24 ՂԱՀՀԱՐ
ՀԿԿ ԿԿ–ի անդամ՝ 1971-ից, ԿԿ–ի բյուրոյի անդամ՝ 1972-ից։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966-ից։ ՀՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։
ՂԱՀՀԱՐ Աբդուլլա (1907–1968), ուզբեկ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Լույս է ընծայել «Աշխարհը երիտասարդանում է» (1933), «Պատմվածքներ» (1935) ժողովածուները, «Տեսիլք» (1937) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ակնարկներ ու պատմվածքներ։ Հրատարակվել են նաև «Կոշչինարի կրակները» (1951–52) վեպը, «Պստլիկ-թռչնիկը» (1958), «Սեր» (1969) և ինքնակենսագրական «Հեքիաթներ եղելության» (1965) վիպակները, «Նոր երկրում», «Մետաքսե սյուզանե» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), «Հիվանդ ատամներ» (1954) կատակերգությունները։
ՂԱՄԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Գենջի գավառակում։ 1909-ին ուներ 7 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Կարլեն Հմայակի [ծն․ 17․2․ 1927, գ․ Ժդանով (ներկայումս՝ Կիրովականի տարածքում)], սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխանիկա–մեքենաշինական ֆակուլտետը (1950), ՍՄԿԿ ԿԿ–ինկից բարձրագույն կուսակցական դպրոցը (1958)։ 1950-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում: 1955-ին ընտրվել է ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958-ից աշխատել է ՀԿԿ ԿԿ–ի ապարատում։ 1959-ին ընտրվել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1961-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, միաժամանակ (1963–65)՝ արդյունաբերության և շինարարության ղեկավարման գծով ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի նախագահի տեղակալ։ 1975–81-ին Ղ․ եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1981-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի քարտուղար և ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամ։ 1960-ից Ղ․ ՀԿԿ ԿԿ–ի անդամ է։ ՀՍՍՀ V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կպյւմիր դրոշի 4 շքանշաններով և մեդալներով։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Մարիա Ստեփանի (ծն․ 1․10․1925, Երևան), հայ սովետական դաշնակահարուհի, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի (1966)։ 1948-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951-ին՝ ասպիրանտուրան (դասատուները՝ Գ․ Գ․ Նեյգաուզ, Լ․ Ն․ Օբորին)։ 1953–55-ին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշաական–մանկավարժական ինստ–ում։ Համերգային գործունեությունը սկսել է 1951-ից։ Կատարմանը բնորոշ է ոճի հստակությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը։ Համերգացանկը ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Ս․ Մելիքյանի, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի երկերը։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Պետրոս Պողոսի (3․5․1899, Թիֆլիս –8․2․1934), հայ սովետական երկրաբան։ 1922–27-ին սովորել է Սորբոնի համալսարանում, աշակերտել անվանի երկրաբան Բռնեին, ընտրվել Ֆրանսիայի հանքաբանական ընկերության իսկական անդամ։ 1927–30-ին աշխատել է Երևանի համալսարանում որպես քիմ․ լաբորատորիայի վարիչ և երկրաբանական առարկաների դասախոս, իսկ 1930–33-ին՝ պոլիտեխնիկական ինստ–ում։ Ղ․ մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարել է գիտական հետազոտություններ։ 1928–33-ին ուսումնասիրել է Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները (դիատոմիտ, մարմար, կավ, բազալտ ևն)։ 1929-ին մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբի աշխատանքներին իբրև Երևանի ջոկատի պետ, հետազոտել Հրազդան գետի միջին հոսանքի երկրաբանական կառուցվածքը, կազմել այդ տարածքի երկրաբանական քարտեզը։ Ղ․ զոհվել է ինքնաթիռի աղետի ժամանակ։
ՂԱՄԲԱՐՅԱՆ Ստեփան Պողոսի [23․6․ 1879, Կոջոր (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ–ում) - 7․3․1948, Մոսկվա, թաղված է Երևանում], հայ սովետական քիմիկոս, սովետահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։ Քիմ․ գիտ․ դ–ր (1937), պրոֆեսոր (1926), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1944), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ Ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան (1898), ապա սովորել Մյունխենի, Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում (1899–1906)։ 1907–11-ին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի (Ստրասբուրգ), Վիլշտետերի, Վիլանդի (Մյունխեն) և Բյուխների (Բեռլին) հետ, 1911–14-ին1 Բաքվի ռուս․ տեխ․ ընկերության քիմիայի, 1914–20-ին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920-ին Ղ․ հրավիրվել է Երևան, հիմնադրել և ղեկավարել Երևանի համալսարանի, պոլիտեխնիկական, բժշկ․, գյուղատնտ․ և անասնաբուծական-անասնաբուժական ինստ–ների օրգ․ քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղ․ քիմ․ պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է Հայաստանում։ 1935–38-ին՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգ․ քիմիայի բաժնի վարիչ։ 1938–44-ին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944-ից՝ ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում։ Ղ․ առաջիններից էր, որ զբաղվեց օրգ․ նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ (1905–07)։ –արիլ––ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ (1909)։ Ղ․ հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետզոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղ․ հաստատեց, որ տեղի է ունենում կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ–հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց Ղ․ Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով (քացախաթթվի, պլաստմասսաների, քլոր պարունակող օրգ․ լուծիչների, գյուղատնտ․ կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը ևն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղ–ի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգ․ քիմիայի հետագա զարգացման հիմքը։
ՂԱՄԲԱՐՈՎ Յուրի Ստեպանովիչ (1850, Թիֆլիս – 1926), հայ իրավաբան, իրավունքի տեսաբան։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1884–99)։ Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն ռուս. դպրոցի (1900) հիմնադիրներից, դասավանդել է Բրյուսելի համալսարանում։ 1906-ից՝ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։ Զարգացրել է գերմանացի իրավաբան Ռ․ Իհերինգի քաղաքացիական իրավունքի բուրժ․ սոցիոլոգիական ուղղությունը, եղել է իրավունքի ուսումնասիրման պատմահամեմատական մեթոդի կողմնակից։ «Քաղաքացիական իրավունքի դասընթաց»-ում (1911) տուրք է տվել էկլեկտիկական գաղափարների։ Տարբեր պետությունների իրավունքի համակարգը համադրելու միջոցով Ղ․ փորձել է բուրժ․ դիրքերից ստեղծել ընդհանուր քաղաքացիական իրավունքի գիտություն։ Ղ–ի խմբագրությամբ լույս է տեսել «Հասարակական–իրավաբան-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/24
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է