Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

450 Մեղրու
կավե շաղախով։ Շարվածքում, աշտարակի ողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ օգտագործված են փայտե հեծաններ։ Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր նեղանում են, որը նույնպես ապահովում է նրանց կայունությունը։ Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են (5,5 մ արտաքին տրամագծով)։ Նրանց հրակնատները բացված են ամբողջ շրջագծով, ճառագայթաձև, իսկ ուղղանկյուն աշտարակներինը՝ շախմատաձև։ Թե՛ ուղղանկյուն, թե՛ կլոր աշտարակները երկհարկանի են եղել։ Բերդն իր ճարտ–յամբ եզակի է հայկական ամրաշինության մեջ․ այն չունի պարսպապատեր (սրանց փոխարինել են լեռնաշղթաները), իսկ հրազենի օգտագործման դեպքում բնակավայրը հնարավոր է եղել հսկողության տակ վերցնել որոշ հեռավորությունից։
Սովետական շրջանում Մ․ բարեկարգվել և ընդարձակվել է հիմնականում 1950-ին հաստատված գլխավոր հատակագծի (ճարտ․ Հ․ Դավթյան) համաձայն։ Երկրորդ գլխավոր հատակագիծը մշակվել է 1972-ին (ճարտ–ներ՝ Վ․ Միրզոյան, Գ․ Գյուրջյան, Գ․ Սուխուդյան)։
Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմություն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Պապուխյան Ն․ Ծ․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972։ Հասրաթյան Մ․ Մ․, Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։ Ումառյան Ս․ Հ․, Սյունիքը դիցաբան, Ե․, 1981։Յու․ Առաքելյան, Ն․ Պապուխյան, Մ․ Հասրաթյան ՄԵՂՐՈՒ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է հայ բարբառների «ս» («լիս») ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան բարբառախմբին։ Խոսվել է (մինչև 1930-ական թթ․) Մեղրիում։ Բաղաձայնական համակարգը եռաստիճան է (բ, պ, փ)։ Ունի ժամանակակից գրական հայերենի բոլոր բաղաձայնները, բացի ֆ–ից, և գ', կ', ք' քմայինները։ Ձայնեղ պայթականները կայուն են և պահպանում են իրենց ձայնեղությունը նաև ր–ից հետո (մարդ> մարդ, արջ>առջ)։ Ձայնավոր հնչյուներն են՝ ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու, ի՝, ըէ։ Առկա են ձայնավորների պատմական հետևյալ փոփոխությունները՝ ա>ա, է․ ե>ի, ըէ․ ո>օ, ու․ ու>ու, օ․ ի>է, ըէ․ ի>ի՝։ Հին հայերենի երկբարբառների դիմաց պարզ ձայնավորներ են՝ այ>ա, է․ ոյ>ու․ իւ>ու․ աւ> օ․ եա>ա, է։ Ձևաբանական համակարգին առավել հատուկ է կցականությունը։ Գոյականների հոգնակին կազմվում է ար II ար(<եար), նէ(<անի), ք մասնիկներով։ Անվանական հոլովումներըն են՝ ու, է, վա, էն, ա։ Ունի հինգ հոլովաձև։ Բացառականը ձևավորվում է (ն)է կամ (հ)էնից, գործիականը՝ (ան)ավ, ներգոյականը՝ (ան)ամ վերջավորություններով։ Հայցականը տարբերակում է անձի և իրի առումները։ Հատուկ անունները որոշյալ հոդ չեն ստանում։ Բայի խոնարհումը իրացվում է սահմանական, ըղձական և հարկադրական եղանակներով։ Որպես դերբայներ են հանդես գալիս անորոշը (աղիլ), անկատարը (ըղիս), հարակատարը (աղած), գերակատարը կամ անցյալը (աղալ), ապառնին (ըղըյացուկ, ըղըլասկան), ենթակայականը (ըղացուղ), մակբայականը (ըղալէն)։ Սահմանական եղանակը չունի պարզ ժամանակաձևեր։ Նույնիսկ անցյալ կատարյալը բաղադրյալ կազմություն ունի (աղալ ըմ «աղացի»)։ Չեն պահպանվել օժանդակ բայի անցյալի ձևերը, դրանց իմաստը արտահայտվում է ներկայի ձևերի և լա( <լեալ) մասնիկի հարադրությամբ (իմ լա, իս լա)։ Բացակայում է կ եղանակիչը։ Պայմանական եղանակի իմաստը արտահայտվում է անորոշ դերբայի և օժանդակ բայի համապատասխան ձևերի հարադրությամբ (աղիլ իմ «կաղամ»)։ Հարկադրականը կազմվում է մէտիլ եղանակիչով (մէտիլ աղիմ)։ Մ․ բ․ ունի հրամայականի անցյալի ձևեր, որոնք կազմվում են բուն հրամայականից՝ լա մասնիկի հավելմամբ (աղեր լա)։
Գրկ. Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Աղայան Է․, Մեղրու բարբառ, Ե․, 1954։Հ. Մուրադյան ՄԵՂՐՈՒ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայկական ՍՍՀ հարավ–արևելքում, Մեղրու և Ղափանի շրջաններում։ Սկսվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հվ–արլ–ից, ձգվում արլ․, ապա՝ հվ–արլ․ մինչև Արաքսի հովիտը։ Երկարությունը 59 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3256 մ (Բաղացսար)։ Հիմնական մասը կազմում է երրորդականի գրանոդիորիտներից, գրանոսիենիտներից, սիենիտներից և գրանիտներից բաղկացած ինտրուզիան («Մեղրու պլուտոնը»)։ Մ․ լ․ ենթարկվել է տեկտոնական խախտումների։ Ունի կուլիսանման դասավորություն և անհամաչափ կառուցվածք։ Հս․ լանջերն ուղղորդ են, կարճ։ Հվ․ լանջերը համեմատաբար փոքրաթեք են՝ մասնատված Մեղրի, Մալև, Շվանիձոր, Նյուվադի և այլ գետերի V-աձև հովիտներով։ Վերջիններս ակունքային շրջանում ունեն ջրհավաք ձագարներ, գետաբերանային մասում՝ խոշոր արտաբերման կոներ։ Օգտակար հանածոներից կան պղնձի և բազմամետաղային հանքավայրեր, մոլիբդեն, նեֆելինային սիենիտներ, ոսկու, արծաթի երևակումներ։ Տիրապետում են անտառային դարչնագույն, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային հողերը։ Լեռնալանջերին կաղնու և բոխու նոսր անտառներ են՝ շիբլյակի խմբակցություններով։ Տարածված են օշինդրը, փետրախոտը, ուղտափուշը։ Բարձրադիր վայրերը ծածկված են լեոնային մարգագետիններով։Դ․ Պողոսյան ՄԵՂՐՈՒ ԿԻՐՃ, գտնվում է Հայկական ՍՍՀ ծայր հարավում, Արաքս գետի հովտում։ Ունի արմ–ից արլ․ մոտ 43 կմ ձգվածություն։ Խորությունը մինչև 800 մ է։ Ամենացածր կետը ծովի մակարդակից բարձր է 390 մ։ Առաջացել է Արաքս գետի խորքային էրոզիայի և երկրակեղևի դարավոր դանդաղ վերընթաց շարժման հետևանքով։ Մ․ կ․ հս–ում եզրավորված է Զանգեզուրի և Մեղրու, հվ–ում՝ Ղարադաղի լեռնաշղթաներով։
ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմանակից է Ղափանի շրջանին, Ադրբ․ ՍՍՀ–ին, Նախիջևանի ԻՍՍՀ–ին, հվ–ում՝ Իրանին։ Տարածությունը 664 կմ² է, բն․ 13405 (1979)։ Վարչական կենտրոնը Մեղրի քտա–ն է։
Քարտեզը տես 352–րդ էջից հետո՝ ներդիրում։
Բնական պայմանները։ Մ․ շ․ գտնվում է Զանգեգուր ֆիզիկա–աշխարհագրական շրջանի հվ–ում։ Կտրտված ռելիեֆով տիպիկ լեռնային շրջան է։ Արմ–ում Զանգեզուրի լեռնաշղթայի համարյա միջօրեականի ուղղությամբ ձգվող հվ․ մասն է՝ 3754 մ առավելագույն բարձրությամբ։ Նշանավոր են Գողթանսարը (3144 մ), Դալիկ լեռը (2386 մ) ևն։ Հս–ում և հս–արլ–ում Մեղրու լեռնաշղթան է (Բաղացսար, 3256 մ), որի հվ․ սանրաձև տարածվող և խոր կիրճերով (200–700 մ խորությամբ) միմյանցից բաժանվող լեռնաբազուկները վերջանում են Արաքսի հովտում։ Հվ–ում, Արաքսի ձախ ափին են Ագարակի և Մեղրու հարթ տեղամասերը։ Շրջանի ամենացածրադիր կետը 390 մ է (Մեղրու կիրճում)։ Տաշտունի լեռնանցքով (2400 մ) Մ․ շ․ կապվում է Ղափանի շրջանի հետ։ Տարածքի զգալի մասը զբաղեցնում է գրանիտներից, գրանոդիորիտներից, մոնցոնիտներից կազմված ինտրուզիան (Մեղրու պլուտոնը)։ Շրջանի հս–արմ–ում առկա են ռելիեֆի սառցադաշտային ձևերը (տրոգներ, կարեր ևն)։ Բարձրադիր վայրերում տիրապետում է սառնամանիքային հողմահարումը։ Օգտակար հանածոներից կան ոսկի (Լեհվազ), բազմամետաղներ, պղինձ, մոլիբդեն (Ագարակ, Լիճք), նեֆելինային սիենիտներ, երկաթ, կրաքար (Շվանիձոր)։ Ակտիվ սեյսմիկ շրջան է։ Կլիման չոր մերձարևադարձային է, բարձրադիր վայրերում՝ ցուրտ լեռնային։ Տարեկան միջին ջերմաստիճանը 14°C-ից (ցածրադիր վայրեր) –2°C է (բարձրադիր վայրեր)։ Հունվարի միջինը՝ համապատասխանաբար 0°С, –14°С, հուլիսինը՝ 26°С, 6°С, նվազագույնը՝ –22°С, –40°С, առավելագույնը՝ 42°С, 22°С։ Տարեկան տեղումները 250–750 մմ են (առավելապես գարնանը)։ Կայուն ձյունածածկույթ (մինչև 70–90 սմ) գոյանում է բարձրադիր լեռնային վայրերում։ Շրջանի տարածքով հոսում են Մեղրի, Տաշտուն, Կարճևան, Մալև, Շվանիձոր, Նյուվադի գետերը, որոնք սկիզբ են առնում Մեղրու լեռնաշղթայից և առաջացնելով միմյանց զուգահեռ կիրճանման հովիտներ ու արտաբերման խոշոր կոներ թափվում են Արաքսի մեջ։ Կան բազմաթիվ աղբյուրներ (Նյուվադիի, Շվանիձորի, Ալդարայի, Կարճևանի ևն)։ Մ․ շ–ում առկա է բնական լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությունը։