Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իրավունքից զրկվում էին: Ֆրանսիայում կիրառվել է նան գյուղացիական ընտանիքում (ավագ որդին ժառանգում էր հողային տիրույթի 2/3): Բուրժուական իրավունքը մերժում է Մ.՝ համարելով այն ժառանգման իրավունքի սահմանափակում: Մ–ի իրավունքը առավել երկար պահպանվել է Մեծ Բրիտանիայում:
Հայաստանում ավագության իրավունքը ծագել և զարգացել է որպես սովորույթ: Վաղ ավատական Հայաստանի աշխարհիկ և կանոնական իրավունքով ավագության ինստ. չի ամրապնդվել, սակայն գործնականում կիրառվել է: Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ստեփանոս Օրբելյանի, Մխիթար Գոշի վկայությամբ նախարարության (Արշակունիներ, Մամիկոնյաններ ևն) հողային տիրույթը տոհմի միասնական և անբաժանելի ունեցվածքն էր, գույքի նկատմամբ ճանաչվում էր ավագ որդու (նահապետ, նախարար, տանուտեր) իրավունքը: Օրինակ, ըստ Փավստոմ Բուզանդի, Արշակ Բ թագավորը Մամիկոնյան տոհմի նահապետ է կարգել Վարդանին («զՎարդան զերէց եղբայրն ի նահապետությանն ազգին իւրեանց»): Պետականության կորստից հետո ավագության ինստ. երկար ժամանակ պարսկ., սկզբնական շրջանում նան բյուզանդ., արքունիքում հայերի ավագության իրավունքը հարգվել է: Հայ գյուղական կենցաղում պահպանվել է մինչև XIX դ. վերջը:
Գրկ. Սամուելյան Խ., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939, էջ 193-194: Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Сукиасян А. Г., Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма, Е., 1963, с. 104-105, 453-54, 477.Ս. Հովհաննիսյան ՄԱՅՈՐԴՈՄ (< ուշ լատ. major domus — տան ավագ), բարձրագույն պաշտոնյա Ֆրանկական պետությունում, Մերովինգների ժամանակ (V դ. վերջ – VIII դ. կես): Սկզբում նշանակվում էր թագավորից և գլխավորում արքունի վարչությունը: Ֆեոդալականացման ընթացքում, թագավորական իշխանության թուլացման հետ, ընդլայնվում են Մ–ի իրավասության սահմանները, և VII դ. կեսից Մ., որն արդեն խոշոր հողատեր էր, հիմնականում իր ձեռքում է կենտրոնացրել պետական իշխանությունը: Առավել նշանավոր էին Պիպինյանների տոհմի Մ–ները, որոնցից Պիպին Կարճահասակը 751-ին գրավեց իշխանությունը և սկիզբ դրեց Կարոլինգների դինաստիային:
ՄԱՅՍԿԻ Իվան Միխայլովիչ (1884-1975), սովետական դիվանագետ, ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, պատմաբան: ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1946): ՍՄԿԿ անդամ 1921-ից: 1902-ից ընդգրկվել է հեղափոխական շարժման մեջ, 1903-ին հարել է մենշևիկներին (որոնցից հրաժարվել է 1918-ին): 1908-ից տարագրվել է: 1912-ին ավարտել է Մյունխենի համալսարանը: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան: 1922-ից անցել է դիվանագիտական աշխատանքի: 1929–32-ին՝ լիազոր ներկայացուցիչ Ֆինլանդիայում, 1932-43-ին՝ ՍՍՀՄ դեսպան Մեծ Բրիտանիայում: 1943-46-ին՝ ՍՍՀՄ արտգործժողկոմի տեղակալ: Մասնակցել է Ղրիմի (1945), Պոտսդամի (1945) կոնֆերանսներին: 1935-37-ին եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ, 1941-1947-ին՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու: 1946-ից զբաղվել է գիտական և գիտամանկավարժական աշխատանքով:
Երկ. Испания. 1808-1917, М., 1957; Воспоминания советского дипломата. 1925-1945, М., 1971.
ՄԱՅՍՏեՐԶԻՆԳԵՐ (< գերմ. Meistersinger, բառացի՝ վարպետ երգիչ), միջնադարյան գերմանական երգային պոեզիայի, այսպես կոչված, մայստերզանգի ներկայացուցիչը (տես նաև Միննեզինգեր): Մայստերզանգի գոյացումը կապված էր քաղաքների վերելքի և բյուրգերականության աճի հետ: Մ–ները, արհեստավորական համքարությունների նման, միավորված էին գրական–երգչական ընկերություններում (դպրոցներում): Առաջին դպրոցը հիմնադրել է մայսենցի Հ. Ֆրաուենլոբը (մոտ 1250-1318): XIV դ. Մ–ի արվեստը լայնորեն տարածված էր Հարավային Գերմանիայում (մասնավորապես՝ Նյուրնբերգում, ուր Մ–ների թիվը հասնում էր 250-ի), ապա՝ Ավստրիայում և Բոհեմիայում: Մ–ները ստեղծագործում էին որոշակի կանոններով (այսպես կոչված՝ տաբուլատուրա): Նրանց երկացանկը ընդգրկում էր բիբլիական կամ կրոնա–դիդակտիկ թեմաներ: Երկտուն (կրկներգով) կառուցվածքի ամեն մի նոր երգի համար վարպետ համարվող երգիչը հորինում էր նոր եղանակ, որն այնուհետև ճանաչվում էր նրա անունով կամ բնութագրվում նաև արհեստով (արծաթագործի, ջուլհակի ևն եղանակներ): Նշանավոր Մ–ներից էին Հանս Սաքսը, Հ. Ֆոգելը, Ա. Փուշմանը: «Նյուրնբերգի մայստերզինգերները» օպերայում (1868) Ռ. Վագները փառաբանել է նրանց արվեստը, միաժամանակ ծաղրել նրանց քաղքենիական պեդանտիզմը: XVI դ. Եվրոպայում, քաղաքային մշակույթի նոր զարգացման հետ, Մ–ների ստեղծագործության մեջ ներթափանցեցին աշխարհիկ, քնարական թեմաներ: XVI դ. վերջից Մ–ների արվեստը անկում ապրեց:
ՄԱՅՍՈՒՐ, պատմական մարզ Հարավային Հնդկաստանում: Մինչև XVII դ. Մ–ի տերիտորիան եղել է հնդկական խոշոր պետությունների կազմում:
XIV դ. հիմնադրվել է Վիջայանագարուից կախյալ Մ–ի իշխանապետությունը: XVIII դ. Մ. հանդիսացել է հակագաղութային պայքարի հիմնական օջախը: Անգլո–մայսուրական չորս պատերազմների հետևանքով իշխանապետության տարածությունը փոքրացել է և դարձել անգլ. տիրապետությունից կախյալ: Հնդկաստանի անկախությունից (1947) հետո, մինչև 1973-ը եղել է հնդկ. նահանգ, 1973-ից՝ Կառնատակա նահանգ: Գտնվում է Արաբական ծովի ափին: Տարածությունը 192 հզ. կմ² է, բն. 31,8 մլն (1975), վարչական կենտրոնը՝ Բենգալուրու: Նահանգի տարածությունն զբաղեցնում է Դեկանի սարահարթի հվ–արմ., Գաթերի՝ նրան հարող և Մալաբարյան ափի հս. մասերը: Կրիշնա և Կավերի գետերն օգտագործվում են ոռոգման համար: Արմ. տերիտորիաներին բնորոշ են տերևաթափ և մշտադալար արևադարձային անտառները, արլ–ում՝ սավաննաները:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Տարածության կեսից ավելին մշակվում է: Հողագործությունը, բացառությամբ Մալաբարյան ափի, պահանջում է արհեստական ոռոգում: Մշակվող գլխավոր կուլտուրան բրինձն է, աճեցնում են նաև կոկոսյան արմավենի, կորեկազգիներ, ցորեն, ընդեղեն, բամբակենի, գետնընկույզ, ծխախոտ, սուրճ, շաքարեղեգ, թեյ, կաուչուկատուներ, պղպեղ, հիլ և այլ համեմունքներ ու մրգեր: Զբաղվում են անասնապահությամբ, Մալաբարյան ափում՝ ձկնորսությամբ, անտառներում՝ փայտամթերմամբ: Արդյունահանվում են երկաթի և մանգանի հանքաքար, ոսկի, բոքսիտներ, քրոմիտներ: Զարգացած է տեքստիլ արյունաբերությունը: Զարգանում է մետալուրգիան և մեքենաշինությունը: Կա ապակու, կերամիկական, ճենապակու, ցեմենտի, փայտամշակման, կաշվի, սննդի արդյունաբերություն, սանդալի յուղի, քիմ. պարարտանյութերի արտադրություն: Արդ. հիմնական կենտրոններն են Բենգալուրուն և Մայսուրը:
ՄԱՅՍՈՒՐՅԱՆ Նիկոլայ Ալեքսանդրի (11.11.1896, Թիֆլիս – 22.11.1967, Թբիլիսի), հայ սովետական բուսաբույծ: Կենսաբանական գիտ. դ-ր (1944), պրոֆեսոր (1934), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945), Վ. Ի. Լենինի անվ. ՀամԳԳԱ ակադեմիկոս (1958): ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստ-ի գյուղատնտ. ֆակուլտետը (1922): 1927-ից աշխատել է Կ. Ա. Տիմիրյազևի անվ. գյուղատնտ. ակադեմիայում (1958-ից՝ բուսաբուծության ամբիոնի վարիչ):
Մ–ի գիտ. աշխատանքները վերաբերում են Անդրկովկասի մշակովի ֆլորային, բերքատվության բարձրացման կենսաբանական հիմունքներին, աշորայի կարգաբանության, գյուղատնտ. բույսերի և մոլախոտերի սերմնաբանության, հատիկա–ընդեղենների ուսումնասիրության խնդիրներին: Մ. ստացել է սոյայի, չումիզայի, գարու, լուպինի մի շարք սորտեր: Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
Երկ. Избр. соч., М., 1970; Люпин, М.. 1974 (соавтор Атабекова А. И.).
ՍԱՅՍՈՒՐՅԱՆ (Փուղինյան) Օլգա Միքայելի (7(19).3.1871, Թիֆլիս – 3.6. 1931, Թիֆլիս), հայ սովետական դերասանուհի: Վրաց. ՍՍՀ վաստ. արտիստուհի (1929): Բեմ է բարձրացել 1895-ին, Թիֆլիսի Փիթոևի ռուս. թատրոնում, ապա