Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՂՐԻՄԻ 47

կաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուս. վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։ 1853-ի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուս. զորքերը մտան Մոլղովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրք. սուլթանի գերիշխանությանտակ էին։ Ի պատասխան՝ հոկտ․ 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեն․ Մ․ Գորչակովի ռուս․ 82 հզ-անոց բանակի դեմ շարժվեց Օմեր փաշայի թուրք․ 150 հազանոց բանակը։ Ռուս. հրետանուն հաջողվեց ջախջախել թուրք. դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրք․ 100 հզ-անոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հզ․ զինվոր)։ Ռուս. բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ (տես Կովկասյան պատերազմ 1817–1864)։ Ղրիմից անհապաղ 16 հզ–անոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ–վրացական 10 հզ-անոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հզ․ զորք գեն․ Բ․ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրք. գլխավոր ուժերը (մոտ 40 հզ․) Կարսից շարժեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհի թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուս․ զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Իսկ թուրքերի Արդահանի ջոկատը (18 հզ․), փորձելով շարժվել դեպի Թիֆլիս, նոյեմբ, 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեն․ Ի․ Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբ․ 19-ին գեն․ Բ․ Բեհբութովի զորքերը (10–11 հզ․) ջարդեցին թուրք. գլխավոր ուժերը (36 հզ․) Բաշկադըքլարի ճակատամարտում (տես Բաշկադըքլարի ճակատամարտ 1853
Ռուս․ Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրք. նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պ․ Նախիմովի նավախումբը նոյեմբ․ 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրք․ Սևծովյան նավատորմը (տես Սինոպի ճակատամարտ 1853)։ Թուրքիայի պարտությունը արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854-ի փետր․ 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուս. զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո–ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս—հուլիսին շրջափակեցին ռուս. նավատորմը Սևաստոպոլում։
Դանուբի ճակատում ռուս. զորքերը 1854-ի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստր․ վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուս. զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստր․ զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո–ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854-ի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։
Անդրկովկասում թուրք. բանակը, Մուստաֆա–Զարիֆ փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հզ․ զինվոր, 1854-ի մայիսին հարձակվեց գեն․ Բեհբութովի 40 հզ-անոց ռուս. կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեն․ Ի․ Անդրոնիկովի 13 հզ-անոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրք․ 34 հզ–անոց զորքը։ Ւսկ հուլիսի 17-ին ռուս. զորքերը (3,5 հզ․ զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրք․ 20 հզ–անոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հզ․), որ զբաղված էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրք. գլխավոր ուժերը (60 հզ․ զինվոր)։ Հուլիսի 24-ին Քյուրուկ–