, Դեղարքունիքում, Վայոց ձո– րում և այլուր՝ բացառապես մանր եղջե– րավոր անասուններ: Ամռանն ու աշնանը Զ–ներում կուտակում էին անհրաժեշտ քա– նակությամբ կեր (խոտ, հարդ, քուսպ ևն), իսկ ձյունասակավ եղանակներին անասուններին քշում էին արոտի: Զ–նե– րում գյուղացիները համագործակցում, փոխօգնության էին հասնում միմյանց, ունեին ընդհանուր նախիր և նախրապան, հոտ և հովիվ: Հայերի մոտ Զ–ները աստիճանաբար վերաճում էին նաև երկրագործական վայ– րերի՝ բարենպաստ պայմաններում այս– տեղ մշակվում էին նախ կերային խո– տաբույսեր, ապա՝ հացահատիկային և այլ կուլտուրաներ: Դրա շնորհիվ Զ–նե– րում բնակվում էին կլոր տարին, և դրան– ցից շատերը սեզոնային բնակավայրերից վերածվում էին հիմնական բնակավայ– րերի՝ գյուղերի: Այս հանգամանքը սեր– տորեն կապվում է հայերի երկրագործա– կան–անասնապահական տնտեսավար– ման վաղեմի ավանդույթների հետ: Գրկ.Mkp TyMSH K).H.f OopMM CKO- TOBOflCTBa b Boctohhohc ApMeHHH, ազգա– գրություն և բանահյուսություն, գիրք 6, Ե., 1974: 3nt. Մկրւոոսէյան

ՁՄԵՐՈՒԿ (Citrullus), դդմազգի ների ըն– տանիքի միամյա կամ բազմամյա բույսե– րի ցեղ: Արմատը լավ ճյուղավորված է, թափանցման խորությունը՝ 1 մ և ավելի: Ցողունը՝ մագլցող: Տերևները՝ փետրավոր, խորը կտրտված (որոշ սորտերի մոտ՝ չկտրտված): Ծաղիկները բաժանասեռ են և հերմաֆրոդիտ (երկսեռ), միատուն կամ երկտուն, մեկական, հազվադեպ՝ փնջե– րով: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերևույթով, կլոր, տափակավուն, ձվաձև, տանձաձև, գլանաձև ևն, կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերնե– րով, տարբեր լայնության զոլերով: Պտղա– միսը՝ կարմիր, վարդագույն և դեղին: ՀՍՍՀ–ում գերակշռում են կարմրամիս սորտերը: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն ևն: Հայտնի է 3 տեսակ. 1 վայրի (C. co- locynthis), տարածված է Աֆրիկայի, Իրա– նի, Միջին Ասիայի, Աֆղանստաևի և