Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ավանով, և Գեղարքունիք գավառի մի մասը (Սևանա լճի հվ–արլ․ ափը)։ Սոդքի Մ–Շ–ի այս տոհմը Դոփյաններից առանձնացել է դեռևս ХV դ․, սակայն մելիքական տիտղոսին ժառանգաբար տիրելու իրավունք տոհմը ձեռք է բերել միայն Մելիքբեկի որդի Շահնազար Ա Մեծի օրոք (իշխել է 1580-ական թթ․–1606)։ Շահնազար Ա պարբերաբար հալող մարտեր է մղել Օսմանյան կայսրության և կովկասյան ասպատակիչ ցեղերի ոտնձգությունների դեմ և մեծ հեղինակություն վայելել շահ Աբբաս 1-ի արքունիքում։ Վերջինիս հրամանով օրինականացվել է Շահնազար Ա–ի մելիքական իրավունքը, և տոհմը կոչվել է նրա անունով։ Նրա հաջորդներից մելիքական տիտղոսի են արժանացել Քամալբեկը (XVII դ․ 1-ին կես), Աստվածապովը (XVII դ․ կես), Մելիքբեկը (XVII դ․ 2-րդ կես), Մելիք–Շահնազար Բ (XVII դ․ վերջին քառորդ)։ XVIII դ․ աչքի են ընկել Մելիքջանը, նրա որդի Մանուչարը և ուրիշներ։
Մ–Շ–ի մյուս՝ Վարանդայի ճյուղի տիրույթները, Ավետարանոց (այժմ՝ Չանախչի, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում) իշխանանիստով, տարածվել են հին Բերդաձոր գավառից (համընկնում է ներկայիս ԼՂԻՄ Շուշիի շրջանին) մինչև Մուխանք գավառը (Մուղանի դաշտ)։ Ենթադրվում է, որ Վարանդայում 1603-ին շահ Աբբաս 1-ի հրամանով մելիք կարգված Միրզաբեկը, Սոդքի մելիք Շահնազար Ա–ի տոհմակիցն է։ Միրզաբեկին Վարանդայում հաջորդել է նրա որդի Բաղին (Բաղրխան, Բադրխան), սրան էլ՝ իր որդի Շահնազարը, որի անունով գավառապետական այս տիրակալությունը ևս կոչվել է Մելիք–Շահնազարյան։ Պահպանվել է շահ Աբբաս II-ի 1646-ին գրած հրովարտակը, որով Բաղուի որդի Շահնազարը հաստատվել է Վարանդայի մելիք։
ԼՂԻՄ Մարտունու շրջանի Հերհեր գյուղով պահպանված մի վիմագրի համաձայն՝ 1673-ին Վարանդայի մելիքն էր Շահնազար Ա։ Նրան հաջորդել է որդին՝ մելիք Հուսեինը (իշխել է մինչև 1736-ը), որը նշանավոր է օսմանյան թուրքերի դեմ մղած մի շարք հաջող ճակատամարտերով։ Հայտնի է նաև Հուսեինի դուստր Գայանեն, որի խիզախության շնորհիվ մի գիշերում ոչնչացվել է Արցախ թափանցած օսմանյան զորաջոկատը։ Մելիք Հուսեինի որդի Հովսեփը եղել է ուսումնասեր, բայց թույլ գավառապետ, և վերջինիս կրտսեր եղբայր Շահնազարը, հակառակ Արցախի մյուս մելիքների, իրեն հայտարարել է մելիք։ Արցախում գերագահություն նվաճելու նպատակով Շահնազարը (Շահնազար Բ) դաշնակցել է վաչկատուն սարջալի ցեղի գլխավոր Փանահի հետ, 1750-ական թվականներին նրան հանձնել Շոշի բերդը։ Շահնազար Բ–ի աջակցությամբ Փանահն իրեն հայտարարել է Ղարաբաղի խան և վարել թշնամական քաղաքականություն Արցախի ու հարևան գավառների հայության նկատմամբ։ Կյանքի վերջին տարիներին Շահնազար Բ զղջացել է, փորձել հաշտվել հարևան հայ մելիքների հետ, նույնիսկ նրանց հետ ռուս. կայսրին ուղղված թուղթ ստորագրել՝ ռազմ. օգնության խնդրանքով, սակայն ժողովուրդը չի ներել նրան, և մեղքերը քավել փորձող դավաճանի մասին հյուսել է երգիծական ավանդություններ։ Շահնազար Բ–ի որդի մելիք Ջումշուդն ու մյուս հաջորդները դաշնակցել են հայ մելիքներին, կռվել պարսիկ և թուրք բռնակալների դեմ։ Մ–Շ–ի վերջին պայազատները եռանդուն մասնակցություն են ունեցել ռուս–պարսկական պատերազմներին։
Մ–Շ–ի երկու ճյուղերն էլ իրենց տիրույթներում մելիքական իրավունքով իշխել են մինչև Ռուսաստանին վերջնականապես միանալը։
Գրկ․ Տեր–Մկրտչյան Կ․ [Կարապետ եպիսկոպոս], Դոփյանք և Մելիք–Շահնազարյանք, Էջմիածին, 1914 (Նյութեր հայ մելիքության մասին, պր․ 2)։ Րաֆֆի, Խամսայի մելիքությունները (1600–1827), Երկ․ ժող․, հ․ 10, Ե․, 1959։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Ուլուբաբյան Բ․, Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե․, 1975․Բ․ Ուլուբաբյան ՄԵԼԻՔ–ՇԵՐԻՖ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կերճանիսի գավառում։ 1909-ին ուներ 421 (42 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։
ՄԵԼԻՔՋԱՆ Մելիք–Շահնազարյանց (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Գեղարքունիքի մելիք 1720–30-ական թթ․։ Նադիրկուլի խանի (հետագայում՝ Նադիր շահ) իրանական բանակի կազմում իր զորքով կռվել է Անդրկովկաս ներխուժած օսմանյան թուրքերի դեմ։ Փոխարենը Նադիր շահը վերահաստատել է Մ–ի մելիքական իրավունքները Գեղարքունիքում (Գոգչա)։ Ըմբոստացել է Երևանի բեկլարբեկի դեմ, որի համար մահապատժի է ենթարկվել։ Մ–ին հաջորդել է որդին՝ Մանուչար Մելիք–Շահնազարյանը։
Գրկ․ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։Հ. Փափազյան ՄԵԼԻՔՋԱՆԼՈՒ, Մըրըշկազլու, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, Բլութան գետակի աջ ափին, շրջկենտրոնից 16 կմ արևելք։ Միավորված է Բլութանի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Մ–ում պահպանվել է Ս․ Աստվածածին եկեղեցին (XVIII դ․), շրջակայքում՝ հին գերեզմանատուն, ավերակ գյուղատեղի։ Միջնադարում եղել է խոշոր իջևանատուն Ստեփանակերտ–Հադրութ ճանապարհի վրա։
ՄԵԼԻՔՍԵԹ ԿԱԶՄՈՂ, Մելքսեթ Կազմող (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI դ․ քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող։ Ստեղծագործել է հիմնականում Նոր Բայազետի (այժմ՝ Կամո) շրջանում, 1541–95-ին։ Մ․ Կ–ի ստորագրությամբ հայտնի խաչքարերը գտնվում են Կարմիրգյուղում՝ Ս․ Աստվածածին եկեղեցու արլ․ կողմում, պարսպի տակ (1541) և արմ․ պատի մեջ, մուտքից վեր (1567), երկուսը՝ Ս․ Գևորգ կիսավեր եկեղեցու հվ․ պատի տակ (1546 և 1549), Սարուխանի գյուղամիջի մատուռի ներսում, հս․ պատի մեջ ագուցված (1549), Հրազդանի շրջանի Ծաղկունք գյուղում՝ Ս․ Հարություն եկեղեցու հվ․ պատի տակ (1553), Նորադուզ գյուղում՝ Ս․ Աստվածածին եկեղեցու հվ–ում, այլ խաչքարերի շարքում (զույգ խաչքար, 1555 թ․ և անթվակիր), ամենաուշ թվագրվածը (1595)՝ գավթի արլ․ մուտքի ճակատին, Բջնիի Ս․ Աստվածածին եկեղեցու բակում՝ մեկը արլ․ պատի մոտ, մյուսը՝ պարսպի հս–արլ․ անկյունին (1580 և անթվակիր) ու Նոր Բայազետի Ս․ Կարապետ եկեղեցու արլ․ պատի կենտրոնում։ Մ․ Կ–ի խաչքարերին բնորոշ է նեղ քիվը, լայն ճակատը, որի կենտրոնում, խորանի մեջ խաչն է, շրջանակները լայն են, քառակուսիներով, արձանագրությունը մեծ մասամբ քիվի վրա է, իսկ ուռուցիկ տառերով ստորագրությունը՝ խորանի վերին երկու կողմերին։ Զարդաքանդակները չափազանց նուրբ են, ոճավորված։ Մ․ Կ․ Նոր Բայազետի շրջանում գործող XVI դ․ ամենանշանավոր կազմող արվեստագետներից է։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՄԵԼԻՔՍԵԹ–ԲԵԿ Լևոն (Լեոն) Մելիքսեթի (26․9․1890 – 3․9․1963, Թբիլիսի), հայ սովետական պատմաբան, բանասեր, մատենագետ, հնագետ։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945)։ Ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը (1908), Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1913)։ 1913–21-ին աշխատել է Թիֆլիսի տարբեր ուս․ հաստատություններում, հնագիտական ու ազգագրական ընկերություններում։ 1922-ից եղել է Թիֆլիսի համալսարանի հայկ․ բանասիրության ամբիոնի դոցենտ, ապա՝ անփոփոխ վարիչը։ Հայագիտական ու վրացագիտական առարկաներ է դասավանդել Թիֆլիսի, Բաքվի, Երևանի համալսարաններում ու ինստ–ներում, մասնակցել է հնագիտական գիտարշավների։ 1913-ից աշխատակցել է Ն․ Մառի խմբագրած «Խրիստիյսնսկի Վոստոկ» («Христианский Восток») հանդեսին։ Հրապարակել է բազմաթիվ