թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները ապաստան են գտել տարբեր երկրներում:
ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ էլեկտրական, մեկ կամ մի քանի մետաղալարերից կազմված մետաղական հաղորդիչներ: Ծառայում են էլեկտրական էներգիայի, էլեկտրական ազդանշանների հաղորդման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, էլեկտրակենցաղային և չափիչ սարքերի փաթույթների պատրաստման համար: Հ–ի կոնստրուկտիվ բնութագրերն են՝ հոսանքատար ջղերի քանակը, նրանց նյութը, կտրվածքի ձևը, յուրաքանչյուր ջղում մետաղալարերի քանակը, մեկուսացման տիպը, աշխատանքային լարումը, ջեռակայունությունը ևն: Հ. լինում են չմեկուսացված և մեկուսացված: Չմեկուսացված Հ. օգտագործում են էլեկտրահաղորդման օդային գծերում (տես էւեկւռրահաղորդման գծեր) և էլեկտրական տրանսպորտի կոնտակտային ցանցերում: Պատրաստում են պողպատից, ալյումինից, պղնձից, ինչպես նաև կոռոզիակայուն և բարձր մեխանիկական ամրության համաձուլվածքներից: Կիրառում են 110 կվ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերում: Կտըրվածքը 600–700 մմ է: Մևկուսացված Հ. լինում են տեղակայման, փաթույթային և մոնտաժային: Տեղակայման Հ. պատրաստում են պոլիվինիլքլորիդով կամ ռետինով մեկուսացված պղնձից կամ ալյումինից (շրջանաձև կտըրվածքով): Մեկուսացումը նախատեսվում է 220–600 վ աշխատանքային լարման և շրջապատող միջավայրի 40–70°C ջերմաստիճանների համար: Փաթույթային Հ. պատրաստում են պղնձից, ավելի հազվադեպ՝ ալյումինից (շրջանաձև կամ ուղղանկյուն հատվածքով)՝ արծնե, թղթե, բամբակե մեկուսացմամբ: Մոնտաժային Հ. պատրաստում են հիմնականում պղնձից (շրջանաձև հատվածքով)՝ ժապավենային կամ մանրաթելային մեկուսացմամբ: Նախատեսվում է 240–500 վ (հաճախ մինչև 1000 վ) լարման և շրջապատող միջավայրի 40–70°C ջերմաստիճանների համար: Օգտագործվում են էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրոնային ապարատներում տարրերի էլեկտրական միացումների համար, բաշխիչ սարքերում ևն: 1960-ական թթ. լայն տարածում են գտել նաև գերհաղորդիչ նյութերից պատրաստված Հ., որոնց դիմադրությունը ցածր (~4K) ջերմաստիճանների դեպքում հավասար է զրոյի:
ՀԱՂՈՐԴԱԿ, մեքենաները կամ մեխանիզմները գործողության մեջ դնող հարմարանք: Բաղկացած է էներգիայի աղբյուրից, էներգիան (շարժումը) հաղորդող մեխանիզմից և կառավարման ապարատուրայից: էներգիայի աղբյուր է ծառայում շարժիչը (ջերմային, էլեկտրական, պնևմատիկ, հիդրավլիկական են) կամ նախապես կուտակված մեխանիկական էներգիան վերադարձնող հարմարանքը (զսպանակային, իներցիոն մեխանիզմ ևն): Երբեմն Հ. իրագործվում է մկանային ուժի հաշվին (օրինակ, ձեռքի կարապիկներում, արիֆմոմետրերում, կարի մեքենաներում, հեծանիվներում): Ըստ էներգիայի բաշխման բնույթի տարբերում են խմբային, անհատական և բազմաշարժիչ Հ–ներ: խմբային Հ–ում մեկ շարժիչից շարժումը հաղորդվում է աշխատանքային մեքենաների կամ մեխանիզմների խմբին մեկ կամ մի քանի տրանսմիսիայով: Տեխ. անկատարելության հետևանքով խմբային Հ–ին դուրս է մղել անհատական Հ., որում յուրաքանչյուր աշխատանքային մեքենա ունի փոխանցումով սեփական շարժիչ: Այս Հ. հնարավորություն է տալիս աշխատել պտտման առավել շահավետ հաճախականություններով, կատարել մեքենայի արագ գործարկում ու արգելակում, իրագործել շարժման ռևերսը: Բազմաշարժիչ Հ–ում մեքենայի առանձին աշխատանքային օրգանները շարժման մեջ են դրվում ինքնուրույն շարժիչով՝ իրենց փոխանցման համակարգի միջոցով: Այդ Հ. հնարավորություն է ընձեռում ստանալ մեքենայի կոմպակտ կառուցվածք, կիրառել ավտոմատ կառավարում: Ըստ նշանակման մեքենայի Հ. լինում է ստացիոնար (անշարժ տեղադրված շրջանակի կամ հիմքի վրա), փոխադրովի (օգտագործվում է շարժվող աշխատանքային մեքենաներում), տրանսպորտային (կիրառվում է զանազան տրանսպորտային միջոցներում): Ստացիոնար Հ–ներից առավել տարածված է էլեկտրականը, որտեղ մեխանիկական էներգիայի աղբյուր է ծառայում էլեկտրաշարժիչը: Փոխադրովի աշխատանքային և տրանսպորտային մեքենաներում գլխավորապես օգտագործվում են ջերմային շարժիչներ (անմիջական մեխանիկական կամ էլեկտրական փոխանցումով): Արտադրության մեջ կիրառվում են նաև մեքենաների հիդրոհաղորդակ և պնևմոհաղորդակ, որում սեղմված օդի կոմպրեսորի արտադրած էներգիան պնևմոշարժիչների միջոցով փոխակերպվում է մեխանիկական էներգիայի:
ՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (կենսբ.), նյարդերի և մկանային թելիկների դրդում հաղորդելու հատկություն: Հ–յան շնորհիվ զգայական նյարդային վերջույթներից դրդումը հասնում է նյարդային կենտրոններ, վերջիններից էլ՝ տարբեր օրգաններին: էվոլյուցիայի ընթացքում Հ. աստիճանաբար արագացել է և կատարելագործվել: Ստորակարգ անողնաշարավորների Հ. փոքր է (օրինակ, անատամի շարժիչ նյարդում 1 սմքվրկ է), և դրդումը հաղորդվում է թուլացումով, արագության նվազմամբ (դեկրեմենտ հաղորդում): Ողնաշարավորների Հ. ավելի մեծ է (մարդու և կաթնասուն կենդանիների նյարդային թելիկներում 100–120 մքվրկ է) և նյարդային համակարգում հաղորդվում է չնվազող արագությամբ (ոչ դեկրեմենտ հաղորդում): Կմախքային մկաններում դըրդումը տարածվում է 9–10 անգամ դանդաղ, ներքին օրգանների մկաններում՝ ավելի դանդաղ: Նյարդային համակարգում Հ. կախված է թելիկի հաստությունից (որքան հաստ է թելիկը, այնքան մեծ է հաղորդման արագությունը), միելինային թաղանթի զարգացման աստիճանից (ոչ միելինապատ նյարդային թելիկները դրդումը հաղորդում են ավելի դանդաղ, քան նույն տրամագծի միելինապատ թելիկները): Մեկուսացած մկանային և նյարդային թելիկները դրդումը գրգռման հատվածից հաղորդում են երկկողմանի: Ամբողջական օրգանիզմում, շնորհիվ սինապսների, Հ. նյարդային թելիկներով կատարվում է միևնույն ուղղությամբ: Դրդման ալիքի ինտենսիվությունը, տևողությունը և տարածման արագությունը կախված են նյարդային կամ մկանային թելիկի ֆունկցիոնալ վիճակից և դրդված տեղամասում նրանց կառուցվածքի առանձնահատկություններից:
ՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (էլեկտրական շղթայի), էլեկտրական շղթայի դիմադրության (տես Դիմադրություն էչեկարական շղթայի) հակադարձ մեծությունը: Բնութագրում է էլեկտրական հոսանքի անցումը շղթայով արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությամբ: Տես էլեկարահաղորդականություն:
ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԱՆՈԹՆԵՐ, ստորին մասում միմյանց միացված անոթներ (նկ.): Միևնույն հեղուկով լցված Հ. ա–ում հեղուկի մակարդակները հավասար են լինում՝ անկախ անոթների ձևից, եթե մազական երևույթներն արհամարհելի են: Այս հանգամանքի վրա է հիմնված հեղուկային մանոմետրի կառուցվածքը: Տարբեր հեղուկների դեպքում Հ. ա–ում այդ հեղուկների հ1 և հ2 բարձրությունները հակադարձ համեմատական են p1 և p2 խտություններին, այսինքն՝ p1h1=p1h2:
ՀԱՂՈՐԴԻՉ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿ, էլեկտրոնային սարք, ծառայում է լուսային պատկերը էլեկտրական իմպուլսների հաջորդականության՝ հեռուստատեսային տեսաազդանշանի Փոխակերպելու համար: Հաղորդվող պատկերն ընդունող հեռուստատեսային տրակտի առաջին (մուտքի) տարրը և հեռուստատեսային հաղորդող խցիկի հիմնական հանգույցն է: Բոլոր տիպերի Հ. հ. խ–ների աշխատանքի հիմքում ընկած է ֆոաոէֆեկաը: Արտաքին ֆոտոէֆեկտի դեպքում Հ. հ. խ–ի Փոխակերպող լուսազգայուն տարր է ծառայում ֆոտոկաթոդը, որը լուսավորման ժամանակ արձակում է էլեկտրոններ, իսկ ներքին ֆոտոէֆեկտի դեպքում՝ լուսազգայուն թիրախը, որի էլեկտրահաղորդականությունը լուսավորման ժամանակ փոխվում է: Ըստ տեսաազդանշանի ձևավորման եղանակի տարբերում են ակնթարթային գործող ության և լիցքի և լիցքի կուտակումով Հ․ հ․ խ-ներ։
ՀԱՂՈՐԴԻՉ ՈՒՂԻՆԵՐ, կենտրոնական նյարդային համակարգում խիտ դասավորված նյարդաթելիկներ, որոնք համախմբված են մորֆոլոգիական կառուցվածքի և ֆունկցիայի ընդհանրությամբ: Ըստ ֆունկցիայի տարբերում են՝ ա. ասո–