գտնվող Փոքր Մասիսի (3925 մ), որը ժողովուրդը կոչում է Սիս: Մ. անունը տարածված է եղել հնագույն ժամանակներից: Հուն. և հռոմ. հեղինակները Հայաստանի լեռնապարերը սովորաբար անվանում են Masius, Masion: Նեխ–Մասիք է կոչվել Սիփանա սարը: Օտարները Մասիսն անվանում են Արարատ, որ կապված է ջրհեղեղի ավանդության հետ: Այս անվան հնագույն հիշատակությունը պահպանվել է ասորեստանյան թագավոր Սարգոն Բ–ի արձանագրություններից մեկում, որը թվագրվում է մ. թ. ա. 713 թվականով, Arartu ձևով: Այսպես էր կոչվում այն ժամանակ Մոսուլից հս. գտնվող Ջուդի–դաղ լեռը, որի հետ է կապում մինչև օրս ջրհեղեղի ավանդությունը շրջակա ազգաբնակչությունը: Արարտու կամ Ուրարտու էր կոչվում ասորեստանցիների մոտ նրանից հս. գտնվող Վանի թագավորությունը: Իսկ նրանց ժամանակակից եբրայեցիները Ուրարտուի թագավորությունը, ինչպես և Մասիս սարը, կոչում էին Արարատ (Arartu): Աստվածաշնչում Ուրարտուի թագավորությունը կոչվում էր Այրարատյան թագավորություն: Մ. թ. առաջին դարերում Հին Ուխտի քրիստոնյա մեկնաբանները ջրհեղեղի ավանդության Նոյի տապանի Արարատ գագաթը նույնացրին Մասիսի հետ, և այնուհետև քրիստոնյա աշխարհը, ապա ամբողջ աշխարհը, Մասիս սարը գիտի Արարատ անվան տակ: Հայերը ևս գրականության մեջ հաճախ այդ անունով են կոչում Մասիսը: Արարատ–Մասիսի հս–արլ. փեշերին փռված տարածքը իբրև առանձին գավառ կոչվում է Մասյացոտն կամ Ոտն Մասյաց: Այս գագաթի անվան հետ է կապվում Մեծ Հայքի թագավորության սիրտը հանդիսացող «Այրարատ» նահանգի անունը, որ հին Ուրարտուի անվան հիշատակն է: Այնուհետև Արարատ–Մասիսը դառնում է հայկ. պետականության խորհրդանիշ և պատահական չէ, որ այն պատկերված է Սովետական Հայաստանի գերբի վրա:
ՄԱՍԻՍ (1953-69-ին՝ Հրազդան), քաղաքատիպ ավան (1971-ից), Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արարատյան հարթավայրում, Հրազդան գետի ստորին հոսանքի ձախ ափին: Երկաթուղային կայարան է Թբիլիսի–Երևան երկաթուղու վրա: Մ–ի սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Մ–ում կան ատաղձագործական իրերի, կենցաղսպասարկման կոմբինատներ, «Հայբնագույնքարեր» արտադրական միավորում, պահածոների, մեխանիկական նորոգման գործարաններ, Ա. Մյասնիկյանի անվ. կահույքի ֆաբրիկայի, «Հայգորգ» միավորման, Երևանի թղթի–ստվարաթղթի ֆաբրիկայի մասնաճյուղեր, Փարաքարի գինու գործարանի հումքի ընդունման կետ, «Հայգյուղտեխնիկա» շրջանային բաժանմունքը, ոռոգման համակարգի վարչություն, ճանապարհաշինարարական տեղամաս, գազի գրասենյակ, տպարան: 1981-1982 ուս. տարում Մ–ում կային 6 միջնակարգ (1-ը հեռակա), երաժշտական, սպորտդպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, 3 մսուր–մանկապարտեզ: Մ–ում կան (1981) կուլտուրայի տուն, 2 ակումբ, 3 գրադարան (1-ը՝ մանկական), կապի հանգույց, կինոսարքավորում: Գործում են շրջանային հիվանդանոցը, ծննդատունը, պոլիկլինիկան, դեղատունը, 2 բուժ. առողջապահական, շտապօգնության և սանիտարա-հակահամաճարակային կայաններ: Մ–ում են գտնվում ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նյութատեխիկական և նավթամթերքների մատակարարման գլխավոր վարչությունների բազաները, արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի Մ–ի ընդունման կայանը:
ՄԱՍԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Երևան–Արտաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս-արեմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է սերմնաբուծությամբ (1941-ից բանջարաբոստանային կուլտուրաների սերմնաբուծական տնտեսություն), խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ բուժկայան:
«ՄԱՍԻՍ», քաղաքական, տնտեսական, գրական և բանասիրական օրաթերթ, շաբաթաթերթ, ամսաթերթ: Լույս է տեսել 1852-1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Կ. Ութուճյան, Ա. Արփիարյան, Գ. Զոհրապ, Հ. Ասատուր, Մ. Շամտաճյան, Տ. Արփիարյան, Ե. Արմեն: Սկզբում ունեցել է չափավոր ուղղություն, հաշտվողական դիրք գրավել թուրք. կառավարության, հայ հոգևորականության և հարուստ դասի նկատմամբ: Ա. Արփիարյանի և Գ. Զոհրապի խմբագրության տարիներին (1884-93) ձեռք է բերել շեշտված դեմոկրատական ուղղություն, արձագանքել հայ ժողովրդին հուզող քաղ. և տնտ. խնդիրներին, քննադատել սուլթանական կառավարության և նրան աջակցող օտար պետությունների հայահալած քաղաքականությունը, լայն տեղ հատկացրել գրական–քննադատական նյութերին, համախմբել արևմտահայ ռեալիստական արձակի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս. և եվրոպական գրականությունը (Պուշկին, Լերմոնտով, Ա. Դյումա, Հյուգո և ուրիշներ): Դարավերջին, համիդյան կոտորածների ն քաղ. ներքին կացության խստագույն պայմաններում «Մ.», հեռանալով ավանդույթներից, հիմնականում տպագրել է մանր լուրեր, գիտական կարճառոտ հոդվածներ, տեղեկություններ ևն: Տարբեր տարիների պարբերականին աշխատակցել են Հ. Պարոնյանը, Տ. Կամսարականը, Լ. Բաշալյանը, Ե. Օտյանը, Մ. Աճեմյանը, Վ. Մալեզյանը, Սիպիլը, Ս. Չոպանյանը, Ա. Հարությունյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Ալփասլանը (Ա. Փանոսյան) և ուրիշներ:
«ՄԱՍԻՍ», կրոնական ազգային, քաղաքական, գրական, հասարակական շաբաթաթերթ: Կիլիկիո Տան հայ կաթողիկե պատրիարքության հրատարակություն: Լույս է տեսնում 1947-ից, Բեյրութում: Խմբագիր՝ Հ. Քաջարենց: Ելնելով պապականության շահերից՝ ձգտում է հեղինակազրկել Հայ Առաքելական եկեղեցին, մերժում է նրա ավանդույթները, միջազգային կյանքը լուսաբանում բուրժ. մամուլի ու գործակալությունների տվյալներով, հաճախ՝ հակակոմունիստական դիրքերից: Քարոզում է հայ քաղ. կուսակցությունների համերաշխություն: Մեծ տեղ է հատկացնում սփյուռքահայ գաղթօջախների, հայրենիքի, ինչպես նաև Մխիթարյան միաբանության կրթական, մշակութային ու կրոնական կյանքին: Հոդվածներ է տպագրել Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Սայաթ–Նովայի, Ա. Իսահակյանի, Պ. Սևակի, Դ. Դեմիրճյանի, Սարմենի, Ա. Վշտունու, Գ. Էմինի և այլոց մասին, գետեղել այդ հեղինակների, ինչպես նաև ֆրանս., իտալ. և եվրոպական այլ գրողների ստեղծագործություններ: Ունի նաև բժշկ. բաժին:
«ՄԱՍԻՍ» ՍՈՎԽՈԶԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, (1978-ից՝ Դարակերտ), գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք: Սովետական տնտեսությունն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/268
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ