Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նյարդային համակարգության հետ մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխհարաբերության, արյունաստեղծման համեմատական–ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հարցերին: Նյարդային վնասվածքների ֆերմենաային բուժման նրա մշակած մեթոդը ՍՍՀՄ–ում կիրառվում է նյարդաբուժության մեջ: Մ. ԱՄՆ–ի պարապլեգիական ընկերության պատվավոր գիտական խորհրդատու է (1976), գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1979):
Երկ. Ферментотерапия при органических повреждениях спинного мозга, Е;, 1973 (հեղինակակից՝ Андреасян С. А.); Сравнительнофизиологические особенности компенсаторных приспособлений при повреждениях спинного мозга, Е., 1978.
ՄԱՏԻՆՅԱՆ Սերգեյ Հայկի (ծն. 8.1.1931, Թիֆլիս), հայ սովետական ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դոկտոր (1966), պրոֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Թբիլիսիի համալսարանը (1954): Երևանի ֆիզիկայի ինստ-ի դիրեկտորի տեղակալն է գիտական աշխատանքի գծով (1970-ից) և տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչը (1968-ից): Աշխատանքները վերաբերում են թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրինային աստղաֆիզիկայի հարցերին: Կարևոր արդյունքներ է սաացել չեզոք -մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում:
ՄԱՏԻՍ (Matiss) Անրի Էմիլ Բենուա (1869-1954), ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ: Սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում (1891-ից), Դեկորատիվ արվեստների դպրոցում (1893-ից), Գեղեցիկ արվեստների դպրոցում (1895-99-ին, Գ. Մորոյի մոտ): Կրել է նեոիմպրեսիոնիզմի, Պ. Գոգենի, արաբ. Արևելքի արվեստի և հին ռուս. սրբանկարչության (1911-ին այցելել է Մոսկվա) ազդեցությունը: 1905-1907-ին եղել է ֆովիզմի պարագլուխ: 1900-ական թթ. 2-րդ կեսից հաստատել է գեղարվեստական արտահայտչականության մի նոր եղանակ՝ կիրառելով լակոնիկ, խիստ և միաժամանակ ճկուն գծանկար, սուր ռիթմավորված կոմպոզիցիա, երբեմն՝ ինտենսիվորեն վառ ու լոկալ (Ս. Ի. Շչուկինի մենատան համար արված «Պար» և «Երաժշտություն» պաննոները, երկուսն էլ՝ 1910, Էրմիտաժ, Լենինգրադ), երբեմն նրբերանգներով հարուստ մեկ հիմնական տոնի («Նկարչի արվեստանոցը», 1911, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա) ոչ շատ գունահաավածների հակադիր զուգորդումներ: Մ–ի 1910-ական թթ. 2-րդ կեսի զուսպ ու խստաշունչ ստեղծագործություններում նկատելի է կուբիզմի ազդեցությունը («Երաժշտության դաս», 1916-17, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք): 1920-ական թթ. աշխատանքներն աչքի են ընկնում մոտիվների կենսական անմիջականությամբ, գունային բազմազանությամբ ու մեղմությամբ («Հարճեր» շարքը): 1930-40-ական թթ. Մ. հանրագումարի է բերել նախորդ ստեղծագործական նվաճումները՝ ֆովիզմի շրջանի ազատ դեկորատիվության որոնումները համադրելով կոմպոզիցիայի ճշգրիտ վերլուծված կառուցվածքին (Բեռնեսի թանգարանի «Պար» ֆրիզը, 1931-32, Մերիոն, Ֆիլադելֆիա նահանգ, ԱՄՆ), նրբերանգված գունաշարին («Սալորենու ճյուղ», 1948, մասնավոր հավաքածու, Նյու Յորք): Ամբողջության մեջ Մ–ի արվեստին բնորոշ են մի շարք ընդհանրություններ: Ձգտելով XX դ. բուռն կյանքի լարվածությանը հակադրել հավերժական արժեքներ՝ վերաստեղծել է այդ իրականության տոնական կողմը՝ անվերջանալի պարի, հովվերգական հանգստի, զարդապատ գորգերի ու գործվածքների, փայլատակող պտուղների, սկահակների, բրոնզյա անոթների ու արձանիկների աշխարհը: Մ–ի նպատակամիտումն էր դիտողին ներգրավել իդեալական կերպարների և անուրջների այդ ոլորտը, նրան հաղորդել խաղաղման կամ անորոշ, բայց դյութիչ տագնապի զգացում: Մ–ի գեղանկարչությունը ներազդում է գունապաակերի ծայրահեղ հագեցածությամբ, գծային ռիթմերի երաժշտականությամբ, մաքուր գունահարաբերումներով («Կարմիր ձկներ», 1911, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան): Մ. աշխատել է նաև գրաֆիկայի («Թեմաներ և վարիացիաներ», ածուխ, գրիչ, 1941, Ռոնսարի «Սիրո բանաստեղծություններ» գրքի նկարազարդում, վիմագրություն, 1948), գունավոր թղթերով ապլիկացիայի («Ջազ», նկարաշար, 1944-47), քանդակագործության («Մերկ կնոջ մարմին՝ մեջքի կողմից», բրոնզ, 1930, Գեղարվեստական թանգարան, Ցյուրիխ), վիտրաժի (Նիցցային մոտիկ՝ Վանսի կապելլայի ինտերիեր, 1953) մարզերում: Չնայած նկարիչը չի դիմել ժամանակակից կյանքի կոնկրետ իրադարձություններին, անմիջականորեն չի արձագանքել դարաշրջանի հասարակական ցնցումներին՝ նրա լավատեսական արվեստը կարևոր տեղ է գրավում XX դ. հումանիստական արժեքների շարքում: Մ. ֆրանս. մտավորականության առաջավոր ներկայացուցիչներից էր, խաղաղության պաշտպանության ակտիվ մարտիկ, համակրանքով էր վերաբերվում ՍՍՀՄ–ին: Մոսկվայի և Լենինգրադի թանգարաններում է գտնվում նկարչի ստեղծագործության լավագույն հավաքածուներից մեկը:
Պատկերազարդումը տես 289-րդ Էջից աոաջ՝ ներդիրում:
Գրկ. Алпатов М. В., Матисс, М., 1969; Матисс. Живопись. Скульптура. Графика. Письма (каталог произведений в музеях СССР), Л., 1969.
ՄԱՏԻՏ, ածխի, կապարի, գրաֆիտի, չոր ներկի ձողիկ (հաճախ՝ փայտե կամ մետաղե պատյանի մեջ), որ գործածում են գրելու, նկարելու կամ գծագրելու համար: Մ–ի նախատիպը կապարե կամ արծաթե բութակն էր՝ մետաղե սեղմակի մեջ (կիրառվել է XII-XVI դդ.): XIV դ. տարածում է ստացել, այսպես կոչված, իտալ. Մ. (կավային սև հերձաքարից), որից ստացվում է սև փայլատ գունաբիծ, XVI դարից՝ գրաֆիտն Մ. (որի գունաբիծը սակավ ինտենսիվ է, ունի որոշակի փայլ) և վառված ոսկորի փոշուց ու բուսական սոսնձից պատրաստված Մ. (ստացվում է ուժեղ սև փայլատ գունաբիծ): 1790-ին ֆրանսիացի գիտնական Ն. Կոնտեն ստեղծել է փայտե Մ., միաժամանակ չեխ Յո. Հարտմուտը առաջարկել է գրելու ձողիկները պատրաստել մանրացված գրաֆիտի և կավի խառնուրդից (այս մեթոդը Մ. պատրաստելու ժամանակակից տեխնոլոգիայի հիմքն է): XIX դ. 2-րդ կեսին երևան են եկել, իսկ XX դ. մեծ տարածում գտել մեխանիկական կամ ավտոմատ Մ–ները: Ըստ գրելու հատկության և արտադրման տեխնոլոգիայի Մ–ները լինում են՝ դպրոցական, գրասենյակային, գծագրական, նկարչական, ատաղձագործական, դիմահարդարման ևն: Հատուկ տեսակներ են սանգինան և կավճաներկը:
ՄԱՏՂԱՇՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, գյուղատնտեսական կենդանիների մատղաշների նորածնության, կաթնային կերակրման և կրծից անջատելու ժամանակաշրջանում առաջացող հիվանդություններ: Ստորաբաժանվում են վարակիչի և ոչ վարակիչի: Ոչ վարակիչ հիվանդությունները բաժանվում են 3 խմբի՝ մարսողական համակարգի հիվանդություններ (դիսպեպսիաներ), գաստրոէնտերիտներ, հորթերի պարբերական փքանք, բեզոարներ, խոճկորների թունավոր հեպատոդիստրոֆիա ևն), շնչառական օրգանների հիվանդություններ (բրոնխոպնեմոնիաներ, թոքերի, բրոնխների, թոքամզի բորբոքումներ ևն), ոչ լիարժեք կերակրման հետևանքով առաջացած հիվանդություններ (հիպովիտամինոզներ, նյութափոխանակության խանգարումներ, խոճկորների ալիմենտար անեմիա (սննդային սակավարյունություն), մատղաշների սպիտակամկանային հիվանդություն, էնզոոտիկ ատաքսիա, խոճկորների պարակերատոզ ևն):
Հատկապես մեծ կորուստներ են պատճառում դիսպեպսիաները և բրոնխոպնեմոնիաները:
Դիսպեպսիան նորածինների (հորթեր, խոճկորներ, գառներ, մտրուկներ) սուր ընթացող հիվանդություն է: Արտահայտվում է մարսողության ֆունկցիոնալ խանգարմամբ, օրգանիզմի նյութափոխանակության խախտմամբ, ջրազրկմամբ և ինտոքսիկացիայով: Պատճառը հիմնականում հղիության շրջանում մայրերի ոչ լիարժեք կերակրումն է: Հիվանդությանը նպաստում է նաև առաջին ծծելու համար խիժի ուշացած տալը, սառած