են «ժապավինյալ մատյան» կոչված փաստաթղթերի ժողովածուներ, որոնց թերթերը ժապավենով միմյանց կցել, կապել, կնքել են, որպեսզի հետագայում նրանց մեջ նոր փաստաթղթեր չավելացվեն, եղած թղթերը չպոկվեն, նրանց ժամանակագրական հերթականությունը չխախտվի: Մ. են կոչվում նաև ուսուցչական, հաշվապահական, գործավարական և գրասենյակային ու անձնական օգտագործման համար նախատեսած այլ տետրեր, ցուցակներ, հաշվեմատյաններ, վավերագրերի ժողովածուներ:մատենիկ գունդ, հին ժամանակներում պարսկական բանակի ընտիր հեծելազորը: Գունդը և զինվորները համարվում էին «անմահ», մեռնողներին անմիջապես փոխարինում էին նոր հեծյալներով, որպեսզի գնդի կազմը կայուն լիներ, զորամասը «անմահ» մնար: Եղիշեի (V դ.) վկայությամբ՝ Ավարայրի ճակատամարտում պարսիկները Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորքի դեմ հանել են Մ. գ.:
ՄԱՏՅՈՒՇԿԻՆ Միխայիլ Աֆանասևիչ (1676-1737), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ–անշեֆ (1726-ից հետո): Եղել է Պետրոս I-ի արտաքին քաղաքականության կողմնակիցներից, ակտիվորեն մասնակցել նրա մղած ռազմ. գործողություններին (Ազովի, Սև, Բալթիկ, Կասպից ծովերը կատարած արշավանքներին): Պարսկ. արշավանքի (տես Պարսկական արշավանք 1722-1723) ժամանակ, որպես 4 գնդից կազմված զորախմբի հրամանատար, մասնակցել է Ապշերոնյան թերակղզում մղված մարտերին, հատկապես աչքի ընկել Բաքվի գրավման (1723-ի հուլիսին) մարտերում: Մ–ի կորպուսում են գործել Հայկական էսկադրոնը և Հայ–վրացական միացյալ էսկադրոնը: Մ–ի անմիջական նախաձեռնությամբ հայազգի մարտիկներին 1725-ին շնորհվել են զինվորական աստիճաններ, հայկ. զորամասերը ընդգրկվել են ռուս. ինտենդանտական սպասարկման մեջ: Մ. սերտ կապեր է հաստատել Արցախի հայ ազատագրական շարժման գործիչների հետ: Պետրոս I-ի մահից (1725) հետո, երբ Եկատերինա I հրաժարվել է շարունակել նրա Արևելյան քաղաքականությունը, Մ. հրաժարականով հեռացել է Կովկասից:
Գրկ. Խաչատրյան Հ. Ն., Հայ ն ռուս ժողովուրդների զինակցությունը ռուսական բանակի կասսյիական արշավանքում, Ե., 1972:
ՄԱՏՆԱԴՐՈՇՄՈՒՄ, դակտիլոսկոպիա (< հուն. δάκτυλος — մատ, σκοπέω — նայում եմ), քրեագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու ձեռքի մաշկային գծանախշերի կառուցվածքը: Մ–ման համար հիմք են ծառայում մատների եղնգային հատվածների ափակողմյան գծանախշերի առանձնահատկությունները, անհատականությունը (ամեն մարդ ունի գծանախշերի եզակի կառուցվածք), հարաբերական կայունությունը (սաղմնավորման պահից գծանախշերի հիմնական առանձնահատկություններն ու ձևերը չեն փոխվում), վերականգնելիությունը (մաշկի մակերեսային վնասվածքի դեպքում գծանախշերը վերականգնվում են): Խմբերի, ենթախմբնրի դասակարգելու շնորհիվ գծանախշերը ենթարկվում են քարտարանային հաշվառման: Մատնադրոշմային հաշվառումը օգնում է պարզելու նախկինում հաշվառման ենթարկված այն անձանց ինքնությունը, ովքեր հանդես են գալիս կեղծ անունով կամ հրաժարվում են հայտնել իրենց ով լինելը: Բացի այդ, օգտագործվում է թաքնված հանցագործներին հետախուզելու, չճանաչված դիակները ճանաչելու, դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերով նույնացում կատարելու նպատակով: Մատնադրոշմս!յին համեմատումները կատարվում են գծանախշերի ընդհանուր և մասնավոր հատկանիշներով: Եթե մատնահետքերի գծանախշերը դրոշմվել են մասնակի, նույնացում կատարվում է մաշկի ծակոտկենային հատկանիշներով: Մ. առաջին անգամ կիրառվել է Անգլիայում (1901): ՍՍՀՄ–ում մատնահետքերը վերցնում են միայն հանցագործներից՝ մատնադրոշմային հատուկ բլանկների վրա:
ՄԱՏՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, դակտիլոլոգիա (< հուն. δάκτυλος — մատ և …լոգիա), խոսքի յուրահատուկ ձև, որի ընթացքում բառերն արտահայտվում են ձեռքի մատների միջոցով: Սկզբնական շրջանում Մ–ից օգտվել են ուխտյալ լռակյացները (հաղորդակցվելու պահանջն ավելի ուժեղ է եղել եկեղեցական կանոններից), հետագայում այն դարձել է խուլերի հաղորդակցման միջոց: Միջազգային լեզու չէ, օգտվում են միայն նույն լեզվով խոսող խուլերը: Գոյություն ունի նաև գրավոր ձևը (մատնագրություն–դակտիլոգրաֆիա): Խոսակցությունը տեղի է ունենում պայմանական նշաններ պատկերող այբուբենի միջոցով: Մ–յան սկզբունքները առաջին անգամ մշակվել են Իսպանիայում (Պեդրո Պենսեն, XVI դ.): Խոսակցության նշանների համակարգը մեր երկրում գրվել է 1950-ական թթ. (Ի. Ֆ. Գեյլման), իսկ մեր հանրապետությունում՝ 1961-ին (Վ. Գ. Խալաթյան)՝ ռուս. այբուբենի հիման վրա՝ բաղկացած 39 ստեղնային նշաններից:
Մատնախոսվում է աջ ձեռքով, ափն ու աչքերը ուղղելով խոսակցին, պահպանվում են ուղղագրության մշակված նորմաները:
Խուլերի մանկապարտեզներում և դպրոցների նախնական դասարաններում Մ. բանավոր խոսքի ուսուցման հիմնական, իսկ բարձր դասարաններում՝ օժանդակ միջոց է:
ՄԱՏՆԱԿՑՈՒՄ, սինդակտիլիա (< հուն. συν — միասին և δάκτυλος — մատ), ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում: Արտահայտվում է մատների սերտաճմամբ: Լինում է թաղանթային, մաշկային և ոսկրային: Ըստ պրոցեսի տարածման տարբերում են ոչ լրիվ (սերտաճում է ֆալանգների հիմքային հատվածը), լրիվ (մատների երկարությամբ) կամ ծայրային Մ.: Ոսկրային ձևն առաջանում է պտղի զարգացման շրջանում մատների տարբերակման կասեցման, մաշկայինը և թաղանթայինը՝ ամնիոն թաղանթի խոռոչում պտղի կաշկանդված վիճակի պատճառով: Մաշկային Մ. հանդիպում է առավել հաճախ: Մատների ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է սերտաճման աստիճանով:
Բուժումը՝ վիրահատական:
ՄԱՏՆԱՇՈՒՆՉ, պանարիցիում (< լատ. panaritium (հուն. παρωνυχία-ի աղավաղումը) — մատնաշունչ), մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում: Հիմնական պատճառը մատի մաշկի ամբողջականության խախտումն է և թարախածին մանրէներով վարակվելը: Ըստ բորբոքային պրոցեսի տեղադրության Մ. լինում է մաշկային (բշտային), հարեղնգային (պարոնիխիա), ենթաեղնգային (ֆլեգմոնա), ջլային, հողային և ոսկրային: Մատի բոլոր հյուսվածքների բորբոքումը կոչվում է պանդակտիլիա: Հիմնական ախտանշաններն են՝ սուր, պուլսող ցավեր, մատի ուռածություն, մաշկի կարմրություն, շարժումների սահմանափակում: Երբեմն ուղեկցվում է դողով և ջերմության բարձրացմամբ՝ 38°C: Բարդությունները. ջլային Մ–ի (հատկապես բթամատի և ճկույթի) դեպքում կարող են առաջանալ մեռուկացման պրոցեսներ, վարակի տարածում դաստակի և նախաբազկի վրա, մատների ֆունկցիայի խանգարում: Հոդայինի դեպքում՝ միջֆալանգային հոդերի թարախային բորբոքում: Առավել վտանգավոր է ոսկրային Մ., որը կարող է հանգեցնել մատների ծայրային ֆալանգների օստեոմիելիտի: Կանխարգելումը. մատների պահպանումը վնասումներից, քերծվածքների, միկրովնասվածքների մշակումը յոդի թուրմով:
Բուժումը՝ վիրաբուժական:
ՄԱՏՆԱՎԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում: 1909-ին ուներ 103 (12 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/292
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ