Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա: Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ: Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ: Մերոզոիտների մի մասը վերածվում է գամետոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում: P1. vivax-ի և PI. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում: Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր:
Սպորոգոնիան կատարվում է անոֆելես սեռի մոծակների մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրոև միկրոգամետոցիտները: Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30°C է): Մ–ի կլինիկական արտահայտությունները և ընթացքը պայմանավորված են պլազմոդիումների տեսակով, տարբերում են եռօրյա, քառօրյա և տրոպիկական Մ.: Եռօրյա Մ. (Malaria tertiana), հարուցիչն է PI. vireax-ը: Գաղտնի շրջանը 7-21 օր է, հս. շտամի դեպքում՝ 8-14 ամիս: Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը: Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան: Քառօրյա Մ. (Malaria quartana), հարուցիչը P1. malariae-ն է: Գաղտնի շրջանը 21-42 օր է: Նոպաները կրկնվում են ամեն 4-րդ օրը: Երբեմն ընթանում է ամենօրյա կամ երկօրյա ջերմային նոպաներով, ընթացքը բարեհաջող է: Տրոպիկական Մ. (Malaria tropica), հարուցիչն է P1. falciparum-ը: Գաղտնի շրջանը 9-16 օր է: Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր: Մ–ի այս ձևն ավելի ծանր է ընթանում, առաջացնում է բարդություններ (կոմատոզ վիճակ) և հաճախ մահվան պատճառ է դառնում: Հազվադեպ պատահում է նաև Մ–ի 4-րդ ձևը, որի հարուցիչն է P1. ovale-ն: Կլինիկական ընթացքը նման է եռօրյա Մ–ին: Ախտորոշումը հիմնված է կլինիկական տըվյալների, համաճարակագիտական անամնեզի և հատկապես արյան մեջ Մ–ի հարուցիչների հայտնաբերման վրա:
Բուժումը. ժամանակակից դեղամիջոցներն են՝ գալոխինը, քլորոխինը, ռեզոխինը, դելագիլը, պլակվենիլը, ամոդիախինը ևն, որոնք արդյունավետ են Մ–ի բոլոր տեսակների ժամանակ:
Կանխարգելումը. վարակի աղբյուրի և հիվանդների վաղ հայտնաբերում՝ բնակչության հետազոտման, ջերմող հիվանդների և Մ–ի տեսակետից անբարենպաստ բնակավայրերից ժամանած անձանց արյան ստուգման միջոցով: Պայքար փոխանցողների դեմ. անոֆելոգեն ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների օգտագործում, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան, քլորոֆոս ևն) և մոծակներին վանող (ռեպելենտ) միջոցներ: Մ. ամենատարածված հիվանդություններից է, Հայաստանի երկրամասային ախտաբանությունում նախկինում գրավել է առաջնակարգ տեղ: 1955-ից Մ. վերացվել է որպես զանգվածային հիվանդություն, իսկ 1963-ից ՀՍՍՀ–ում չի արձանագրվել Մ–ի տեղական ծագում ունեցող ոչ մի դեպք:
ՀՍՍՀ–ում Մ–ի վերացման աշխատանքներում մեծ ավանդ ունեն Ք. Փիրումովը, Շ. Մաթևոսյանը, Մ. Սարգսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Չուբկովան և ուրիշներ:
Գրկ. Մալարիա, Ե., 1950: Մաթևոսյան Շ. Մ., Գասպարյան Տ. Ս„ Պարազիտ նախակենրանիներ և որդեր, Ե., 1959: Кассирский И. А., Плотников Н. Н., Болезни жарких стран, 2 изд., М., 1964.Կ. Ոսկանյան ՄԱԼԱՔԻՏ (< հուն. μαλάκη – մոլոշավարդ, տերևի գույնի նմանությամբ), կարբոնատների դասի միներալ: Քիմիական կազմը՝ : Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Բյուրեղները հազվադեպ են: Սովորաբար առաջացնում է երիկամաձև կեղևիկներ, ստալակտիտանման, թելավոր կառուցվածքով ագրեգատներ: Գույնը՝ վառ կանաչ, փայլը՝ ապակու, ալմաստի, մետաքսի: Կարծրությունը՝ 3,5-4, խտությունը՝ 4050 կգ/մ³: Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում: ՍՍՀՄ–ում խոշոր կուտակումները հայտնի են Ուրալում: ՀՍՍՀ–ում կա Ալավերդոլ, Շամլուղի, Ղափանի և այլ պղնձի հանքավայրերում: խիտ Մ. օգտագործվում է որպես դեկորատիվ քար և պղնձի հանքանյութ (պարունակում է մոտ 57% պղինձ), իսկ հողախառը՝ որպես ներկանյութ՝ «մալաքիտային կանաչ»:
ՄԱԼԱՔԼՈՒ, վաղ բրոնզեդարյան և ուրարտական մշակույթների հուշարձան Մասիս լեոան հյուսիս–արևմտյան ստորոտին, Իգդիրից Մարգարա տանող ճանապարհի մոտ, Մալաքլու գյուղից ոչ հեռու: Մ–ում, դեռևս մ. թ. ա. III հազարամյակում, եղել է բնակավայր, որը հետագայում ծածկվել է տուֆե լավայի շերտով: Հնավայրում 1913-ին պեղումներ է կատարել Պ. Ֆ. Պետրովը: Հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակի աշխատանքային բազմաթիվ գործիքներ, զարդարուն խեցեղեն, կավե զոհարաններ, աղյուսներ, ինչպես նաև մ. թ. ա. VIII-VII դդ. բրոնզե և երկաթե իրերով, քարե և կավե կնիքներով աճյունասափորներ: Մ–ից գտնված նյութերը տարել են Թիֆլիս և այժմ պահվում են Վրաստանի պատմության պետական թանգարանում:
Գրկ. Пиотровский Б. Б., Археология Закавказья, Л., 1949; Куфтин Б. А., Урартский «колумбарий» у подошви Арарата и куро-араксский энеолит, «Вестник Государственного Музея Грузии», XIII в., 1944.Գ. Արեշյան ՄԱԼԱՔՅԱՆ Աշոտ Հակոբի, Վեռնոյ Անրի (ծն. 15.10.1920, ք. Ռոդոստո, Թուրքիա), ֆրանսահայ կինոռեժիսոր: 1930-ից բնակվում է Ֆրանսիայում: Էքսան–Պրովանսի ֆրանս. լիցեյն ավարտելուց հետո անցել է ժուռնալիստական գործունեության: 1945-ին Անրի Վեոնոյ կեղծանունով «Մարսելյեզ» թերթում հրապարակել է հոդվածների շարք Հայկական հարցի մասին: 1948-ից աշխատում է կինոյում: Նկարահանել է կարճամետրաժ զվարճալի ֆիլմեր Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951-ին ստեղծել է իր առաջին՝ «Սեղան մեռածների համար» լիամետրաժ ֆիլմը, որի շնորհիվ Մ. դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդն սկսել է պայմանագրեր կնքել Մ–ի հետ: Հետագայում Ժ. Գաբենի, Ա. Դելոնի, Ժան–Պոլ Բելմոնդոյի, Օ. Շարիֆի և այլ դերասանների համագործակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկար: Լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952), «Հանրային թըշնամի № 1» (1953), «Մաքսիմ» (1956), «Պրեզիդենտ» (1962): 1978-ին ստեղծել է «Եվ ինչպես… Իկար» ֆիլմը, որը մերկացնում է բուրժ. աշխարհի բարքերը: Մ. երկու անգամ այցելել է ՍՍՀՄ, 1980-ին՝ նաև Հայաստան: Պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով:
Գրկ. Մխիթարյան Ս„ Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փարիզ, 1969:Հ. Լիլոյան ՄԱԼԳԱՇՆԵՐ, ժողովուրդ, Մադագասկարի հիմնական բնակչությունը: Թիվը՝ մոտ 7,9 մլն (1975): Խոսում են մալգաշերեն: Մ–ի մի մասը բողոքականներ են, մյուս մասը՝ կաթոլիկներ: Պահպանվել են նաև հին հավատալիքների վերապրուկները (հատկապես՝ նախնիների պաշտամունքը): Ընդունված է Մ–ին բաժանել մի քանի էթնիկական խմբերի, որոնցից առավել կարևորներն են իմերինան, բեցիլեուն, բեցիմիսարական, սակալական, անտանդրուին, անտանուսին: XIX դ. վերջից Մ–ի զարգացումն ընթանում է կապիտալիստական ուղիով: Առաջացել են տեղական բուրժուազիա, բանվոր դասակարգ և մտավորականություն:
ՄԱԼԴԱՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 37 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Սվարանցի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ակումբ, գրադարան, բուժկայան:
ՄԱԼԴԻԲԱԵՎ Աբդիլաս (1906-1978), կիրգիգ սովետական կոմպոզիտոր և երգիչ (տենոր): ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1939): ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1933-ից եղել է Կիրգ. երաժշտա–դրամատիկական ստուդիայի (1942-ից՝ կիրգ. օպերայի և բալետի թատրոն) դերասան: 1940-41-ին, 1947-50-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ. Ի. Լիտինսկու, ապա Վ. Գ. Ֆերեի դասարաններում): Կոմպոզիտորներ Վ. Ա. Վլասովի և Վ. Գ. Ֆերեի հետ ստեղծել է կիրգ. առաջին երաժշտական դրամաներն ու օպերաները՝ «Աջալ օրդունա» (1938), «Այչուրեկ» (1939), «Մանաս» (1946), «Տոքտոգուլ» (1958) և այլն, ինչպես և Կիրգ. ԽՍՀ պետական հիմնի երաժշտությունը: Երգել է կիրգ.