Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


482 ՄԵՏԱՄՈՐՖԱՅԻՆ
բնորոշ են կանաչքարային փոփոխությունները, ինչպես նաև «երկրորդական քվարցիտների» առաջացումը։ Մ․ ա․ են տարբեր կարգի բյուրեղային թերթաքարերը, եղջրաքարերը, սկառները, գնեյսները, մարմարները, երկրորդական քվարցխոները։ Հայկական ՍՍՀ տարածքում հայտնի են Փամբակում, Զանգեզուրում, Հախում գետի ավազանում և այլուր։
ՄԵՏԱՄՈՐՖԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, հանքավայրեր, որոնք առաջանում են գոյություն ունեցածների հաշվին, բուն մետամորֆիզմի, այսինքն՝ ձևափոխումների պրոցեսում։ Քարածխի շերտերն, ընկնելով մեծ ճնշման ու բարձր ջերմության միջավայր, վերածվում են բոլորովին այլ, որակապես նոր հատկություններով օժտված օգտակար հանածոյի՝ գրաֆիտի։ Նույն եղանակով են ձևավորվում հղկանյութերի, հրակայուն նյութերի, թերթաքարերի, մարմարների, քվարցիտների և այլ ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր։ Մետամորֆային ծագման մետաղային օգտակար հանածոների արդ․ հանքավայրեր գրեթե չկան։
ՄԵՏԱՄՈՐՖԻԶՄ (< հուն. μεταμορφόομαι – փոխակերպվել, վերափոխվել), ապարների տեքստուրայի, ստրուկտուրայի, միներալային ու քիմիական կազմի էական փոփոխություններ երկրակեղևում և Երկրի մանթիայում՝ ջերմության, ճնշման և խորքային ֆլյուիդների (ցնդող բաղադրիչների) ներգործության շնորհիվ։ Տերմինն առաջարկել է անգլիացի երկրաբան Չ․ Լայելը, 1883-ին։ Մ–ին չեն պատկանում նստվածքների խտացման, ցեմենտացման, դիագենեզի պրոցեսները և հողմահարումը։ Մ–ի գլխավոր գործոններն են ջերմությունը, ճնշումը (հիդրոստատիկ և միակողմանի), ֆլյուիդների կամ լուծույթների բաղադրությունը և քիմ․ ակտիվությունը։ Կարևոր նշանակություն ունի նաև սկզբնական ապարների կազմը, կառուցվածքը և Մ–ի երկրաբանական պայմանները (տարածական և ծագումնային փոխադարձ կապերը տեկտոնական շարժումների, մագմատիզմի ևնի հետ)։ Ըստ այդ գործոնների (հիմնականում ջերմություն և ճնշում) կատարվում է մետամորֆային ապարների գլխավոր միներալների կայունության մարզերի (Մ–ի ֆացիաներ) առանձնացում, որն ընկած է բոլոր մետամորֆային ապարների ստորաբաժանման և Մ–ի աստիճանի ուսումնասիրության հիմքում։ Մետամորֆային փոփոխությունները հանգում են սկզբնական միներալների տրոհման, մոլեկուլների վերախմբավորման և միներալային տեսակների նոր, ավելի կայուն ասոցիացիաների առաջացման, այսինքն՝ տեղի է ունենում ապարների մասնակի կամ լրիվ վերաբյուրեղացում, որը զուգակցվում է նոր ստրուկտուրաների, իսկ մեծ մասամբ՝ նոր միներալների կազմավորմամբ։ Մետամորֆային պրոցեսները խիստ բազմազան են ըստ դրսևորման ձևի և ապարների վերափոխման բնույթի։ Մ․ կարող է ընդգրկել ապարների հսկայական զանգվածներ (ռեգիոնալ Մ․) կամ արտահայտվել տեղայնացված, հարելով մագմատիկ ապարների կոնտակտին (կոնտակտային Մ․) կամ բեկվածքներին (մերձբեկվածքային Մ․)։ Խորքային զոնաներում Մ․ հաճախ համընկնում է գրանիտոիդային մագմատիզմի ռեգիոնալ զարգացման մարզերի հետ։ Ջերմության բարձրացման դեպքում կատարվող Մ․ կոչվում է պրոգրեսիվ և ուղեկցվում է սկզբնական ապարների ցնդող բաղադրիչների կորստով (ապահիդրատացում, ապակարբոնատացում)։ Ջերմության նվազման ֆոնի վրա ընթացող հետադարձ պրոցեսները վերագրվում են ռեգրեսիվ Մ–ին։ Կրկնվող ռեգրեսիվ Մ․ ստացել է դիաֆտորեզ անունը։
Գրկ․ Елисеев Н. А., Метаморфизм, [2 изд․], М․, 1963; Природа метаморфизма, [пер․ с англ․], М., 1967; Фации метаморфизма, М., 1970․
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ (<հուն․ μεταμόρφωσις – փոխակերպություն), կերպարանափոխություն, Մ․ կենդանիների, մետաբոլիա, ետսաղմնային զարգացման ընթացքում օրգանիզմի կազմության խորը կերպարանափոխություն։ Մ․ սովորաբար կապված է անհատական զարգացման (օնտոգենեզի) ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։ Մ–ով զարգացող կենդանիների կենսական ցիկլում լինում է առնվազն մեկ թրթուրային փուլ, որի ընթացքում օրգանիզմը էապես տարբերվում է հասուն անհատից։ Զարգացման առանձին փուլերում կենդանին կատարում է տեսակի պահպանմանը և զարգացմանը նպաստող տարբեր ֆունկցիաներ։ Մ–ի տարրեր նկատվում են որոշ նախակենդանիների (օրինակ՝ ծծող ինֆուզորիաների) մոտ։ Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է Մ․, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման Մ․ բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ (սցիֆոմեդուզաներ, բազմաթիվ տափակ որդեր ևն): Նեմերտինների Մ․ նեկրոտիկ տիպի է, ապագա հասուն անհատը զարգանում է թրթուրի ներսում, իսկ թրթուրի մարմնի հիմնական զանգվածը մահանում է։ Հոդվածոտանիների, ուսոտանիների, փափկամորթների, փշամորթների Մ․ ընթանում է առանց սերունդների հաջորդականության։ Միջատները լրիվ Մ–ի ընթացքում անցնում են ձվի, թրթուրի, հարսնյակի և հասուն անհատի փուլերով։ Ողնաշարավորներից Մ–ով են զարգանում քարալեզները, որոշ ձկներ և երկկենցաղները։ Մ․ կարգավորվում է հորմոնների միջոցով։ Տարբերում են Մ–ի նաև այլ ձևեր, կրիպտոմետաբոլիա (խաղողի խխունջ), անամորֆոզ (որոշ բազմոտանիներ և ստորին անբեղիկ միջատներ), պրոտոմետոբոլիա (առաջնային անթև միջատներ), հեմիմետաբոլիա, էպիմորֆոզ, հոլոմետաբոլիա (թևավոր միջատներ)։
Մ․ բույսերի, բույսի հիմնական օրգանների ձևափոխությունը կապված ֆունկցիաների կամ գործունեության պայմանների փոփոխության հետ։ Մ–ի ամենից հաճախ ենթարկվում են ընձյուղը և տերևը։ Խոնավության անբավարարության հետևանքով չորային շրջանների բազմաթիվ բույսերի (օրինակ՝ կռզիների) ցողունը վերածվել է ջուր կուտակող և ֆոտոսինթեզող օրգանի, իսկ տերևածոցերում զարգացել են կարճացած ընձյուղներ (փշեր), լիանների վերգետնյա ընձյուղները և տերևները վերածվել են մագլցող