ի տարբերություն Հայաստանի արմ․ (անդրեփրատյան) փոքր տարածքի ու թագավորության՝ Փոքր Հայքի։ Մ․ Հ–ի հելլենիստական թագավորությունը հիմնադրել է Արտաշես Ա թագավորը (մ․ թ․ ա․ 189–160)։ Մ․ Հ–ի տերիտորիալ ամբողջականությունն իր ավարտին է հասել Տիգրան Բ Մեծի ժամանակ (մ․ թ․ ա․ 95–55), երբ միավորվել են Բարձր Հայք և Ծոփք նահանգները։ Մ․ Հ–ի թագավորության տերիտորիալ ստատուսը միջազգային ճանաչում է գտել մ․ թ․ ա․ 66-ին՝ Հայոց արքայից արքա Տիգրան Բ Մեծի և հռոմ․ զորավար Պոմպեոսի միջև Արտաշատում կնքված պայմանագրով, ըստ որի, Մ․ Հ․ ընդգրկում էր 316 հզ․ կմ2 տարածություն։ Այնուհետև, Հռոմ․ կայսրությունից և Պարթևաստանի թագավորությունից հետո Մ․ Հ–ի թագավորությունը համարվում էր երրորդ մեծ պետությունը Մերձավոր Արևելքում։
Արտաշեսյան հարստության անկումից հետո առաջացած քաղ․ անկայուն վիճակի հետևանքով մ․ թ․ 37-ին Մեծ Հայքից անջատվեցին՝ հվ–ում՝ Հայկ․ Միջագետքը (տես Միջագետք Հայոց)՝ Մծբին քաղաքով (27 հզ․ կմ2 տարածությամբ), որն անցավ Պարթևաստանին, հս–ում՝ Գոդերձական երկիրը (4 100 կմ2 տարածությամբ), որը միացվեց Վրաց (Իբերիայի) թագավորությանը։ Այնուհետև պարթև Արշակունիները ձգտում են Մ․ Հ–ի թափուր գահին հաստատել իրենց դինաստիայի ներկայացուցչին, իսկ Հռոմը՝ իբերացի իր դրածոներին։ Մ․ թ․ 52-ին Պարթևաց Վաղարշ Ա թագավորը (51–75) Հայոց թագավոր հռչակեց իր եղբորը՝ Տրդատ Ա Արշակունուն, որի նստավայրն էր Մծբին քաղաքը, որտեղից նա պիտի խորանար Հայաստան և նվաճեր բուն երկիրը՝ Արտաշատում գահակալելու համար։ Ըստ երևույթին, այս ժամանակաշրջանում պարթև. արքունիքը Հայոց թագավորին շնորհեց Ատրպատճաց գավառը (Կապուտան լճի արլ․ ափերին)՝ իբրև «Ձեռական իշխանութեանն տունն թագաւորին Հայոց»։ Վաղարշ Ա–ի այդ վճռական քայլի պատճառով պատերազմ ծագեց երկու մրցակից տերությունների միջև (54–63)։ Հայ ավագանու և ժող․ զանգվածների աջակցությամբ ռազմ. գործողություններն ավարտվեցին հռոմեացիների պարտությամբ։ Հռանդեայի պայմանագրով (64) երկու տերությունները վերստին ճանաչեցին Մ․ Հ–ի տերիտորիալ ստատուսը՝ առանց Հայոց Միջագետքի և Գոդերձական երկրի։ Մ․ Հ–ի թագավոր ճանաչվեց Տրդատ Ա։ Այնուհետև Մ․ Հ–ի արքունի գահը համարվում էր Արշակունի դինաստիայի «երկրորդ գահ»։ Ըստ Հռանդեայի համաձայնագրի, Մ․ Հ–ի թագավորական գահի թեկնածուին առաջադրում էր պարթև արքունիքը, իսկ հռոմ․ կայսրը պիտի հավանություն տար և հաստատեր։ Ընդունված կարգի խախտումը առաջ է բերել նոր պատերազմներ (114, 163–166)։
Մ․ թ, 72-ին Փոքր Հայքը, որը Հռոմը մտցրել էր Կապադովկիայի կազմում, առանձնացվում և տրվում է Մ․ Հ–ի թագավորին՝ իբրև «Տուն ձեռական իշխանութեան թագաւորին Հայոց»։ Նույն սկզբունքով Մ․ Հ–ին է կցվում նաև Գիմաթենե գավառը։ Այդ վիճակը պահպանվեց մինչև 385-ը։ Մ․ Հ–ի թագավորության տարածքն ավելի է ընդլայնվում Տրդատ Ա–ի որդու և հաջորդի՝ Սանատրուկի ժամանակ (88–109)։ Վերջինս 91-ին գրավում է Եդեսիայի (Օսրոենհի) Աբգար Զ թագավորի (71–91) գահը, հռչակվում «Մեծ թագաւոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ», հիմնադրում է Մծուրն քաղաքը և դարձնում իր գահանիստը, թեև հիմնական մայրաքաղաքը մնում էր Արտաշատը։
Հայ Արշակունիների հարստությունը դարձավ ժառանգական՝ սկսած Վաղարշ Բ–ից (186–198), երբ պարթև Արշակունիների ներքին գահակալական կռիվները խիստ թուլացրել էին նրանց։ 224-ին Որմիզդականի վճռական ճակատամարտում Սասանյանները տապալեցին պարթև Արշակունիներին։ Սկսվեց Սասանյանների պայքարը հայ Արշակունիների դեմ, որոնց դիտում էին իբրև պարթև գահի հնարավոր ժառանգներ։ Նոր պայմաններում հայ Արշակունիները սերտ կապեր են հաստատում Հռոմի և Քուշանների թագավորության (Միջին Ասիայում և Հնդկաստանի արմ․ մասում) հետ։ Վաղարշ Բ–ից սկսած հայ Արշակունիները իրենց համարում էին Արշակունի երեք արքայատների (Քուշանական, Մազքթաց և Հայկական) մեջ առաջինը։ Վաղարշ Բ–ի գահակալության տարիներին Մ․ Հ–ի թագավորությունը վերստին հզորանում է, զինակցում Հռոմին՝ ընդդեմ Սասանյանների ոտնձգությունների։
Խոսրով Ա Մեծը հաջողությամբ պայքարում էր Սասանյանների օրըստօրե աճող հզորության դեմ, պահպանում երկրի անկախությունն ու ամբողջականությունը։ Սակայն Միջագետքում հռոմ․ զորքի պարտությունից (244) հետո, երբ կնքվեց «ամենաամոթաբեր» պայմանագիրը, Մ․ Հ–ի թագավորությունը 252-ին բաժանվեց Սասանյանների և Հռոմ․ կայսրության միջև։ Խոսրով Ա Մեծը 253-ին հարկադրված եղավ քաշվել Հայաստանի՝ Հռոմին անցած մասը, որտեղ իր արքունիքը հաստատեց Եկեղյաց գավառի Չրմես ավանում, իսկ պարսկ․ մասում թագավորեց Սասանյանների դրածո և Խոսրով Ա Մեծի ազգական Արտավազդ Ե (253–261)։ Խոսրով Ա Մեծը դավադրաբար սպանվեց Սասանյանների արքունիքի ուղարկած ոմն Անակի ձեռքով։ Սպանված հայոց թագավորի մանկահասակ որդի Տրդատը ապաստանեց Հռոմում և ապրեց ու դաստիարակվեց Լիկիանոս կայսերական տոհմում։ Պարսկ․ զորքերը գրավեցին նաև Հայաստանի հռոմ․ մասը, որը համարվում էր «դաստակերտ կայսրաց»։ Վալերիանոս Լիկիանոս կայսրը (253–260) չկարողացավ խոչընդոտել Սասանյաններին․ Միջագետքում՝ Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում նա գերվեց (260), որից հետո Մ․ Հ–ի հռոմ․ մասը 256–283-ին մնաց ռազմակալված պարսկ․ զորքերի կողմից։ Սասանյանները գահազրկեցին նաև Արտավազդ Ե–ին։ Այնուհետև, 32 տարի (261–293) Մ․ Հ–ի թագավորությունը համարվում էր Սասանյան դինաստիայի թագաժառանգի սեփականությունը՝ «դաստակերտը», այս ժամանակաշրջանում Մ․ Հ–ում գահակալեցին գահաժառանգներ Որմիզդ–Արտաշիրը (261–273), Որմիզդակը (274–276) և Ներսեհը (276 –293)։
Պալմիրայի թագավորության նվաճումից հետո Ավրելիանոս կայսրը (270–275) իր արքունիքում չափահաս դարձած Տրդատին 274-ին հռչակեց Մ․ Հ–ի թագավոր։ Սակայն միայն Դիոկղետիանոս կայսեր ժամանակ (284–306) Տրդատը կարողացավ գահակալել Հայաստանի հռոմ․ մասում։ Սասանյան արքայից արքայի գահաժառանգ և Մ․ Հ–ի թագավոր Ներսեհը Տիզբոնում իր գահակալական իրավունքները պաշտպանելու համար մտերմական փոխհարաբերություններ էր հասատել Դիոկղետիանոսի հետ և 287-ին ճանաչել Տրդատի գահակալությունը հռոմ․ Հայաստանում։ 293-ին Ներսեհը Տրդատին ճանաչեց նաև Մ․ Հ–ի պարսկ․ մասի թագավոր, որով վերստին ամբողջացավ Մ․ Հ–ի թագավորությունը։ Որոշ ժամանակ անց, երբ Ներսեհը ամրապնդեց իր դիրքերը Տիզբոնում և փորձեց վերագրավել Մ․ Հ–ի պարսկ․ մասը, Ոսխայի ճակատամարտում (Բասեն գավառում) 297-ին հայ-հռոմ․ միացյալ ուժերը փայլուն հաղթանակ տարան, և Ներսեհը հարկադրված 298-ին Մծբինում կնքեց 40-ամյա խաղաղության պայմանագիր, որով պաշտոնապես ճանաչվեց Մ․ Հ–ի թագավորության միասնական տերիտորիան և նրա թագավոր Տրդատ Գ Մեծը (274–330): Մ․ Հ․ վերստին ճանաչվեց այն տարածքով, որ հաստատվել էր Հռանդեայի դաշնագրով 63-ին։ Բացի այդ, Մ․ Հ–ի թագավորին կայսրը կրկին վերադարձրեց Փոքր Հայքն ու Գիմաթենե գավառը, իսկ արքայից արքա Ներսեհը վերադարձրեց Ատրպատճաց գավառը։ Մծբինի պայմանագրից (298) հետո Մ․ Հ–ի թագավորությունը ապրում է վերելքի շրջան։ 301-ին քրիստոնեությունը ճանաչվեց Մ․ Հ–ի պետ․ կրոն։
Խոսրով Բ Կոտակի ժամանակ (330–338) դեռևս պահպանվում էր Մ․ Հ–ի թագավորության քաղ․ և իրավական վիճակը։ Սակայն Տիրանի և Արշակ Բ-ի գահակալման տարիներին (338–368) երկիրը նորից դառնում է հռոմեա–պարսկ․ մրցակցության ասպարեզ։ Երկրի ավագանին՝ նախարարները, բաժանվել էին հռոմ․ և իրան. կողմնորոշում ունեցող խմբերի։ Հայ հոգևորականությունը բացահայտ անցել էր կայսրության կողմը։ Հայ ավագանու սակավաթիվ խումբը, որ համախմբված էր թագավորի շուրջը, չեզոքությամբ և խուսանավելու քաղաքականությամբ ջանում էր համախմբել և պահպանել երկրի ուժերը։ Սակայն հռոմեա–պարսկ․ նոր պատերազմը, որն ավարտվեց Հռոմի և Իրանի միջև կնքած նոր պայմանագրով (տես «Ամոթալի դաշնագիր» 363) Մ․ Հ–ի թագավորության անկման սկիզբ դարձավ։ Մ․ Հ․ կորցրեց հվ–ում՝ «Մարաց ամուր աշխարհը», որն անցավ Սասանյաններին, իսկ հս–ում՝ Գուգարաց բդեշխության ոստանը, որն անցավ Վրաց թագավորությանը։ Սասանյան Շապուհ II արքան, ներխուժելով Մ․ Հ–ի կենտրոնական և արմ․ գավառները, կործանում է «արքունի քաղաքները», իսկ նրանց բնակչությանը գերեվարում Իրանի խորքերը։ Արշակ Բ–ի, ապա Փառանձեմ թագուհու և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/435
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՄԵԾ 435