Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Պրավդա»-ն 1965-ի ապրիլի 24-ին գրեց, որ «հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը ոչնչացրեց մոտ մեկուկես միլիոն հայերի», և դա կատարվեց իմպերիալիստական Գերմանիայի աջակցությամբ ու հովանավորությամբ (տես՝ Մ․ Ներսիսյանի և Ն․ Ուշակովի հոդվածը՝ «Գենոցիդը ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ»)։ Ֆրանսիայի կոմկուսի կենտրոնական օրգան «Յումանիտե»-ն նույն թվականի ապրիլի 23-ին նշեց, որ հայերի մասսայական կոտորածը «ցեղասպանության առաջին ոճիրն էր XX դ․ սկզբին՝ 1914–18 թթ․ պատերազմի ընթացքում։ Եվ այդ ոճիրը երբեք չդատվեց ու չդատապարտվեց։ Այդ պատճառով է, որ հայերը, բոլորից ավելի գնահատելով խաղաղությունը, չեն կարող մոռանալ այդ իրողությունը, որը մի սովորական հուշ չէ, այլ մի պատմական տարեթիվ և կարող էր մի ամբողջ ազգի վախճանը դառնալ»։ Մ․ ե․ գենոցիդի կատաղի դրսևորումն էր առաջին աշխարհամարտի ժամանակ, և արաբ իրավաբան Մեթր Մուսա Պրենսն այն անվանել է «արմենոցիդ» («հայասպանություն»)։ Գենոցիդը լայն չափերի հասավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և նրա հանցավորները՝ գերմ․ ֆաշիստների պարագլուխները, խստորեն պատժվեցին։ Այնուհետև ընդունվեցին մի շարք միջազգային որոշումներ, և մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948-ի դեկտ․ 9-ին հաստատեց «Կոնվենցիա՝ գենոցիդի հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին»։ Գենոցիդը ծանրագույն հանցագործություն է մարդկության ու մարդկայնության դեմ, հետևապես նրա հանցավորների վրա չի կարող տարածվել վաղեմիության իրավունքը։ Ֆրանսիացի հռչակավոր սոցիալիստ Ժ․ Ժորեսը նշել է, որ մարդկությունը չի կարող իր մառանի մեջ պահել հայասպանության ոճիրը։ Այն նոր ժամանակների առաջին մասսայական գենոցիդն էր, և նրա հանցավորները պետք է դատապարտվեն միջազգային պաշտոնական փաստաթղթերով, պատմական անարդարությունը պետք է ուղղվի։ Այդ մասին են հիշեցնում բազմաքանակ անհերքելի փաստերը, ինչպես նաև Մ․ ե–ի զոհերի հիշատակին կառուցված կոթողներն ու հուշարձանները Սովետական Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ուրիշի դրոշի տակ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26։ Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, նույն տեղում։ Маркс К․ и Энгельс Ф,, Британская политика․ Дизраэли․ Эмигранты․ Мадзини в Лондоне․ Турция, Соч․, 2 изд․, т. 9; Энгельс Ф․, Турецкий вопрос, նույն տեղում։ Նույնի, И․ Н․ Атабекянцу, նույն տեղում, т․ 39; Ленин В․ И․, О Закавказье, Е․, 1963; Բրեժնև Լ․ Ի., Սովետական Հայաստանի 50 տարին, Ե․, 1970։ Շահումյան Ստ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, Ե․, 1978։ Սպանդարյան Ս․, Երկ․, հ․ 2, Ե․, 1959։ Մյասնիկյան Ա․, Ընտիր երկ․, Ե․, 1957։ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։ Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ․ 2, Փարիզ, 1935։ Սարգսյան Ե․ Ղ․, Սահակյան Ռ․ Դ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Ե․, 1963։ Կիրակոսյան Ջ․ Ս․, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը․ 1914–1916 թթ․, Ե․, 1965։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923), պրոֆ․ Ջ․ Կիրակոսյանի խմբագրությամբ, Ե․, 1972։ Արզումանյան Մ․ Վ․, Հայաստան․ 1914–1917, Ե․, 1969։ Նույնի, Արհավիրքից վերածնունդ, Ե․, 1973։ Աղայան Ծ․ Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Ե․, 1976։ Դատավարություն Թալեաթ Փաշայի, Վնն․, 1921։ Հուշամատյան մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։ «Правда» об Армении, Е․, 1973; Циммервальдская и Кинтальская конференции․ Официальные документы, Л․–М․, 1924; История дипломатии, т․ 3, М․, 1965; История СССР с древнейших времен до наших дней, первая серия, т․ 6, М․, 4968; Геноцид армян в Османской империи․ Сб․ документов и материалов под ред․ проф․ М․ Нерсисяна, Е․, 1966; Либкнехт К. Мой процесс по документам, П․, 1918; Тарле Е․ В․, Европа в эпоху империализма, 1871–1919 гг․, М –Л․, 1928; Борьян Б․ А., Армения, международная дипломатия и СССР, ч․ 1, М․–Л․, 1928; Дживелегов А․ К., Армения и Турция, М․, 1946; Ллойд Дж․, Правда о мирных договорах, т․ 2, М․, 1957; Готлиб В. В., Тайная дипломатия во время первой мировой войны, М․, 1960; Армянский вопрос перед мирной конференцией, Екатеринодар, 1919; Барби Анри, В стране ужаса․ Мученица Армения, пер․ с франц․, Тифлис, 1919; Гиббонс Герберт Адамс, Последние избиения в Армении․ Факты и ответственности, пер․ с англ․, П․, 1916; Ошеровский Л. Я., Трагедия армян-беженцев, Пятигорск, 1915; {{լայն|Мандельштам А․ Н.}․, Младотурецкая держава․ Историко-политический очерк, М․, 1915; На пути от Харберта до Урфы, М․, 1917; Оборона Вана․ 7 апреля – 4 мая 1915 г․, М․, 1917; Раздел азиатской Турции․ По секретным документам 6․ Министерства иностранных дел․ Под ред․ Е․ А․ Адамова, М․, 1924; Саркисян Е․ К․, Экспансионистская политика Османской империи в Закавказье накануне и в годы первой мировой войны, E․, 1962; Сборник дипломатических документов․ Реформы в Армении, 26 ноября 1912 года – 10 мая 1914 года, П․, 1915; Barby Henry, Au pays de l’ epouvante L’ Armenie martyre, P․, 1917; Faiez el-Ghосein, Temoignage (Tun Arabe musulman sur L՚ innocence et le massacre des Armeniens․ Trad- de l՝arabe par A․ El–G․, [Bombay], 1917; Mandelstam A․, La Societe des Nations et les Puissances devant le probleme armenien, P․, 1925; Pinоn R․, La suppression des armeniens․ Methode allemande-travail turc, P․, 1916; Gibbons Herbert Adams, The Blackest Page of Modern History․ Events in Armenia in 1915․ The Facts and the Responsibilities, N․ Y․, 1916; Guttmann Joseph, The Beginnings of Genocide, A Brief Account of the Armenian Massacres in World War I, N․ Y․, 1948; The Memoirs of Naim Bey․ Turkish Official Documents Relating to the Deportations and Massacres of Armenians, L․, 1920; Morgenthau H., Ambassador Morgenthau’s Story, N․ Y․, 1918; Nansen F., Armenia and the Near East, N․ Y․, 1928; Sarkisian E․ K․ and Sahakian R․ G․, Vital Issues in Modern Armenian History, A Documented Expose of Misrepresentations in Turkish Historiography, Watertown, Massachusetts, 1965; Boyajian D., Armenia the Case for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972; Toynbee A․, Armenian Atrocities․ The Murder of a Nation․ With a Speech Delivered by Lord Bryce in the House of Lords, L․–N․ Y-–Toronto, 1915; The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915–16․ Documents Presented to Viscount Grey of Fallodon by Viscount Bryce․ With a Preface of Viscount Bryce, L․, 1916; Deutschland und Armenien, 1914–1918, Sammlung diplomatischer Aktenstxicke․ Herausgegeben und eingeleitet von Dr․ Johannes Lepsius, Potsdam, 1919; Lepsius Johannes, Bertcht iiber die Lage des armenischen Volkes in der Tiirkei, Potsdam, 1916; Marquart J․, Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, B․ –Schöneberg, 1919; Nansen Fridjof, Betrogenes Volk, Lpz․, 1928; Der Prozess Talaat Pascha, Stenographischer Bericht mit einem Vorwort von Armin T․ Wegner und einem Anhang, B․, 1921; Werfel Franz, Die vierzig Tage des Musa Dagh․ Roman․ В․ 1–2, В–Wien–Lpz․, 1933; Brentjes B․, Drei jahrtausende Armenien, Lpz․, 1976․ Մ․ Արզումանյան ՄԵԾ ԶԱՎ, գետ Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների Աղբակ (Մենգենե) լեռնաշղթայի հվ–արլ․ լանջերից։ Վերին հոսանքում (հայտնի է նաև Աղբակ անունով) անցնում է Աղբակի գոգհովտով, կտրում Հաքյարիի լեռնաշղթան, առաջացնում խորը, անտեցեդենտ հովիտ, ապա ճեղքում ավելի ցածր լեռնաշղթաներ և դուրս գալով Միջագետքի հարթավայր, միանում Տիգրիսին։ Երկարությունը 473 կմ է, ավազանը՝ 26,2 հզ․ կմ²։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ապրիլ–մայիսին։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 403 մ³/վրկ է։ Միջին հոսանքում կառուցված է ջրամբար։ Ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակով։Ֆ․ Գևորգյան ՄԵԾ ԹԱՂԼԱՐ, Նոր Թաղլար, գյուղ ԼՂԻՄ–ի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս։ Սովետական տնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, թթենու մշակությամբ, հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ։ Կա խաղողի ընդունման և նախնական վերամշակման գործարան, գորգագործական արհեստանոց։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, 2 մանկապարտեզ, փոստի բաժանմունք, ՍՍՀՄ ավիացիայի մարշալ Ս․ Ա․ Խուդյակովի (Խանփերյանց) հուշաթանգարան։ Մ–ի շրջակայքում պահպանվել են Գտչավանքը (XIII դ․), Հանգած եղցի եկեղեցին (VII դ․), բազիլիկաձև մատուռը (XVI դ․), Իշխնեցեք (XVI դ․), Մայր խաթուն (V դ․) պարսպապատ գյուղատեղիները, Իշխանագետի կամուրջը (XVIII դ․)։ Գյուղի մոտ են մի շարք քարայր–բնակավայրեր, որտեղ հայտնաբերված իրերը վերաբերում են մուստիերյան շրջանին։
ՄԵԾ ԹԱՏՐՈՆ ՍՍՀՄ, պետական ակադեմիական ՍՍՀՄ Մեծ թատրոն, սովետական օպերայի և բալետի առաջատար թատրոն, ռուսական, սովետական և համաշխարհային երաժշտա–թատերական մշակույթի խոշորագույն կենտրոն։ Թատերախումբը կազմակերպվել