Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունների հետ: Մ–ի կառուցվածքի կատարելագործման, միկրոսկոպիայի տեսության, սկզրունքների ու մեթոդների մշակման գործում Լ. Էյլերի, Է. Աբբեի, Ռ. Զիգմոնդիի, Ֆ. Ցերնիկեի և այլոց հետ մեկտեղ զգալի ավանդ ունեն նաև սովետական գիտնականները (Լ. Ի. Մանդելշտամ, Դ. Ս. Ռոժդենստվենսկի, Ա. Ա. Լեբեդև, Վ. Պ. Լիննիկ և ուրիշներ):
Մ. կազմված է 3 հիմնական մասերից, առարկան արտապատկերող օպտիկական համակարգից (օբյեկտիվ և օկույյար), առարկան լուսավորող օպտիկական մասից և մեխանիկական մասից, որն ապահովում է առարկայի և օպտիկական համակարգի ճշգրիտ տեղաշարժը միմյանց նկատմամբ: Հետազոտվող փոքրիկ առարկան (նկ. 1) տեղավորվում է օբյեկտիվի գլխավոր կիզակետի ) մոտ և լուսավորվում: Օբյեկտիվը տալիս է առարկայի իրական, շրջված և խոշորացված պատկերը: Օկուլյարի միջոցով լրացուցիչ խոշորացվելուց հետո ստացվում է առարկայի կեղծ պատկերը, որը և դիտվում է աչքի լավագույն տեսողության հեռավորության վրա: Մ–ի ընդհանուր խոշորացումը՝ օբօկ, որտեղ օբ-ը և օկ–ը օբյեկտիվի և օկուլյարի խոշորացումներն են և որոշվում են օբ և օկ բանաձևերով (-ը և –ը օբյնկտիվի և օկուլյարի կիզակետային հեռավորություններն են, -ն օբյեկտիվի գլխավոր կիզակետից մինչև պատկերը եղած հեռավորությունն է): Հետնաբար, թվում է, թե համապատասխանորեն ընտրելով և մեծությունները, կարելի է ստանալ ցանկացած մեծության խոշորացում: Սակայն իրականում Մ–ի խոշորացումը սահմանափակվում է լույսի ալիքային բնույթով պայմանավորված դիֆրակցիոն երևույթներով: Մ–ով դիտվող երկու ինքնալուսարձակ (ոչ կոհերենտ) կետերի միջև ամենափոքր լուծվող հեռավորությունը որոշվում է առնչությամբ, որտեղ և կոչվում է օբյեկտիվի թվային ապերտուրա (–ը օբյեկտիվն առարկայից բաժանող միջավայրի բեկման ցուցիչն է, –ն՝ ապերտուրայի անկյունը): Ոչ լուսարձակ (լուսավորվող) օբյեկտների դեպքում Մ–ի լուծունակության համար Է. Արբեն ստացել է արտահայտությունը, որտեղ -ն Մ–ի լուսավորող համակարգի թվային ապերտուրան է: Մ–ի լուծունակությունը կարելի է բարձրացնել կարճ ալիքների կիրառումով և թվային ապերտուրայի մեծացումով: Վերջին եղանակն իրականացվում է իմերսիոն համակարգերում, որտեղ առարկայի և օբյեկտիվի միջև եղած տարածությունը լցնում են բեկման ցուցիչ ունեցող նյութով: Առարկայի մանրամասներն ու կառուցվածքը Մ–ով կարելի է տեսնել միայն այն դեպքում, եթե դրա առանձին մասերը միմյանցից տարբերվում են լույսի կլանման (անդրադարձման) ընդունակությամբ կամ բեկման ցուցիչով: Ուստի, ելնելով ուսումնասիրվող օբյեկտի բնույթից ու հատկություններից, կիրառվում են դիտման բազմազան մեթոդներ՝ լուսավոր դաշտի, մթնեցրած դաշտի, փուլային ցայտունության, ինտերֆերենցիոն, բևեռացված լույսի, լյումինեսցենտային, ուլտրամանուշակագույն ճառագայթների ևն: Հետազոտման մեթոդից ու կիրառության ոլորտից կախված՝ գոյություն ունեն Մ–ի բազմաթիվ տեսակներ՝ չափիչ (նկ. 2), կենսաբանական (նկ. 3), բևեռացված լույսի (նկ. 4), լյումինեսցենաային, ինֆրակարմիր ճառագայթների, ստերեոսկոպային (նկ. 5), պրոյեկցիոն, ռենտգենյան, հեռուստատեսային, բարձրջերմաստիճանային ևն: Գերփոքր չափերի օբյեկաներ ուսումնասիրելիս օգտագործում են էլեկտրոնային Մ. (տես Մանրադիտակ էլեկտրոնային):
Գրկ. Михель К., Основы теории микроскопа, пер. с нем., М., 1955; Федин Л. А., Микроскопы, принадлежности к ним и лупы, М., 1961; Микроскопы, под ред. Н. И. Полякова, М., 1969.Ժ. Նինոյան ՄԱՆՐԱԴԻՏԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ, առարկայի մի քանի հարյուրից մինչև մի քանի հարյուր հազար անգամ խոշորացված պատկեր ստանալու էլեկտրոնաօպտիկական սարք: Էլեկտրոնային մանրադիտակում ճառագայթման աղբյուրը արագ էլեկտրոնների հոսքն է, որն առաջանում է շիկացած կաթոդից դուրս թռչող էլեկտրոնները մի քանի հզ. վ պոտենցիալների տարբերություն ունեցող էլեկտրական դաշտում արագացնելիս: Ժամանակակից էլեկտրոնային մանրադիտակի լուծունակությունը, որը Á-ի ( սմ) կարգի մեծություն է, մի քանի հզ. անգամ գերազանցում է լավագույն օպիկական մանրադիտակի լուծունակությունը: Մանրադիտակի օպտիկական համակարգը բաղկացած է տարբեր տեսակի էլեկտրոնային ոսպնյակներից (տես Ոսպնյակ էլեկտրոնային): Պատկերի ստացման եղանակից կախված՝ էլեկտրոնային մանրադիտակները լինում են. թափանցունակ (տրանսմիսիոն), ռաստրային, էմիսիոն, անդրադարձնող, հայելային և ստվերային: Թափանցունակ մանրադիտակում (նկ. 1) պատկեր ստացվում է այն դեպքում, երբ առարկայի միջով էլեկտրոնների փունջ է անցնում: Կազմված է լուսավորման համակարգից, առարկայախցիկից, կիզակետող համակարգից, պատկերի գրանցման սարքից (ֆոտոխցիկ): էլեկտրոնների փնջի ամբողջ ճանապարհին օդի նոսրացումը կազմում է մմ սնդ. ս.: Լուսավորման համակարգը բաղկացած է էլեկտրոնային թնդանոթից և կոնդենսորային ոսպնյակներից (նկ. 2): Այստեղ ստացվում է անհրաժեշտ ինտենսիվության էլեկտրոնային փունջ, որը կիզակետվելով ուղղվում է առարկայի վրա: Աոաջին, մոտ 100 անգամ խոշորացված պատկերն ստացվում է առարկայական ոսպնյակի պատկերների հարթության վրա: Այնուհետև այդ