Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1899–1908), Ե․, 1957։ Հոկտեմբերյան հեղափոխությունը և Կովկասյան բանակը, Ե. 1970։ Հեղափոխական շարժումները կովկասյան բանակում․ 1914–1917, Ե․, 1975։ Источниковедение и историография революционного движения в Кавказской армии в 1914-1918 гг․, Е., 1972.
ՄԵԼԻՔՅԱՆ Հովիկ Մամիկոնի [30․6․1902, Խաչակապ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Խանլարի շրջանի Ղուշչի գ․) – 8․2․1953, Երևան], հայ սովետական գրող, գրականագետ։ Պրոֆեսոր (1937)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ 1934–36-ին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում և Երևանի քաղկոմում։ 1937-ին եղել է ՀՍՍՀ լուսժողկոմ, 1937–39-ին՝ «Գրական թերթ»-ի խմբագիր, 1938–41-ին՝ ԳԱ գրականության և լեզվի ինստ–ի դիրեկտոր, 1941–44-ին ծառայել է սովետական բանակում։ 1944–46-ին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր։ 1936–41-ին և 1945–53-ին ռուս գրականություն է դասավանդել Երևանի համալսարանում։ Առաջին գիրքը՝ «Զղջում» խորագրով, լույս է տեսել 1928-ին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1930), «Ճակատում» (1931), «Աղջիկը մորու փունջը ձեռքին» (1936) պատմվածքների ժողովածուները։
ՄԵԼԻՔՅԱՆ Հրաչյա Սպիրիդոնի (1913–1942), հայ կոմպոզիտոր։ Ս․ Մելիքյանի որդին։ Միջնակարգ մասնագիտական կրթությունն ստացել է Երևանում։ 1941-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Մ․ սերտորեն կապված էր ժող․ երաժշտության հետ։ Նրա աչքի ընկնող ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը, լարային կվարտետը, դաշնամուրային պրելյուդները, երգերը։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։Ա․ Փահլևանյան ՄԵԼԻՔՅԱՆ Մելիք Գալուստի («Դեդուշկա») [10(22)․10․1868, գ․ Բանանց (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Դաշքեսանի շրջանում) – 18․9․1918, Բաքու], պրոֆեսիոնալ հեղափոխական, Անդրկովկասի հեղափոխական ու սոցիալ–դեմոկրատական գործիչ, հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։
1886-ից որպես բանվոր աշխատել է նախ Բաքվում, ապա Թիֆլիսում և վաղ հասակից ներգրավվել հեղափոխական շարժման մեջ։ 1898-ին Մ․, մի քանի հեղափոխականների հետ, Թիֆլիսում ստեղծել է հայ բանվորների առաջին մարքսիստական խումբը։ Եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կազմակերպության ղեկավար աշխատողներից, ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի բանվորական գործադուլներին, 1901-ի մայիսմեկյան ցույցին, հանդես է եկել որպես լենինյան «Իսկրա»-ի գործակալ։ 1901-ին Լ․ Կրասինի, Բ․ Կնունյանցի, Լ․ Կեցխովելու հետ միասին եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հիմնադիր անդամներից, իսկ 1902-ին՝ Ստ․ Շահումյանի, Բ․ Կնունյանցի, Ա․ Զուրաբյանի և ուրիշների հետ Թիֆլիսում «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» կազմակերպիչներից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Բաքվի անլեգալ «Նինա» տպարանի ստեղծմանն ու 1903-ի համընդհանուր գործադուլի կազմակերպմանը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո, անվերապահորեն կանգնելով բոլշևիզմի դիրքերի վրա, Մ․ ծավալել է հեղափոխական լայն գործունեություն։ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի հանձնարարությամբ ղեկավար մասնակցություն է ունեցել բոլշևիկյան խմբերի ու բջիջների ստեղծմանը Գանձակում (այժմ՝ Կիրովաբադ), Հաղպատում, Ալավերդում և այլուր։ Մ․ եռանդուն գործունեություն է ծավալել ռուս. առաջին հեղափոխության տարիներին, եղել Ալավերդու բանվորների 1905-ի նոյեմբերյան և 1906-ի օգոստոսյան գործադուլների կազմակերպիչներից։ Ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան հայ մամուլի ստեղծմանը, թղթակցել «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» և այլ թերթերի։ Հեղափոխության նոր վերելքի տարիներին Մ․ կազմակերպական ու պրոպագանդիստական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Ղափանում և Լոռիում, իսկ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ լենինյան դիրքերից լայն աշխատանք էր տանում ժող․ մասսաների մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս հետապնդվել ու բանտարկվել է ցարական իշխանությունների կողմից։ Մ․ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում Բաքվի բոլշևիկյան կազմակերպության ակտիվ աշխատողներից էր։ Նա մարտնչել է Բաքվի կոմունայի ստեղծման ու ամրապնդման համար, ընտրվել Բաքվի սովետի դեպուտատ և Բալախանիի կուսշրջկոմի անդամ, կազմակերպել է բանվորական մարտական դրուժինաներ, հանդես եկել զեկուցումներով, մերկացրել բուրժուա–նացիոնալիստական կուսակցություններին։ Թուրք–մուսավաթական հրոսակները գազանաբար սպանել են նրան։
Մ․ հանդես է եկել նաև որպես բանվոր–գրող, արձակագիր և հրապարակել բազմաթիվ հոդվածներ ու պատմվածքներ, որոնց գլխավոր հերոսը բանվորն է, աշխատավոր մասսան։ Մ–ի ծննդավայրում կանգնեցված է նրա կիսանդրին։
Երկ․ Երկ․, Ե․, 1974։
Գրկ․ Խանոյան Ս․, Մելիք Մելիքյան (Դեդուշկա), Ե․, 1928։ Փիրուզյան Ա․ Շ․, Մելիք Մելիքյան (Դեդուշկա), Ե․, 1961։Ա․ Փիրուզյան ՄԵԼԻՔՅԱՆ Մեհենդակ Արտաշեսի [ծն․ 24․12․1919, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական փիլիսոփա։ ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1981)։ Փիլ․ գիտ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1969)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–1945)։ Ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950), 1953-ից՝ դասախոս։ 1967–72-ին՝ համալսարանի պրոռեկտոր, 1970-ից՝ պատմական մատերիալիզմի և բարոյագիտության ամբիոնի վարիչ։ Գիտ․ աշխատությունները վերաբերում են սոցիալ–էթնիկական հանրույթների տեսության, հայ ազգի կազմավորման և սոցիալիստական վերափոխման հարցերին։ Պարգևատրվել է Կարմիր աստվի 2 շքանշանով։
Երկ. Կապիտալիզմի մնացուկները մարդկանց գիտակցության մեջ և նրանց հաղթահարման ուղիները, Ե․, 1955։ Հայ ազգի կազմավորման և նրա սոցիալիստական վերափոխման հարցի շուրջը, Ե․, 1957։ Սոցիալիզմը և ազգերը, Ե․, 1969։
ՄԵԼԻՔՅԱՆ Ռոմանոս Հովակիմի [19․9(1․10)․1883, Ղզլար (այժմ՝ Դաղստանի ԻՍՍՀ–ում) – 30․3․1935, Թիֆլիս, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում], հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական–հասարակական գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է Ղզլարում։ 1902-ին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը (երաժշտության առաջին ուսուցիչն էր Գ․ Չորեքչյանը)։ 1902–05-ին սովորել է Դոնի Ռոստովի երաժշտ․ ուսումնարանում։ 1906-ին ընդունվել է Մոսկվայի ժող․ կոնսերվատորիան՝ Բ․ Յավորսկու դասարանը։ 1908–1910-ին երաժշտության ուսուցիչ է եղել Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Թիֆլիսում Մ–ի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Երաժշաական լիգա»-ն։ 1910–14-ին սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Վ․ Կալաֆատիի (պոլիֆոնիա) և Մ․ Շտեյնբերգի (գործիքավորում) դասարաններում։ 1915-ին վերադարձել է Թիֆլիս։ 1916-ին հատուկ պատվիրակության կազմում, որի նպատակն էր Արևմտյան Հայաստանի պատերազմից տուժած ազգաբնակչությանը օգնություն ցույց տալը, մեկնել է Վանի նահանգ։ 1921-ին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով տեղափոխվել է Երևան և գլխավորել երաժշտ․ ստուդիայի (1921), ապա՝ կոնսերվատորիայի (1923) կազմակերպման գործը։ 1920-ական թթ․ Մ․ հանդես է եկել նաև որպես Հայաստանի երաժշտ․ ինքնագործունեության առաջին ղեկավարներից մեկը, կազմակերպել երգչախմբեր (նաև մանկական)։ 1932–1933-ին նշանակվել է Երևանի նորաստեղծ օպերային թատրոնի երաժշտ․ խորհրդատու։
Մ–ի ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են գրավում երգերն ու ռոմանսները։ Հայկ․ ռոմանսը նա վերջնականապես ձևավորեց որպես ազգային կամերային–վոկալ երաժշտության ինքնուրույն ժանր։ Նշելով ու որոշելով այդ ժանրի ազգային ուրույն ոճի կարևորագույն գծերը՝ Մ․ հանդիսացավ հայ դասական ռոմանսի ստեղծողը։ Մ․ հայ կոմպոզիտորներից առաջինն էր, որ ազգային վոկալ երաժշտության մեջ ներգրավեց հայ ժամանակակից դասական պոեզիայի նվաճումները։ Դա օգնեց կոմպոզիտորին մշակելու ազգային ռոմանսային–դեկլամացիոն մելոդիկայի բնորոշ գծերը։ Մ–ի մեղեդիական ոճը, հենվելով ժող․ երգի, կենցաղային և ժողովրդա–պրոֆեսիոնալ երաժշտության առանձնահատկությունների վրա՝ աչքի ընկավ նաև նոր հատկություններով. ավելի խոր անհատականությամբ, երաժշտական և ժամանակակից