Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարատև է, մառախուղներն առատ, ձյունը աշնանից ծածկել է չսառած գետինը: Տա– րածված է ՍՍՀՄ եվրոպական մասի հս. և կենտրոնական շրջաններում: Պայքարի միջոցներն են. հի վանդա–ձմեռա դիմաց– կուն սորտերի չվարակված սերմերով ցանք, սերմերի նախացանքային զտում, տեսակավորում, ախտահանում՝ գրանո– զանով, ցորենի ցանք օպտիմալ ժամկետ– ներում, լավ նախորդներից հետո, ծիլե– րի վաղ գարնանային սնուցում, դաշտերի ցաքանում, վարակված բույսերի մնա– ցորդների միաժամանակյա ոչնչացում և հեռացում:

ՁՆԱԿՈՒՏԱԿՈՒՄ, ագրոտեխնիկական մի– ջոցառում. կիրառվում է դաշտերում ձյու– նը կուտակելու և պահելու նպատակով: Զ. հնարավորություն է տալիս հողում ավելացնել խոնավության պաշարները և պաշտպանել ձմեռող բույսերը (աշնանա– ցան հացաբույսեր, բազմամյա խոտաբույ– սեր են) ցրտահարումներից: 1 /ա–ում կուտակված 1 սմ հաստության ձյան շեր– տի հալումից ստացվում է 20–35 ա ջուր: Ձ. իրագործվում է զբաղված ցելերում կու– լիսային բույսերի ցանքով, դաշտապաշտ– պան անտառաշերտերի ստեղծումով, ձյան թմբավորումով: Վերջինս առավել արտադրողական ձեն է, որ կատարվում է ձնվարիչ–թմբավորող գործիքներով ձըմ– ռան սկզբին, երբ դաշտում 10–15 սմ ձյան շերտ է նստում: Թմբերն ստեղծվում են փչող քամիներին ուղղահայաց: Թմբե– րի բարձրությունը կարող է լինել 30– 70 սմ, միջթմբային տարածությունը՝ 5– 10 սմ: ՍՍՀՄ–ում կիրառվում է հվ–արլ. անջրդի երկրագործական շրջաններում, Հյուսիսային Ղազախստանում, Արևմտյան Սիբիրում և այլուր:

ՁՆԾԱՂԻԿ (Galanthus), շքանարգիզազ– գիների ընտանիքի բույսերի ցեղ: Ոչ բարձր, սոխուկավոր բազմամյա բույս է՝ վեգետացիայի կարճ շրջանով: Տերևևերը մեծ մասաԱբ երկուսն են: Ծաղկասլաքը սովորաբար կրում է մեկ կորացող ծաղիկ: Ծաղկապատը կազմված է 6 սպիտակ, միմյանցից բաժանված թերթիկներից, որոնցից 3-ն արտաքին են, խոշոր, իսկ 3-ը՝ ներքին, մանր: Պտուղը տուփիկ է: Հայտնի 17–18 տեսակներն աճում են հիմնականում նախալեռնային և լեռնա– յին անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում: Տարածված են Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, 1 տեսակը՝ Լիբանանում: ՍՍՀՄ–ում՝ հիմնականում Կովկասում, աճում է Զ–ի ավելի քան 10 տեսակ, որից 1-ը (G. cacticus)՝ նաև ՀՍՍՀ–ում: Հաճախ Զ. եև անվանում վաղ գարնանը ծաղկող որոշ բույսերի (մկնասոխ, հողմածաղիկ), որոնք կարգաբանական տեսակետից կապ չունեն Զ–ի հետ:

ՁՈՂԱԿԱՐԿԻՆ, արտաքին և ներքին գծա– յին մեծությունները չափելու գործիք: Բաղ– կացած է երկու մակերևույթներից (շուր– թեր), որոնց միջև հաստատվում է չափը: Մակերևույթներից մեկն ամբողջություն է կազմում երկաթաձողի՝ քանոնի հետ, իսկ մյուսն ամրացված է շարժական շըր– ջաևակին: Քանոևի վրա յուրաքանչյուր միլիմետրից հետո նշագծված է բաժան– մունք, իսկ շրջանակին փորագրված է ավե– Զողակարկին. /. երկաթաձող, 2. շըր շան ակ, 5. նոնիուս, 4. վերևի շուրթեր, 5. ներ– քևի շուրթեր, 6. խորաչափի քանոն, 7. միկրո– մետր ային մատուցում, 8. կաասնիչ պտու– տակներ լի ճշգրիտ բաժանմունքներով լրացուցիչ սանդղակը՝ նոնիուսը:

ՁՈՂԱՁՈՒԿԱ&ԳԻՆԵՐ (Gadidae), ձկների ընտանիք: Մանր, միջին և խոշոր չավւերի ձկներ են: Մեջքի լողակները 2–3-ն են, անալայինը՝ 1–2: Հայտնի է 21 սեռ, 53 տեսակ: Մեծ մասը (39 տեսակ) տարած– ված են Ատլանտյան օվկիանոսի բարե– խառն ջրերում: ՍՍՀՄ–ում Զ–ով հարուստ է Բարենցի ծովը, կան նաև Սև, Բալթիկ, Սպիտակ, արկտիկական, հեռավորարևել– յան ծովերում: Հիմնականում վտառային, մերձհատակային, համեմատաբար ծան– ծաղուտային ձկներ են: Սնվում են պլանկ– տոնով, բենթոսով և նեկտոնով: խոշոր տեսակները (ձողաձուկ) գիշատիչ են և ամենակեր: Որոշ ձողաձկներ սնման և ձվադրման համար միգրացիա են կատա– րում (մինչև մի քանի հզ. կմ), առանձին տեսակներ կուտակումներ են առաջաց– նում: Ձվադրում են հիմնականում ձմռա– նը և գարնան սկզբին, դնում մի քանի հզ–ից մինչև 60 մլն ձկնկիթ: Ունեն արդյու– նագործական խոշոր նշանակություն, միսը ճարպոտ չէ (մինչև 1% ճարպ): ճարպը կուտակվում է լյարդում և հարուստ է A ու D վիտամիններով:

ՁՈՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ շինարարա– կան մեխանիկայում, հանգույց– ներում իրար միացված ուղղագիծ կամ կո– րագիծ ձողերից կազմված կրող կոնստ– րուկցիա: Ինժեներական կառույցներում, որպես կանոն, օգտագործվում են երկրա– չափորեն անփովւոխելի Զ. հ–եր: Զ. հ–ի բնորոշ օրինակ են շրջանակը և ֆերման: Ըստ երկրաչափական սխեմայի լինում են հարթ համակարգեր և աարածական համա– կարգեր, ըստ ձողերի միացումների տե– սակի՝ կոշտ և հոդակապային, ինչպես նաև խառը հանգույցներով Զ. հ–եր:

ՁՈՂԿԵՐՏ, Ցողկերա, Ց ո լ ա– կերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Այ– րարատ նահանգի Մասյացոտն գավա– ռում, Մասիս լեռան հյուսիսային ստորո– տին, Երասխ գետի աֆին, Քարաքիթ (Դաշբուռուն) գյուղից 7 կմ արմ.: Ըստ ավանդական պատմության, Զ. հիմնել է Հայկ Նահապետի թոռ և Ամասիայի որդի Ցոլակը: Զ–ում պահպանված սեպաձև ար– ձանագրությունը վկայում է, որ բերդա– քաղաքը գոյություն է ունեցել Ուրարտու պետության ժամանակներում (մ. թ. ա. IX–VI դդ.)- Եղիշեն Զ. հիշատակում է որպես Արշակունիների ձմեռոց և զորա– կայան: XIX դ. 2-րդ կեսին Զ–ի ավերակները նկարագրում են Մ. Սմբատյանը և Ղ. Ալի– շանը: Վերջինս Զ. նույնացնում է Կարա– կալա բերդին: Բերդը շրջափակվել է լայն և խոր խրամով, աշտարակներով ամրաց– ված պարսպով, ունեցել 4 դարպաս: Բեր– դը քաղաքին կապվել է հվ. դարպասով: Քաղաքի ավերակները դաշբուռունցի հա– յերն անվանել են Քաղաքատեղ: Զ–ի շուրջը պահպանվել են հայկ. գերեզմանոց, խաչ– քարեր, արձանագրություններ, հին կա– մըրջի մնացորդներ (Երասխի մոտ): Գր կ, Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Սմբատյան Մ., Տեղագիր Գեղար– քունի ծովազարդ գավառին, էջմիածին, 1910: Հովհաննես յան Մ., Հայաստանի բեր– դերը, Վնտ., 1970: Մ. Կաւովասան

ՁՈՊԱԲԵՐ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 9-րդ օրվա անունը: ՁՈՐ, ռելիեֆի բացասական ձև լեռնային երկրներում: Առաջանում է արմատական պինդ ապարներում գետերի աշխատանքի կամ տեկտոնական պրոցեսների հետևան– քով: Ի տարբերություն կանիոնի և կիրճի Զ–ի հատակն ամբողջությամբ ջրով բռնը– ված չէ:

ՁՈՐԱԳԵՏ, գետ Հայկական ՍՍՀ հյուսի– սային մասում: Փամբակի հետ միախառնը– վելով առաջացնում է Դեբեդը: Երկարու– թյունը 57 կմ է, ավազանը՝ 1460 կմ2: Սկիզբ է առնում Ջավախքի և Բազումի լեռնաշղթաների միացման վայրից: 80– 100 մ խորությամբ նեղ, կանիոնակերպ կիրճով կտրում է Լոռվա հրաբխային սա– րավանդը: Գարգառ վտակն ընդունելուց հետո հովիտը լայնանում է: Լեռնային գետ է: Սնվում է ստորերկրյա ջրերից և մթնոլորտային տեղումներից: Հորդանում է գարնանը: Տարեկան միջին ծախսը Գար– գառի գետաբերանի մոտ 16,8 մ31վրկ է, առավելագույնը՝ 395 մ3/վրկ, տարեկան հոսքը՝ մոտ 530 մլն մ3: խոշոր վտակներն են Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Չքնա– ղը, Գարգառը: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով և էլեկտրաէներ– գիա ստանալու համար: Գետաբերանի մոտ է Ձորագեաի հիդրոէւեկւորակա]անը, աֆին՝ Սաեփանավան քաղաքը:

ՁՈՐԱԳԵՏ (մինչև 1978-ը՝ Ք ո լ ա գ ե– րան), ավան Հայկական ՍՍՀ Գուգար– քի շրջանում, Փամբակ գետի ափին, շըրջ– կենտրոնից 22 կմ հյուսիս–արևելք: Եր– Զորագետ