Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

22 ՂԱԶԱՐՅԱՆ
դ–ր (1975), պրոֆեսոր (1978)։ Ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխ․ ինստ–ը (1951)։ 1958-ին կազմակերպել և մինչև 1969-ը ղեկավարել է Երևանի համալսարանի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը։ 1970-ից ՀԱՍՀ ԳԱ ՖՀԻ–ի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են շղթաների, կիրառական ինֆորմացիայի, լազերային կապի պրոբլեմներին։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան–Բյուրական լազերային բազմականալ հեռախոսագիծը, որն առաջիններից մեկն էր աշխարհում։ Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։
Երկ․ Ձեռնարկ ռադիոսիրողների համար, Ե․, 1961 (հեղինակակից Ա․ Գ․ Խալաթյան)։
ՂԱԶԱՐՅԱՆ Սերոբ Ղազարի (1910, Բիթլիս – 11․4․1962, Երևան), հայ սովետական լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր (1953), պրոֆեսոր (1954)։ 1939-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստ–ը։ 1940–1962-ին դասախոսել է Երևանի համալսարանում։ 1937–48-ին եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիրը, 1944–1959-ին ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի հայոց լեզվի պատմության և բարբառագիտության բաժինը։ Ղ․ իր ուսումնասիրություններում անդրադարձել է գրաբարի քերականությանը, հայոց լեզվի պատմությանը, ռուսերենի դերին հայոց լեզվի հարստացման ու զարգացման գործում, միջին հայերենին ևն։ «Հայոց գրական լեզվի պատմություն» (1961) գրքում քննել է գրաբար գեղարվեստական գրականության լեզվական առանձնահատկությունները, զարգացման օրինաչափությունները։ Կազմել է մայրենի լեզվի դասագրքեր, տերմինաբանական կոմիտեի ուղեցույց ևն։
Երկ․ Գրաբարի դասագիրք, Ե․, 1951։ Հայոց լեզվի համառոտ պատմություն, Ե․, 1954։ ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ, Ե․, 1955։ Միջին հայերեն, գիրք 1, Ե․, 1960։
ՂԱԶԱՐՅԱՆ Վահան Հովսեփի [ծն․ 1․1․1918, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], հայ սովետական ֆիտոֆիզիոլոգ, բուսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1952), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1945–48-ին դասախոսել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում։ Եղել է Երևանի համալսարանի կենսբ. ֆակուլտետի բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի ամբիոնի վարիչ (1948–68), ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ի բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ (1946-ից), 1949-ից՝ նույն ինստ–ի դիրեկտոր։ 1946–70-ին՝ ՀՍՍՀ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ, 1970-ից՝ ակադեմիկոս քարտուղար և ԳԱ Նախագահության անդամ։ Ղ–ի գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի անհատական զարգացման պրոբլեմներին, մշակել է բարձրակարգ բույսերի ծերացման նոր տեսություն։ Ղ․ պարզել է, որ բույսերի երկամյաության բնույթը պայմանավորված է գագաթնային բողբոջների դոմինանտ վիճակով։ Ղ․ կոռելացիոն կապ է հայտնաբերել ցողունի ֆլոեմայի և քլորոֆիլակիր ֆելոդերմի միջև։ Նա նկարագրել է բարձրակարգ բույսերի անհատական զարգացման գլխավոր և երկրորդական հակասական ու միասնական պրոցեսները, զարգացումը դիտել որպես օնտոգենեզին բնորոշ գլխավոր հակասությունների հերթափոխման պրոցես։ Ղ–ի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ մշակվել են ՀՍՍՀ անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները։ Ղ․ Հայաստանի բուսաբանների ընկերության նախագահն է (1953-ից), Հայաստանի բնության պահպանության ընկերության նախագահության նախագահը (1974-ից), Համամիութենական բուսաբանական ընկերության (1972-ից), բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի (1971-ից) խորհուրդների անդամ է, Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական պաշարների պահպանության և ռացիոնալ օգտագործման կոորդինացման խորհրդի նախագահը։
Դիմանկարը տես 21-րդ էջում։
Երկ․ Физиологические особенности развития двухлетних растений, E․, 1954; Физиологические основы онтогенеза растений, E., 1959; Старение высших растений, M., 1969; Научные основы облесения и озеленения Армянской CCP, E., 1974 (c соавторами).
ՂԱԶԱՐՅԱՆ Վրույր Սարգսի (ծն․ 10․1․1902, ք․ Արաբկիր), հայ սովետական անասնաբույժ։ Անասնաբուժական գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1948), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1924-ից ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության անդամ։ ՍՄԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Կորնիշի (Նյու Յորքի նահանգ) համալսարանի անասնաբուժության բաժինը։ 1926-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ 1930-ին կազմակերպել և ղեկավարել է Հայկ․ անասնաբուժական ինստ–ի խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության բաժինը։ 1949–74-ին Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի զոոհիգիենայի և անասնաբուժության հիմունքների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են խոշոր եղջերավորների ժանտախտի, խշխշան պալարի, լեպտոսպիրոզի, մատղաշների վարակիչ ևն հիվանդությունների նկարագրման, դրանց դեմ պայքարի և բուժման արդյունավետ միջոցների մշակման հարցերին։
Երկ. Հորթերի պարատիֆ հիվանդությունը, Ե․, 1937։ Գառների սպիտակ մկանային հիվանդությունը, Ե․, 1963։ Ոչխարների խրոնիկ թունավորում, Ե․, 1965։
ՂԱԶԱՐՈՍՅԱՆ Գոհարիկ (1911, Կ․ Պոլիս – 28․10․1957, Փարիզ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։ Փարիզում աշակերտել է Լ․ Լևիին (դաշնամուր), Պ․ Դյուկային և Ժ․ Ռոժե–Դյուկասին (կոմպոզիցիա)։ Բնակվել է Կ․ Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական–հասարակական գործունեությամբ։ 1934-ից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ–ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկ․ երգի ինքնատիպ տեսակ (Ա․ Իսահակյանի «Կտակ», Ս․ Կապուտիկյանի «Սիրերգ», Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով ևն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկ․ ժող․ և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության XX դ․ բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913-ին հավաքած ժող․ երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ ևն։Ռ․ Աթայան ՂԱԶԲԵԳԻ Ալեքսանդր [8(20)․1․1848, գ․ Ստեփանծմինդա (այժմ՝ Ղազբեգի) — 10(22)․12․1893, Թիֆլիս], վրացի գրող։ Ծնվել է Գորիի նահանգի կառավարչի ընտանիքում։ Հոր մահից հետո վարել է կալվածատիրական մեծ տնտեսությունը, գյուղացիներին ազատել է հարկերից, հրաժարվել իշխող ֆեոդալի իր դիրքերից և 7 տարի հովվություն է արել սարերում։ 1879-ից ապրել է Թիֆլիսում, աշխատել «Դրոեբա» թերթում, որտեղ 1881-ին տպագրել է իր «Էլգուջա» վեպը՝ պատկերելով պատվի ու ազատության համար մարտնչող լեռնցիների։ Վեպի առանձին հրատարակության տպաքանակը բռնագրավել և այրել է ոստիկանությունը։ Այնուհետև լույս են տեսել Ղ–ի «Էլիսո» (1882), «Հայրասպանը» (1882), «Ցիկո» (1883), «Թշվառը» (1884), «Ձորի նահապետ Դոչա» (1884), «Հովիվը» (1885) վիպակները։ Զրկանքներն ու հետապնդումները Ղ–ին հասցրել են հոգեկան ծանր հիվանդության։ Մահացել է միայնության ու կարիքի մեջ։ Ղ․ XIX դ, վրաց․ արձակի խոշոր վարպետներից է։
Երկ․ Պատմվածքներ, Ե․, 1948։
ՂԱԶԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում, ժայռոտ բարձունքի վրա։ Շրջապատված էր պտղատու ծառերով։ 1909-ին ուներ 105 (15 ընտանիք) բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Եղիա, կառուցված 1870-ին)