«աջ» և «ձախ» օպորտունիզմի և նացիոնալ–ուկլոնիզմի դեմ, կուսակցությունը պայքարել է Մ–լ–ի անաղարտության համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պատմական իրադրությունը, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի առաջացումը, կապիտալիստական կարգի ճգնաժամի խորացումը, գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, սոցիալիստական և կոմունիստական շինարարության մեծագույն խնդիրները առաջադրեցին դրանք տեսականորեն ընդհանրացնելու, Մ–լ–ի տեսությունը ավելի հարստացնելու, այն ստեղծագործաբար զարգացնելու և առաջ մղելու պահանջը։ ՍՄԿԿ–ն, նրա Կենտրոնական կոմիտեն, ընդհանրացնելով ՍՍՀՄ–ում սոցիալիստական և կոմունիստական շինարարության փորձը, առաջ քաշեցին դեպի կոմունիզմ մեր ժողովրդի առաջընթացի գիտականորեն մշակված ծրագիր։ Վերլուծելով սովետական հասարակության զարգացման ընթացքը՝ ՍՄԿԿ–ն ցույց տվեց, որ իրականացված խոշորագույն սոցիալ–տնտեսական արմատական վերափոխումների գլխավոր արդյունքը մեր երկրում զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցումն է։ Այդ վերափոխումների հիման վրա առաջ է եկել պատմական նոր ընդհանրություն՝ սովետական ժողովուրդը, որը մարմնավորում է ընդհանուր շահերով, գաղափարախոսությամբ, նպատակներով ու իդեալներով միավորված ավելի քան հարյուր ազգերի ու ժողովուրդների աշխատավորների բարեկամությունը, ազգային հարցի լուծման մարքս–լենինյան սկզբունքների ստեղծագործաբար կիրառման ու զարգացման, կոմունիստական ու սոցիալիստական շինարարության ընթացքում ՍՍՀՄ ժողովուրդների մերձեցման, նրանց համախմբման ու միավորման պրոցեսը։ Արդի փուլում ՍՍՀՄ–ում լուծվում է կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման խնդիրը՝ գիտատեխնիկական հեղափոխության նվաճումների բազայի վրա։ Այս պայմաններում կուսակցությունը առաջ քաշեց գիտատեխնիկական նվաճումները տնտեսության սոցիալիստական կարգի առավելությունների հետ օրգանապես միացնելու խնդիրը։
ՍՄԿԿ–ն, եղբայրական կոմունիստական ու բանվորական կուսակցությունների հետ, մեծ աշխատանք է կատարել սոցիալիստական ընկերակցության երկրներում սոցիալիզմի կառուցման հարուստ փորձը տեսականորեն ընդհանրացնելու ուղղությամբ, երկրներ, որոնք իրենց առանձնահատկություններով հանդերձ, ամենուրեք դրսևորեցին զարգացման ընդհանուր օրինաչափություններ։ Այդ կուսակցությունները հետազոտում են աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման օրինաչափություններն ու միտումները, սոցիալիստական ինտեգրացիայի սկզբունքները և ամբողջությամբ վերցրած սոցիալիզմի համաշխարհային սիստեմի զարգացման հետ կապված այլ հարցեր։ Եղբայրական կոմունիստական և բանվորական կուսակցությունների հետ միասին ՍՄԿԿ–ն ներդրում կատարեց միջազգային բանվոր դասակարգի պայքարի հարուստ փորձի տեսական ընդհանրացման գործում։ Այդ ուղղությամբ ՍՄԿԿ տեսական գործունեությունն իր արտացոլումն է գտել նրա համագումարների ու պլենումների փաստաթղթերում, կուսակցության Կենտկոմի որոշումներում, կուսակցության ղեկավարների զեկուցումներում ու ճառերում, ինչպես նաև եղբայրական կոմունիստական ու բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությունների փաստաթղթերում։
Իրենց տեսական գործունեությամբ ՍՄԿԿ–ն և եղբայրական կոմունիստական ու բանվորական կուսակցությունները ցույց են տալիս, որ ջանալով հարմարվել երկու հակադիր սիստեմների պայքարի պայմաններին, օգտագործելով գիտատեխնիկական հեղաշրջման արդյունքները, արդի իմպերիալիզմը ձեռք է բերել որոշ նոր գծեր։ Արդի գիտատեխնիկական հեղաշրջումը, արագացնելով էկոնոմիկայի հանրայնացման պրոցեսը, միաժամանակ տանում է դեպի սոցիալական հակամարտությունների է՛լ ավելի մեծ մասշտաբներով վերարտադրություն և կապիտալիզմի զարգացման մեջ նոր հակասությունների առաջացում։ Այս ամենը մեծացնում է կապիտալիզմի անկայունությունը, առաջ է բերում սոցիալ–քաղաքական խոր ճգնաժամեր, խորացնում է զանգվածների հեղափոխական գիտակցությունը, դասակարգային մարտերի նոր ալիք բարձրացնում կապիտալիզմի միջնաբերդերում։ Ժամանակակից պետ․ մոնոպոլիստական կապիտալիզմի ճգնաժամը ընդգրկում է բուրժ․ հասարակության բոլոր՝ տնտ․, քաղ․, գաղափարախոսական, բարոյական բնագավառները, այսինքն՝ կրում է համընդհանուր բնույթ։ Այս հանգամանքը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում իմպերիալիստական տիրապետության դեմ, հանուն դեմոկրատիայի և սոցիալիզմի մղվող պայքարի։
ՍՄԿԿ ուշադրության կենտրոնում են գաղութային և կախյալ երկրների ժողովուրդների հակաիմպերիալիստական, ազգային–ազատագրական շարժման, նրանց պայքարի աճի ու զարգացման հեռանկարների հարցերը։ Ազգային–ազատագրական շարժման համար կարևոր նշանակություն ունի արդի դարաշրջանում հեղափոխական պայքարի դեմոկրատական և սոցիալական խնդիրների մերձեցման, նախկին գաղութային երկրների զարգացման ոչ կապիտալիստական ուղու հնարավորության պրոբլեմների տեսական մշակումը մարքս–լենինյան գիտության կողմից։
Մ–լ․ կապիտալիստական ստրկության դեմ պայքարող բոլոր մարտիկների միջազգային համերաշխության ինտերնացիոնալ հիմքն է։
ՍՄԿԿ և եղբայրական կոմունիստական կուսակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են աջ օպորտունիզմի և ռևիզիոնիզմի, դոգմատիզմի և «ձախ» աղանդավորական ավանտյուրիզմի բոլոր դրսևորումների դեմ պայքարը, նրանք հետևողականորեն պաշտպանում են մարքս–լենինյան ուսմունքի անաղարտությունը։ Ժամանակակից ռևիզիոնիստները, նահանջելով Մ–լ–ի հիմնարար դրույթներից, ամենից առաջ պրոլետարական հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարներից, առաջ են քաշում մարքսիզմի զանազան «տարբերակներ», միմյանց են հակադրում Մարքսի, Էնգելսի, Լենինի հայացքները, առանձնապես մեծ ջանքեր են գործադրում խեղաթյուրելու մարքսիզմի լենինյան փուլը՝ լենինիզմը (տես Հակակոմունիզմ)։ Արդի ժամանակաշրջանում հակալենինյան բոլոր հոսանքների մեջ ամենավտանգավորը Մ–լ–ի մանրբուրժուական ազգայնական մաոիստական խեղաթյուրումն է (տես Մաոիզմ)։
Մ–լ․ դարձել է պատմության ընթացքն արագացնող նյութական հզոր ուժ։ Աշխարհի բոլոր երկրներում, տիրելով միլիոնավոր աշխատավոր զանգվածների մտքին, նա անհաղթ դրոշ է դարձել կապիտալիստական ստրկության դեմ մղվող պայքարում։ Իմպերիալիզմի ու հետադիմության ուժերի նկատմամբ սոցիալիզմի և դեմոկրատիայի հաղթանակը արդիականության պատմական օրինաչափությունն է։
ՄԱՐՔՍԻԶՄ–ԼԵՆԻՆԻԶՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՄԿԿ ԿԿ–ԻՆ ԱՌԸՆԹԵՐ (ՄԼԻ), կուսակցական կենտրոնական գիտահետազոտական հաստատություն։ Հրատարակման է նախապատրաստում մարքսիզմ–լենինիզմի դասականների ստեղծագործությունները, կուսակցության համագումարների, կոնֆերանսների, ԿԿ պլենումների արձանագրությունները, որոշումները, պատմակուսակցական նյութեր և փաստաթղթեր, Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի, Վ․ Ի․ Լենինի և նրանց զինակիցների կենսագրությունները, մարքս–լենինյան տեսության, ՍՄԿԿ պատմության, կուսակցական շինարարության, գիտական կոմունիզմի, միջազգային կոմունիստական շարժման պատմության հարցերին նվիրված մենագրություններ և ժողովածուներ։ Հիմնվել է Մոսկվայում, 1931-ի նոյեմբ․ 3-ին՝ Մարքսի և Էնգելսի ինստ–ի և Լենինի ինստ–ի միավորումով։ Ներկա անվանումը կրում է 1956-ից։ ՄԼԻ մասնաճյուղեր ունի միութենական հանրապետություններում (բացի ՌՍՖԱՀ–ից), Մոսկվայում և Լենինգրադում։ Երևանում է մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղը։
ՄԱՐՔՍԻԶՄ–ԼԵՆԻՆԻԶՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ, ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղ, Հայաստանում պատմական կուսակցական գիտության կենտրոն։ Աշխատում է ՀԿԿ Կենտկոմի անմիջական ղեկավարությամբ, գիտամեթոդական ղեկավարությունը ստանում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ից։
1923-ի մարտին ՀԿ(բ)Կ II համագումարը խնդիր դրեց սկսել Հայաստանի կոմկուսի պատմության ուսումնասիրման և գիտական մշակման գործը։ Նույն թվականի մայիսի 20-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախագահությունը որոշեց ստեղծել ՀԿ(բ)Կ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/362
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ