Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԵԾ 433

տարբերվում (շեղվում) այդ պատահական մեծությունների մաթ․ սպասումների
միջինից՝
Մ․ թ․ օ․ ապահովում է թերմոդինամիկական մեծությունների (օրինակ՝ ճնշման, ջերմաստիճանի) արժեքների կայունությունը․ այլ կերպ ասած, այդ մեծությունները կախված չեն գազի կամ հեղուկի առանձին մոլեկուլների կինետիկ պարամետրերի ֆլուկտուացիաներից։
Մ․ թ․ օ–ի տարբեր տեսքերին վերաբերող ավելի ընդհանուր թեորեմներ ապացուցել են Ա․ Մարկովը, Ս․ Բեռնշտայնը, Ա․ Խինչինը, Ա․ Կոլմոգորովը, Է․ Բորելը։
Տնտեսագիտության մեջ և սոցիալ–տնտեսական վիճակագրությունում, զանգվածային սոցիալ–տնտեսական պրոցեսների օրինաչափությունների ձևավորմանը նպաստող (և նրանց հիմքում ընկած) կարևորագույն օբյեկտիվ օրենքներից մեկը։ Հանդես է գալիս որպես ուսումնասիրվող երևույթների թվաքանակի և այդ երևույթներին ներհատուկ ընդհանուր օրինաչափությունների դրսևորման աստիճանի միջև կապի ձև․ որակապես համասեռ համախմբություններում (այդ համախմբությունները կազմված են եզակի պատահական երևույթներից) օրինաչափությունները հանդես են գալիս (և հետևաբար՝ կարող են ուսումնասիրվել) միայն եզակի պատահական երևույթների շատ մեծ քանակության դեպքում։
Վիճակագրության մեջ Մ․ թ․ օ․ ընտրանքային մեթոդի հիմքն է․ բավականաչափ մեծ ծավալով ընտրանքի դեպքում, հատկանիշի ընտրանքային ընդհանրացնող ցուցանիշները շատ մոտ են գլխավոր համակցության ընդհանրացնող ցուցանիշներին։Ս․Պողոսյան, Ա․ Կոստանյան ՄԵԾ ԼՃԵՐ (Great Lakes), խոշոր լճերի խումբ Հյուսիսային Ամերիկայի արևելյան մասում, ԱՄՆ–ում և Կանադայում։ Ընդգրկում է Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո լճերը։ Ընդհանուր մակերեսը 245,2 հզ․ կմ2 է, ավազանը՝ 768 հզ․ կմ2, ջրի ծավալը՝ 22725 կմ3։ Քաղցրահամ ջրերի մեծ կուտակարաններ են։ Ունեն տեկտոնական–սառցադաշտային ծագում։

Անվանում Բարձրությունը ծովի մակարդակից, մ Մակերեսը, հզ․ կմ2 Առավելագույն խորությունը, մ
Վերին
Հուրոն
Միչիգան
Էրի
Օնտարիո
183
177
177
174
75
82.4
59.6
58.0
25.7
19.5
393
208
281
64
236

Մ․ լ․ իրար հետ կապված են կարճ, սահանքավոր ու ջրառատ գետերով։ Էրին Օնտարիոյի հետ միացնող Նիագարա գետի վրա է համանուն ջրվեժը։ Մ․ լ–ի մեջ են թափվում հարյուրավոր փոքր գետեր։ Լճերից արտահոսքը կատարվում է Օնտարիո լճից սկիզբ առնող Ս․ Լավրենտիոս գետով։ Սառցակալվում են ափամերձ զոնայում՝ դեկտեմբերից ապրիլ։ Ջուրը թափանցիկ է, նրանում լուծված նյութերի քանակը՝ քիչ (0,06–0,13 գ/լ)։ Լճերում նավարկության տևողությունը 8–9 ամիս է, ջրային ուղիների երկարությունը՝ 1873 կմ (Դուլութ նավահանգստից մինչև Ս․ Լավրենտիոս գետի ակունքը)։ Մակարդակի տատանումները կարգավորվում են արհեստականորեն։ 1959-ին ջրանցքների վերակառուցումից հետո ստեղծվել է մոտ 3000 կմ երկարությամբ ջրային ուղի՝ Մ․ լ–ից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Մ․ լ․ հարուստ են ձկներով (173 տեսակ)։ Արդյունագործական նշանակություն ունեն սիգը և կարմրախայտը։ Հվ–ից և հվ–արլ–ից Մ․ լ–ին են հարում ԱՄՆ–ի և Կանադայի խիտ բնակեցված արդ․, հս–ից և արմ–ից՝ գյուղատնտ․ հումքային շրջանները։ Մ․ լ–ի ափերին են Դուլութ, Միլուոկի, Չիկագո, Քլիվլենդ, Էրի, Բուֆալո (ԱՄՆ), Պորտ Արտուր, Ֆորտ Ուիլյամ, Տորոնտո (Կանադա) նավահանգիստները։
ՄԵԾ ԽԱՆՉԱԼԻ, հայաբնակ գյոսլ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 3,5 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն, մանկապարտեզ։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից, 1828-ին։ Կա եկեղեցի (XIX դ․)։
ՄԵԾ ԿԱԼԱԴԱՐԱՍԻ (Մեծ Բերդաձոր), գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շուշիի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստ, բուժկայան։
ՄԵԾ ԿԱՆԻՈՆ (Grand Canyon), Կոլորադոյի Մեծ Կանիոն, գտնվում է Արիզոնա նահանգում (ԱՄՆ), Կոլորադո գետի միջին հոսանքում։ Աշխարհի ամենախոր կանիոններից է։ Երկարությունը 320 կմ է, խորությունը՝ մինչև 1800 մ, լայնությունը՝ սարահարթի մակերևույթին 8–25 կմ, գետի ջրագծի կտրվածքում՝ 1 կմ-ից պակաս (առանձին հատվածներում մինչև 120 մ)։ Կոլորադո գետը Մ․կ–ում հոսում է 25 կմ/ժ արագությամբ և ունի 1,5 մ անկում (1 կմ–ի վրա)։ Մ․ կ․ տուրիզմի վայր է, ազգային պարկ։
ՄԵԾ ԿՈՎԿԱՍ, լեռնային համակարգ Սև և Կասպից ծովերի միջև։ Երկարությունը 1100 կմ է, լայնությունը՝ մոտ 180 կմ, տարածությունը՝ մոտ 145 հզ․ կմ2։ Ձգվում է Անապա քաղաքից մինչև Սումգաիթի գետաբերանը։ Ալպյան ծագման խոշոր մեգաանտիկլինորիում է՝ կազմված առանցքային գոտուց, հս․ և հվ․ լանջերից։ Առանցքային գոտին ամենաբարձրն է։ Նրա միջին մասում մերկանում են հնագույն բյուրեղային ապարները, որոնք ծայրամասերում թաղվում են մեզոզոյի և կայնոզոյի նստվածքային ապարների տակ։ Առանցքային գոտում լավ արտահայտված են Գլխավոր կամ Ջրբաժան և Կողքային լեռնաշղթաները։ Մ․ Կ․ բաժանվում է Արևմտյան (մինչև Էլբրուս, 5642 մ), Կենտրոնական (մինչև Կազբեկ, 5033 մ) և Արևելյան (Կազբեկից արևելք) մասերի։
Արևմտյան մասը, մինչև Փսեաշխո գագաթը, կոչվում է Սևծովյան կամ Պոնտական լեռնաշղթա, կազմված է կրաքարերից ու ավազաքարերից և խիստ ծալքավորված է։ Փսեաշխոյից մինչև Էլբրուս ձգվում է Կովկասի Աբխազա–Կուբանյան մասը։ Կատարային գոտում մերկանում են մինչքեմբրի և պալեոզոյի բյուրեղային ապարները։ Տարածված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը։
Կենտրոնական մասը Կովկասի հնագույն և ամենաբարձր հատվածն է, որտեղ 15 գագաթներ գերազանցում են Մոնբլանին։ Այստեղ Ջրբաժան և Կողքային լեռնաշղթաների հեռավորությունը իրարից 15–20 կմ է, որոնք հաճախ միանում են միջնորմերով և առաջացնում գոգավորություններ։ Գագաթներից են Ուշբան (4700 մ), Դիխթաուն (5203 մ), Շխարան (5068 մ)։ Ցածրադիր մասը Խաչի լեռնանցքն է (2379 մ)։
Արևելյան մասն սկսվում է Շան գագաթից, անցնում Փշավ–Խևսուրյան շղթայով և հասնում Բարբալո, որից հետո ցածրանալով վերջանում է Իլխիդաղով։ Կազմված է յուրայի հասակի թերթաքարերից ու ավազաքարերից։ Այստեղ Կողքային լեռնաշղթան հաճախ ավելի բարձր է, քան Ջրբաժանը։ Գագաթներից են՝ Թեբուլոսմթան (4493 մ), Դիքլոսմթան (4285 մ), Բազարդյուզյուն (4466 մ), Բարադաղը (3629 մ), Շահդաղը (4243 մ)։