կեղևներից՝ նրանց մեջ մանգանի երկրորդային կոնցենտրացիայով (Հնդկաստան, Բրազիլիա, Գանա): Արդի օվկիանոսների հատակում կան երկաթմանգանային կոնկրեցիաների կուտակումներ, որոնք Մ. հ–ի խոշոր ռեսուրսներ են:
ՄԱՆԳԱՆԻՆ, պղնձի համաձուլվածքը 11-13,5% մանգանի և 2,5-3,5% նիկելի հետ: Ունի բարձր էլեկտրական դիմադրություն: Մ–ից պատրաստում են լար և ժապավեն, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկական արդյունաբերության մեջ՝ առավելապես ճշգրիտ սարքերում: Առաջին անգամ ստացվել է Գերմանիայում, 1889-ին:
ՄԱՆԳԱՆԻՏ, միներալ: Քիմիական կազմը՝ : խառնուրդների ձևով պարունակում է ևն: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Առաջացնում է նուրբ բյուրեղային, օոլիտային, հատիկավոր ագրեգատներ, դրուզներ: Գույնը՝ մուգ գորշից սև, փայլը՝ կիսամետաղական: Կարծրությունը՝ 4, խտությունը՝ 4300 կգ/մ³: Հանդիպում է նստվածքային հանքավայրերում պիրոլյուզիտի և ռոդոխրոզիտի ֆացիաների միջև, ցածր ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերում՝ բարիտի, սիդերիտի, բրաունիտի հետ: Մանգանի կարևոր հանքանյութ է:
ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ Ռաֆայել Արամի (ծն. 1.1.1927, Թիֆլիս), հայ սովետական դիրիժոր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1979): 1951-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի լարային (պրոֆ. Կ. Դոմբաևի դասարան), 1963-ին՝ դիրիժորական (պրոֆ. Մ. Մալունցյանի դասարան) բաժինները: Ղեկավարում է (1966-ից՝ դիրիժոր, 1969-ից՝ գլխ. դիրիժոր, 1972-ից՝ գեղ. ղեկավար) Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նրա կատարողական արվեստին հատուկ է երաժշտ. կերպարի մեկնաբանման ժամանակակից զգացողությունը: Համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ քաղաքներում, Չեխոսլովակիայում (Պոդեբադ քաղաքի պատվավոր քաղաքացի, 1970): 1951-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1977-ից՝ պրոֆեսոր):
ՄԱՆԳԸՇԼԱԿ, թերակղզի Կասպից ծովի արևելյան ափին, Ղազախական ՍՍՀ–ում: Կասպից ծովի մակարդակի իջնելու և Կոմսոմոլեց ծոցի մեծ մասի ցամաքելու կապակցությամբ ձևափոխվում է Մ–ի թերակղզային դիրքը: Հիմնական մասը կազմում են Մանգըսթաու լեռները (առավելագույն բարձրությունը՝ 556 մ, Բեսշոկի լեռ): Թերակղզու արմ–ում է գտնվում Տյուբ–Կարագան սարավանդանման թերակղզին, հվ–ում՝ Մանգըշլակ սարավանդը՝ Կարագիե (-132 մ) և Կաունդի (-57 մ) աղուտային իջվածքներով, հս–ում՝ Բուզաչի ցածրադիր թերակղզին: Մ–ում տիրապետում են անապատային լանդշաֆտները: Կան նավթահանքեր:
ՄԱՆԳԸՇԼԱԿԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1973-ի մարտի 20-ին: Գտնվում է հանրապետության հվ-արմ–ում, Կասպից ծովից արլ.: Տարածությունը 166,6 հզ. կմ² է, բնակչությունը՝ 261 հզ. (1980): Բաժանվում է վարչական 3 շրջանի, ունի 3 քաղաք, 13 քտա: Կենտրոնը՝ Շևչենկո:
Բնությունը: Մ. մ. գտնվում է Մերձկասպյան դաշտավայրում: Մակերևույթը հարթավայրային է (Կասպից ծովի ափը օվկիանոսի մակարդակից 28 մ ցածր է, արլ–ում բարձրանում է մինչև 200-220 մ), Աշիսոր (–39 մ), Կարագիե (–132 մ, ամենախոր իջվածքը ՍՍՀՄ–ում) իջվածքներով: Մարզի կենտրոնական մասում Մանգըշլակի սարավանդն է, որի եզրերին տարածված են անհոսք աղուտային իջվածքներ: Հս–արմ-ից դեպի հվ–արլ. ձգվում են Մանգըսթաու լեռները (Բեսշոկը լեռ՝ 556 մ): Հվ–արլ-ում բարձրանում են Ուստյուրտ սարավանդի արմ. ծայրամասերը (230-340 մ բարձրությամբ): Կասպից ծովի մակարդակն իջնելու հետևանքով գոյացել են առափնյա աղուտային ընդարձակ տարածություններ (Սորի Կայդակ, Մյորտվի Կուլտուկ ևն): Կան նավթի, բնական գազի, ածխի, երկաթահանքի, պղնձի, ֆոսֆորիտների, շինաքարի հանքավայրեր: Կլիման խիստ ցամաքային է: Բնորոշ են ուժեղ քամիներն ու փոթորիկները: Հունվարի միջին ջերմաստիճանը –3°C-ից մինչև –4°C է, ձնածածկույթը՝ անկայուն, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 26–27°C, տարեկան տեղումները՝ 100-160 մմ, վեգետացիոն շրջանը՝ 230 օր:
Գերակշռում են աղուտներով նոսր բուսականությամբ ավազակավային և քարային անապատները:
Բնակչությունը՝ ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 1,6 մարդ է (1980), քաղաքային բնակչությունը՝ 88% (1980): Բնակչությունը կենտրոնացած է Կասպից ծովի ափին և նավթահանքերի շրջաններում: Քաղաքներն են Շևչենկոն, Նովի Ուզենը և Ֆորտ Շևչենկոն:
Տնտեսությունը: Մ. մ. ձկնարդյունաբերության և ձևավորվող գազաքիմիական համալիրի հետ Ղազախստանի նավթի-գազի գլխավոր շրջանն է: Նավթի արդյունահանման գլխավոր շրջանը Ուզենն է: Էներգետիկան խարսխված է տեղական և բերովի նավթանյութերի և ատոմային էներգիայի վրա: Շևչենկոյում է ատոմային համալիրը (ատոմային էլեկտրակայանով և ծովաջրի աղազատիչով), Ուզենում՝ գազավերամշակման գործարանը: Կան վերանորոգման ձեռնարկություններ, շինանյութերի արդյունաբերություն (Շևչենկո, Ուզեն): Զարգանում է ձկան պահածոների, մսի–կաթի արդյունաբերությունը:
Գյուղատնտեսությունը մասնագիտանում է անասնապահության ուղղությամբ (ոչխարաբուծություն, ուղտաբուծություն, ձիաբուծություն): Գյուղաանտ.
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/216
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ