միասնության ու անվերջության փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ է զուսպ հուզմունքով համակված հայեցողական տրամադրությունը: Մ. Յու. լայնորեն օգտագործել է չինական գեղանկարչության համար նոր այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են կոմպոզիցիայի ասիմետրիկությունը, շեշտված, լայն գունաբծերը:
ՄԱԱՍ, Մյոզ (ֆլամ. Maas, ֆրանս. Meuse), գետ Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում: Երկարությունը 925 կմ է, ավազանը՝ 36 հզ. կմ²: Սկիզբ է առնում Լանգրի սարավանդից, կտրում Արդենները և թափվում Հռենոսի դելտայի ձախ բազուկի մեջ: Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ձմռանն ու գարնանը: Ջրի միջին ծախսը ստորին հոսանքում 300–400 մ³/վրկ է, առավելագույնը՝ մինչև 3 հզ. մ³/վրկ: Նավարկելի է մինչև վերին հոսանքը: Սեդան քաղաքից վեր գետի հունը շլյուզավորված է: Ջրանցքներով միացած է Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, ԳՖՀ ջրային ուղիների համակարգի հետ: Մ–ի ափին են Վերդեն, Սեդան (Ֆրանսիա), Նամյուր, Լիեժ (Բելգիա), Մաաստրիխտ (Նիդերլանդներ) քաղաքները:
ՄԱԲԼԻ (Mably) Գաբրիել Բոննո դը (1709-1785), ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան: Է. Կոնդիլյակի եղբայրը: Սովորել է ճիզվիտական կոլեջում և սեմինարիայում, այնուհետև հրաժարվել է հոգևոր ծառայությունից, 1742-ից զբաղվել դիվանագիտական, 1746-ից՝ գիտական գործունեությամբ: Մ–ի հայացքների հիմքում ընկած էին հասարակական դաշինքի և բնական իրավունքի տեսությունները: Նա գտնում է, որ մարդկանց թշնամությունը ոչ թե բնական վիճակի, այլ հետագայում առաջացած մասնավոր սեփականության և անհավասարության հետևանք է (այսպիսով նա հակադրվել է Թ. Հոբսին և ֆիզիոկրատներին): Ըստ Մ–ի, մարդկանց սոցիալական միասնության ձգտման հիմքը հավասարության ձգտումն է («սոցիալական սերը»): Բանականությունը չի կարող իշխել մարդկանց զգացումներին (այդ «կատաղի հրեշին»), և նրանք չեն կարող վերադառնալ բնական վիճակի: Հետևաբար, կոմունիստական իդեալի հաստատումը անհնար է, և նա քարոզում էր ճգնավորական կոմունիզմ՝ գույքային անհավասարության նվազեցում, պահանջմունքների սահմանափակում, ճոխությունների կանխում: Մ. գտնում էր, որ ժողովուրդը գերագույն իշխանության կրողն է, որ նա հեղափոխության իրավունք ունի, հատկապես, եթե այն ուղղված է բռնության դեմ: Սակայն հեղափոխությունը, ըստ Մ–ի, միայն մասնակի, սահմանափակ լուծման միջոց է: Չնայած աշխարհայացքային սահմանափակությանը, Մ–ի գաղափարները մեծ լիցք են հաղորդել Ֆրանս. մեծ հեղափոխության ձախ ուժերին:
Երկ. Избр. произв., М.-Л., 1950.
Գրկ. Волгин В. П., Развитие общественной мысли во Франции в XVIII в,, М . 1958; Его же, Французский утопический коммунизм, М., 1960.
ՄԱԲՈՒՅԱՆԵՐ (Mabuya), սցինկայինների ընտանիքի մողեսների սեռ: Մարմինը սովորաբար գորշ գույնի է, երկայնաձիգ բաց շերտերով ու մուգ բծերով. երկարությունը մինչև 22 սմ: Վերջավորությունները զարգացած են: Արագաշարժ են, լավ մագլցում են լեռները, ծառերը և թփերը, առանձին տեսակներ խոր բներ են փորում: Հայտնի է մոտ 90 տեսակ, տարածված Աֆրիկայում, Մադագասկարում, Հարավային Ասիայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Սնվում են միջատներով և այլ մանր անողնաշարավորներով: Առավելապես ձվակենդանածին են, կան նաև ձվածիններ: ՍՍՀՄ–ում՝ Հայաստանի հարավ–ում, Երևանի շրջակայքում, Թուրքմենիայում, Ուզբեկաոանում հանդիպում է ոսկեգույն մաբույան (M. aurata): ՀՍՍՀ–ում Մ. գրանցված են Կարմիր գրքում:
ՄԱԳԱԴԱՆ, քաղաք, ՌՍՖՍՀ Մագադանի մարզի կենտրոնը: Նավահանգիստ է Օխոտի ծովի Նագաևոյի խորշում, Կոլիմայի ավտոճանապարհի սկզբնակետն է: Օդային գծերով կապված է Մոսկվայի, Լենինգրադի և այլ քաղաքների հետ: 124 հզ. բն. (1980): Կան լեռնային սարքավորումների, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ, կարի ֆաբրիկա, կաշվի-կոշիկի կոմբինատ, ՋԷԿ, Հյուսիս–Արևելյան կոմպլեքսային, ոսկու և հազվադեպ մետաղների ԳՀԻ-ներ, Հյուսիս–Արևելքի գյուղատնտեսության զոնալ ԳՀԻ, Հյուսիսի կենսբ. պրոբլեմների ինստ. Խաղաղօվկիանոսյան ձկնորսական տնտեսության և օվկիանոսագիտության ինստ. մասնաճյուղ, Համամիութենական հեռակա պոլիտեխնիկական և հեռակա իրավաբանական ինստ-ների մասնաճյուղեր, մանկավարժական ինստիտ., պոլիտեխնիկական տեխնիկում, բժշկ. և երաժշտական ուսումնարաններ, երաժշտադրամատիկական թատրոն, հեռուստակենտրոն, հայրենագիտական թանգարան: Քաղաք է 1939-ից:
ՄԱԳԱԴԱՆԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Ստեղծվել է 1953-ի դեկտ. 3-ին: Գտնվում է ՍՍՀՄ ծայր հս–արլ–ում: Ողողվում է Հյուսիսային սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների ջրերով: Տարածությունը 1199,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 478 հզ. (1980): Մ. մ–ի կազմում է Չուկոտական ինքնավար օկրուգը: Բաժանվում է 16 շրջանի, ունի 4 քաղաք, 52 քտա, 78 գյուղսովետ: Կենտրոնը՝ Մագադան: 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Բնությանը: Մ. մ–ի ափագիծը կտրտված է Անադիրի, Կրեստի, Շելիխովի ծոցերով և Չաունյան, Կոլյուչինյան, Պենժինյան, Գիժիգայի խորշերով: Արլ–ում Չուկոտյան թերակղզին է: Տարածքի մեծ մասը լեռնային է, տիրապետում են բարձրավանդակներն ու սարահարթերը, միջլեռնային ցածրավայրերը: Հվ–արմ–ում Կոլիմայի բարձրավանդակն է (600-1962 մ բարձրությամբ), հս–արմ–ում՝ Չերսկու լեռնաշղթայի Չերգե, Պոլյառնի և այլ լեռներ (մինչև 2500 մ բարձրությամբ), հս–արլ–ում՝ Չուկոտյան բարձրավանդակը և Անադիրի սարահարթը: Նշանավոր են Անադիրի, Չաունյան, Վանկարեմյան, Գիժիգայի դաշտավայրերը: Օգտակար հանածոներից կան ածուխ, ոսկի, անագ, վոլֆրամ, սնդիկ:
Կլիման խիստ ցամաքային է, ծովափերին՝ ցուրտ ծովային: Ձմեռը երկարատև է (7–8 ամիս): Նվազագույն ջերմաստիճանը –60°C-ից մինչև –65°C է: Հունվարի միջին ջերմաստիճանը ներքին շրջաններում –38°C է, Օխոտի ծովափին՝ –19°C-ից մինչև –23°C, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին՝ –24°C-ից մինչև –28°C: Ամառը կարճատև է, զով, հաճախակի են մառախուղները: Հուլիսի միջին ջերմաստիճանը Օխոտի ծովափին 11–12°C է, արկտիկական ափերին՝ 3–6°C, ներքին շրջաններում՝ 14–16°C: Տարեկան տեղումները 300–350 մմ են, Օխոտի և Բերինգի ծովափերին՝ մինչև 700 մմ Մ. մ. բացառությամբ Օխոտի ծովափնյա մասի, գտնվում է բազմամյա սառածության զոնայում: Վեգետացիոն շրջանը 100–105 օր է: Գետերը պատկանում են Հյուսիսային սառուցյալ և Խաղաղ օվկիանոսների ավազաններին: Գլխավոր գետերը՝ Կոլիման և Անադիրը օգտագործվում են փոխադրումների, լաստառաքման և հիդրոէներգիա ստանալու համար: Կան մանր շատ լճեր: Մ. մ. գտնվում է տունդրայի, անտառատունդրայի և տայգայի զոնաներում: Տիրապետում են ճահճա–գլեյան, տորֆա–գլեյան, պոդզոլային, լեռնային շրջաններում՝ լեռնա–տայգային և լեռնատունդրային հողերը: Մեծ տարածում ունեն թփուտները: 21 մլն հա (տարածքի 17%) ծածկված է անտառով: Հայգայում հիմնականում փիճին է: Կենդանիներից կան բևեռային աղվես, սկյուռ, աղվես, նապաստակ, արջ, հյուսիսային եղջերու,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/109
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ