Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(«Գիքոր», ըստ Թումանյանի), Պրոստակովա (Ֆոնվիզինի «Տհասը»), Տրուդվուդ (Չ. Գիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ»): 1925-35-ին նկարահանվել է կինոյում: Դերերից են՝ Շպպանիկ («Նամուս»), Զառնիշան («Չար ոգի»), Եղսան («Ղուլը»), Նաթել («Պեպո»):
Գրկ. Դզնունի Դ., Նինա Մանուչարյան, Ե., 1960:Բ. Հովակիմյան ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՑ Գրիգոր (1773, գ. Հախում (այժմ՝ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում) - 1846, գ. Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս: Կրթությունն ստացել է Նոր Վարագա վանքի վարժարանում: Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Ռուսաստանի օգնության հետ՝ առաջին ռուս–պարսկական պատերազմի (1804-13) ժամանակ Ղազախի և Շամշադինի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմ. գործողություններին: Մ–ի ջոկատը աչքի է ընկել ռուս. զորքերի երևանյան առաջին (1804), երկրորդ (1808) արշավանքներում և հատկապես Նախիջևանի գրավման (1808-ի նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Ս. Գեորգի IV աստիճանի, Ս. Վլադիմիրի և Ս. Աննայի շքանշաններով: Երկրորդ ռուս–պարսկական պատերազմում (1826-28) Մ–ի ջոկատը պաշտպանել է Լոռի–Փամբակի, Դիլիջանի և Ղազախ–Շամշադինի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուս. բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը ևն: 1826-ի ամռանը Մ–ի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ: Մասնակցել է նաև Երևանի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը: Մ–ի նախաձեռնությամբ և ջանքերով Շամշադինի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետ. գյուղացիներ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Մ. վերադարձել է հայրենի գյուղ: Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց:
Գրկ. Երիցյան Ա., Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894: Գեղամյան Ե., Պատմական քաղվածներ, պր. 3, Բաքու, 1909: Գրիգորյան Ա., Գրիգոր Մանուչարյանցի պարտիզանական ջոկատը, Ե., 1978:Վ. Պարսամյան, Գ. Սարգսյան ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՑ Շուշանիկ Մկրտչի (1889, Ստավրոպոլ – 1969, Մոսկվա), սովետական կուսակցական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1918-ից: Ավարտել է Պետերբուրգի կանանց բարձրագույն (Բեստուժևյան) դասընթացները: 1917-ին ղեկավարել է հեղափոխական Պետրոգրադի հեռագրական գործակալության գրական բյուրոն: 1918-ին աշխատել է Համառուսաստանյան Կենտգործկոմի հրատարակչությունում, այնուհետև՝ Պետհրատում: 1920-24-ին եղել է Վ. Ի. Լենինի, իսկ այնուհետև, մինչև 1930-ը, Ն. Կ. Կրուպսկայայի գրադարանավարը: 1930-35-ին աշխատել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ-ում, որպես ավագ գիտաշխատող: Պարբերական մամուլում բազմիցս հանդես է եկել Վ. Ի. Լենինին նվիրված հուշերով: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:Լ. Առաքելյան ՄԱՆՈՒՉԱՐՈՎ Անդրեյ Արսենի (ծն. 7.6. 1917, Խարկով), ավիացիայի հայ սովետական գեներալ–մայոր, ՍՍՀՄ վաստ. փորձարկող օդաչու (1967): ՍՄԿԿ անդամ 1941-ից: Ավարտել է Մոսկվայի Չկալովի անվ. աերոակումբը, Մոսկվայի ավիացիոն ինստ-ը (1940): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-45): Փորձարկել է գլխավոր կոնստրուկտորներ Ա. Ս. Յակովլևի, Ա. Ի. Միկոյանի, Պ. Օ. Սուխոյի, Ա. Ն. Տուպոլևի, Մ. Վ. Իլյուշինի ստեղծած ինքնաթիռները: Թռիչքներ է կատարել 106 տիպի ինքնաթիռներով: Լենինյան (1967) և պետական (1975) մրցանակների դափնեկիր է: Պարգևատրվել է Լենինի, Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 4 շքանշաններով:
ՄԱՆՈՒՉԵ (ծն.. անհտ. – 1110), ամիրա Շադդադյանների տոհմից, Դվինի Աբուլ-Ասվար ամիրայի որդին: Մ–ի կինը Բագրատունի Աշոտ Դ–ի դուստրն էր: Մ–ի պապը՝ Գանձակի Փատլուն ամիրան (1072-75), 1072-ին գնեց Անին՝ սելջուկների Ալփ–Արսլան սուլթանից և հանձնեց մանկահասակ Մ–ին, որը իշխեց Անի–Շիրակում՝ մինչև 1110-ը: Ստանալով Անին կիստվեր վիճակում՝ Մ. վերակառուցեց քաղաքը և նրա պարիսպները: Հայերի նկատմամբ վարել է համեմատաբար մեղմ և բարյացակամ քաղաքականություն: 1081-ին Մ–ի և Կյուրիկե Ա–ի օժանդակությամբ Շիրակի եպիսկոպոս Բարսեղը օծվել է Հայոց կաթողիկոս՝ Անի նստավայրով: Մ–ի օրոք Պահլավունյաց տոհմի ներկայացուցիչները (որոնք Բագրատունիների օրոք բարձր պաշտոններ ունեին հայոց արքունիքում) վերահաստատվեցին Անիում:Ռ. Մաթևոսյան ՄԱՆՈՒՉԵԻ ՄԶԿԻԹ, միջնադարյան ճարտարապետական հուշարձան Անի քաղաքի հարավային մասում, Ախուրյան գետի ձորեզերքին: Կառուցվել է Բագրատունյաց օրոք՝ X-XI դդ., որպես քաղաքային մաքսատան կամ պահակատան շենք: Անիի նոր տերերը՝ Շադդադյանները, 1072-ին շենքի հս. անկյունի հին աշտարակի տեղում կառուցել են ութանիստ, ներսից պտուտակաձև աստիճաններով մինարե ու, նորոգելով շենքի վերևի հարկը, այն հարմարեցրել մզկիթի: Վերին հարկը ընդարձակ (28 մ X 33 մ) դահլիճ է, ուր երկու շարքով դասավորված սյուները (երեքական յուրաքանչյուրում) ներքին տարածությունը բաժանում են երեք երկայնական մասերի: Դահլիճն առատ լուսավորված է դեպի Ախուրյանի ձորը բացվող չորս պատուհաններով, ինչպես և ծածկի երդիկներով: Վերին և ներքևի հարկերը, ինչպես և Անիի Պարոնի պալատում, կապված են միջհարկային թաղածածկի մեջ թողնված անցքի միջոցով, ուր դրված էր սանդուղքը:
Գրկ. Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե„ 1964, էջ 79-80: Орбели И., Краткий путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 5-7. Վ. Հարությունյան ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱ (ուշ լատ. manufactura, < լատ. manus — ձեռք և factura — պատրաստում), կապիտալիստական արդյունաբերության զարգացման փուլ, որը հաջորդել է կապիտայիստական պարզ կոոպերացիային, նախորդել խոշոր մեքենայական արտադրությանը. աշխատանքի բաժանման և ձեռքի արհեստագործական տեխնիկայի վրա հիմնված կապիտալիստական ձեռնարկություն: Ծագել է XVI դ. կեսերին Արևմտյան Եվրոպայում և մինչև XVIII դ. վերջին երեսնամյակը եղել է արտադրության կազմակերպման իշխող ձևը: Առաջացել է երկու ուղիով. 1. կապիտալիստը մի ընդհանուր արհեստանոցում միավորել է միևնույն մասնագիտության տեր մի քանի արհեստավորների, որոնցից յուրաքանչյուրը կատարել է միևնույն աոանձին օպերացիան (հետերոգեն Մ.), 2. կապիտալիստը մի արհեստանոցում միավորել է տարբեր մասնագիտության տեր առանձին, ինքնուրույն արհեստավորների, որոնք սկզբից մինչև վերջ մասնակցել են արտադրանքի պատրաստմանը (օրգանական Մ.): Մանուֆակտուրային արտադրության զարգացմանը համապատասխանել է Մ–ի 3 ձև. ցրված Մ. (երբ ձեռնարկատերը գնում ու վաճառում էր ինքնուրույն արհեստավորների արտադրանքը), խառը Մ. (երբ արհեստանոցում առանձին օպերացիաների կատարումը զուգակցվում էր տանը կատարվող աշխատանքի հետ): Առավել զարգացած ձևը կենտրոնացված Մ. է (երբ վարձու բանվորները միավորվում էին մի արհեստանոցում):
Մ. էապես նպաստել է կապիտալիզմի զարգացմանը: Արտադրության պրոցեսի