Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը իրականացված է փոքր խորությամբ րոմպներով: Ութնիստ թմբուկը ներսում, փոխանցվելով գմբեթարդին, դեպի վեր, տրամագծով նվազում է: Կառուցված է կոպտատաշ սպիտակ կրաքարից, ներսում պահպանվել են սվաղի մնացորդներ: Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով: Նշված տվյալներից գրեթե բոլորն էլ հատկանշական են ավելի վաղ դարերի կառույցներին: Ս. Գրիգորին արմ–ից կից է 4 սյուներով տիպի մեծ գավիթը (արտաքին չափերը՝ 12,3 t/X 14,94 մ), որը XII դ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը: Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIII դ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հվ. պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբանների մնացորդներ: Ս. Գրիգորին հս–ից կից է թաղակապ մատուռ, իսկ արլ. մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244-ին կառուցված Ս. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (4,02 մX6,59 մ): Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, 14,55 մX 10,86 մ արտաքին չափերով գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հվ. մուտքի վերին մասի արձանագրության, կառուցվել է 1281-ին, սակայն հվ. և հս. պատերի ստորին մասի վերաշարվածքը, արլ. ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X–XI դդ.: Եկեղեցու վերձիգ ծավալային համամասնությունները և մշակվածքը բնորոշ են XIII դ. կառույցներին: Ճակատները (բացառությամբ արմ–ի) ունեն «հայկական խորշեր», բարձր բոլորաձև թմբուկը պարուրված է զույգ որմնասյուներով, որմնակամարներով կազմված դեկորատիվ խորաններով: Մուտքերը, լուսամուտները, որմերը չափավոր զարդարված են պարզ բեկված–քավոր քիվագոտիներով, խաչերով ևն: Ներսում, արլ. անկյուններում տեղադրված են երկու ավանդատներ, որոնց մուտքը բեմից է: Եկեղեցու արմ. ճակատի դիմաց պահպանվել են ավերված կառույցի (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ: Հուշարձանախմբի արմ. մասում է սեղանատունը, որն ըստ հվ–արմ. մուտքի շրջակալի շինարարական արձանագրության կառուցվել է 1248-ին: ՀՍՍՀ–ում նմանօրինակ երկու պահպանված կառույցներից մեկն է (մյուսը՝ Հաղպատում): Հորինվածքով երկարավուն դահլիճ է (21,6X9,5 մ), ուղղանկյուն կտրվածքի, կամարակապ, առանցքադիր երկու սյուներով բաժանված երկու հավասար, երդիկավոր մասերի՝ յուրաքանչյուրը ծածկված երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով: Երկկենտրոն կամարները հանգում են ցածր որմնասյուների պարզ որմնախոյակներին և առանցքադիր երկու սյուների խոյակներին: Ներսի միակ հարդարանքը շթաքարերով մշակված երդիկներն են: Ինտերիերում փոխհատվող կամարների խաղն ու զուսպ սլացքը, երդիկներից սփռվող մեղմ լուսավորությունը ստեղծում են իր պարզության մեջ վեհաշուք ամբողջական կերպար: Այստեղ կառուցվածքային տարրերն ու սկզբունքն իրենք հիմնական արտահայտչամիջոցն են: Ներքին պարագծով ընթացող աստիճան–ցոկոլը, որը ներդաշնակվում է երկայնական պատերի վերևում արված քիվագոտուն, ծառայել է որպես նստարան: Կառույցի արմ. պատին արված է լայնաթռիչք կամարակապ բացվածք: Արտաքուստ, բացառությամբ հվ–արմ. մուտքի շրջակալի, նույնպես զուրկ է հարդարանքից: Հվ. ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացված: Կառույցը բաց դեղնավուն կրաքարից է: Արմ. երդիկի հս–արլ. անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարերին՝ բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է: Հ–ի սեղանատունը ինժեներական լուծումով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան արլ. մասում պահպանվել են այլ շինությունների (հավանաբար խոհանոցի, հացատան ևն) մնացորդներ: Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ՝ տեղադրված ժայռալանջերին: Հ–ում գտնված 350 կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232: Նրա չորս կանթերը առյուծների արձաններ են. ոտքերը նույնպես զարդարված են:

Գրկ. Якобсон А. Л., Из истории зодчества средневековой Армении, Агарции, Сагмосаванк, НоръГетик, "Ежегодник Института истории искусства", М., 1952

Ա. Ստեփանյան

ՀԱՂԱՐՋԵՆԻ (Ribes), կոկռոշազգիների ընտանիքի բույսերի ցեղ: 1,5–2,5 մ բարձրության թվւեր: Տերևները պարզ են, 3–5-բլթականի, ծաղիկները՝ մանր, ողկույզներով, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն: Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին և այլ գույնի, թթվաշ: Հայտնի է 150 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 37 վայրի և 57 կուլտուրական տեսակներ: ՀՍՍՀ–ում հայտնի է 6 տեսակ, որից 5-ը վայրի վիճակում աճում է Եղեգնաձորի, Ախուրյանի, Արթիկի շրջաններում, Սևանի ավազանի, Զանգեզուրի, Լոռու տարածքում և Լենինականի