Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լուծելու համար, օրինակ՝ գծային հավասարումների համակարգերի լուծման ժամանակ: Դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ կարևոր է Մ–ի սեփական արժեքների և սեփական վեկտորների գտնելու խնդիրը: Մ–ները մեծ կիրառություն ունեն նաև քվանտային մեխանիկայում:
ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐ տնտեսագիտության մեջ, տնտեսամաթեմատիկական հաշվեկշռային մոդելների առավել տարածված տեսակներից: Ունեն ուղղանկյուն աղյուսակի (մատրիցի) ձև, որում արտացոլվում է արտադրության վրա կատարված ծախքերի, արտադրանքի բաշխման և նորաստեղծ արժեքի կառուցվածքը: Այս տիպի մոդելներում միաձուլվում են արտադրանքի արտադրության և ռեսուրսների հաշվեկշիռները: Մ. մ. բաղկացած են չորս քառորդակից. I քառորդակում արտացոլվում են մոդելավորվող օբյեկտի ներարտադրական կապերը, II-ում՝ արտադրական գործունեության արդյունքը, III-ում՝ սկզբնական ռեսուրսների ծախսը, որն ստացվում է դրսից, և նորաստեղծ արժեքը, IV-ում՝ նորաստեղծ արժեքի մասնակի վերաբաշխումը:
Մ. մ–ի հիմնական հավասարումներն են՝

և ,

որտեղ -ն և -ն մոդելավորվող օբյեկտի ստորաբաժանումների ինդեքսներն են, -րդ ստորաբաժանման համախառն արտադրանքի ծավալն է, -րդ ստորաբաժանման մատակարարումն է –րդ սաոբաբաժանմանը, -րդ ստորաբաժանման վերջնական արդյունքի ծավալն է, -րդ ստորաբաժանման սկզբնական ռեսուրսների ծախսն է և նորասաեղծ արժեքը:
Մ. մ. մշակվում են ժողտնտեսության տարբեր մակարդակների համար: Մակրոտնտեսական օբյեկտների (ամբողջ ժողտնտեսության կամ տնտ. շրջանի) Մ. մ. կրում են միջճյուղային հաշվեկշիռ անվանումը:
Մ. մ–ի հաջորդ տիպը արդ. ձեռնարկությունների, սովետական տնտեսությունների, կոլտնտեսությունների տեխարդֆինպլանի մոդելն է: Մ. մ–ի տարատեսակներն են՝ միջճյուղային–միջշրջանային հաշվեկշիռները, ինֆորմացիոն մատրիցները: Որոշակի առումով Մ. մ. են համարում նորմատիվային տնտեսամաթեմատիկական մոդելների սկզբնական ինֆորմացիայի գրելաձևը: Դրանց օգնությամբ կարելի է որոշել ամբողջ ժողտնտեսության, նրա տարբեր օղակների բոլոր հիմնական ցուցանիշները՝ փոխկապվածության մեջ և լրիվ հաշվեկշռված ձևով: Ինֆորմացիայի ներկայացումը մատրիցային տեսքով բնութագրում է մոդելավորվող օբյեկտում կատարվող տնտ. պրոցեսները, հեշտացնում ինֆորմացիայի մուտքը ԷՀՄ–ներ ն ստացված արդյունքների տնտեսամաթեմատիկակտն վերլուծությունը:Գ. Բախշյան ՄԱՏՐԻՔՍ (լատ. matrix, < mater — հիմք, բառացի՝ մայր), ցիտոպլազմայի և ներբջջային կառուցվածքների ներքին տարածությունները լցնող միատարր նյութ: Տարբերում են ցիտոպլազմայի, միտոքոնդրիաների, բջջի կորիզի, պլաստիդների և այլ օրգանոիդների Մ–ներ: Ցիտոպլազմայի Մ. (հիմնական նյութ, հիալոպլազմա) սպիտակուցների, նուկլեինաթթուների, բազմաշաքարների ևն բարդ կոլոիդ համակարգ է, ունակ հեղուկ վիճակից վերածվել ժելեի, և հակառակը, որը կարող է մասնակցել բջջաթաղանթների, միկրոխողովակների ևնի առաջացմանը: Կազմված է գլխավորապես սպիտակուցներից և ֆերմենտներից (բջջի սպիտակուցների 20-25%-ը, գլիկոլիզի, ազոտային հիմքերի, ամինաթթուների, լիպիդների, շաքարների նյութափոխանակության ֆերմենտներ): Մ. միավորում է բջջային կառուցվածքները մեկ ամբողջության մեջ, ապահովում դրանց քիմ. փոխազդեցությունները, նուկլեոտիդների, ճարպաթթուների, շաքարների Անի տեղափոխությունը, իոնափոխանակությունը, պահեստանյութերի կուտակումը: Միտոքոնդրիաների Մ. մոա 50% սպիտակուցից բաղկացած նուրբ կառուցվածք ունեցող դոնդողանման կիսահեղուկ զանգված է: Պարունակում է ԴՆԹ և միաոքոնդրիային ռիբոսոմներ: Թույլ է զարգացած մեծ թվով կատարներ ունեցող միտոքոնդրիաներում, և հակառակը:
ՄԱՏՐՈՍՈՎ Ալեքսանդր Մատվեևիչ (1924-1943), Սովետական Միության հերոս (19.6.1943, ետմահու): ՀամԼԿԵՄ անդամ 1942-ից: Դաստիարակվել է մանկատանը և մանկական աշխատանքային գաղութում: 1942 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ և ուղարկվել հետևակային ուսումնարան: Նոյեմբերին կամավոր մեկնել է ռազմաճակատ, որպես 56-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի (Կալինինյան ռազմաճակատ) 254-րդ գնդի շարքային: 1943-ի փետր. 23-ին Չեռնուշկի գյուղի համար մղված մարտում, մարմնով ծածկելով թշնամու դզօտի հրակնատը, իրեն զոհաբերել է ստորաբաժանման հաջողությունն ապահովելու համար: Մ–ի անունը շնորհվել է 254-րդ գնդին և հավերժ գրանցվել 1-ին վաշտի ցուցակում: Ուֆայում կանգնեցված է Մ–ի հուշարձանը:
ՄԱՏՈՒ ԳՐՈՍՈՒ (Mato Grosso), նահանգ Բրազիլիայի արևմուտքում: Տարածությունը 881 հզ. կմ² է, բն.՝ 900 հզ. (1977): Վարչական կենտրոնը՝ Կույաբա: Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է: Մշակում են բրինձ, եգիպտացորեն, մանիոկ, շաքարեղեգ: Քորումբա քաղաքի մոտ արդյունահանվում է մանգանի և երկաթի հանքաքար: Կան բամբակեղենի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գլխավոր կենտրոններն են՝ Կույաբան, Քորումբան:
ՄԱՏՈԻ ԳՐՈՍՈՒ (Mato Grosso), սարավանդ Բրազիլական սարահարթի հս–արմ-ում: Տապաժոս, Շինգու և Պարագվայ գետերի վերին հոսանքների միջադետքում: Առավելագույն բարձրությունը 893 մ է: Կազմված է գլխավորապես պալեոզոյան ավազաքարերից: Կլիման մերձհասարակածային է՝ շոգ, խոնավ ամառով:
ՄԱՏՈԻ ԳՐՈՍՈՒ ԴՈՒ ՍՈՒԼ (Mato Grosso do Sul), նահանգ Բրազիլիայի հվ–արմ-ում: Տարածությունը 350,5 հզ. կմ², բն.՝ 1400 հզ. (1977): Վարչական կենտրոնը՝ Քամփու Գրանդի: Մինչև 1977-ը եղել է Մատուն Գրոսու նահանգի կազմում:
ՄԱՏՈՒԼԻՍ Յուոզա Յուոզովիչ (ծն. 7(19). 3.1899, Տատկոնիս (այժմ՝ Լիտվ. ՍՍՀ Կուպիշկսկու շրջանում)), սովետական ֆիզ-քիմիկոս: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), Լիտվ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941) և պրեզիդենտ (1946): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Կաունասի համալսարանը (1929): Լիտվ. ՍՍՀ ԳԱ քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի ինստ–ի դիրեկտոր (1956-ից): Հիմնական աշխատանքները վերաբերում են լուսաքիմիային և էլեկտրաքիմիային, մետաղների էլեկարանստեցման տեսությանը, տված հատկություններով մետաղական ծածկույթների ստացման տեխնոլոգիայի գիտական հիմունքների մշակմանը: Հեղինակ է կոլոիդների քիմիայի դասընթացի և ֆիզիկական քիմիայի ձեռնարկի (հրտ. Կաունասում, 1947-ին և 1948-ին): Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով:
ՄԱՏՈՒՌ (< հուն. μαρτύριον — վկայարան, μάρτυρος — վկա, նահատակ), վաղ միջնադարում վկայարան, փոքր եկեղեցի, աղոթատեղի շինված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաև նրա հիշատակին: Հետագայում Մ. են անվանել ընդհանրապես փոքր եկեղեցիները: Մ–ները արտաքուստ խաչաձև, կլոր, բազմանիստ կամ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր կամ թաղածածկ, բեմով կամ առանց բեմի առանձին կանգնած կառույցներ են բնակավայրերում, վանքային համալիրներում, ճանապարհների վրա, գերեզմանատներում: Միջնադարյան Հայաստանի Մ–ների (մեծ մասամբ նաև Թուխ Մանուկ կոչվող) տարածված ձևը թաղածածկ դահլիճն է՝ արլ. կիսաշրջանաձև կամ ուղղանկյուն աբսիդով:Մ. Հասրաթյան ՄԱՏՈՒՏԱԿ (Glycyrrhiza), քաղցրարմատ, բիան, թիթեռնածաղկավորների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Տերևները կենտ փետրավոր են, ծաղիկները հավաքված երկարավուն ողկույզներում, պսակը՝ բաց մանուշակագույն: Պտուղը ունդ է՝ 1-8 սերմով; Հայտնի է Մ–ի 18 պեսակ (ՍՍՀՄ–ում՝ 12, ՀՍՍՀ–ում՝ 2): Աճում է բոլոր մայր ցամաքների բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում: Մ–ի արմատը և կոճղարմատը պարունակում են գլիցիոիզին, գլիկոզիդներ, եթերայուղ,