թատրոնի ստեղծողներից: 1920–1930-ական թթ. եղել է Ադրբեջանի լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, Մ. Ֆ. Ախունդովի անվ. օպերայի և բալետի թատրոնի դիրեկտոր և գլխավոր դիրիժոր: Առաջիններից էր, որ զուգորդեց ադրբ. ժող. երգարվեստը և եվրոպական երաժշտական ձևերը: Ու. Հաջիբեկովի հետ կազմել և հրատարակել է ադրբ. ժող. երգերի առաջին ժողովածուն (1927): Ստեղծագործություններից են՝ «Շահ Իսմայիլ» (1916, բեմ. 1919, Բաքու), «Նարգիզ» (1935, Բաքու) օպերաները, սիմֆոնիկ երկեր՝ «Ադրբեջանի դաշտերում», «Ազատագրված ադրբեջանուհու պարը» ևն, ադրբ. ժող. երգերի մշակումներ:
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ (Madagascar), կղզի Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայից մոտ 400 կմ արևելք: Տարածությունը 590 հզ. կմ² է, երկարությունը՝ մոտ 1600 կմ, լայնությունը՝ ավելի քան 600 կմ: Բնության և տնտեսության մասին տես Մադագասկար, Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետություն հոդվածում:
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ, Մադագասկարի Դեմոկրատական Հանրապետություն (Republique Democratique de Madagascar), պետություն Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում, Մադագասկար կղզու և հարակից կղզիների վրա: Աֆրիկա մայր ցամաքից բաժանվում է Մոզամբիկի նեղուցով: Տարածությունը 596 հզ. կմ² է, բնակչությունը՝ 9 մլն (1979): Մայրաքաղաքը՝ Անտանանարիվու: Վարչականորեն բաժանվում է 6 նահանգի:
Պետական կարգը: Մ. դեմոկրատական հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1975-ից: Պետության գլուխը պրեզիդենտն է, որը նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և հեղափոխական գերագույն խորհրդի նախագահը: Պետության բարձրագույն մարմինը՝ ազգային ժող. ժողովը (միապալատ պառլամենտ), ունի օրենսդրական իշխանություն: Գործադիր իշխանությունն իրականացնում են պրեզիդենտը, Հեղափոխական գերագույն խորհուրդը և կառավարությունը: Տեղերում գործում են ժող. խորհուրդներ և ավանդական համայնքները՝ ֆուկունուլունաները:
Բնությունը: Մադագասկար կղզին ունի թույլ կտրտված ափագիծ: Արլ. և արմ, ափերը ցածրադիր են, արլ–ում շրջափակված դյուներով, արմ–ում՝ կորալային խութերով: Հվ. ափը բարձրադիր է, տեղ–տեղ՝ զառիթափ: Հս–արմ–ում և հս–ում ափագիծը մասնատված է, կան բնական նավահանգրվաններ: Կղզին պալեոզոյի վերջում Աֆրիկա մայրցամաքից անջատված բեկոր է՝ կազմված հնագույն բյուրեղային և մետամորֆային ապարներից: Կան գրաֆիտի (Տամատավե), փայլարի, ուրանի, ոսկու, թանկարժեք քարերի, քարածխի, գրանիաի, քրոմիտների, պեգմատիտների, բերիլի և այլ հանքավայրեր: Կենտրոնական և արլ. մասերը զբաղեցնում է Բարձր սարավանդը: Ռելիեֆում տիրապետում են 800–1200 մ բարձրությունները, ամենաբարձր կետը Ցարատանանա հրաբխային զանգվածում է (2876 մ, Մարումուկուարու լեռ): Կան բազմաթիվ հանգած հրաբուխներ ու տաք աղբյուրներ: Լինում են երկրաշարժեր: Կլիման արևադարձային է, հս–արմ–ում՝ հասարակածային մուսսոնային, Բարձր սարավանդում՝ բարեխառն, խոնավ: Անտանանարիվուում փետրվարի միջին ջերմաստիճանը 20°C է, հուլիսինը՝ 10°C: Միջին տարեկան տեղումները ավելի քան 1500 մմ են, տեղ–տեղ՝ մինչև 3000 մմ: Գետային ցանցը խիտ է: Գետերը սահանքավոր են, ջրառատ: Մեծ լիճը Ալաոտրան է: Տարածված են լեռնային կարմրահողերը, բերրի սեահողերը, կարմրադեղին, կարմրագորշ, կարմիր ֆերրալիտային հողերը: Բուսատեսակների մեծ մասն էնդեմիկ է: Արմ–ում տարածված են ասեղնատերև ծառերն ու թփուտները, Բարձր սարավանդում՝ սավաննաները (ցածրաբուն ծառատեսակների հետ), արլ–ում՝ թանկարժեք ծառատեսակներով (էբենոս, սանդալի ծառ) խոնավ արևադարձային անտառները: Բնորոշ կենդանիներն են լեմուրը, միջատակերը, չղջիկը: Թռչունների շատ տեսակներ էնդեմիկ են (կանաչ թութակ, կապույտ աղավնի ևն): Շատ են սողունները, միջատները: Յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհի պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր և ազգային պարկեր:
Բնակչությունը: Մոտ 99%–ը մալգաշներ են: Պաշտոնական լեզուներն են մալգաշերենն ու ֆրանսերենը, տոմարը՝ գրիգորյանը: Բնակչության կեսից ավելին պահպանում են տեղական հավատալիքները, 40%-ը քրիստոնյաներ են, մնացածը՝ մահմեդականներ: Տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը (87%) զբաղված է գյուղատնտեսության մեջ: Միջին խտությունը 1 կմ²–ի վրա մոտ 17 մարդ է (1979): Առավել խիտ բնակեցված է Անտանանարիվուի շրջակայքը: Մեծ քաղաքներն են Անտանանարիվուն, Տամատավեն, Մաձունգան, Ֆիանարանցուտն, Դիեգո Սուարեսը:
Պատմական ակնարկ: Ենթադրվում է, որ կղզին բնակեցվել է ուշ հին քարի դարում: Մ. թ. ա. X-–VI դդ. կղզում հայտնվել են ինդոնեզիացիները, պոլինեզիացիները, մելանեզիացիները, ավելի ուշ՝ բանտու ցեղերը և արաբները: Մ. թ. XIV դ. Մ–ի կենտրոնում կազմավորվել է Իմերինա (Իմերնա) պետությունը: XVI–XVII դդ. ստեղծվել են մի շարք մանր պետություններ, որոնք XIX դ. միավորվել են կենտրոնացված պետության՝ Մալգաշական կամ Մ–ի թագավորության մեջ՝ Իմերինայի կառավարիչների գլխավորությամբ: Երկրի կենտրոնական շրջաններում գերակշռում էին ֆեոդ. հարաբերությունները, իսկ ծովափնյա շրջաններում պահպանվել էին տոհմատիրության մնացուկները: XVI դ. կղզում հայտնվել են պորտուգալացիները: XIX դ. սկզբին ուժեղացել է անգլո–ֆրանս. պայքարը կղզու համար: XIX դ. 40–70-ական թթ. Մ. ապրել է տնտ. և մշակութային վերելք: Զարգացել են ապրանքադրամային հարաբերությունները, հիմնվել են արդ. մանր ձեռնարկություններ: 1876-ին հռչակվել է 8-ից 16 տարեկան երեխաների համընդհանուր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/123
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ