Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համակարգի համար): Այսպես, օրինակ, եթե պահանջների հոսքը պուասոնյան է, այսինքն՝ , իսկ սպասարկման ժամանակի բաշխումը ցուցչային՝ , ապա հավանականությունները որոշվում են Էռլանգի բանաձևով.

մասնավորապես, մերժման հավանականությունը որոշվում է

բանաձևով։

Գրկ. Хинчин А. Я., Работы по математической теории массового обслуживания, М., 1963; Климов Г. П., Стохастические системы обслуживания, М., 1966.Ֆ. Գալստյան ՄԱՍՍԱՉՈՒՍԵԹՍ (Massachusetts), նահանգ ԱՄՆ–ում, Ատլանայան օվկիանոսի ափին, Նոր Անգլիայում: Տարածությունը 21,4 հզ. կմ² է, բն. 6 մլն (85%-ը՝ քաղաքային, 1974): Վարչական, տնտ. և մշակութային կենտրոնը՝ Բոստոն: Մ. ԱՄՆ–ի խիտ բնակեցված և տնտեսապես զարգացած նահանգներից է: Տնտեսության մեջ առաջատարը մշակող արդյունաբերությունն է, հատկապես բազմատեսակ մեքենաշինությունն ու թեթև արդյունաբերությունը: Զարգացած է ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխ., տեքստիլ, կաշվի–կոշիկի, քիմ., ռետինի, թղթի, պոլիգրաֆ արդյունաբերությունը: Զարգանում է միջուկային էներգետիկան: Գյուղատնտեսությունն ունի մերձքաղաքային բնույթ: Ծովափերին զբաղվում են ձկնորսությամբ: Մ–ում են Հարվարդի (Քեմբրիջում) և Կլարկի (Վուսթերում) համալսարանները: Տուրիզմի վայր է:
ՄԱՍ–ՍՊԵԿՏՐՈՍԿՈՊԻԱ, մաս–սպեկտրոմետրիա, մաս–սպեկտրոգրաֆիա, նյութի հետազոտման մեթոդ՝ ըստ այդ նյութը կազմող ատոմների ու մոլեկուլների զանգվածների: Մեթոդի էությունը հանգում է նյութի իոնացված մոլեկուլների ու ատոմների (իոնների) գրանցմանը, որոնք ջոկվում են ըստ հարաբերության մեծության (-ը իոնի գտնվածն է, -ն՝ լիցքը): Ստացված զանգվածների սպեկտրով որոշվում են հետազոտվող նյութի մեջ բաղադրատարրերի հարաբերական պարունակությունը և դրանց զանգվածները: Մ–ս–ի հիմնական գործիքը մաս–սպեկտրոգրաֆն է (կամ մաս–սպեկտրոմետրը), որում իոնային փնջերը ջոկվում են ըստ հարաբերության՝ էլեկտրական ու մագնիսական դաշտերի միջոցով: Առաջին մաս–սպեկարոմետրը կառուցել է Ջ. Ջ. Թոմսոնը 1913-ին: Այդ սարքով հայտնաբերվել է և կայուն իզոտոպների գոյությունը: 1919-ին Ֆ. Աստոնը կիրառել է էլեկտրական և մագնիսական փոխուղղահայաց դաշտերում կոլիմացված իոնային փնջերի հաջորդական շեղման սկզբունքը: Այդ սկզբունքով ստեղծված մաս-սպեկտրոմետրը, ի տարբերություն Թոմսոնի գործիքի,՝ որտեղ իոնների փնջերը կիզակետվում էին պարաբոլի ճյուղեր կազմող գծերի վրա, հնարավորություն տվեց փնջերը կիզակետել ըստ միևնույն -ի: Զգալիորեն բարձրացվեց մաս–սպեկտրոմետրի ճշգրտությունը և հնարավորություն ընձեռնվեց առաջին անգամ ճիշտ չափել ատոմների զանգվածներն ու հայտնաբերել իզոտոպներ: Նկարում պատկերված է Աստոնի մաս–սպեկտրոգրաֆի սխեման: Իոնային աղբյուրում առաջացած իոններն անցնում են կոլիմատորներից և մտնում թիթեղների միջև ստեղծված էլեկտրական դաշտը, որի ազդեցությամբ մասնիկները շեղվում են հարթության մեջ -ուն համեմատական անկյունով (-ն իոնի արագությունն է): Այնուհետև այդ փնջի մի մասը կտրվում է կոլիմատորով, իսկ մնացած մասն անցնում է էլեկտրամագնիսի ստեղծած մագնիսական դաշտը: Ընդ որում վերջինս ուղղահայաց է էլեկտրական դաշտին և իոնների փունջը շեղում է նույն հարթության մեջ հակառակ ուղղությամբ, -ին համեմատական φ անկյունով: Այդ դեպքում միևնույն լիցքով մասնիկներն անկախ արագությունից կհավաքվեն միևնույն կետում: Պատճառն այն է, որ փոքր արագության իոնները էլեկտրական դաշտում շեղվում են մեծ անկյունով և մագնիսական դաշտում շարժվում փոքր շառավղի հետագծերով, իսկ մեծ արագության իոնները՝ հակառակը: Տարբեր հարաբերությամբ իոնների հետագծերը հատվում են տարբեր կետերում, որոնց համախումբը գտնվում է մի ուղղի վրա: Համապատասխանորեն տեղադրված լուսանկարչական թիթեղի սևացման գծերով կարելի է որոշել փնջի զանգվածային սպեկտրը, եթե հայտնի է իոնի լիցքը: Մաս–սպեկտրոմետրում լուսանկարչական թիթեղի փոխարեն, որպես ընդունող սարք օգտագործվում է էլեկտրոդ, որի օգնությամբ չափվում է իոնային հոսանքը: Ըստ որում, էլեկտրոդի առջև տեդադրվում է կոլիմատոր, որից անցնում են միայն որոշակի հարաբերությամբ իոնները: Տարբեր հարաբերությամբ իոններ գրանցելու համար պետք է փոխել մագնիսական դաշտի արժեքը: Մաս–սպեկտրոզրաֆների և մաս–սպեկտրոմետրերի հիմնական բնութագրական պարամետրերն են լուծունակությունը, դիսպերսիան և զգայնությունը: Ժամանակակից մաս–սպեկտրոմետրերի լուծունակությունը շատ բարձր է և հասնում է -ի: Մ–ս–ի մեթոդը կիրառվում է ֆիզիկաքիմիական հետազոտություններում, կենսաբանության, բժշկության մեջ, տեխնիկայում:
Գրկ. Астон Փ., Масс-спектры и изотопы, пер. с англ., М., 1948; Рафальсон А.Э., Шерешевский А. М., Масс-спектрометрические приборы, М.-Л., 1968; Джейрам Р., Масс-спектрометрия. Теория и приложения, пер. с англ., М., 1969.Ա. Խուդավերդյան ՄԱՍՏԱՐԱ, Սելավ Մաստարա, գետ Հայկական ՍՍՀ–ում, Սևջրի աջ վտակը: Երկարությունը 98 կմ է, ավազանը՝ 1580 կմ²: Սկիզբ է առնում Արագածի հվ–արմ. լանջից, մոտ 2500 մ բարձրությունից: Հոսում է դեպի հվ., ապա՝ հվ–արլ.: Վերին հոսանքում հունն ունի մինչև 30 մ խորություն: Սնումը գերազանցապես անձրևային է: Ունի անկայուն, սելավայիև ռեժիմ, երբեմն ցամաքում է (30-50 օր): Հայտնի է 2-3 տարին մեկ կրկնվող ուժեղ ցեխաքարային սելավներով: 1957-ի հունիսի 12-ին դիտվել է 128 մ³/վրկ սելավային հոսք:
ՄԱՍՏԱՐԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, 2 մանկապարտեզ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան: Մ–ում գործում է Երևանի ժամացույցի գործարանի մասնաճյուղը: 1957-58-ին Մ–ում լույս է տեսել «Մաստարայի կոլտնտեսական» թերթը: Բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտից և Մուշից, 1809-ին:
Մ. պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Մազդարա բնակավայրի տարածքում է: Ըստ Հ. Շահխաթունյանի, այստեղով անցել է Արքունի ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»: Մ–ի տարածքում պահպանված հնագիտական և ճարտ. հուշարձանները