հս–արլ․ ռուս. իշխանությունների, XVI դ․ բոլորը միասին՝ Ռուսաստանի կազմի մեջ։ XVI դ․ 2-րդ կեսին կառուցվել են ռուս. քաղաքներ Կոկշայսկը, Կոզմոդեմյանսկը ևն, XVII դ․ երկրամասում երևան են եկել ռուս կալվածատերերի տիրույթներ։ Սակայն մարիների մեծամասնությունը հարկը՝ յասակը (բնահարկ) վճարում էր ցարական կառավարությանը։ Մարի ժողովուրդը մասնակցել է XVII– XVIII դդ․ (Ի․ Բոլոտնիկովի, Ս․ Ռազինի, Ե․ Պուգաչովի) գյուղացիական պատերազմներին։ Պետականացված մարիական հողերում սկսել են բնակություն հաստատել ռուս գյուղացիները։
XVIII դ․ վերջից արագորեն զարգացան արհեստները, առևտուրը։ XIX դ․ 1-ին կեսին ավելացավ վարձու աշխատանքի վրա հիմնված ձեռնարկությունների թիվը։ 1860-ական թթ․ վերափոխումները պայմաններ ստեղծեցին կապիտալիզմի զարգացման համար։ Ուժեղացավ գյուղացիության շերտավորումը, դարի վերջին գյուղացիության 2/3-ը չքավորներ էին։ 1899-ին ստեղծվեց մարքսիստական առաջին խմբակը։ 1905–07-ի հեղափոխության ժամանակ հուզումներ տեղի ունեցան Յուրինոյում, Զվենիգովի գետախորշում և նրա շրջակա գյուղերում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո, ապրիլ–մայիսին, մի շարք քաղաքներում ստեղծվեցին սովետներ։ 1917-ի դեկտ․ 23-ին (1918-ի հունվ․ 5-ին) սովետական իշխանություն հաստատվեց Ցարյովոկոկշայսկում (1919-ից՝ Կրասնոկոկշայսկ), դեկտ․ 31-ին (1918-ի հունվ․ 13-ին)՝ Կոզմոդեմյանսկում, 1918-ի կեսից՝ ամենուր։ 1918-ի ամռանը երկրամասում բռնկեց հակահեղափոխական խռովություն, սակայն կարմիր բանակը մարի աշխատավորների օգնությամբ ճնշեց այն։ 1918-ի հուլիսին ՌՍՖՍՀ Ազգությունների գործերի ժողկոմատին կից ստեղծվեց մարիների բաժին։ 1920-ի հուլիսի 20–24-ին Կազանում կայացավ կոմունիստ մարիների համառուսաստանյան I կոնֆերանսը։ 1920-ի նոյեմբ․ 4-ին ստեղծվեց Մարիական Ինքնավար Մարզը, կենտրոնը՝ Կրասնոկոկշայսկ (1927-ից՝ Յոշկար Օլա)։ 1936-ի դեկտ․ 5-ին Մարիական ԻՄ վերակազմվեց Մարիական ԻՍՍՀ–ի՝ ՌՍՖՍՀ–ի կազմում, ընդունվեց սահմանադրություն (1937, նորը՝ 1978-ին)։ Նախապատերազմյան հնգամյակներում հանրապետությունում սոցիալիզմը հիմնականում կառուցվեց, իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, մարի ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) Մարիական ԻՍՍՀ–ից 44 ռազմիկ արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման, շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին 14 հզ․ աշխատավորներ: Ետպատերազմյան տարիներին հանրապետության տնտեսությունն ու մշակույթը հետագա վերելք են ապրում։ Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970) և Ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։
Ժողովրդական տնտեսությունը։ Սովետական իշխանության տարիներին գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման շնորհիվ հանրապետությունում ստեղծվել են արդյունաբերության նոր ճյուղեր և բարձր եկամտաբեր գյուղատնտեսություն։
Արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն ու մետաղամշակումն է, որի տեսակարար կշիռը արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալում կազմում է ավելի քան 40% ։ Կարևոր գործարաններն են՝ «Էլեկտրաավտոմատիկա» (էլեկտրոնային պոտենցիոմետրեր), գործիքաշինական, կիսահաղորդիչ սարքերի, «Կոնտակտ», «Պոտենցիալ» (ռեզիստորներ), անտառային մեքենաշինության ևն։ Ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է Յոշկար Օլայում և Վոլժսկում։
Անտառարդյունաբերության հումքային բազան հանրապետության անտառներն են (կազմում են տարածքի 40%–ը)։ Արդյունաբերության կարևոր ճյուղերից է փայտամշակումը (թղթի–թաղանթանյութի և փայտամշակման կոմբինատներ Վոլժսկում)։ Արտադրվում են կահույք, փայտալյուր,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/317
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ