Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՏԱՂՆԵՐ 479

թվերի հավաքածուով։ Այդպիսի գազում մասնիկների դերը կատարում են տարրական գրառումները՝ քվազիմասնիկները։
Գրկ․ Бете Г․, Зоммерфельд А., Электронная теория металлов, пер․ с нем․, М.–Л., 1938; Лифшиц И. М., Азбель М․ Я., Каганов М. И․, Электронная теория металлов, М., 1971; Шульце Г․, Металлофизика, пер․ с нем, М., 1971․Ե․ Ղազարյան ՄԵՏԱՂԵ ՇԻՆՎԱԾՔՆԵՐ, ընդհանուր նշանակման դետալներ։ Պայմանականորեն Մ․ շ–ի շարքին են դասում սառը գլոցման ժապավենները, մետաղալարը և դրանից պատրաստված շինվածքները (օրինակ, պողպատե ճոպաններ, մեխեր), ինչպես նաև ամրակման դետալները (երիթ, պտուտակ, հեղույս, մանեկ, գամ ևն)։ Մ․ շ–ի արտադրությունը սև մետալուրգիայի և մետաղամշակման ինքնուրույն բնագավառներից է։
ՄԵՏԱՂԻ ԱՐԱՏՆԵՐ, տեխնիկական պայմաններով նախատեսված որակից մետաղի քիմիական բաղադրության, կառուցվածքի, հոծության, մակերևույթի վիճակի, մեխանիկական և այլ հատկությունների շեղումը։
Մ․ ա․ առաջանում են մետաղի ստացման կամ մշակման տեխնոլոգիայի անկատարելության կամ տեխնոլոգիական խախտումների հետևանքով։ Մետաղի հալման կամ ձուլման ժամանակ առաջացած Մ․ ա–ից առավել բնորոշ են ոչ մետաղական ներխառնուկները, կծկման փչուկները, լիքվացիաները, գազային ծակոտիները, խոռոչները ևն։ Գլոցման, կռման, դրոշմման դեպքում տարածված արատներից են՝ շերտավորումը, ֆլոկենները (բարակ ճաքեր), մազաճեղքերը, դարձածալերը, կռափակումները ևն։ Ջերմամշակման և քիմիական–ջերմային մշակման ժամանակ գոյացող Մ․ ա–ից են՝ ճաքերը, այրուքը, օքսիդացումը, ածխածնազրկումը, մեծացված փխրունությունը ևն։ Եռակցման և զոդման պրոցեսում կարող են առաջանալ ճաքեր, թերաեռք, կոռոզիայի հետքեր ևն։ Մ․ ա–ի մի մասը կարելի է վերացնել արտադրության հետագա փուլերում կամ լրացուցիչ մշակմամբ։ Կախված շինվածքի աշխատանքի պայմաններից՝ Մ․ ա․ կարող են լինել թույլատրելի և ոչ թույլատրելի։ Օրինակ, ներքին մանր խոռոչները վտանգավոր չեն դանդաղընթաց ատամնանիվներ պատրաստելու դեպքում, բայց չեն թույլատրվում արտաքին պարուրակիչներ պատրաստելու ժամանակ։ Ստատիկ բեռնվածքով աշխատող շինվածքների համար փոքր խազերը, ճաքերը և գործիքի հետքերը նշանակություն չունեն, սակայն միանգամայն անթույլատրելի են, եթե այդ շինվածքները պետք է աշխատեն ցիկլային–կրկնվող բեռնվածքի ներգործությամբ։ Այդ դեպքում նշված արատները կարող են ծառայել որպես հոգնածային բնույթի քայքայման օջախներ։ Մ․ ա․ բացահայտում են արատանշումով։Թ․ Ղազանչյան ՄԵՏԱՂՅԱ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ («ՄԵՏՇԻՆ») ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1955-ին։ Արտադրում է մետաղալար, մետաղյա գամեր, կոճգամեր, ցանց, պնդօղակներ, ամրակներ, փայտապտուտակներ ևն։ Հիմնական հումքը ստանում է Կրիվոյ ռոգի Վ․ Ի․ Լենինի անվ․ մետալուրգիական գործարանից։ 1980-ին, 1958-ի համեմատ, արտադրության ծավալն աճել է 16,5 անգամ, կազմել 6 մլն ռ․։ Թողարկվող արտադրանքը սպառվում է ՀՍՍՀ–ում, առաքվում միջինասիական ու անդրկովկասյան հանրապետություններ։ Նոր արտադրատեսակների մշակմամբ և տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործմամբ զբաղվում է վերադաս մինիստրության գիտաարտադրական միավորումը։
ՄԵՏԱՂՆԵՐ, քիմիական տարրեր, որոնց ատոմների արտաքին (արժեքական) էլեկտրոնները համեմատաբար թույլ են կապված միջուկի հետ և այդ պատճառով ունեն յուրահատուկ ֆիզիկական և քիմիական հատկություններ։ Պարզ նյութեր են, էլեկտրականության և ջերմության լավ հաղորդիչներ, անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները (թափանցիկ չեն, ունեն բնորոշ փայլ), պլաստիկ են (կռելի), էլեկտրահաղորդականության ջերմաստիճանային գործակիցը բացասական է։ Այդ առանձնահատկությունները պայմանավորված են Մ–ի ատոմների կառուցվածքով և Մ–ի բյուրեղներում ատոմների միջև մետաղական կապի գոյությամբ (տես Քիմիական կապՄետաղական կապը առաջացման բնույթով նման է կովալենտ կապին, սակայն ատոմները միմյանց կապող էլեկտրոնները պատկանում են ոչ թե մի քանի որոշակի ատոմների, այլ բյուրեղում գտնվող բոլոր ատոմներին։ Մ–ի բյուրեղական ցանցը բաղկացած է դրական իոններից և մասամբ նաև չեզոք ատոմներից։ Չեզոք ատոմներից անընդհատ (առանց էներգիայի ծախսի) իոններին անցնող էլեկտրոնները միջատոմական տարածություններում ստեղծում են էլեկտրոնային «գազ», որն իրար է «կապում» հանգույցներում գտնվող դրական իոնները։ Էլեկտրոնների կոնցենտրացիան Մ–ի բյուրեղում 1022–1023 սմ3 է, այսինքն՝ յուրաքանչյուր ատոմից ընդհանուր է դառնում մեկից ոչ ավելի էլեկտրոն։ Հայտնի 107 քիմ․ տարրից Մ․ են 84-ը (1980)։ Տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկությունների տարբերությունները բացարձակ չեն՝ երբեմն կախված են արտաքին պայմաններից։ Օրինակ, շատ բարձր ճնշումների տակ որոշ ոչ մետաղներ ձեռք են բերում մետաղական հատկություններ։ Տարրերի պարբերական համակարգում Մ–ի և ոչ մետաղների բաժանման մոտավոր սահմանն անցնում է բորից աստատ (ալյումինից պոլոնիում) տարվող գծով (տես Տարրերի պարբերական համակարգ, աղյուսակը), որտեղ ոչ մետաղները դասավորված են այդ գծից վերև և աջ, իսկ Մ․ ձախ։
Բնածին Մ․ և երկնաքարային երկաթը հայտնի էին դեռ նախնադարյան մարդուն։ Հնագույն ժողովուրդների լեզուներով երկաթի անվանումից երևում է, որ այն համարվում էր երկնային ծագում ունեցող։ Մետաղ բառը ծագում է հունարեն μέταλλον-ից (հողից հանված)։ Մեզ հասած ոսկյա ամենահին իրերը պատկանում են մ․ թ․ ա․ V հազարամյակի վերջին և IV ի․ սկզբին։ Պղինձը հայտնի է նեոլիթի շրջանից։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակում պղինձը դուրս մղեց քարե գործիքները Եգիպտոսում, II հազարամյակում սկսվեց բրոնզի օգտագործումը, իսկ երկնաքարային երկաթից պատրաստված հնագույն իրերը պատկանում են մ․ թ․ ա․ IV հազարամյակին (Եգիպտոս)։ Հին և միջին դարերում հայտնի էին ոսկին, արծաթը, պղինձը, անագը, երկաթը և սնդիկը։ Ըստ Լ․ Ատչիսոնի Մ–ի և նրանց համաձուլվածքների առաջին արտադրությունն իրականացվել է Հայաստանի և Անատոլիայի տարածքում (տես աղյուսակ 1)։

Աղյուսակ 1
Մետաղը Առաջին արտադրությունը
տարեթիվը, մ․ թ․ ա․ տեղը
Ոսկի 5000-ից վաղ Հայաստան – Անատոլիա
Պղինձ (հանքանյութից) 4300 Հայաստան – Անատոլիա
Բրոնզ 4300 Հայաստան – Անատոլիա
Կապար 3500 -
Արծաթ (ոսկի չպարունակող) 2500 Փոքր Ասիա (?)
Անագ 1800 – 1500 Հյուսիս–Արևմտյան Պարսկաստան

Աղյուսակը կազմված է ըստ Leslie Aitcheson, A History of Metals, vol․ I, II, L․, 1960, գրքի։
Մեծամորի պեղումներից պարզվել է, որ մետաղագործությունը Հայաստանում գոյություն է ունեցել դեռ մ․ թ․ ա․ VII–VI հազարամյակներում։ Առանձնացվել են ձուլվածքների 11 խմբեր։ Տարբեր Մ–ի մկնդեղի հետ համաձուլվածքներ արտադրվել են մ․ թ․ 4 հզ․ տարի առաջ և արտահանվել Միջագետք, Ասորեստան և այլուր։ Մ–ի բնույթի մասին մեզ հասած առաջին տեղեկությունները պատկանում են հին հունական փիլիսոփաներին։ Ըստ Արիստոտելի Մ․ բաղկացած են չորս «սկզբնանյութից» (հող, ջուր, օդ, կրակ), ըստ ալքիմիկոսների՝ «մետաղական (սնդիկ) և այրելիության (ծծումբ) սկզբնանյութերից», ըստ ֆլոգիստոնյան տեսության (XVIII դ․ սկիզբ)՝ հողից և ֆլոգիստոնից՝ «այրելիության սկզբնանյութից»։ Լավուազեն իր ժամանակ հայտնի Մ․ (Sb, Ag, As, Bi, Co, Cu, Sn, Fe, Mg, Ni , Mo, Hi, Au, Pt, Pb, W, Zn) դասել է պարզ նյութերի շարքը։ XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում ձևավորվել է մետալուրգիան՝ որպես բնական հումքից Մ–ի ստացման և մշակման եղանակների մասին գիտություն։
Սովորական պայմաններում Մ․ (սնդիկից բացի) պինդ են, մի քանիսը (Na, K, Rb ևն)՝ փափուկ՝ կտրվում են դանակով, մյուսները՝ ավելի կարծր (ամենակարծրը քրոմն է)։ Ամենաթեթև մետաղը լիթիումն է (= 0,53), ամենածանրը՝ օսմիումը (= 22,48 գ/սմ3)։ Մ–ի էլեկտրահաղորդականությունը մեծ է՝ 104– 106 օհմ-1 սմ-1, և պայմանավորված է բյուրեղում էլեկտրոնային